Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/521

Այս էջը սրբագրված չէ

Առանցքային Օ․ բաղկացած է գլանաձև պատյանում տեղադրված թիանվից, որի պատման հետևանքով մա– տուցվող գազը տեղաշարժվում է առանցքի ուղղությամբ։ Վերջինս կենտրոնախույս Օ–ի համեմատությամբ ավելի պարզ է, ունի ավելի բարձր օ․ գ․ գ․ և օժտված է դարձափոխման հատկությամբ, սակայն բարձր ճնշումներ չի ապահովում։ Լինում են նաև տրամագծային կամ լայ– նական հոսքով (ծռված թիակնե– րով անիվը մասամբ գտնվում է պատյանի մեջ) Օ–ներ, որոնք նախորդների համե– մատությամբ կարող են ստեղծել ավելի բարձր ճնշումներ և ավելի արտադրողա– կան են։ Տարբերում են նաև ծխածծիչ– ներ (ծխագազերի տեղափոխման հա– մար), փ ո շ ա յ ի ն (մեխանիկական խառնուկներով աղտոտված օդի տեղա– փոխման համար) և տանիքային (տանիքում ներկառուցված) Օ–ներ։ Հանքային Օ–նեոն ըստ նշանակության լինում են․ ա․ գլխավոր օդա– փոխման, որոնք հանքարանի բոլոր փորվածքներին օդ են մատուցում, բ․ օժանդակ, տեղափոխվում են հան– քային աշխատանքների կատարմանը զուգընթաց և ապահովում հանքարանի առանձին թևին, մեկ կամ մի քանի հան– քամասերին կամ բլոկներին օդի մատու– ցումը, և գ․ մասնակի օդափոխ– ման Օ․՝ փակուղային փորվածքախոր– շերն ապահովում են օդով։ 0․ գործողության մեջ է դրվում շար– ժիչով՝ փոկային փոխանցման կամ առաձ– գական կցորդիչի միջոցով։ Խոշոր Օ–ներն ունեն կարգավորիչ և թրթռամեկուսիչ հարմարանքներ։

ՕԴԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ, կարգավորվող օդա– փոխանակություն շենքերում, ինչպես նաե այն ստեղծող տեխ․ միջոցների համա– խումբ։ 0․ նախատեսված է օդի անհրա– ժեշտ մաքրությունը, ջերմաստիճանը, խո– նավությունն ու շարժունությունն ապա– հովելու համար։ ՍՍՀՄ–ում գործող հի– գիենիկ նորմաների համաձայն բնակելի շենքերում օդի ջերմաստիճանը (ձմռանը) պետք է լինի 18–22°C, հարաբերական խոնավությունը՝ 40–60% , շարժունությու– նը՝ 0,1– 0,2 մ/վրկ, ՕՕշ–ի պարունակու– թյունը՝ 0,1%-ից ոչ ավելի։ Օդը չպետք է պարունակի վնասակար գազերի խառ– նուկներ։ Տարբերում են ներծծիչ, արտա– ծծիչ, ընդհանուր փոխանակման, տեղա– յին, բնական և մեխանիկական Օ․։ Ն և ր– ծ ծ ի չ Օ․ ապահովում է միայն մաքուր օդի մատուցումը շենքին, որտեղից օդի հեռացումը հիմնականում կատարվում է պատող կոնստրուկցիաների ծակոտինե– րի և բացվող դռների միջոցով՝ առաջացող հավելյալ ճնշման հաշվին։ Արտա– ծծիչ Օ․ նախատեսված է օդափոխվող շենքից օդը հեռացնելու ն նոսրացում ստեղծելու համար, որի հաշվին կոնս– տրուկցիաների ծակոտիների և դռների միջոցով օդն այդ շենք կարող է թափան– ցել դրսից և կից շինություններից։ Ներ– ծծի չ–ա րտածծիչ Օ․ օդի մատու– ցումը և կազմակերպված հեռացումն ապա– հովում է միաժամանակ, ընդ որում, կախ– ված մատուցվող և հեռացվող օդի քանակ– ների հարաբերությունից, շենքի ներսում կարող է առաջանալ հավելյալ ճնշում կամ նոսրացում։ Կից շենքերում հավելյալ ճըն– շումը և նոսրացումը խոչընդոտում են ապականված օդի ներթափանցմանը մի շենքից մյուսը։ Ընդհանուր Փոխա– նակման Օ–յան դեպքում (կիրառվում է բոլոր բնակելի և հասարակական շեն– քերում) շենքում առաջացող վտանգավոր նյութերը մատուցվող թարմ օդով նոսրաց– վում են (մինչե թույլատրելի կոնցենտրա– ցիաները)։ Ջերմության և խոնավության ավելցուկներն ասիմիլացվում են առավել ցածր ջերմաստիճան և խտություն ունե– ցող ներծծիչ օդով։ Տեղային ներ– ծծիչ Օ․ օդային ջրցանների և օազիս– ների օգնությամբ նպաստավոր օդային միջավայր է ստեղծում արտադր․ շենքերի սահմանափակ տարածությունում։ Բնա– կան Օ–յան դեպքում օդը շենք է թափան– ցում և դուրս գալիս ջերմաստիճանների տարբերության հետևանքով, ինչպես նաև քամու ներգործությամբ։ Չկազմակերպ– ված բնական Օ․ իրականացվում է պա– տուհանների, դռների ճեղքերով, շենքի պատող կոնստրուկցիաների ծակոտի– ներով օդի ներթափանցմամբ և դուրս գալով, իսկ կազմակերպված բնական Օ․՝ օդատարներով տեղափոխվող, ինչ– պես նաև պատերի, լուսամուտների, երդիկների՝ որոշակի կարգով բացված անցքերով օդի մատուցմամբ և հեռաց– մամբ (տես Աերացիա)։ Մեխանիկա– կան Օ․ (նկ․) իրականացվում է առավե– Մեխանիկական ներծծի չ–ա ր– տածծիչ օդաւիոխոէթյան ս խ ն– մ ա․ /․ օդառու հորան, 2․ փոշենստեցման խուց, 3* յուղի քամիչ, 4․ կալորիֆերներ, 5․ խոնավացնող ծայրափողակներ, 6․ կաթիլա– բաժանիչ, 7․ օդավւոխիչ, 8․ ներծծիչ անցուղի– ներ, 9․ արտածծիչ օդափոխիչ, 10․ արտածծիչ անցուղիներ, //․ արտածծիչ խուց, 12․ ներծծիչ խուց լապես Էլեկտրական հաղորդակով օդա– փոխիչների միջոցով։ Բնակելի տներում առավել տարածված է խոհանոցներից և սանհանգույցներից բնական հարկադրու– մով (արտաքին օդը մտնում է պատուհան– ների փեղկերով, օդանցքներով են) ար– տածծիչ Օ․։ ժամանակակից արդ․ և հա– սարակական շենքերում լայնորեն կիրառ– վում է մեխանիկական հարկադրումով ներծծիչ–արտածծիչ 0․։ Մի շարք դեպքե– րում ներծծիչ 0․ համատեղում են օդային ջեռուցման հետ, որի համար այն հան– դերձվում է հգոր օդատաքացուցիչով։ Եթե շենքում օդի պարամետրերը մշտապես պետք է համապատասխանեն խիստ որո– շակի պայմանների, ապա կիրառվում է օդի կոնդիցիոնում (տես Կոնդիցիոնում օդի)։ ՕԴԵՆ Ս է (Odense), քաղաք U նավահան– գիստ Դանիայում, Օդենսե գետի ստորին ավազանում։ Ֆյուն կղզու տնտ․, մշակու– թային և Օդենսե ամտի վարչական կենտ– րոնն Է։ 168 հզ՝․ բն․ (1977)։ Զարգացած է մեքենաշինությունը, սննդի, տեքստիլ U կարի արդյունաբերությունը։ Կա համա– լսարան։ Օ–ի կենտրոնը հարուստ է միջ– նադարյան (XII–XV դդ․) ճարտ․ հու– շարձաններով։ Կան թանգարաններ (այդ թվում՝ Հ․ Ք․ Անդերսենի տուն–թան– գարանը)։

