Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/529

Այս էջը սրբագրված չէ

522-ի և 551-ի երկրաշարժերից։ Օլիմպիա– կան Զևսի սրբավայրում (այսպես կոչված Ա լ թ ի ս) պահպանվել են Պելոպսի սըր– բարանի (մ․ թ․ ա․ II հազարամյակի վերշ), Հերայի (մ․ թ․ ա․ VII դ․ վերջ– VI դ․ սկիզբ, Պրաքսիտելեսի «Հերմեսը և մանուկ Դիոնիսոսը», նկ․ աես հ․ 9, էջ 424), Զեսի [մ․ թ, Ш․ 468–456, ճարւո․ Լիբոն, ճակտոնների վաղ դասական քան– դակները և տաճարի մոտ եղած Պեոնիո– սի «Նիկե» արձանը (մարմար, մ․ թ․ ա․ մոտ 455) О-ի թանգարանում են], աստ– վածների մոր (Մետրոոն, մ․ թ․ ա․ IV դ․ 1-ին կես), Սոսիպոլիս (քաղաքապաշտ– պան) Զեսի ու Իլիթիայի (մ․ թ․ ա․ 363-ից հետո) տաճարների, 12 գանձատների, բո– լորաձե հատակագծով Փիլիպեոնի (մ․ թ․ ա․ 338–334) մնացորդները։ Սրբավայ– րի տարածքից դուրս են բուլետերիոնի (մ․ թ․ ա․ VI–V դդ․)» դասական ժամանա– կաշրջանի ստադիոնի, այսպես կոչված Լեոնիդայոնի (մ․ թ․ ա․ IV դ․, ճարտ․ Լեոնիդ), հելլենիստական պալեստրայի և գիմնասիոնի ավերակները։ 0-ի թան– գարանում պեղումներից հայտնաբերված հուշարձաններ են։ ՕԼԻՄ՛ՊԻԱԴԱ (հուն․ ’OXu|ijna£), 1․ իրար հաջորդող Օչիէհցիական խաղերի միջե ընկած 4-ամյա շրջան հին հույների մոտ։ О-ների ժամանակի հաշվարկը մտցրել է հույն պատմաբան Տիմայոսը, մ․ թ․ ա, մոտ 264-ին։ Առաջին 0-ի տարին համար– վում է մ․ թ․ ա․ 776 թ․ (նույն թվականից հիշատակվում են օլիմպիական առաջին չեմպիոնները)։ 2․ 4-ամյա շրջան ժամա– նակակից օլիմպիական շարժման մեջ, որի առաջին տարում տեղի են ունենում Օլիմպիական խաղերը (օրինակ, XXII 0․, 1980–83, 1980-ի Մոսկվայի օլիմպիա– կան խաղեր)։ О-ների հաշվարկը կատար– վում է անկախ Օլիմպիական խաղերի անցկացումից։ 3․ Շախմատի միջազգ․ ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից անցկաց– վող շախմատի աշխարհի թիմային առաջ– նություն։ Տղամարդկանց շախմա– տային Օ–ներ կազմակերպվում են 1927-ից, 1930-ից՝ կանոնավորապես երկու տարին մեկ։ Մինչե 1940-ը կայացել է ութ Օ․ (ա– ռաջին երկուսում հաղթել է Հունգարիայի թիմը, ապա չորս անգամ՝ ԱՄՆ–ի թիմը)։ ՖԻԴԵ–ի 1947-ի կանոնադրությամբ 1950-ին վերսկսվել է շախմատային О-ների անց– կացումը (սովետական թիմը մասնակցում է 1952-ից՝ X Օ․, Հելսինկի)։ Մովետական շախմատիստների թիմը 1952–74, 1980– 1985-ին (15 անգամ, 1976-ին չի մասնակ– ցել, 1978-ին՝ II տեղ) նվաճել է աշխարհի չեմպիոնի կոչումը։ Կանանց Օ–ներ անցկացվում են 1957-ից, 3 տարին մեկ (1963-ից)։ Կայացած բոլոր О-ներում հաղ– թել են սովետական շախմատիստուհինե– րը։ 4․ 1920–40-ական թթ․ մրցույթների, գեղարվեստական ինքնագործունեության և ժող․ ստեղծագործությունների ստուգա– տեսների տարածված անվանումը ՍՍՀՄ–ում, այդ թվում նաև Հայաստանում։ 1927-ին Լենինգրադում անցկացվել են երաժշտ․ Օ–ներ, որոնց մասնակցել է մինչե 100 հզ․ մարդ, կազմակերպվել են գեղարվեստական ինքնագործունեության երաժշտության համամիութենական Օ–ներ (1-ինը՝ 1932-ին, Մոսկվայում)։ 30-ական թթ․ Գերմանիայում, Ավստրիայում և եվ– րոպ․ այլ երկրներում աշխատավորների միավորման ձևերից էին բանվ․ երգչա– խմբերի Օ–ները։ 1956-ին Փարիզում տե– ղի է ունեցել երգչախմբերի միջազգ․ Օ․՝ նվիրված ժող․ ճակատի 20-ամյակին։ 5․ Գիտելիքների որևէ բնագավառում սո– վորողների կողմից որոշակի առաջա– դրանքների լավագույն կատարման մըր– ցություն։ ՍՍՀՄ–ում դպրոցականների աոաջին (մաթեմատ․) Օ․ տեղի է ունեցել 1934-ին, Լենինգրադում։ 30-ական թվա– կաններից դպրոցական մաթեմատ․ Օ–նե– րը դարձել են ավանդական։ 60-ական թվականներից 5–10-րդ դասարանների ծրագրերով անց են կացվում ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և այլ առար– կաների քաղաքային, շրջանային, մար– զային և հանրապետ․ Օ–ներ։ 1967-ից ՍՍՀՄ լուսավորության, բարձրագույն և միջնակարգ մասնագիտ․ կրթության մի– նիստրությունները, Հա մ ԼԿԵՄ ԿԿ, ՀԱՄԿիյ և «Գիտելիք» համամիութենական ընկերությունը ամեն տարի կազմակեր– պում են ֆիզմաթի և քիմիայի դպրոցական համամիութենական Օ–ներ, որոնց հաղ– թողները մասնակցում են միջազգ․ Օ–ի (անցկացվում է 1959-ից)։

