վում է ձիթատու բույսերի սերմերից ձեթը հանելուց հետո։ Ք–ի սպիտակուցները պարունակում են ավելի շատ լիզին, մե– թիոնին, ցիստին և տրիպտոֆան։ Զգա– լիորեն շատ են նաև կալցիումը և ֆոսֆորը։ Ք․ աղքատ է կարոտինով, բայց հարուստ է В վիտամինների համալիրով։ Ք–ով կե– րակրում են բոլոր տեսակի կենդանինե– րին։ Ք–ի մի քանի տեսակներ պարունա– կում են թունավոր կամ որակը վատաց– նող նյութեր։ Օրինակ, վուշի Ք․ պարու– նակում է կապտաթթու, բամբակենունը4 գոսիպոլ են։ Այդ իսկ պատճառով էլ Ք–ի յուրաքանչյուր տեսակի համար հաստատ– ված են կերակրման սահմանային նորմա– ներ՝ ըստ կենդանու տարիքի, ֆիզիոլոգ, վիճակի և մթերատվության ուղղության։ ՔուՍՏ–Ի ԿԱՊԿՈՀ, Ք ու U U1 Ш կ–ի Կապկոհ, Քուս տ–ի Ա տ ր պ ա– տական, Կողմն Կաւկասու– լ և ր ա ն ց (պահլ․ Kust-i Kafk5h, Kus- tak-i Kafkoh, Kust-i apaxtar, Kustak-i Atrpatakan), Սասանյան Պարսկաստանի հս․ կուսակալությունը։ Նախապես (III դ․) ընդգրկել է Քուստ–ի ապախտարը՝ Ատըր– պատականը, Կասպից ծովի արմ․ և հվ․ ափամերձ շրջանները։ Արլ․ Այսրկովկասի նվաճումից (IV–V դդ․) հետո Քուստ–ի ապախտարի սահմաններն ընդարձակվել են մինչե Կովկասյան լեռները, և այն կոչվել է Ք․ Կ․։ Ըստ «Աշխարհացոյց»-ի ընդարձակ խմբագրության՝ Ք․ Կ․ կազմ– ված է եղել 14 «աշխարհներից» կամ շահ– րերից․ Ատրպատական, Արմն (Հայք), Վէսրջան (Վիրք), Ռան (Աղուանք), Բա– ղասական, Սիսական, ՌԷ, Գեդան, Շան– ճան, Դլմունք, Դմբաւանդ, Տապրստան (Տապարաստան), ուան (Ռուան), Ամլ (Ամեղ, Ամաւղ)։ Ք․ Կ–ի մեջ ավելի ուշ մուծվել է Սիսական աշխարհը, որը 571–ին առանձնացվել է Հայկ․ մարզպանությու– նից և միացվել Ատրպատականին։ Բաղա– սականը, որ VI դ․ ինքնուրույն վարչա– Տիավոր xn (ըստ է»ղիշեի՝ Պարսկաստա– նին ենթակա թագավորություն), հետա– գայում միացվել է Ռանի կամ Աղվանքի մարզպանությանը։ «Աշխարհացոյց»-ի ըն– դարձակ բնագրի համառոտողները, Ք․ Կ–ի վերացումից հետո հանել են Հայք, Վիրք, Աղուանք, Սիսական և Բաղասա– կան երկրանունները, Շանճանի փոխա– րեն ավելացրել Մուկանը և Ահմադանը, Մարաստանը կամ Սարքը նույնացնելով Ք․ Կ–ին։ Ք․ Կ․ կառավարել է Սասանյան արքա– յից արքայի նշանակած պատգոսապանը (աթոռանիստը հավանաբար եղել է Ուտի– քի Գանձակ քաղաքը), որն սկզբնապես իրականացրել է քաղաքաց․ ու զինվ․ իշ– խանությունը։ Պարսից արքա նոսրով Անուշիրվանը (531–579), վերացնելով սպահբեդի կամ սպարապետի միասնա– կան պաշտոնը, Սասանյան Պարսկաս– տանի քուստակների թվին համապատաս– խան՝ ստեղծել է չորս սպարապետու– թյուն։ Գրկ․ Մովսես Իորենացի, Աշխար– հացոյց, Վնւո․, 1881։ Ս և բ և ո ս, Պատմու– թյուն, Ե․, 1979։ Աբրահամյան Ա․, Շի– րակացու մատենագրությունը, Ե․է 1944։ Երեմյան U․S․, Հայաստանը ըստ «Աշ– խարհացոյց>-ի, Ե․, 1963։ ПаткановК․ П․, Армянская География VII века, СПБ, 1877; А д о н ц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; М а г զ и а г է՛ I․» Eransahr․․․, В․, 1901․ Я․ Հարությունյան
ՔՈՒՎԵ8Թ, Ք ու վ և յ թ ի պ և տ ու– թ յ ու ն (Դաուլյաթ ալ–Քուվեյթ), պետու– թյուն Մերձավոր Արեելքում, Պարսից ծոցի ափին։ Զբաղեցնում է Արաբական թերա– կղզու հս–արլ․, ինչպես նաև Պարսից ծոցի Բուբիյան, Կարու, Ումմ ԷլՄարադիմ, Ֆայ– լակա, Վարբա և այլ կղզիները։ Սահմա– նակից է Սաուդյան Արաբիային և Իրաքին։ Տարածությունը 17,8 հզ․ կւէ2 է, բն․՝ 1700 հզ․ (1984)։ Մայրաքաղաքը՝ էլ Քուվեյթ։ Վարչականորեն բաժանվում է Քուվեյթի, Ահմադի և Լախուլի նահանգապետություն– ների։ Պետական կարգը։ Ք․ սահմանադրա– կան միապետություն է։ Գործող