Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/527

Այս էջը սրբագրված չէ

անունով է կոչվում Լուսնի չերևացող կող– մի խաոնարաններից մեկը։

ՕԼԴՐԻՋ (Aldridge) Զեյմս (ծն․ 10․7․1918, Ուայթ Հիլս, Վիկտորիա, Ավսարալիա), անգլիացի գրող և հասարակական գոր– ծիչ։ Երկրորդ համաշխարհային պատե– րազմի ժամանակ (1939–45), որպես լրա– գրող և զին․ թղթակից, եղել է մի շարք ռազմաճակատներում։ Օ․ պայքարում է խաղաղության և միջազգային լարվածու– թյան թուլացման համար («Դիվանագե– տը», 1949, Խաղաղության ոսկե մեդալ, 1953), հանդես գալիս ի պաշտպանություն ճնշված ժողովուրդների ազգային–ազա– տագր․ պայքարի («Ամայի հորիզոնների հերոսները», 1954, «Չեմ ուզում, որ նա մեռնի», 1957, «Վերջին աքսորյալը», 1961)։ Նրա ողջ ստեղծագործության մեջ առկա է ՍՍՀՄ–ի թեման։ Նա հստակորեն տես– նում է կապիտալիզմի և սոցիալիզմի միջե գաղափարական սուր պայքարի բարդ ըն– թացքը, որն անդրադառնում է նաև մարդ– կանց գիտակցության վրա («Օտար երկրի որդին», 1962, «Վտանգավոր խաղ», 1966, երկերգություն)։ Օ–ի բազմազան ստեղ– ծագործական հետաքրքրությունների վկայությունն են «Կահիրե» գիրքը, ավստ– րալիական նովելաշարը, «Իմ եղբայր Թոմը» (1966) վիպակը, «Ոսկի և ավազ» (1960) պատմվածքների ժողովածուն, որը ներառնում է նաև «Վերջին դյույմը» պատմվածքը (հայ․ հրտ․ 1974, համանուն սովետ, ֆիլմ, 1959)։ «ժողովուրդների միջև խաղաղության ամրապնդման հա– մար» լենինյան միջազգային մրցանակ (1973)։ Երկ․ Ծովային արծիվ, Ե․, 1977։ ՕԼԵԳ Մարգարե (ծն․ թ․ անհտ․– մահ․ 912), ռուս իշխան։ Տարեգրական հա– ղորդումների համաձայն, կիսաառասպե– լական Ռյուրիկի ազգականը, որի մահից հետո դարձել է Նովգորոդի իշխան։ Օ․ 882-ին արշավել է կրիվիչների երկիր և գրավել նրանց կենտրոն Սմոլենսկը։ Դնեպրով իջնելով ցած, գրավել է Լյու– բեչը, ապա՝ Կիեը, որը դարձրել է իր պե– տության մայրաքաղաքը։ 883–885-ին միացրել է դրելյանների, սևերյանների, ռադիմիչների երկրները, իսկ 907-ին4 վյա– տիչների, հորվաթների, դուլեբների և տիվերների մարզերը։ Նվաճված ցեղերին Օ․ ենթարկել է հարկադրման և պարտա– վորեցրել զորք մատակարարել։ Օ․ հա– ջողությամբ կռվել է խազարների դեմ։ 907-ին պաշարել է Բյուզանդիայի մայրա– քաղաք Կ․ Պոլիսը և կայսրության վրա ռազմատուգանք դրել։ 911–ին Բյուզան– դիայի հետ կնքել է առետր․ շահավետ պայմանագիր։ Ավանդության համաձայն, մահացել է օձի խայթոցից, այդ փաստը հիմք է ծառայել բազմաթիվ երգերի, առասպելների և ավանդությունների։

ՕԼԵԻՆԱԹԹՈՒ (< լատ․ oleum – յուղ), CH3(CH2)7CH=CH(CH2)7COOH, միա– հիմն չհագեցած կարբոնաթթու։ Անգույն, մածուցիկ, ջրում չլուծվող հեղուկ է։ Լուծ– վում է օրգ․ լուծիչներում։ Հալ․ ջերմաստի– ճանը4 14°С, եռմանը՝ 232°С, խտությունը՝ 825 կգքմ3 (20°С)։ Դլիցերիդների ձևով պարունակվում է բուս, յուղերում և կեն– դան․ ճարպերում։ Ստացվում է հիմնակա– նում ձիթապտղի յուղից, որի մեջ Օ–ի պարունակությունը 70–85% է։ Օ․ և նրա էսթերներն օգտագործվում են լաքերի, ներկանյութերի, կոսմետիկական պատ– րաստուկների արտադրության մեջ։․, Օ–ի աղերը մտնում են օճառների բաղադրու– թյան մեջ։