ՕԴԵՍԱ, քաղաք, ՈւՍՍՀ Օդեսայի մար– զի վարչ․ կենտրոնը։ ՍՍՀՄ արդ․, մշակու– թային, գիտ․ և կուրորտային խոշոր կենտրոն Է, երկաթուղային, ավտոճանա– պարհների և օդային ուղիների հանգույց, նավահանգիստ Սե ծովի հս–արմ․ ափին։ 1132 հզ․ բն․ (1986)։ Բաժանված է քաղա– քային 8 շրջանի։ Օ․ հիմնվել է թաթար․ Կաչիբեյ բնակա– վայրի տեղում, որի մասին աոաջին հի– շատակությունը վերաբերում է 1415-ին։ XIX դ․ Օ․ դարձել է մշակութային կարե– վոր կենտրոն (համալսարան, պատմու– թյան և հնությունների Օդեսայի ընկե– րություն են)։ Օ․ կարևոր դերէխաղացել թուրք, լծի դեմ հույն և բուլղար ժողովուրդ– ների ազգ․–ազատագր․ պայքարում (այս– տեղ հիմնվել են հույների և բուլղարների ազատագր․ կազմակերպություններ)։ Ղրիմի պատերազմ 1853–/856-ի ժամա– նակ ռուս, զորքերը և քաղաքի բնակիչ– ները ետ են մղել անգլո–ֆրանս․ զորքե– րին։ Կապիտալիզմի զարգացմամբ քա– ղաքում աճել է արդյունաբերությունը։ Օ․ սկսել է կարեոր դեր խաղալ հեղափոխ․ շարժման մեջ։ 1875-ին Օ–ում ստեղծվել է «Բանվորների հարավ–ռուսական միու– թյունը*, 1900-ին՝ ՌՍԴԲԿ–ի կոմիտե։

ՌՍԴԲԿ Օ–ի կազմակերպությանը զգալի օգնություն են ցույց տվել Վ․ Ի․ Լենինը, Ի․ Ք․ Լալայանցը։ Օ–ի բանվորները մաս– նակցել են Հվ․ Ռուսաստանում 1903-ի համընդհանուր գործադուլին։ 1905–07-ին Օ․ հեղափոխ․ պայքարի կենտրոններից էր։ 1917-ի Փետրվարյան հեղափոխությու– նից հետո Օ–ում ստեղծվել են բանվոր– ների դեպուտատների սովետներ, կարմիր գվարդիայի ջոկատներ են։ 1918-ի հունվ․ 17(30)-ին Օ–ում հաստատվել է սովետա– կան իշխանություն։ 1918-ի մարտ–նոյեմ– բերին Օ․ զավթել են ավստրո–գերմ․, 1918-ի նոյեմբեր –1919-ի ապրիլին՝ անգ– լո–ֆրանս․ զորքերը, 1919-ի օգոստոսին՝ դենիկինյան զորքերը։ 1920-ի փետրվ․ 7-ին Օ․ վերջնականապես ազատագրվել է սպիտակգվարդիականներից։ Հայրենա– կան մեծ պատերազմի (1941–45) ժամա– նակ չնայած քաղաքը հերոսաբար դիմա– դրել է (1941) գերմ․ զորքերին, սակայն