Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/512

Այս էջը սրբագրված չէ

Օ ԳԱՆԵՍՈՎ Հրանա Սահակի [ծն․ 8․3․ 1 927, գ․ Միրզիկ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ խան– լարի շրջանում)–30․3․1984, Երևան], հայ սովետական պատմաբան, պատմ․ գիտ․ դ–ր (1977), պրոֆեսոր (1982)։ ՍՄԿԿ ան– դամ՝ 1948-ից։ 1950-ին ավարտել է Բաքվի համալսարանը, 1953-ին՝ Մոսկվայի հա– սարակական գիտությունների դասախոս– ների դասընթացները։ 1953–62-ին և 1965–67-ին դասախոսել է Երևանի պոլի– տեխնիկական ինստ–ում։ 1962–65-ին եղել է ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության կոմիտեի բաժնի պետ։ 1967-ից աշխատել է ՍՄԿԿ Կենտկոմին առընթեր ՄԼԻ հայկ․ մասնա– ճյուղում՝, 1979-ից՝ կուսպատմության սեկ– տորի վարիչ։ Գիտ․ աշխատությունները նվիրված են ՄՄԿԿ պատմության հարցե– րին, մասնավորապես զարգացած սոցիա– լիզմի պայմաններում կուսակցության ղե– կավար դերի պրոբլեմին։ Մասնակցել է «Հայաստանի կոմունիստական կուսակ– ցության պատմության ուրվագծեր» (1967), «Հավերժ միասին» (1978, ռուս․) կոլեկ– տիվ աշխատությունների ստեղծմանը։ Գ․ Մանուկյան