ՕԼԵՆՅՈԿ, գետ ՌՍՖՍՀ Կրասնոյարսկի երկրամասում և Յակուտական ԻՍՍՀ–ում։ Երկարությունը 2292 կմ է, ավազանը՝ 219 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Վիլյույի սարավանդի հս–ում գտնվող ոչ մեծ լճից։ Թափվում է Լապտևների ծովի Օլենյոկի ծոցը։

ՕԼԵՇԱ Տուրի Կառլովիչ (1899–1960), ռուս սովետական գրող։ 1924-ին գրել է «Երեք հաստլիկները» (հայ․ հրտ․ 1935, համանուն կինոնկար՝ 1967) վեպ–հեքիա– թը։ «Նախանձ» (1927, հայ․ հրտ․ 1977) վե– պը, որով հայտնի է դարձել Օ․–վիպասա– նի անունը, արտացոլում է հնի խորտակ– ման և նորի արարման բուռն ժամանակա– շրջանը․ միաժամանակ գրողին հուզել է այն հարցը, թե արդյո՞ք «արդյունաբերա– կան» դարը չի աղքատացնի մարդու հո– գեկան աշխարհը։ 1931-ին լույս է տեսել տարբեր տարիների պատմվածքներն ամ– փոփող «Բալի կորիզ» ժող․, իսկ Վս․ Մե– յերխոլդի անվ․ թատրոնում ներկայաց– վել է Օ–ի «Բարեգործությունների ցուցակ» պիեսր։ Օ․ գրել է նաև «Խստաբարո պա– տանին» (1934) կինոպիեսը, հանդես եկել հոդվածներով (գրական թեմաներով), ակ– նարկներով, հուշերով։ Նրա մահից հետո է լույս տեսել «Ոչ մի օր առանց տողի» գիրՔՕ (1961)՝ օրագրային և կենսագրա– կան բնույթի գրառումների մի համաձուլ– վածք, որ գրողը մտահղացել է որպես վեպ իր կյանքի մասին։ Օ–ի ստեղծագոր– ծությունները թարգմանվել են արտասահ– մանյան շատ լեզուներով։ Երկ․ Избр․ соч․, М․, 1956; Избр․, М․, 1983; Նախանձ։ Ամեն օր գոնե մի աող, Ե․, 1977։

ՕԼԵՈԳՐԱՖԻԱ (< լատ․ oleum – յուղ և ․․․ գրաֆիա), յուղաներկ նկարների պո– լիգրաֆիական վերարտադրման եղանակ։ Տարածված է եղել XIX դ․ երկրորդ կեսին։ Կիրառվել է նկարների վիմագրական վե– րարտադրման (տես Վիմագրություն) բազմագույն (մինչ 15–20 գույն) եղանա– կը։ Յուղաներկ գեղանկարչության ստեղ– ծագործություններին առավել նմանեցնե– լու համար տպագրական տպվածքները լաքապատում էին և ենթարկում ռելիեֆա– յին խածատման, որի շնորհիվ ստացվում էր կտավի մակերևույթի և յուղաներկի ռելիեֆային վրձնախազվածքի նմանա– կում։ Շատ դեպքերում Օ․ կոպտացնում և աղճատում էր բնագիրը։ ՕԼԵՈհՄ (< լատ․ oleum – յուղ), ծխա– ցող ծծմբական թթու, ծծմբական անհիդրիդի՝ Տ03-ի լուծույթը անջուր ծծըմ– բական թթվում։ Անգույն, ծանր, յուղային հեղուկ է, խոնավ օդում Տ03-ի և ՅՅշՕ–ի գոլորշիների միջե ընթացող ռեակցիայի հետևանքով «ծխում է»։ Սովորաբար թո– ղարկվում է 18–20% (երբեմն 60%) Տ03 պարունակող Օ․։ Ուժեղ օքսիդիչ է, օգտա– գործվում է ներկանյութերի, պայթուցիկ նյութերի ենի արտադրությունում։

