Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/502

Այս էջը սրբագրված չէ

ներ՝ հիպնոտոքսինների, Ք–ի «կենտրո– նի» են։ Ներկայումս Ք․ բնորոշվում է որ– պես ուղեղի ամբողջական գործունեու– թյան արդյունք, որի ժամանակ կատար– վում է արթուն վիճակում ստացված ին– ֆորմացիայի մշակում, գնահատում և ընտրված ինֆորմացիայի վւոխադրում եր– կարատև հիշողություն։ Ք–ի ընթացքի վրա հատկապես կարևոր ազդեցություն ունի ուղեղի ցանցանման գոյացությունը։ Տար– բերում են՝ ա․ պարբերական ամենօրյա Ք․, բ․ պարբերական սեզոնային Ք․, գ․ հիպնոսային Ք․, դ․ նարկոզային Ք․ ևն։ Մարդկանց Ք․ տևում է 7–8 ժամ (երեխա– ներինը՝ ավելի երկար)։ Ք․ լինում է ակ– տիվ, եթե այն առաջանում է արգելակիչ գրգիռների ազդեցության հետևանքով, և պասսիվ, երբ առաջանում է դեպի ուղեղի մեծ կիսագնդերի կեղև ընթացող զգայու– թյունների խիստ սահմանափակման կամ վերացման հետևանքով։ Ցածրակարգ կեն– դանիներին բնորոշ են անգործունյա վի– ճակի փուլեր, բայց պարզված չէ, թե որ– քանով են դրանք համապատասխանում բարձրակարգ կենդանիների Ք–ին։ Գբկ․ Анохин П․ К․, Биология и ней– рофизиология условного рефлекса, М․, 1968; Вейн А․ М․, Бодрствование и сон, М․, 1970; Նույնի, Нарушение сна и бодрст– вования, М․, 1974․ Ա․ յԽէսչունց

ՔՈՒՆՋՈՒԹ (Sesamum), ս և զ ա մ, քուն– ջութազգիների ընտանիքի միամյա և բազ– մամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 35 տեսակ։ Մշակվել է հիմնականում հնդկական Ք․՝ս ու սամը (s․ indi- cum), որն ունի 2 ենթատեսակ։ Միամյա բույս է, 1–2 մ բարձրությամբ, ճյուղա– վոր, կանգուն ցողունով, թավոտ, տերև– ները կոթունավոր են, մեկ բույսի սահ– մանում ըստ ձևի խիստ տարբեր՝ նշտա– րաձև կամ կտրտված, ծաղիկները՝ խոշոր (4 սմ), վարդագույն, մանուշակագույն կամ սպիտակ։ Պտուղը տուփիկ է, 3–5 սմ երկարությամբ, հիմնականում 4 բնանի։ Սերմերը աաՓակ են, ձվաձև։ Ք․ լուսա– սեր, ջերմասեր, խոնավասեր բույս է։ Ք–ի սերմերը պարունակում են 50–65% յուղ, մինչև 24% սպիտակուցներ, քուսպը՝ հա– մապատասխանաբար՝ 10% և 40%։ Քուս– պըն արժեքավոր կեր է։ Ք–ի հայրենիքը Աֆրիկան է։ Հայաստանում հայտնի է ե– ղել «կնճութ», «կնջիթ» և «կանճութ» ա– նուններով։ ՍՍՀՄ–ում Ք․ մշակվում է փոքր տարածություններով Թուրքմենիա– յում, Ուզբեկաոանում, Ադրբեջանում, Կրասնոդարի երկրամասում։

ՔՈՒՆՋՈՒԹԻ ՁԵԹ (սեզամի ձե թ), բուս, յուղ, ստացվում է քունջութի սեր– մերից։ Համարյա անհոտ է, դուրեկան համով, պարունակում է ստեարինաթթու, պալմիտինաթթու, օլեինաթթու ևն։ Հա– մարժեք է մյուս ձեթերին, սակայն չի պարունակում վիտամին A և քիչ է վիտա– մին E-ն։ Օգտագործվում է մարգարինի, պահածոների, օճառների, ներկերի ար– տադրության մեջ, հրուշակեղենում, ինչ– պես նաև տեխ․ նպատակներով։ Ք․ ձ․ հին Հայաստանում օգտագործվել է սնըն– դի և բժշկության մեջ։

