«բնից» կամ ավելի խոշոր «ճյուղից» ճյուղավորվելու տեղով։ Եթե Տ․ պետք է արտահայտի ոչ միայն ֆիլոգենետիկական, այլև խմբում եղած համաստորադասության փոխադարձ կապը, ապա մեծ միավորող խմբերը (տիպեր, դասեր, կարգեր են) տեղադրվում են բնի հիմքի մոտ կամ «ճյուղերին»։ Տ–ի «ճյուղերի» ծայրերին տեղադրվում են ավելի ստորին կատեգորիաները (ցեղ, տեսակ)։ Միայն ժամանակակից ձևեր պատկերող Տ․ արտահայտում է զուտ կարգաբանական հարաբերություններ։ Օրգանիզմների տարբեր խմբերի և նույն խմբի ներսում եղած իրական ազգակցական կապերը բարդ են և հարթության վրա դրանք կարելի է պատկերել միայն մոտավորապես։ Ուստի Տ–ի երկչափ պատկերումը հաճախ փոխարինում են տարածական պատկերմամբ։
ՏՈՀՄԱՅԻՆ ԳԻՐՔ, պ ե տ ա կ ա ն տ ո հ մ ա յ ի ն գ ի ր ք, ս տ ու դ բ ու ք (Studbook), գիրք, որտեղ գրանցում են բարձրարժեք տոհմային կենդանիներին։ Տ․ գ–ի վարելը տոհմային գործի համակարգում կարևոր պետ․ միջոցառում Է, և դրա մշտական հրատարակումը հնարավորություն է տալիս ուսումնասիրել ցեղերի Էվոլյուցիան, միավորել սելեկցիոներների գործունեությունը, արդյունավետ օգտագործել տոհմային կենդանիների ռեսուրսները։ Տարբերում են փակ և բաց տիպի Տ․ գ–եր։ Փակ գրքերում գրանցում են այն կենդանիներին, որոնց նախնիները նույնպես ներառված են եղել Տ․ գ–ում։ Բաց գրքերում գրանցում են ինչպես մաքրացեղ, այնպես էլ զտարյուն խառնացեղ կենդանիներին։ ՍՍՀՄ–ում բոլոր Տ․ գ–երը պետ․ են և բաց։ Տ․ գ–ում գրանցման համար պահանջները պետք է համապատասխանեն կենդանու առաջին դասի ստանդարտին, որը որոշվում է բոնիտման ժամանակ (տես Բոնիտում)։ Տ․ գ–ում ներառված կենդանու համար տնտեսությանը տրվում է ատեստատ, որն էլ բարձրացնում է կենդանու և նրա պտղի արժեքը։ Բացի սովորական Տ․ գ–երից մի շարք երկրներում, ինչպես նաև ՍՍՀՄ-ում հրատարակվում են գրքեր բարձր մթերատու կենդանիների համար, որտեղ գրանցում են միայն այն ցուլերին ու մայրերին, որոնց սերնդի մթերատվությունը և որակը բացառիկ Է։
ՏՈՀՄԱՅԻՆ ԳՈՐԾ ա ն ա ս ն ա բ ու ծ ու թ յ ու ն ու մ, միջոցառումների համակարգ, որ նպատակամղված է բարելավելու գյուղատնտկենդանիների ժառանգական հատկանիշները, բարձրացնելու դրանց ցեղայնությունը և մթերատվությունը։ Պլանային Տ․ գ–ին նախորդել է ընտրության պարզագույն եղանակների երկարատև շրջանը։ Դեռևս մ․ թ․ մի քանի հազարամյակ առաջ արդեն հայտնի էին ոչխարների, ձիերի ու շների բարելավման ձևերը։ XIII–XVII դդ․ Եվրոպայի, Ասիայի և Հս․ Ամերիկայի բազմաթիվ երկրներում ստեղծվեցին գյուղատնտ. կենդանիների ցեղեր, որոնք հետագայում ունեցան համաշխարհային տարածում։
Բնագիտության զարգացմանը զուգընթաց մշակվեց Տ․ գ–ի տեսությունը, կատարելագործվեցին բուծման ձևերը։ Տ․ գ–ի հիմնական դրույթները հիմնվում են ժամանակակից կենսբ․ գիտությունների նվաճումների վրա։ Ընտրությունը, զույգ ընտրության պարզագույն և մատղաշի ճիշտ աճեցումը Տ․ գ–ի կարևորագույն տարրերն են։ Անասնապահության մեջ արհեստական սերմնավորման ներդրման շնորհիվ պարտադիր դարձավ կենդանիների գենոտիպի բացահայտումն ըստ տոհմաբանության, կողմնական ազգականության (հիմնականում հոր կողմից կիսաքույրեր և կիսաեղբայրներ) և սերնդի որակի։ Արհեստական սերմնավորման կիրառմամբ կրճատվեց արտադրող ցուլերի պահանջարկը, և հնարավորություն ստեղծվեց բուծման համար ընտրել առավել արժեքավորներին։ Գյուղատնտ․ կենդանիների տոհմաբանությունն առավել կարևորվում է մատղաշի գնահատման և արհեստական սերմնավորման համար ցլիկների ընտրության ժամանակ։ Ըստ գենոտիպի լավագույն են համարվում նրանք, որոնք կայունորեն սերնդին են ժառանգում ցանկալի հատկանիշները։ Արժեքավոր կենդանիներից առանձնացնում են վերարտադրողական խումբ (տոհմային կորիզ), դրանցից ստացված լավագույն սերունդը թողնում են տոհմաբուծության համար։ Տ․ գ–ում բուծման հիմնական մեթոդը մաքրացեղ բուծումն է (անհրաժեշտության դեպքում կիրառվում է նաև ինբրիդինգը), որը հնարավորություն է տալիս պահպանել և ուժեղացնել արժեքավոր ցեղերի օգտակար հատկանիշները, բարձրացնել մաքրացեղ կենդանիների ժառանգականության կայունությունը։ Կիրառվում է նաև խաչասերումը, որի ձևերից կլանողականը օգտագործում են տոհմային հոտի զտարյունության բարձրացման և օգտագործելի գլխաքանակի զանգվածային բարելավման, իսկ վերարտադրականը՝ նոր ցեղերի ստեղծման ժամանակ։ Նոր ցեղեր բուծելիս կիրառվում է նաև հիբրիդացումը։
Տ․ գ–ի զարգացմանը նպաստում են կազմակերպչական միջոցառումները՝ գյուղատնտ․ կենդանիների պլանային տեղաբաշխումը, տոհմային գրքերի վարումը, կենդանիների ցուցահանդեսների, ցուցադրումների, աճուրդների կազմակերպումը, ՍՍՀՄ և միութենական հանրապետությունների գյուղատնտեսության մինիստրություններին առընթեր գյուղատնտ․ կենդանիների ցեղերի գծով խորհուրդների ստեղծումը ևն։ ՍՍՀՄ-ում Տ․ գ․ իրականացնում են մասնագիտացված տոհմաբուծական տնտեսությունները, ինկուբատորային թռչնաբուծ․, տոհմաբուծ․ և արհեստական սերմնավորման կայանները ևն։ Տ․ գ–ի տեսական խնդիրները և գործնական միջոցառումները, կենդանիների տարբեր տեսակների և ցեղերի հետ տարվող տոհմային աշխատանքները մշակում և ընդհանրացնում են ԳՀԻ–ները, փորձակայանները և գյուղատնտ․ բուհերի մասնագիտական ամբիոնները։
Գրկ․ Р у з с к и й С․ А․, Племенное дело в скотоводстве, М․, 1972․
ՏՈՁԻՈ Հիդեկի (1884–1948), ճապոն. ռազմ, գլխավոր հանցագործներից, գեներալ։ 1937–38-ին՝ Կվանտունյան բանակի շտաբի պետ, 1938–39-ին՝ ռազմ, մինիստրի տեղակալ, 1940-ի հուլիս-1941-ի հոկտեմբերին՝ ռազմ. մինիստր, 1941-ի հոկտեմբերից 1944-ի հուլիս՝ պրեմիեր մինիստր, միաժամանակ՝ ռազմ. մինիստր։ Նրա կառավարությունն աջակցել է ֆաշիստ․ Գերմանիային ՍՍՀՄ–ի դեմ պատերազմում։ Մեծ դեր է խաղացել 1941-ին Խաղաղ օվկիանոսում պատերազմ սանձազերծելու գործում։ Մահապատժի է ենթարկվել Հեռավոր Արևելքի համար ստեղծված միջազգային ռազմ. տրիբունալի դատավճռով։
ՏՈՂ (ն․ Դող), գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հադրութի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հս․։ Անասնապահական խաղողագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց, դեղատուն, մանկապարտեզ։ Տ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա․ Հայրյանը։
S․ XVI դ․ վերջերից եղել է ավան, Դիզակի մելիքության կենտրոնը, XVII դ․` բերդաքաղաք։ Ունեցել է մոտ 10 հզ․ բն․։ Տող գյուղի Ս․ Ստեփանոս եկեղեցին (XIII դ․) հարավ–արևմուտքից Մինչև Շուշիի բերդաքաղաք դառնալը եղել է Լեռնային Ղարաբաղի ամենանշանավոր բերդաքաղաքը, առևտրական ճանապարհների տարանցիկ կենտրոնը։ Ունեցել է կանոնավոր մշտական բանակ, մետաքսի, կավանոթների, օղու, գինու արտադրություն։ Տ․ և նրա շրջակայքը հարուստ են պատմ․ և ճարտ․ հուշարձաններով։ Գյուղի հս․ կողմի գերեզմանատանը, ուր պահպանվել են խաչքարեր, սյուժետային հարթաքանդակներով տապանաքարեր, կանգուն է Ս․ Ստեփանոս եկեղեցին (XIII դ․)։ Այն ունի թաղածածկ դահլիճի ինքնատիպ հորինվածք՝ մույթով ու նրա վրա հանգչող երկու կամարով, աղոթարանի հս․ մասն անջատված և վերածված է առանձին նեղ նավի։ Եկեղեցին, ըստ միակ արմ․ մուտքի ճակատակալ քարի արձանագրության, վերանորոգել է Մելիք Եսային, 1747-ին։ Պատերի մեջ ագուցված են խաչքարերի բեկորներ, որոնցից ամենահինը պատկանում է 1421-ին։ Գերեգմանատան հս․ կողմում Կուսանաց անապատի փոքր, թաղածածկ Ս․ Վարդան եկեղեցին է (XVII դ․), որն ունի բացառիկ առանձնահատկություն՝ մուտքն արլ-ից Է, խորանի միջից։ Տ–ի Ս․ Հովհաննես եկեղեցին (XVII դ․, վերանորոգել է Մելիք Եգանը 1736-ին) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ Է, որին կից