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ խԱՂԵՐ (հուն․ ’ОМцЛКХ, ’OXuiiJtiae), 1․ Հին Հունաստանի հնա– գույն և առավել տարածված համահունա– Այսպես է բոցա– վառվում օլիմ– պիական կրակը կան տոնախմբությունների և մրցություն– ների ընդհանուր անվանումը։ Տեղի են ունեցել «սրբազան ամսում»՝ ամառային արևադարձից (հունիսի 22) հետո, առա–, ջին լիալուսնի ժամանակ (ամեն 1417 օրը մեկ), Օւիւէպոսում, ի պատիվ Զևս աստծո։ Առավել հավաստի տվյալները Օ․ խ–ի մա– սին վերաբերում են մ․ թ․ ա․ 776-ին, երբ գրանցվել են հաղթողների անունները, սկսվել խաղերի համարակալումը։ Պա– ղերի ժամանակ հայտարարվել է բոլոր Մոսկովյան օլիմ– պիադայի խորհըր– դանիշը հույների համար պարտադիր «սրբազան հաշտություն», որի ընթացքում Հունաս– տանում դադարեցվել են պատերազմա– կան գործողությունները, և Օլիմպոս տա– նող ճանապարհները դարձել անվտանգ։ Մինչև մ․ թ․ ա․ 472-ին խաղերն ավարտվել են մեկ օրում։ Մկսած 78-րդ Օ․ խ–ից (մ․ թ․ ա․ 468) խաղերը տևել են 5 օր․ առաջին և վերջին օրերը նվիրվել են հանդիսավոր արարողություններին, մնացածները՝ տղամարդկանց և պատանիների մրցու– թյանը։ Սկզբում խաղերին մասնակցել են միայն ազատածին հույները, որոնք ներկայացրել են հուն, առանձին պոլիս– ներ, ավելի ուշ՝ հռոմեացիներ և այլազգի– ներ։ Կանանց մասնակցությունը կամ ներ– կայությունը Օ․ խ–ին արգելվել է մահա– պատժի սպառնալիքով։ Օլիմպիական առաջին խաղերի մասնակիցները մրցել են միայն 192,27 մ վազքատարածությու– նում (ստադիոդրում)։ Դասական ժամա– նակների (մ․ թ․ ա․ V–IV դդ․) Օ․ խ–ի ծրագրում եղել են ձիակառքի մրցումներ, հնգամարտ (վազք, սկավառակի և նիզա– կի նետում, հեռացատկ, ըմբշամարտ), բռնցքամարտ ևն։ Մարզիկները պարտա– դիր հանդես են եկել ծրագրի բոլոր ձևե– րում։ խաղերի հաղթողները (օլիմպիոնիկ– ներ) արժանացել են ձիթենու ճյուղերից Մոսկովյան օլիմպիա– դայի բացումը