Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/507

Այս էջը սրբագրված չէ

0, ժամանակակից հայկ․ այբուբենի երե– սունութերորդ աառը։ Անունն է «օ»։ Հա– յոց այբուբեն է մուծվել XII դ․ վերջին – XIII դ․ սկզբին՝ Արիսաակես Հռետորի կողմից, աւ երկբարբառի փոխարեն։ Բո– չորգրում, մինչե օ–ի մուտքը, աւ–ի վրա դրվել է Л , օօ կամ օ նշանը (աւ, աւ, աւ)։ Գրատեսակներում ձեը չի փոխում։ Օ նշա– գրում է ժամանակակից հայերենի ետին շարքի միջին բարձրացման շրթնայնացած ձայնավոր հնչյունը (հնչույթը)։ 1922-ին Օ հանվել է գործածությունից, իսկ 1940-ի ուղղագրության մասնակի բարեփոխու– թյամբ վերականգնվել է։ Գրության մեջ բառասկզբում (բացառությամբ ով, ովքեր, ովևէ, ովևիցե) և բարդացման դեպքում՝ բառամիջում, պահպանվում է ուղղագրու– թյունը։ Մնացած դեպքերում օ հնչյունը արտահայտվում է ո տառով։ Թվային արժեքից զուրկ է։ Ա․ Մաթևոսյան ՕԱ&ԻՍ (ուշ լատ․ oasis, < հուն․ *Oaoi£, մի քանի բնակավայրերի սկզբնական ան– վանումը Լիբիական անապատում), անա– պատային և կիսաանապատային շրջաննե– րում արհեստական ոռոգմամբ ինտենսիվ հողագործական շրջաններ, ծառային, ինչ– պես նաև թՓուտային ու խոտային բուսա– կանությամբ տեղամասեր։ О-ների գոյու– թյունը պայմանավորված է հարևան շըր– ջանների համեմատությամբ առավել խո– նավությամբ։ Ունենում են մի քանի տաս– նյակ Лш-ից մինչև տասնյակ հզ․ կմ2 տարածություն։ Օ–ները անապատներում բնակչության կենտրոնացման և գյուղա– տնտ․ կուլտուրաների մշակման վայրեր են։ О-ների ձևավորումը ներկայումս կապ– վում է ոռոգման խոշոր համակարգերի կառուցման հետ (Ֆերգանայի, Մերձտաշ– քենդյան, Կարշիի Օ–ներ)։ Օ–ներ են կոչվում նաև Անտարկտիդայի ծայրամասային, սառցածածկույթից ազատ տարածությունները։ OP, ՍՍՀՄ (ջրատարողությամբ երրորդը Ենիսեյից և Լենայից հետո) և երկրագնդի խոշոր գետերից մեկը։ Սկիզբ է առնում Ալթայում, Բիյա և Կատուն գետերի միա– խառնումից, հվ–ից հս․ կտրում է Արմ․ Սիբիրի տերիտորիան և առաջացնելով ավելի քան 4 հզ․ կմ2 տարածությամբ դելտա, թափվում Կարայի ծովի Օբի խոր– շը։ Երկարությունը 3650 կմ է (Կատունի ակունքից՝ 4338 կմ, Իրտիշի ակունքից՝ 5410 կմ), ավազանը՝ 2990 հզ․ կմ2։ Ավա– զանում կա ավելի քան 150 հզ․ գետ։ Գե– տային ցանցի բնույթով, սնման պայման– ներով ու ջրաբանական ռեժիմով Օ․ բա– ժանվում է վերին (մինչև Տոմի գետա– բերանը), միջին (մինչև Իրտիշի գե– տաբերանը) և ստորին (մինչև Օբի խորշը) մասերի։ Խոշոր վտակներն են Տոմը, Չուլիմը, Կետը, Տիմը, Վախը, Վասյուգանը, Մեծ Ցուգանը, Իրսփշը, Հս․ Մոսվան։ Սնումը առավելապես ձնային է։ Ջրի մակարդակը տատանվում է 5–10 մ–ի սահմաններում։ Սառցակալում է նո– յեմբերից ապրիլ, ստորին հոսանքում՝ մինչև հունիս։ Սալեխարդի մոտ տարեկան միջին ծախսը 12700 մ3/վրկ է, առավելա– գույնը՝ 42800 մ3/վրկ։ Կախված վիճակով ջրաբերուկների տարեկան հոսքը 16 մլն ա է, ամբողջ կոշտ հոսքը՝ մոտ 50 մլն տ, ջրի հանքայնացումը՝ մինչև 200 մգ/ւ։ Օ․ Արմ․ Սիբիրի ամենահիմնական ջրա– յին տրանսպորտային ուղին է, նավարկե– լի է ամբողջ երկարությամբ։ Ավազանը հարուստ է նավթի, գազի, ածխի, տորֆի, անտառանյութի պաշարներով, գետը՝ ձկների բազմաթիվ տեսակներով։ Օ–ի ավազանի ընդհանուր պոտենցիալ ջրաէ– ներգառեսուրսները գնահատվում են մինչև 250 մլրդ կվւո–ժ։ Շահագործման մեջ են Նովոսիբիրսկի (Օբի վրա), Բուխ– տարմայի և Ուստկամենոգորսկի (երկուսն էլ՝ Իրտիշի վրա) հէկերը։ Օբի ափերին են Նովոսիբիրսկ, Կոլպաշևո, Մտրեժևոյ, Նիժնեվարտովսկ, Մեգիոն, Լաբիտնանգի քաղաքները։ ՕԲԵՐ (Auber) Դանիել Ֆ ր ա ն ս ու ա էսպրի (1782–1871), ֆրանսիացի կոմպո– զիտոր։ Ֆրանսիայի ինստ–ի անդամ (1829)։ Կոմպոզիցիա պարապել է Լ․ Քե– րուբինիի մոտ։ 1842-ից Փարիզի կոնսեր– վատորիայի դիրեկտոր, 1857-ից նաև պա– լատական կապելմայստեր։ Հեղինակ է ավելի քան 40 օպերայի, գլխավորապես կատակերգական (դրանցից մի քանիսը Ֆ․ Հերոլդի, Ա․ Բուալդյոյի և այլոց հետ)։ Նրա մշտական լիբրետիստը է․ Սկրիբն էր։ Մեծ օպերայի ժանրում գրված Օ–ի օպերաներից պատմականորեն կարևոր է «Համրը Պորտիչիից» (կամ «Ֆենելլա», 1828)։ Բռնակալության դեմ ուղղված նրա սյուժեն (XVII դ․ Նեապոլի ձկնորսների ապստամբությունը իսպ․ նվաճողների դեմ) համապատասխանում էր Ֆրանսիա– յում 1830-ի Հուլիսյան հեղափոխության նախօրեի հասարակական տրամադրու– թյուններին։ Օ–ի կոմիկական օպերանե– րից առավել ճանաչում են գտել՝՝ «Ֆրա– Դյավոլո» (1830), «Բրոնզե ձի» (1835), «Սև դոմինո» (1837)։ OPtPS (Oberth) Հերման (ծն․ 1894), հրթիռային տեխնիկայի և տիեզերագնա– ցության հիմնադիրներից։ Սովորել է Մյունխենի (1913–14, 1919–20), Կլուժի (1919), Գյոթինգենի (1920–21), Հայդել– բերգի (1921–23) համալսարաններում։ Աշխատել է Ռումինիայում, Ավստրիայում, Գերմանիայում (1940–45, մասնավորա– պես Պենեմյունդեում), Իտալիայում, ԱՄՆ–ում (մասնակցել է ամեր․ ԵԱԱ–ների և մի շարք հրթիռների ստեղծման աշխա– տանքներին), 1958-ից՝ ԳՖՀ–ում։ Օ․ մշա– կել է հրթիռների թռիչքի տեսության և մթնոլորտի հետազոտման համար դրանց օգտագործման մի շարք հարցեր։ Հրթի– ռային տեխնիկայի և տիեզերական թը– ռիչքների գերմ․ ընկերության (1963-ից կոչվում է Օ–ի անվամբ) հիմնադիրներից է։ 1951-ին ընկերությունը սահմանել է Օ–ի անվ․ մեդալ, որը շնորհվում է հրթի– ռային տեխնիկայի և տիեզերագնացու– թյան բնագավառի հիմնարար հետազո– տությունների և ակնառու նվաճումների համար։

