Մ․ Մ․ Օգանեզով Վ․ Մ․ Օգանեսով Պետերբուրգի (1909-ից), ապա նաև ՍՍՀՄ ԳԱ արտասահմանյան թղթակից անդամ։
ՕԳԱՄԱԿԱՆ ԳԻՐ (իոլ․ ogham, < հին իռլ․ ogam,ogum), տառային այբուբեն, որ օգ– տագործել են կելտերն ու պիկտերը Բրի– տանական կղզիներում։ Հայտնի է հին իռլանդերեն (Իռլանդիա, ինչպես նաև Շոտլանդիա, Արմ․Բրիտանիա և Մեն կղզի) U պիկտերեն գրված IV դ․ արձանագրու– թյուններով։ Դուրս մղվելով լատ․ գրի կողմից, Օ․ գ․ Իռլանդիայում պահպանվել է որպես գաղտնագիր՝ մինչև XVII դ․։ Օ․ գ–ի համար որպես առանցք ծառայել է այն գիծը (այդ թվում՝ քարասալի կամ փայտե առարկայի կողեզրը), որի վրա դրվում են կետեր (դրանք բոլորը միասին նշում են ձայնավորները)։ Առանցքից մեկ կամ երկու կողմի վրա գնում են գծեր՝ թեք կամ ուղղահայաց (դրանց ամբողջու– թյունը նշում է բաղաձայնները)։ Տառը բաղկացած է միատեսակ կետերի կամ գծե– րի գումարից (1–5)։ Ուշ շրջանի Օ․ գ–ի մեջ մուտք են գործել ավելի բարդ գծա– գրություն ունեցող լրացուցիչ տառեր։ Օ․ գ–ի ծագումն անհայտ է։
ՕԴԱՆԵԶԱՇՎԻԼԻ Սաշա (իսկական անու– նը և ազգ․՝ Օհանյան Ալեքսանդր Արշակի) (1889, Սողանլուղ, Վրաստան – 31․5․1932, Թիֆլիս), հայ սովետական քա– մանչահար, երաժշտագետ և մանկավարժ։ 7 տարեկանից մասնակցել է հոր, ապա և այլ սազանդարական խմբերին, նվագել տիպլիպիտո, ապա երգել, վարժվել դու– դուկի ու քամանչայի նվագին։ Բաքվում որպես մենակատար աշխատել է Ա․ Մա– յիլյանի ««Արևելյան նվագախմբում», Թիֆ– լիսում հաճախ հանդես է եկել նշանավոր աշուղ Հազիրիի խմբում։ 1905-ին ադրբ․ երգիչ Զ․ Կարյագդօղլու և թառահար Կ․ Փիրումովի հետ համերգներով շրջագայել է Անդրկովկասում, Միջին Ասիայում ու Իրանում, մասնակցել գրամոֆոնային գրառումների։ Ուսումնասիրելով մերձա– վորարլ․ լեզուները և ժող․ երաժշտությու– նը՝ մասնագիտացել է մուղամների ար– վեստում, ներդրել քառալար քամանչան։ 1909-ից Անդրկովկասի և Իրանի քաման– չահարները Օ–ուց փոխառել են նաև քա– մանչայի լարվածքը։ 1910-ից սկսել է ստեղծագործել, գրել է «Ֆահրադ և Շի– րին» երգային օպերան (ժող․ գործիքնե– րի նվագակցությամբ կատարվել է 1911-ին, Բաքվում)։ 1912-ին «Սպորտ–ռեկորդ» ֆիր– ման ձայնագրել է «Չարգյահ», «Ռասա», «Հեջազ» և այլ մուղամների, հայկ․ ժող․ երգերի («Կռունկ», «Մայր Արաքսի ափե– րով» ևն) և քրդական «Դլո»-ի նրա մենա– կատարումները։ 1924-ից մասնակցել է Թիֆլիսի Հայարտան աշխատանքներին, 1926-ին Երևանի կոնսերվատորիայում հիմնադրել «արևելյան ֆակուլտետ», դա– սավանդել է արլ․ երաժշտության տեսու– թյուն և ժող․ նվագարաններ (աշակերտ– ներից են4 Ա․ Մերանգուլրսն, Դ․ Միրզո– յան)։ Ա․ Սպենդիարյանի օժանդակու– թյամբ ստեղծել է նվագախումբ, ղեկա– վարել Երևանի Ռադիոյի ժողգործիքների անսամբլը։ 