Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/506

Այս էջը սրբագրված չէ

հազարամյակի բրոնզե արձանիկներ և կլոր կնիքներ, մ․ թ․ ա․ IV դ․ հուն ամրու– թյունների, Սատիրի ւոաճւսրի մնացորդ– ներ, մ․ թ․ ա․ III դ․ խեցեղեն, միջնադար– յան ամրոցի ավերակներ։ էլ Քուվեյթի հին քաղաքային աները քարից կամ հում աղյուսից են, 1–2-հարկանի, ներքին բա– կով, հարթ, հողե կտուրներով։ Քոչվորնե– րի բնակարանները բրդյա գործվածքից վրաններ են։ 1950–60-ական թթ․ էլ Քու– վեյթը վերակառուցվում է․ շարունակվել է բազմահարկ շենքերով լայն, կանաչա– զարդ փողոցների ճառագայթաձև ցանցը, գցվել են այգիներ։ Մեծ շինարարություն է տարվում արդ․ կենտրոններում (Մե– նա էլ Ահմադի ևն)։ ժող․ վարպետները պատրաստում են արծաթե կամ կապարե վերադիր նախշերով փայտե թասեր և խնկամաններ, փիրուզե ակներով մատա– նիներ, գունավոր ապակե ուլունքներ։ Երաժշտությունը։ Ք–ի երաժշտ․ ավան– դույթները սերտորեն կապված են արաբ, երաժշտ․ արվեստի հետ։ Առավել ընդուն– ված են ժող․ բանահյուսությանը հարա– զատ ստեղծագործությունները։ 1970- ական թթ․ սկզբին կազմավորվել են պրո– ֆեսիոնալ ազգ․ նվագախմբեր, դրանցից ամենամեծը4 ռադիոյի և հեռուստատե– սության նվագախումբն է, որի համար երաժշտություն են գրում տեղացի կոմպո– զիտորները (Ահմադ Բաքիր և ուրիշներ)։ Թատրոնը։ Ք–ի թատրոնը գտնվում է ձևավորման փուլում։ 1957-ին ստեղծվել է ժող․ թատրոնը։ 1959-ից գործում է Արաբական թատրոնը, որը 1964-ին գըլ– խավորել է եգիպտոսցի ռեժ, Զտքի Թու– լեյմատը։ Նա կազմակերպել է Ք–ում թա– տեր․ առաջին ուսումնարանը։ 1963-ին ստեղծվել է Պարսից ծոցի քուվեյթական թատրոնը։ 1967-ին կազմակերպվել է մի այլ թատերախումբ՝ Քուվեյթական թատ– րոնը։ Կինոն։ 1960-ական թթ․ սկզբից կինոռե– ժիսորները և կինոօպերատորները նկա– րահանում են (հիմնականում հեռուստա– տեսության համար) փաստագրական և փաստավավերագրական կարճամետրաժ ֆիլմեր։ 1971-ին ստեղծվել է «Դաժան ծո– վը» (ռեժ․ Իաւլիդ Աադիք) գեղարվեստա– կան կինոնկարը։ Էկրաններին առավելա– պես ցուցադրվում են ամերիկ․, անգլ․, ա– րաբ․ և հնդկ․ շահութաբեր ֆիլմեր (տարե– կան ներմուծվում է 300–350 կինոնկար)։ Գրկ․ Новейшая история арабских стран, М․, 1968, с․ 271–353; Бондаревский Г․ Л , Английская политика и международ– ные отношения в бассейне Персидского за– лива, М․, 1968; Бодянский В․ Л․, Современный Кувейт․ Справочник, М․, 1971; Зверева Л․ С․, Кувейт, М․, 1970; Shiber S․ G․, The Kuwait Urbanization, Kuwait, 1964․

ՔՈՒՏԻՇՒԱ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Սուխումի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազ– ներ, վրացիներ և այլք։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, բանջարաբոստանային և ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, այգեգոր– ծությամբ, շերամապահությամբ։ Ունի միջ– նակարգ դպրոց, ակումբ–կինո, բուժկա– յան։ Հայերը եկել են Օրդուից և շրջակա գյուղերից, 1889-ին։

ՔՈՒՐԱ», հասարակական–քաղ․, գրական– գեղարվեստական, գիտ․ և քննադատական ալմանախ։ Լույս է տեսել 1928-ին, Սոսկ– վայում։ Պատասխանատու խմբագիր՝ Գ․ Հայկունի։ Հրատարակել է Մոսկվայի հայ պրոլետարական գրողների «Քուրա» խմբակցությունը։ Ունեցել է քաղ․, պատ– մահեղափոխական, գիտա հասարակա– կան, գրական–գեղարվեստական, տեսա– կան–քննադատական բաժիններ։ Լուսա– բանել է սոցիալիստ, տնտեսության զար– գացման ուղիներն ու կոմունիստական գաղափարախոսության խնդիրները, անդ– րադարձել ՌՍՖՍՀ–ում բնակվող հայ աշխատավորության քաղ․ դաստիարա– կության հարցերին, նրանց հոգևոր և կուլ– տուրական պահանջմունքների բավարար– մանը։ Տպագրել է Վ․ Ի․ Լենինի «Հոկտեմ– բերյան հեղափոխության չորսամյա տարե– դարձի առթիվ» հոդվածը, նյութեր մատե– րիալիստական դիալեկտիկայի և կոմու– նիստական աշխարհայացքի վերաբեր– յալ։ «Ք․» տեղ է տվել նաև միջազգային քաղ․ կացությանը, բացահայտել իմպե– րիալիզմի նպատակներն ու քաղ․ հիմքը։ Ալմանախն արտացոլել է 20-ական թթ․ 2-րդ կեսի սովետահայ գրականության անցուդարձը, արժեքավորել հայ պրոլե– տարական գրականությունը, լուսաբանել ժամանակի հայ մշակույթի ու արվեստի ներկայացուցիչների ստեղծագործություն– ները։ Ա․ Ի>առաւո]ան

ՔՈՒՐՍ՛, տես Քրմություն։

ՔՈՒՓԵՐՍ ՔՐԻԿ (Cooper’s Creek), մինչև Թոմսոն գետի միախառնվելը՝ P ա ր կ ու (Barcoo), գետ Ավստրալիայի կենար, մասում։ Երկ․ մոտ 1400 կմ Է, ավազանը՝ 285 հզ․ կմ2։ Մշտական հոսք ունի միայն վերին հոսանքում։ Ջրի միջին ծախսը 70 մ3/վրկ Է։ Վարարումների ժամանակ հո– սում է մինչև Էյր լիճը։