Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/514

Այս էջը սրբագրված չէ

բով։ Ամենամեծ О․ գ․ գ․ ունի Կառնոյի ցիկւը։ Համակարգի (սարքի, մեքենայի) ընդհանուր 0․ գ․ գ․ հավասար է նրա ա– ռանձին տարրերի (աստիճանների) 0․ գ․ գ–ների արտադրյալին։

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐ, միներալա– յ ի ն հ ու մ ք, երկրակեղեի անբրգ․ և օրգ․ ծագման բնական միներալային գո– յացումներ, որոնց օգտագործումը նյու– թական արտադրության ոլորտում տըն– տեսապես շահավետ է։ Ըստ ֆիզիկ, վի– ճակի 0․ հ․ լինում են՝ պինդ (ածուխներ, մետաղային հանքանյութեր, ոչ մետաղա– յին օգտակար հանածոներ), հեղուկ (նավթ, հեւնքային ջրեր) և գազանման (բնական ււյրվող գազեր, իներտ գազեր)։ Հանքավայրերի առաջաց– ման երկրաբանական պայ– մանները և տեղաբաշխման օրինաչափությունները։ 0․ հ․ ձեավորվել են երկրակեղեի զարգացման ողջ պատմության ընթացքում ներծին և արտածին պրոցեսների հետեանքով, 0․ հ–ի ձևավորման համար անհրաժեշտ նյու– թերը տեղափոխվում են Երկրի վերին ման– թիայից, երկրակեղևից և մակերեույթից՝ մագմատիկ հալոցքների, հեղուկ և գա– զանման լուծույթների միջոցով։ Մագմաաոգեն (ներծին) հանքավայրե– րը ստորաբաժանվում են մի շարք խմբերի։ Այսպես, մագմատիկ հալոցքը երկրա– կեղեի մեջ ներդրվելու և սառչելու դեպ– քում առաջանում են մագմատիկ հանքա– վայրեր։ Հիմքային կազմի ինտրուզիանե– րի հետ կապված են Cr-ի, Fe-^Ti-^ Ni-ի, Cu-ի, Со-ի, պլատինային մետաղների խմբի հանքանյութեր, մագմատիկ ապար– ների ալկալիական զանգվածներին հա– րում են P-ի, Та-ի, Nb-ի, Zr-ի և հազվա– գյուտ հողերի հանքանյութեր։ Գրանիտա– յին պեգմատիտների հետ գենետիկորեն կապված են փայլարների, դաշտային սպաթների, թանկարժեք քարերի․ Be-ի, Լ i-ի, Cs-ի, Nb-ի, Та-ի, մասամբ Տո–ի, Ս–ի և հազվագյուտ հողերի հանքավայ– րեր։ Կոնտակտ–մետասոմատիկ հանքա– վայրերում, հատկապես սկառներում հայտնի են Fe-ի, Cu-ի, Со-ի, Pb-ի, Zn-ի, W-ի, Mo-ի, Տո–ի, Be-ի, Ս–ի, Au-ի հանքա– նյութեր, լեռնային բյուրեղապակու, գրա– ֆիտի, բորի կուտակումներ։ Մեծ քանա– կությամբ 0․ հ․ կան ւցնևմատոչիտային հանքավայրերում և հիդրոթերմաչ հան– քավայրերում։ Դրանց մեջ կարևոր նշանա– կություն ունեն Cu-ի, Ni-ի, Со-ի, Zn-ի, Pb-ի, Bi-ի, Mo-ի, W-ի, Տո–ի, Ա–ի, Be-ի, Та-ի, Nb-ի, As-ի, Sb-ի, Hg-ի, Cd-ի, 1ո–ի, Տ–ի, Se-ի, Au-ի, Ag-ի, Ս–ի, Ra-ի, ինչպես նաև քվարցի, բարիտի, ֆլյուորիտի, աս– բեստի հանքավայրերը։ Արտածին պրո– ցեսների դեպքում ծագող ս և դ ի մ և ն– տ ո գ և ն հանքավայրերը լինում են նստվածքային, ցրոնային և հողմահար– ման։ Նստվածքային հանքավայրերը ձևա– վորվում են ծովերի, լճերի, գետերի և ճահիճների հատակում։ Արժեքավոր մի– ներալներ (ոսկի, պլատին, ալմաստ ևն) պարունակող ցրոնները կուտակվում են օվկիանոսների և ծովերի առափնյա, ինչ– պես