սահմա– նադրությունն ուժի մեջ է 1963-ից։ Պետու– թյան գլուխը էմիրն է։ Նա նաև զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանա– տարն է։ Օրենսդիր իշխանությունն իրա– կանացնում են էմիրն ու միապալատ Ազ– գային ժողովը, գործադիր իշխանությու– ն՛ը՝ էմիրն ու Մինիստրների խորհուրդը։ Բնությունը։ Մակերեույթի մեծ մասը արմ–ից արլ․ աստիճանաբար ցածրացող անապատային սարավանդ է, որը Պար– սից ծոցի ափերի մոտ վերածվում է դաշ– աավայրի։ Ք–ի տարածքը գանվուԱ՜ է Աֆրիկա–Արաբական պլատֆորմի հս–արլ․ մասում։ Ընդերքը հարուստ է նավթով, որի հետախուզված պաշարներով (6,8 մլրդ ա 1983-ի սկզբին) կապիտալիստական աշխարհում գրավում է առաջին տեղերից մեկը։ Նշանակալի են նաև բնական գազի պաշարները (846 մլրդ it3)։ Կան ասֆալ– տի հանքավայրեր։ Կլիման չոր է, արևա– դարձային։ Հունվարի միջին ջերմաստի– ճանը՝ մոտ 11°С, հուլիսինը՝ մոտ 34°С, առանձին օրեր հասնում է մինչև 53°Շ–ի։ Տարեկան տեղումները 100–150 tlit են (գլխավորապես՝ ձմռանը)։ Բնակչությունը։ Բնակիչների շուրջ 90%–ը արաբներ են (այդ թվում 41,4%-ը՝ տեղացիներ, մնացածը՝ ներգաղթածներ), 10%-ը՝ իրանից, Պակիստանից, Հնդկաս– տանից եկվորներ, 20 հզ․ քոչվոր–բեդվին– ներ և այլք։ Պաշտոնական լեզուն արաբե– րենն է, պետական կրոնը՝ մահմեդակա– նությունը։ Օգտագործում են մահմեդա– կան (լուսնային հիջրա) և գրիգորյան տո– մարները։ Բնակչության միջին խտությու– նը 1 կւէ2 վրա մոտ 9,5 մարդ է (1984)։ Բնակիչների մեծ մասը կենտրոնացած է Պարսից ծոցի ափամերձ շրջաններում։ Բնակչության շուրջ 3/4-ը ապրում է քա– ղաքներում։ խոշոր քաղաքներն են էլ Քուվեյթը (1025 հզ․ բն․, արվարձաննե– րով, 1984) և Մենա էլ Ահմադին։ Պատմական ակնարկ։ Ք–ի հին պատմու– թյունը կապված է Բաբելոնիայի, Ասորես– տանի, հին Պարսկաստանի, մ․ թ․ ա․ III- II դդ․՝ Սելևկյանների պետության պատ– մության հետ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի վերջին ժամանակակից Ք–ի տարածքը մտել է Ւսսրաքս կամ Իոսրակենե արաբ, պետության (Արաբ․ թերակղզու հս– արլ–ում) կազմի մեջ։ Մ․ թ․ VII դարից Արաբ, խալիֆայության կազմում էր, XIII– XV դդ․ Ք–ի տարածքը բազմիցս ենթարկ– վել է թուրքերի և պարսիկների ասպա– տակություններին, XVI դ․ մտել է Օսման, կայսրության կազմի մեջ։ XVI11 դ․ սկըզ– բից Ք․ Օսման, կայսրությունից փաստորեն անկախ շեյխություն էր։ XIX դ․ վերջին Ք–ի տարածքը դարձել է իմպեր․ տերու– թյունների պայքարի առարկա։ Մեծ Բրի– տանիան 1899-ին Ք–ին պարտադրել է գաղտնի համաձայնագիր, որով Մեծ Բրի– տանիան արտակարգ իրավունքներ է ստացել Ք–ում, Ք–ի նկատմամբ փաստո– րեն հաստատվել է պրոտեկտորատ։ Առա– ջին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ, երբ Թուրքիան մտավ պատերազմի մեջ, անգլ․ կառավա– րությունը Ք–ի շեյխությունը ճանաչեց «ան– կախ պետություն բրիտ․ պրոտեկտորատի ներքո»։ 1920–30-ական թթ․ Ք–ում գտնվեցին նավթի հարուստ հանքավայրեր։ Անգլ․ և ամեր․ մոնոպոլիաների մեջ պայքար սկըս– վեց Ք–ի նավթի համար, ստեղծվեց անգլո– ամեր․ բաժնետիրական ընկերություն, որը 1934-ին ստացավ նավթի հետախուզման և արտահանման կոնցեսիա։ Օտարերկըր– յա կապիտալի ներթափանցումը, համաշ– խարհային տնտ․ ճգնաժամը վատթարաց– րին երկրի տնտ․ վիճակը։ Աճեց հակա– իմպեր․ շարժումը։ Երկրորդ համաշխար– հային պատերազմից (1939–45) հետո նավթի հանույթի աճի հետևանքով Ք–ի տնտեսությունն արագորեն զարգանում էր, ձևավորվում էր բանվոր դասակարգը։ 1948 և 1950–52-ին տեղի ունեցան նավ– թագործների խոշոր ելույթներ։ 1961-ին