1927-ի հունիսին սովետական երաժիշտների խմբում մասնակցել է Մայ– նի Ֆրանկֆուրտի համաշխարհային երա– ժըշտ․ ցուցահանդեսին, մինչև հոկտեմբեր աշխատել Բեռլինի ֆոնդարխիվում, արլ․ երաժշտության մասին կարդացել դասա– խոսություններ, 1928-ին մասնակցել Լե– նինգրադում հայկ․ և պարսկ․ երաժշտու– թյան համերգներին։ Օ․ հեղինակ է Ան– դըրկովկասի և Իրանի մոնոդիկ երաժշտու– թյան հարցեր շոշափող մի շարք հոդ– վածների։ Գրկ․ Գևորգյան Գ․, Սաշա Օգանեզա– շվիլի, Ե․, 1973։ Ռ․ Աթայան
ՕԴԱՆԵձՈՎ Առաքել Կարապետի [ծն․ 3(16)․3․1907, Թիֆլիս], սովետական բա– նակի գեներալ–մայոր (1953)։ ՍՄԿԿ ան– դամ 1940-ից։ Ավարտել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվ․ Անդրկովկասյան ռազ– մահետևակային ուսումնարանը (1931), Մ․ Վ․ Ֆրունզեի անվ․ ռազմ, ակադեմիա– յին առընթեր հրամկազմի կատարելա– գործման դասընթացները (1947)։ 1931-ից ծառայել է 22-րդ դիվիզիայի 65-րդ հրա– ձգային գնդում, եղել դասակի, վաշտի, գնդի դպրոցի, գումարտակի հրամանա– տար։ 1939-ին փոխադրվել է Հեռավոր Արևելք, նշանակվել 191-րղ հրաձգային գնդի հրամանատարի օգնական, այնու– հետև՝ կորպուսի շտաբի հետախուզական բաժնի պետ, հրաձգային գնդի հրամանա– տար, 1944-ի հոկտեմբերին՝ Հեռավոր– արևելյան ռազմաճակատի 15-րդ բանակի 260-րդ առանձին հրաձգային բրիգադի, 1945-ին՝ 361-րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, մասնակցել միլիտարիս– տական ճապոնիայի ջախջախմանը։ Օ–ի հրամանատարությամբ գործող դիվիզիան 1945-ի օգոստոսին Մանջուրիայում գրա– վել է Ֆուցզին, Ցզյամուսի, Սանսին և Ֆանչժեն քաղաքները։ 1947-ից Օ․ նշա– նպկվել է միավորման հրամանատարի տեղակալ, 1948-ին՝ հրամանատար։ 1957-ին զորացրվել է։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի, Կարմիր աստղի 2, Սուվորովի Ш աստիճանի շքանշան– ներով։
ՕԴԱՆԵձՈՎ Դուրգեն Դաբրիելի [26․3 (7․4) ․1886, Բաքու –25․3․1983, Երևան], հայ սովետական ինժեներ։ Գյուղատնտ․ գիտ․ Դ–ր (1937), պրոֆեսոր (1938), ՀՍՍՀ գիտ․ և տեխնիկայի վաստ․ գործիչ (1940)։ Աշխատանքի հերոս (1926)։ 1936–68-ին՝ Երևանի պոլիտեխ․ ինստ–ի շին․ մեխա– նիկայի ամբիոնի վարիչ (1968-ից՝ պրո– ֆեսոր)։ Օ–ի գիտ․ աշխատանքները վե– րաբերում են Արարատյան գոգահով– տի առաջացման, երկրի տեկտոնիկայի ու երկրակեղևի տեղական ձևափոխություն– ների, մագմատիկ ապարների հասակի որոշման, հրաբխային դեպրեսիայի, Այղր լճի և Սևջուր գետի ռեժիմների ուսումնա– սիրման հարցերին։ Օ․ զբաղվել է նաև ոռոգման համակարգի շինարարության, ճահիճների չորացման, Սևան–Հրազդան համակարգի հիդրոտեխ․ կառույցների աշ– խատանքի ռեժիմի և այլ հարցերով։ 1929– 1931-ին եղել է ՀՍՍՀ Կենտգործկոմի ան– դամության թեկնածու, 1931–35-ին՝ Կենտ– գործկոմի անդամ։ Պարգևատրվել է Լենի– նի և «Պատվո նշան» (2) շքանշաններով։ Գրկ․ Гурген Гаврилович Оганезов, Биоби– блиография, Е․, 1982․