նաև գետային և լճային նստվածք– ներում, հովիտների լանջերին։ Հողմա– հարման հանքավայրերը կապված են հին և ժամանակակից հողմահարման կեղևի հետ, որին բնորոշ են ուրանի, պղնձի, բնածին ծծմբի ինֆիլտրացիոն և նիկելի, երկաթի, մանգանի, բոքսիտների, մագ– նեզիտի, կաոլինի մնացորդային հանքա– վայրերը։ Ավելի վաղ առաջացած հանքա– վայրերը վերափոխվում են մետամորֆո– գեն կուտակումների (օրինակ, Կրիվոյ ռոգի ավազանի և Կուրսկի մագնիսական անոմալիայի երկաթի, Հվ․ Աֆրիկայի ոս– կու և ուրանի հանքավայրերը) կամ էլ ապարների մետամորֆիզմի պրոցեսում առաջանում են նորերը (մարմարի, ան– դալուզիտի, կիանիտի, գրաֆիտի հանքա– վայրեր)։ Օ․ հ–ի հանքավայրերի, տվյալ տարածքի երկրբ․ կառուցվածքի ուերկրբ․ պատմության գլխավոր գծերի, ինչպես նաե երկրաքիմ․, հիդրոերկրբ․ և գեոմոր– ֆուոգիական առանձնահատկությունների միջև եղած կապերի հետազոտությունը գիտ․ հիմք է ծառայում Օ․ հ–ի որոնման ու հետախուզման համար և հնարավո– րություն ընձեռում բացահայտելու հան– քավայրերի տեղաբաշխման օրինաչափու– թյունները (տես Երկրաբանական հա– նույթ, Երկրաբանական որոնում U հե– տախուզություն)։ Աշխարհագրական և երկրբ․ տեսակետից առանձնացված խո– շոր տարածքները, իրենց հարող հան– քավայրերի որոշակի խմբերի հետ միա– սին, կոչվում են Օ․ հ–ի պրովին– ցիաներ։ Դրանք ստորաբաժանվում են հանքային մարզերի, իսկ վերջիններս՝ հանքային շրջանների։ Հան– քային շրջանների տարածքում անջատ– վում են հանքային դաշտեր հանքավայ– րերի առանձին խմբերով, որոնք միավոր– վում են ծագման և երկրբ․ ստրուկտուրայի ընդհանրությամբ։ Ըստ ապարների ֆոր– մացիաների և դրանց հետ զուգակցված հանքանյութերի բնույթի՝ տարբերում են պրովինցիաների տիպերը (օրինակ, ֆե– միկ կամ ուրալյան, սիալիկ կամ վերխո– յանսկյան են)։ Կարևորագույն հանքային պրովինցիաները համապատասխանում են Երկրի երկրբ․ զարգացման հիմնական փուլերին և Մետաղածնական ղարաշըր– ջաններին։ Տես նաև Մետաղածնություն։ Ածխաբեր պրովինցիաների սահմաննե– րում տարբերում են ածխային ավազան– ներ, շրջաններ և հանքավայրեր։ Նավթա– գազաբեր պրովինցիաներում (կամ ավա– զաններում) առանձնացվում են մարզեր, շրջաններ, նա վթագա զա կուտակման զո– նաներ և նավթի, գազի կամ նավթի–գազի հանքավայրեր (տես Նավթ)։ Հանքային ռեսուրսներ։ Ըն– դերքում (պետության, մայրցամաքի կամ ամբողջ երկրագնդի) գտնվող բոլոր Օ․ հ․ միասին կազմում են հանքային ռ ե– ս ու ր ս ն և ր հասկացությունը և հիմք ծառայում արդ․ արտադրության կարևորա– գույն ճյուղերի համար։ Ըստ արդ․ կիրառ– ման բնագավառի հանքային ռեսուրսները ստորաբաժանվում են․ ա․ վառելիքա– էներգետիկ (նավթ, բնական գազ, ածուխ, այրվող թերթաքարեր, տորֆ, ուրանի հանքանյութեր), բ․ մետաղային՝ հումք սև և գունավոր մետալուրգիայի համար (երկաթի և մանգանի