ՕԼԵՖԻՆԱՅԻՆ ԱԾԽԱՋՐԱԾԻՆՆԵՐ, տես Չհագեցած ածխաջրածիններ։ ՕԼԹԻ (պատմ․ Ուղթեաց, վերին հոսան– քում՝ Բոխա կամ Բողխա), գետ Հայկ․ լեռնաշխարհում, ճորոխի աջ վտակը։ Երկարությունը 144 կմ է։ Սկիզբ է առնում Ծիրանյաց լեռներից, հոսում նեղ կիրճով մինչև Օլթի քաղաքը, որտեղից հովիտը մինչե Բերդիկ (Բանակ) վտակի գետա– բերանը լայնանում է (մոտ 1 կմ), այնու– հետև նորից անցնում է նեղ կիրճով, ըն– դունում Թորթում վտակը (ձախից) և թափ– վում ճորոխ գետը։ Սնումը ձնաանձրեա– յին է։ • ՕԼԹԻ,Ողթիք, Ուղթիք, Ու ղ թ ի ս, Ուխտիք, Ուխտյա՚ց քաղաք, Ա ղ թ ի ք, քաղաք Մեծ Հայքի Տայք նա– հանգի Ոքաղե (այլ կարծիքով՝ Պարաի– զացփոր) գավառում, ճորոխի աջակողմ– յան վտակ Օյթիի ափին։ Շրջապատված է կանաչապատ լեռներով ու բլուրներով։ Կլիման մեղմ է և խոնավ։ Շրջակայքում տարածված են ընդարձակ այգիներ։ Առա– ջին անգամ հիշատակվում է X–XI դդ․ աղբյուրներում, սակայն հիմնադրվել է շատ ավելի վաղ։ Նախապես պատկանելէ Մամիկոնյանների նախարարական տա– նը, հետո անցել Բագրատունիներին, եղել Տայքի կուրապաղատության կենտրոնը։ Վերջինիս վերացումից (1000) հետո, նա– հանգի հետ միացվել է Բյուզ․ կայսրու– թյանը։ Հետագայում Օ․, մնալով հիմ– նականում հայաբնակ քաղաք, գտնվել է սելջուկյան թուրքերի, մոնղոլների, թուրքմ․ ցեղերի, իսկ XVI դ–ից՝ Թուր– քիայի տիրապետության ներքո։ Այդ ըն– թացքում քանիցս ավերվել է և աստիճա– նաբար անշքացել։ 1829-ի ամռանը ռուս, զորքերը կարճ ժամանակով գրավել են Օ․։ 1877–78-ի ռուս–թուրք․ պատերազմից հետո, նորաստեղծ Կարսի մարզի կազ– մում Օ․ միացվել է Ռուսաստանին, դար– ձել համանուն օկրուգի կենտրոնը։ 1840- ական թթ․ ունեցել է 142, 1878-ին՝ 1092 տուն բնակիչ, որից հայկ․ էին 1000-ը (200-ը տեղաբնիկ էին, մնացածը վերա– բնակվել էին 1877–1878-ի ռուս–թուրք․ պատերազմի ժամանակ)։ Հայերն ունեին դպրոց և մի քանի վարժարան։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին քաղաքի տնտ․ կյանքը նշանակալիորեն աշխուժա– ցել է։ Խճուղային և երկաթուղային ճա– նապարհներով կապվել է Կարսի և Սա– րիղամիշի հետ։ Կառուցվել են նոր կըր– պակներ, խանութներ, կարավանատներ, մթերանոցներ։ Աճել է քարաղի արդյունա– հանումը։ Օ–ի բերդը գտնվել է քաղաքի արմ․ մա– սում, Օլթիի ափին, դժվարամատույց լե– ռան վրա։ Այն կառուցված է եղել Բագ– րատունիների օրոք, X–XI դդ․ (պահպան– վել են ավերակները)։ Բերդի տարած– քում է գտնվել Տիրամոր եկեղեցին, որը վերածվել է վանքի։ Քաղաքն ունեցել է երկու հայկ․ եկեղեցի (Ս․ Դեորգ և Ս․ Հով– հաննես)։ Նշանավոր էր Օլթի գետի կա– մուրջը, որը կանգուն է նաև այժմ։ Ռուս, տիրապետության ժամանակ Օ–ում կա– ռուցվել են զորանոցներ, վարչ․ շենքեր։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, 1915-ի վերջին, թուրք, բանա– կը միառժամանակ տիրել է Օ–ին։ 1918-ին թուրք, զորքերը վերստին գրավելով քա– ղաքը, տեղահանել և կոտորել են հայ