ՕԳԱՆԵձՈՎ Մինեյ Մաթևոսի [1897, Ելի– զավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)–1977, Երևան], Ադրբեջանում սովետական իշ– խանության համար պայքարի մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1925-ին ավարտել է 26 կոմիսարների անվ․ Անդրկովկասյան կոմհամալսարանը, 1932-ին՝» Մոսկվայի Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ կոմունիստա– կան դաստիարակության ակադեմիան։ 1915-ից աշխատել է Սարիղամիշի փայտա– սղոցարանում, ուր և դիմավորել է 1917-ի Փետրվարյան, ապա՝ Հոկտեմբերյան հե– ղափոխությունը։ Այստեղ նա ընդգրկվել է հեղափոխ․ շարժման մեջ, մոտիկից ծանո– թացել Ս․ Աչավերդյանի, Դ․ Հայկունու հետ։ 1919-ին Օ․ ակտիվ հեղափոխ․ աշ– խատանք է կատարել Գանձակում, Բաք– վի կուսկազմակերպության հանձնարա– րությամբ հաճախ մեկնել է Թիֆլիս, տա– րածել մարքսիստական գրականություն, թռուցիկներ։ 1920-ին մասնակցել է Ադըր– բեջանում սովետական կարգերի հաս– տատման համար պայքարին, Ելիզավետ– պոլի մուսավաթական խռովության վերաց– մանը։ 1926–28-ին եղել է արհմիության Ելիզավետպոլի գավառային վարչության նախագահ, ապա լուսաշխի արհմիության գավառային վարչության քարտուղար, 1932-ից հետո՝ Ադրբեջանի Կ(բ)Կ Կենտ– կոմի կուսկադրերի սեկտորի հրահանգիչ, Նախիջևանի, ապա Լեռնային Ղարաբաղի մարզկոմների բաժնի վարիչի տեղակալ։ Այնուհետև մինչև 1951-ը Օ․ մի շարք սո– վետական, արհմիութենական պատաս– խանատու աշխատանքներ է կատարել Ադրբեջանում։ ՕԴԱՆ ԷՋՈՎՍ Թամար Սմբատի [7(19)․1․ 1895–27․9․1976, Մոսկվա], սովետական դերասանուհի։ ՌՍՖՍՀ ժող․ արտիստուհի (1958)։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ 1914-ին ավարտել է ժնևի համալսարանի պատ– մաբանս! սիր ական ֆակ–ը, 1917-ին՝ Ն․ Օ․ Մասսալիտինովի և Ն․ Ա․ Պոդգոռնու թատերական դպրոցը (Մոսկվա)։ Բեմ․ գործունեությունն սկսել է Ն․ Բալիևի «Չղջիկ» թատրոնում (1917–1922)։ Խաղա– ցել է նաև Կորշի (1923–24) և Սարատովի էքսցենտրիկ ներկայացումների (1924– 1925) թատրոններում։ 1925-ից՝ Մոսսովե– տի թա տրոնի դերասանուհի։ Դերերից են՝ Դոլորես (Սարդուի «Ֆլանդրիա»), էմի– լիա, Կվիկլի (Շեքսպիրի «Օթելլո», «Վին– ձորի զվարճասեր կանայք»), Արկադինա (Չեխովի «ճ․այը»), Բելիսա (Լոպե դե Վեգայի «Սիրահարված հնարամիտ աղ– ջիկը»), Աննա Սոմովա (Գորկու «Սոմովը և ուրիշներ»), Պոդուշկինա (Սոֆրոնովի «Քո ժպիտը միլիոն արժե»), Զարուհի (Տեր–Գրիգորյանի «Վերջին մեխակներ») ևն։ Նկարահանվել է «Տասներկու ուղե– վորներ» կինոնկարում (1961, «Հայֆիլմ», ռեժ․ է․ Քարամյան)։ Ր․ Հարությունյան