հանքաքար, քրո– միտներ, բոքսիտներ, պղնձի, կապարցին– կի, նիկելի, վոլֆրամի, մոլիբդենի, անա– գի, ծարիրի, ազնիվ մետաղների հանքա– նյութեր), գ․ լեռնաքիմ․ հումք (ֆոսֆո– րիտներ, ապատիտներ, կերակրի, կալիու– մական և մագնեզիումական աղեր, ծծումբ և դրա միացություններ, բարիտ, բորի հանքանյութեր, բրոմ և յոդ պարունակող լուծույթներ), դ․ բնական շինանյութեր և ոչ մետաղային Օ․ հ–ի մի մեծ խումբ, ինչ– պես նաև զարդաքարեր, տեխ, և թանկար– ժեք քարեր (մարմար, գրանիտ, հաս– պիս, ագատ, լեռնային բյուրեղապակի, նռնաքար, կորունդ, ալմաստ), ե․ հիդրո– միներալային (ստորերկրյա, անուշահամ և հանքային ջրեր)։ Հանքային ռեսուրսներն ունեն քանա– կական գնահատական, որն արտահայտ– վում է Օ․ հ–ի բացահայտված և հետախուզ– ված պաշարներով։ Համաշխարհային հանքարդյունաբերու– թյունն ամեն տարի իր արտադրանքն ավելացնում է 4–8%–ով։ Ի տարբերու– թյուն բնական շատ ռեսուրսների, հողա– գնդի հանքային հարստությունները վե– րականգնելի չեն։ Ուստի է՝լ ավելի կա– րևոր է դառնում միներալային հումքի առավել էֆեկտիվ և կոմպլեքս օգտագործ– ման պրոբլեմը։ Սկսված է Օ․ հ–ի արդյունահանումը Հա– մաշխարհային օվկիանոսի ընդերքից։ Բացի նավթի և գազի հանքավայրերից, որոնց կանխատեսված պաշարները բա– վական մեծ են, հետաքրքրություն են ներկայացնում նաև տիտանի, անագի հանքավայրերը, երկաթ–մանգանային կոնկրեցիաների կուտակումները (նիկել, կոբալտ, պղինձ պարունակող), որոնք լայնորեն տարածված են խաղաղ և Հընդ– կական օվկիանոսների հատակում։ Մի– ներալային հումքի կարևոր ռեզերվ են Համաշխարհային օվկիանոսի ջրերը։ Հայկական ԱԱՀ Օ․ հ–ի մասին տես Հայկական Աովետական Սոցիալիստական Հանրապետությանը նվիրված հատորի Հանքային ռեսուրսները բա– ժինը։ Գրկ․ Մաղաքյան Հ․ Գ„ Մետաղային հանքավայրեր, b․t 1958։ Ն ու յ ն ի, Օգտակար հանածոների հանքավայրերի առաջացման պայմանները, Ե․, 1981։ Смирнов В․ И․, Геология полезных ископаемых, 3 изд․, пе- рераб․ и доп․, М․, 1976; Быховер Н․ А․, Экономика минерального сырья, [т․ 1–3], М․, 1967-71․

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՀԱՐՍՏԱՑՈՒՄ, պինդ միներալային հումքը, հետագա տեխնիկապես հնարավոր և տնտեսապես շահավետ քիմ․ կամ մետալուրգիական վերամշակման կամ օգտագործման հա– մար պիտանի արգասիքների անջատման նպատակով, սկզբնական մշակման են– թարկելու պրոցեսների ամբողջությունը։ Օ․ հ․ հ․ ընդգրկում է այնպիսի պրոցեսներ, որոնց դեպքում տեղի է ունենում միներալ– ների բաժանում առանց նրանց քիմ․ բա– ղադրության, կառուցվածքի կամ ագրե– գատային վիճակի փոփոխության։ Այդ պրոցեսները գնալով ավելի մեծ չափով են զուգակցվում հիդրոմետալուրգիայի և քիմ․ վերամշակման հեա։ Օ․ հ․ հ–ման հետևանքով ստացվում է երկու հիմնական արգասիք՝ խտանյութ և թափոններ։ Մի շարք դեպքերում (օրի– նակ, ասբեստը կամ անտրացիտը հարըս–