ՔՈՒՆՔԱ–ԾՆՈՏԱՅԻՆ ՀՈԴ, համակցված հոդ, որը կազմվում է ստորին ծնոտի հոդագլխիկով և քունքոսկրի հոդափոսի– կով։ Հոդին մասնակցում է նաև հոդա– թմբիկը, որը կարևոր նշանակություն ունի շարժումների մեխանիզմի մեջ։ Հոդի խոռո– չում գտնվող աճառային սկավառակը հո– դախոռոչը բաժանում է վերին և ստորին ենթաբաժինների։ Հոդն ամրացված է մի շարք ամուր կապաններով և ծամիչ մկան– ներով։ Հոդում կատարվում են բազմա– պիսի շարժումներ՝ ծնոտի շարժում վեր և վար, սահում առաջ և ետ, ինչպես նաև կողմնային շարժումներ։ ՔՈՒՇ, ըստ հին կտակարանային (Գիրք ելից) ավանդության՝ Նոյ նահապետի թոռը, Քամի որդին և Նեբրովթի հայրը։ Ք–ի սերունդներ են դիտվել Եթովպիայում, Երջանիկ Արաբիայում, Կարմիր ծովի եզերքներում և Իրանի Քուշաստան կոչ– վող ընդարձակ երկրամասում բնակվող հին ժողովուրդները։

ՔՈՒՇԱԿԱՆ ԼԵԶՈՒՆԵՐ, սեմա–քամյան լեզվաընտանիքին (տես Սեմա–քամյան Լե– զուներ) պատկանող լեզվախումբ։ Խոս– վում է Աֆրիկայի արլ–ում և հս–արլ–ում։ Բաղկացած է 5 ենթախմբից․ 1․ հս․ (բե– դաույե լեզուն՝ Կարմիր ծովի ափերին, Մուդանում և Եթովպիայում), 2․ կենտր․ (ագավյան լեզուները՝ Հս․ և Կենտր․ Եթովպիայի առանձին բնակավայրերում), 3․ արլ․ (Սոմալիի Դեմոկրատական Հան– րապետությունում, աֆարների և իսանե– րի ֆրանս, տարածքում, Եթովպիայի հվ–արմ․ մի մասում, արլ–ում և հվ–ում, Քենիայի հս–ում), որը միավորում է աֆար– սախո լեզուները, գալլա–սոմալիական, սիդամական լեզուները և, հնարավոր է, գոնսո–գելեբական լեզուները, 4․ արևմտա– քուշական (օմետո, կաֆֆա ևն, Եթով– պիայի հվ–արմ–ում և արմ–ում), 5․ հարավ– քուշական․ իրակվական լեզուներ (Տան– զանիայում), ասա և նգոմվիա (Տանզա– նիայում և Քենիայում)։

ՔՈՒՇԱՆԱԿԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ, Քուշանական պtե աtութ յ ու ն, հին պետություն Կենար․ Ասիայում։ Դեռևս Հունա–բակտրիական թագավորության դեմ մղած պատերազմներում (մ․ թ․ ա․ II դ․) քուշաններն ունեին իրենց իշխանու– թյունը, որի հիմ՛քի վրա էլ Հունա–բակ– տրիական թագավորության կործանումից հետո, մ․ թ․ ա․ I դ․ ստեղծվել է Ք․ թ․։ Այն ընդգրկել է այժմյան Միջին Ասիայի, Աֆղանստանի, Արմ․ Պակիստանի և Հս․ Հնդկաստանի * զգալի մասը։ Ք․ թ–յան պատմությունը քիչ է ուսումնասիրված, նույնիսկ պարզված չէ թագավորական տան ժամանակագրությունը։ Ք․ թ–յան ծաղկման շրջան է համարվում մ․ թ․ I–III դդ․, հատկապես՝ Կադֆիս 1-ի (մ․ թ․ I դ․ սկիզբ –47), նրա որդի Կադֆիս 11-ի (47–78), Կանիշկայի (78–123) և սրա որդի Ւաւբիշկայի (123–140) գահա– կալման ժամանակաշրջանը՝ Կանիշկա– յի երկարամյա գահակալությունը դարձել է նոր նվաճումների և բուդդայականու– թյան տարածման շրջան։ Կանիշկան իր պետության մայրաքաղաք է դարձրել Փուրշապուհը (այժմյան Փեշավար), որը գտնվում էր Հնդկաստանը, Միջին Ասիան և Հեռավոր ․Արևելքն առևտր․ մայրուղի– ներով իրար կապող հանգուցակետում։ Կանիշկայի գահակալության առաջին տա– րին ընդունվել է իբրև սկիզբ այն թվա– կանության, որը Հնդկաստանում պահ– պանվել է ամբողջ միջնադարում։ Չին․ և լատ․ աղբյուրների տեղեկությունների համաձայն Ք․ թ․ առևտր․ աշխույժ կա– պեր է ունեցել Չինաստանի, Հռոմի, Պարթևաստանի և հարևան պետություն– ների հետ, որի հետևանքով երկրում զարգացել են արհեստները, կատարվել են շինարարական լայնածավալ աշխա– տանքներ։ Կառուցվել են բերդ–ամրոցներ, քաղաքներ, որոնց պեղումներից պարզ– վում է, որ Ք․ թ–յան ամբողջ տարածքն ընդգրկված է եղել հելլենիստական մշա– կույթի ոլորտի մեջ և ձեռք է բերել ակնա– ռու նվաճումներ՝ հատկապես քանդակա– գործության և կիրառական արվեստի բնագավառներում։ Մ․ թ․ III ղ․ համարվում է Ք․ թ–յան անկ– ման շրջան, իսկ IVդ․ պատմությունն, իբր, լրիվ պարզ չէ։ Սակայն V դ․ և հետագայի հայկ․ աղբյուրները (Ագաթանգեղոսի, Մովսես իյորենացու, Ղազար Փարպեցու, Սեբեոսի և այլոց երկերը) քուշանների ու նրանց թագավորության մասին խոսում են որպես իրենց ժամանակ էլ գոյություն ունեցող երևույթի։ ճիշտ է, հայ հեղինակ– ները հաճախ քուշաններին նույնացրել են հոների, նույնիսկ հեփթաղների հետ, սակայն այս հանգամանքը կարող է լոկ նշանակել, որ հայ հեղինակները հոնե– րին և քուշաններին համարել են ցեղա– կիցներ։ Քուշաններին առավել լավ ճա– նաչող հնդիկներն էլ նրանց համարել են սակեր («սակի թվականություն» էին կո– չում Կանիշկայի թվականությունը)։ V դ․ դեռևս քուշանական թագավորներն էին նստում Ղանդահարում և Փենջառում, սակայն այդ ժամանակ Հին Քուշանստա– նի հս․ նահանգների տերն էր Սասանյան իրանը, որի հզորությամբ էլ, անշուշտ, պայմանավորված է եղել Ք․ թ–յան ան– կումը։ Ք․ թ–յան արագորեն զարգացող քաղաք– ներում կառուցվել են միջնաբերդեր ու պաշտպանական հզոր պարիսպներ (Թար– մազ, Բալխ, Սիրսուկհ ևն), հում աղյու– սից, կավածեփ (հս–ում) և քարե (հվ– ում) շինություններ։ Տներին ու պալատ– ներին (Ւոսլչայան, Բաղրամ), քուշաննե– րի պաշտամունքի հանդիսավոր տաճար– ներին (Սուրհկոտալ, Մաթհուր), բուդ– դայական մենաստաններին, սրբարաննե– րին, ստուպաներին (Թաքսիլա, Հադդա, Բուտկարա) բնորոշ են սենյակներով ու միջանցքներով շրջապատված կենտր․ դահլիճով և գլխ․ ճակատի սյունազարդ այվանով կոմպոզիցիաները։ Հելլենիս– տական և հին հնդ․ ավանդույթների հի– ման վրա մշպկվել է տեղական օրդերա– յին համակարգ։ Ք․ թ–յան արվեստին բնորոշ է ճարտ–յան, քանդակագործու– թյան և գեղանկարչության համադրու– մը։ Քանդակագործության մեջ (կավից, գիպսից, քարից) գերակշռել են քուշանա– կան թագավորների փառաբանումը (Խալ– չայան, Դալվերզին Թեփե, Մաթհուր), դի– ցաբանական սյուժեները (Բուտկարա, Շո– թարակ), կազմավորվել է Բուդդայի և բոդիսատների պատկերաքանդակումը։ Դիցաբանական և ժանրային սյուժեներով գեղանկարչությունը (տեմպերայով երփ–