ՕԳԱՆԵՍՈՎ (Հովհաննիսյան) Վազգեն Միքայելի [ծն․ 10․2․1920, գ․ Հոռոմ (այժմ՝ ՀՍԱՀ Արթիկի շրջանում)], Սովետական Միության հերոս (15․5․1946), փոխգնդա– պետ։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Թբիլիսիի զինվ․ օդաչուական դպրոցը (1941) և մինչև 1941-ի սեպտեմբերը ծա– ռայել Իրանում գտնվող սովետական զոր– քերում, այնուհետև փոխադրվել է Ղրիմի ռազմաճակատ, մասնակցել Ղրիմի, Հս․ Կովկասի պաշտպանությանը, Կուրսկի ճակատամարտին, Լեհաստանի ազատա– գրմանը, Գերմանիայում մղված մարտե– րին։ Օ․ պատերազմի ընթացքում կատարել է 324 մարտական թռիչք, մասնակցել ավե– լի քան 67 օդային մարտի, ոչնչացրել թըշ– նամու 23 ինքնաթիռ։ Հերոսի կոչման ար– ժանացել է Րեպինի գրավման ժամանակ ցուցաբերած խիզախության և արիության համար։ Պատերազմի ավարտից հետո ծա– ռայել է Գերմանիայում գտնվող սովետա– կան զորքերում, եղել հրամանատարի տե– ղակալ։ 1949-ին զորացրվել է։ Պարգևա– տրվել է Լենինի, Կարմիր դրոշի 3 և այլ շքանշաններով։ Ռ․ Դրիգորյան Դիմանկարը տես նախորդ էջում։ ՕԳԱՐ8ՈՎ Նիկոլայ Պլատոնովիչ (6․12․ 1813, Պետերբուրգ –12․6․1877, Գրինվիչ, 1966-ին աճյունը Անգլիայից տեղափոխ– վել է Մոսկվա՝ Նովոդևիչի գերեզմանա– տուն), ռուս, հեղափոխական, բանաս– տեղծ, հրապարակագիր։ Ծնվել է ազնվա– կանի ընտանիքում։ 1830-ին ընդունվել է Մոսկվայի համալսարանը, որտեղ Ա․ Գեր– ցենի հետ ստեղծել է քաղ․ խմբակ։ 1834-ին ձերբակալվել է, իսկ 1835-ին աքսորվել Պենզայի նահանգ։ 1838-ին, թույլտվու– թյուն ստանալով, մեկնել է Կովկաս, որ– տեղ հանդիպումներ է ունեցել աքսորված դեկաբրիստների հետ։ 1839-ից ապրել է Մոսկվայում, 1841–46-ին՝ արտասահմա– նում (Գերմանիա, Իտալիա, Ֆրանսիա)․ Բեռլինի համալսարանում հետևել է փիլ–յան և բնական գիտությունների դաս– ընթացների։ 1846-ի վերջից ապրել է Պեն– զայի նահանգում (այստեղ ստեղծել է իր Ն․ Պ․ Օգարյով խմբակը)։ 1850-ին Օ․ նորից է ձերբակալ– վել, բայց շուտով ազատ է արձակվել։ 1856-ին տարագրվել է Անգլիա։ Լոնդոնում Գերցենի հետ հրատարակել է <Կուոկոր–] (1857–67), «Օբշչեե վեչե» («Общее вече», 1862) թերթը, «Պոլյարնայա զվեգդա» («Полярная звезда», 1855–62, 1868) ալմանախը։ Եղել է <Զեմւյա ի վոյա* հե– ղափոխ․ գաղտնի ընկերության ստեղծող– ներից, եռանդուն կերպով մշակել է «ռու– սական գյուղացիական սոցիալիզմի տե– սությունը» («համայնքային սոցիալիզմ»)։ Օ․ մարտնչող մատերիալիստ էր և աթե– իստ։ Նա էական ներդրում ունի ռուս, գեղագիտ․ մտքի պատմության մեջ, պայ– քարել է ընդդեմ «մաքուր արվեստի» տե– սության։ Պոեզիայում Օ․ եղել է Ն․ Նեկրասովի դեմոկրատական քնարերգության նախա– կարապետը։ Հեղափոխականորեն տրա– մադրված երիտասարդության հիմնն է եղել նրա «Ազատություն» (1858) բա– նաստեղծությունը։ Օ–ի ընկերն ու զինակիցն է եղել Մ․ Նաչ– բանդյանը, որը Լոնդոնում (1859, 1861, 1862) սերտ կապեր է հաստատել նրա և Գերցենի հետ։ «Երկրագործությունը որ– պես ուղիղ ճանապարհ» (1862) ծրագրա– յին աշխատությունում Նալբանդյանը մեջբերում է Օ–ի «Ի՞նչ է հարկավոր ժողովրդին»- (1861) հոդված–թռուցիկը4 «Զեմլյա ի վոլյա»-ի ծրագրային Փաստա– թուղթը, որի կազմմանը ինքը մասնակ– ցել է։ Երկ․ Избр․ социально-политические и фи– лософские произв․, т․ 1–2, М․, 1952–56; Стихотворения и поэмы, М․, 1980; Избр․, М․, 1984․ Գրկ․ Բաղդագուլյան Վ․, Ա․ Ի․ Գեր– ցենի «Գյուղացիական սոցիաւիզմը*, Ե․, 1974։ Դարոնյան Ս․, Միքայել Նալբանդյան, Կյանքը և գործունեությունը, Ե․, 1979։ И о в- чук М․ Т․, Философские и социологиче– ские взгляды Н․ П․ Огарёва, М․, 1957; П у- т и н ц е в В․ А․, Н․ П․ Огарёв․ Жизнь, ми– ровоззрение, творчество, М․, 1963; Руд– ницкая Е․ Л․, Н․ П․ Огарёв в русском революционном движении, М․, 1969; Д а- р о н я н С․, М․ Налбандян и русские ре– волюционные демократы, 2 изд․, перераб․ и доп․, М․> 1979; Конкин С․, Николай Огарёв, 2 изд․, испр․ и доп․, Саранск, 1982․ Ս․ Դարոնյան

ՕԳԻՆՍ4Ի (Oginski) Միխալ Կլեոֆաս (1765–1833), լեհ կոմպոզիտոր և քաղ․ գործիչ, կոմս։ Չորսամյա սեյմի դեպու– տատ (1788–92), Տ․ կոստյուշկոյի ապըս– տամբության մասնակից։ 1795-ին վտա– րանդվել է։ 1802-ից ապրել է Զալեսյեում (Վիլնոյի մոտ), հաճախ եղել Պետերբուր– գում (Ռուս, կայսրության սենատոր)։ 1822–33-ին ապրել է Ֆլորենցիայում։ Օ․ հեղինակ է զինվ․ հայրենասիրական եր– գերի և քայլերգերի, ռոմանսների, մոտ 40 դաշնամուրային պիեսների, այդ թվում՝ պոլոնեզների։ Նրան են վերագրում «Դե– ռևս Լեհաստանը չի կործանվել» երգը, որը հետագայում դարձել է լեհ․ ազգ․ հիմնը։ Գրել է հուշագրություններ (հրտ․ 4 հ․ Փարիզում, 1826–27-ին) և «Նամակներ երաժշտության մասին» (հրտ․ Կրակովում, 1956-ին)։