ՕԲԵՐՏԻՆՍԿԻ Զձիսլավ Մարիան (1․12․ 1894, Լվով –12․5․1978, Օտվոցկ, Լեհաս– տան), լեհ պատմաբան, հայագետ։ 1913– 1914-ին և 1919–24-ին սովորել է Կրակո– վի, Ինսբրուքի, Հռոմի, Լվովի համալսա– րաններում։ 1935–39-ին և 1940–54-ին եղել է Վարշավայի համալսարանի պրո– ֆեսոր։ Հեղինակ է ավելի քան 80 գիտ․ աշխատությունների, որոնց մի մասը վե– րաբերում են Լեհաստանի և Ուկրաինայի հայկ․ գաղթավայրերի պատմությանը, Հայոց եկեղեցուն, պատմ․ ավանդություն– ներին։ Աշխատությունների հավելվածնե– րում հրատարակել է Լեհաստանի և Ուկ– րաինայի հայկ․ գաղթավայրերի պատ– մությանն առնչվող բազմաթիվ փաստա– թղթեր։ Արժեքավոր են հատկապես «Լե– հահայերի Ֆլորենտյան միությունը և նը– րանց եպիսկոպոսների ցուցակը» (1934, գերմ․) և «Լեհահայերը և անոնց Անդրեաս արքեպիսկոպոսը Եազլովիցի մեջ» (հայ․ թարգմանությունը՝ «Հանդես ամսօրյա», 1962, ДО 1 – 12, 1963, ДО 1–6) մենագրու–