Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/523

Այս էջը սրբագրված չէ

թյունն Է՝ ցորենի, եգիպտացորենի, շա– քարի ճակնդեղի, արեածաղկի, ծխախո– տի, տզկանեփի մշակությունը։ Ցանքա– տարածությունների զգալի մասը զբաղեց– նում են բանջարաբոստանային կուլտու– րաները։ Մարզը խաղողագործության և պտղաբուծության խոշոր շրջան է ՈԻՍՍՀ– ում։ Զարգացած է կաթնամսատու անաս– նապահությունը, խոզաբուծությունը, ոչ– խարաբուծությունը և թռչնաբուծությունր։ Երկաթուղիների երկարությունը 1191 կմ Է, ավտոճանապարհներին^՝ 7800 կմ (ամ– բողջը կոշտ ծածկով, 1986)։ Բեռնաշրջա– նառության մեջ կարեոր դեր են խաղում ծովային և գետային տրանսպորտը։ Մարզի տարածքով են անցնում Շեբելին– կա–Օդեսա գազամուղը և Տոլյատի–Օ– դեսա ամոնիակամուղը։ Կա 2 օդանա– վակայան։ 1986–87 ուս․ տարում մարզում կար 884 հանրակրթական դպրոց, 35 միջնակարգ մասնագիտ․ ուս․ հաստատու– թյուն, 15 բուհ (այդ թվում՝համալսարան)։ Օ․ մ–ում են գտնվում ՈԻՍՍՀ ԴԱ Հարա– վային գիտ․ կենտրոնը, մի շարք ԳՀԻ– ներ։ Գործում են 1202 գրադարան, 1018 ակումբ, 1300 կինոսարք, 6 թատրոն, Д2 թանգարան, 222 հիվանդանոց (30,5 հզ, հիվանդանոցային մահճակալ, 12 հզ․ բը– ժիշկ)։ Մարզում կա 46 առողջարան և պանսիոնատ։ Հրատարակվում է մարզա– յին 3 թերթ։ Մարզում պահպանվել են ճարտ․ հուշարձաններ, այդ թվում՝ հայկ․ եկեղեցի (Բելգորոդ–Դնեստրովսկի քա– ղաքում, XVII դ․)։

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԲԱՆՅԱԿ, Երկրի արհեստական արբանյակ (ԵԱԱ)՝ եղանակի կանխագուշակման օդերևութա– բանական (ամպամածության տեղաբաշ– խում, Երկրի մակերևույթի և մթնոլորտի ջերմային ճառագայթման ու արեգակնա– յին ճառագայթման անդրադարձման) ալւվ– յալներ ստանալու համար։ ԵԱԱ–ներով օդերևութաբանական տվյալներ ստանա– լու փորձերը ՍՍՀՄ–ում կատարվել են 1966-ից։ 1969-ից արձակվել են «Մետեոր» սերիայի արբանյակներ։

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ, օդերևութաբանական աարրերի արժեք– ները չափող ու գրանցող սարքեր։ Օ․ գ․ լինում են ակնաչափական, ինքնագիր և հեռաչափական (դիստանցիոն)։ Տարբեր օդերևութաբանական կայաններում կա– տարվող դիտարկումների արդյունքների համեմատելիություն ապահովելու համար Օ․ գ․ պատրաստվում են միատիպ և տե– ղադրվում են այնպես, որ դրանց ցուց– մունքներն անկախ լինեն տեղական պայ– մանների ազդեցությունից։

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՅԱՆ, կա– նոնավոր օդերևութաբանական դիտար– կումներ կատարող հիմնարկություն։ Դի– տարկումներն ընդգրկում են օդերևութա– բանական տարրերի չափումներն ու մըթ– նոլորտային երևույթների հիմնական բնու– թագրումները (սկիզբը, վերջը և լարվա– ծությունը)։ Առաջին Օ․ կ–ները ստեղծվել են դեռևս XVIII դ․ (Հայաստանում՝ 1840- ական թթ․, խ․ Աբովյանի նախաձեռնու– թյամբ)։ Օ․ կ․ բաղկացած է օդերևութա– բանական հրապարակից, որտեղ տեղա– դրվում են գործիքների մեծ մասը, ծառա– յողական շենքից, որտեղ գտնվում են բա– րոմետրերը, հեռաչափական (դիստան– ցիոն) գործիքների գրառող մասերը, և կատարվում են դիտարկումների մշակում– ները։ Դիտարկումները կատարվում են ստանդարտ ծրագրերով, որոշակի ժամե– րի (3 կամ 6 ժամը մեկ անգամ, որոշ դեպ– քերում՝ ամեն ժամ)։ Օ․ կ–ները ըստ կա– տարվող դիտարկումների ծավալի բա– ժանվում են I, II և III կարգի։ Գոյու– թյուն ունեն նաև օդագնացության, գյու– ղատնտեսության, կուրորտային և այլ կազմակերպություններին կից մասնագի– տացված Օ․ կ–ներ։ 1986-ին ՀՍՍՀ–ում գործում էր 60 Օ․ կ․։

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՀԱՄԱՇԽԱՐ–

ՀԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ (ՕՀԿ), ՄԱԿ–ին կից կազմակերպություն։ Ստեղծ– վել է 1947-ին, նպատակն է աջակցել օդ– երևութաբանական դիտարկումների և ուսումնասիրությունների միջազգ․ համա– գործակցության զարգացմանը և կոորդի– նացնել ազգ․ օդերևութաբանական և հիդ– րոօդերեութաբանական ծառայություննե– րի գործունեությունը։ Նախկինում այդ ֆունկցիաները կատարում էր 1871-ին հիմ– նադրված Օդերևութաբանական միջազգ․ կազմակերպությունը։ ՕՀԿ–ի բարձրագույն օրգանն օդերևութաբանական համաշխար– հային կոնգրեսն է, որը գումարվում է 4 տարին մեկ անգամ (I-ը՝ 1951-ին, Փա– րիզում)։ ՕՀԿ անդամ է ՍՍՀՄ։ ՕՀԿ կազ– մում գործում են 6 ռեգիոնալ միություն– ներ (Աֆրիկա, Ասիա, Հվ․ Ամերիկա, Հս․ և Կենտր․ Ամերիկա, Խաղաղ օվկիանոսի հվ–արմ․, Եվրոպա) և 8 տեխ․ հանձնա– ժողով։ ՕՀԿ–ի մշտապես գործող օրգանը՝ Քարտուղարությունը, գտնվում է ժնևում։

ՕԴԵՐԵՎՈՒԹԱԲԱՆԱԿԱՆ ՀՐԹԻՌ, մըթ– նոլորտի վերին շերտերի կառուցվածքի և պարամետրերի (ջերմաստիճան, ճըն– շում, խտություն, օդի բաղադրություն) U քամու ուղղության հետազոտման համար օդերևութաբանական գործիքները բարձ– րացնող հրթիռ։ Թռիչքի բարձրությունը 100–150 կմ է, զանգվածը՝ մինչե 400 կգ։ Սովորաբար օգտագործում են մինչե 80 կգ