ՕԳՈՍՏԻՆՈՍ (Augustinus) Ավրելիոս (354–430), քրիստ․ աստվածաբան, արմ․ պատրիստիկայի ներկայացուցիչ։ Ծնվել է Տագաստ քաղաքում (Նումիդիա)։ Ակզբում եղել է մանիքեության և սկեպտիցիզմի, հետագայում՝ նեոպչատոնականության կողմնակից։ 387-ին ընդունել է քրիստո– նեություն, 395-ից՝ Հիպոնի եպիսկոպոս։ Օ–ի գոյաբանությունը և աստծու՝ որպես բացարձակ կեցության, մասին ուսմունքը մոտ է նեոպլատոնականությանը․ աստ– ված արարել և անընդհատ արարում է աշխարհը։ Մարդկային հոգու պրոբլեմին նվիրված «խոստովանանք» ինքնակեն– սագրության մեջ հոգեբանական վերլու– ծության է ենթարկել իր ներքին զարգա– ցումը։ «Աստծու քաղաքի մասին» երկում զարգացրել է պատմության քրիստոնեա– կան ըմբռնում, «մեղսալից» պետությանը (Հռոմ) հակադրել է «աստվածային» պե– տությունը (եկեղեցի), որոնց պայքարը, նրա կարծիքով, անհրաժեշտաբար կա– վարտվի եկեղեցու հաղթանակով։ Օ․ ըն– դունել է հոգեոր իշխանության առաջնու– թյունը աշխարհիկի նկատմամբ։ Միջնադարում Օ․ եղել է անառարկելի հեղինակություն կրոնի և փիլ–յան հար– ցերում, նրանից է ելնում վաղ սխոլաս– տիկայի պլատոնական կողմնորոշումը։ Օգոստինոսականությունը ներկայումս լայնորեն օգտագործում են բողոքականու– թյունը, կաթոլիկական նեոսխոլաստի– կան, էկզիստենցիալիզմը։ Երկ․ Opera omnia, t․ 1–11, P․, 1864–65 (Migne, PI, t․ 32–47); Творения Блажен– ного Августина, 2 изд․, ч․ 1–7, Киев, 1901– 1912; Исповедь, в кн․։ Богословские труды, т․ 19, М․, 1978․ Գրկ․ Герье В․, Бл․ Августин, М․, 1910; История философии, т․ 1, М․, 1940, с․ 391–96; Майоров Г․ Г․, Формирование средневековой философии, М․, 1979․

ՕԳՈՍՏՈՍ (Augustus) (մինչև մ․ թ․ ա․ 44-ը՝ Գայոս Օկտավիոս, մ․ թ․ ա․ 44-ից՝ Գայոս Հուլիոս Կե– սար Օկտավիանոս, մ․ թ․ ա․ 27-ից՝ Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս Օգոստոս) (մ․ թ․ ա․ 63–մ․ թ․ 14), հռոմ․ կայսր մ․ թ․ ա․ 27-ից։ Հուլիոս Կեսարի քրոջ թոռը և որ– դեգիրը։ Մ․ թ․ ա․ 43-ին Մ․ Անտոնիոսի և Մ․ Լեպիդոսի հետ ստեղծել է 2-րդ եռապե– տությունը։ Մ․ թ․ ա․ 36-ին Լեպիդոսին զրկել է իշխանությունից և պատերազմ սկսել Անտոնիոսի դեմ։ Մ․ թ․ ա․ 31-ին Ակտիումի մոտ Անտոնիոսի և Եգիպտոսի թագուհի Կլեոպատրա VII-ի դեմ տարած հաղթանակով ավարտվել է քաղաքացիա– կան պատերազմների ժամանակաշրջա– նը։ Այդ ընթացքում ամբողջ իշխանությու– նը փաստորեն կենտրոնացել է Օ–ի ձեռ– քին։ Ծերակույտը նրան շնորհել է«Օգոս– տոս» (սրբազան, վեհ, վսեմ) տիտղոսը։