Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/532

Այս էջը սրբագրված չէ

Մ․ Ս․ Օլմինսկի

ՕԼՄԻՆՍԿԻ (իսկ․ ազգանունը՝ Ալեքսանդ– րով) Միխայիլ Ատեպանովիչ [3(15)․10․ 1863, Վորոնեժ –8․5․1933, Մոսկվա], Ռու– սաստանում հեղափոխ․ շարժման գործիչ, հրապարակախոս, պատմաբան, գրա– քննադատ։ Կոմունիստական կուսակցու– թյան անդամ 1898-ից։ 1883-ին Պետեր– բուրգի համալսարանում ուսանելու ժա– մանակ հարել է նարոդովոլականներին։ 1885-ին ձերբակալվել և արտաքսվել է Վորոնեժ։ 1893-ին՝ Պետերբուրգի «Նա– րոդովոլականների խմբի» անդամ։ 1894-ին ձերբակալվել է, մոտ 5 տարի եղել է մե– նախցում, 1898-ին աքսորվել է Ցակուտիա։ 1904-ին տարագրվել է Շվեյցարիա, ուր Վ․ Ի․ Լենինի ղեկավարությամբ աշխատել է «Վպերյոդ» («Вперёд») և «Պրոլետարի» («Пролетарий») թերթերի խմբագրու– թյուններում։՝ 1905-ին Պետերբուրգում եղել է բոլշևիկյան «Նովայա ժիզն» («Но– вая жизнь»), «Վոլնա» («Волна»), «Կա– զարմա» («Казарма») և այլ թերթերի խմբագրությունների անդամ։ 1907–08-ին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, 1909-ից՝ Պետերբուրգում։ 1911 – 1914-ին՝ «Զվեզդա» («Звезда»), «Պրավ– դա», («Правда») թերթերի և «Պրոսվեշ– չենիե» («Просвещение») ամսագրի խըմ– բագրությունների անդամ։ 1915-ին՝ երկ– րում միակ բոլշևիկյան լեգալ «Նաշա գազետա» («Наша газета») թերթի (Սա– րատովում) խմբագիր; 1916-ից4 ՌՍԴԲԿ Մոսկվայի մարզային բյուրոյի անդամ։ Փետրվարյան հեղափոխությունից (1917) հետո՝ Մոսկվայի «Սոցիալ–դեմոկրատ» («Социал-демократ») բոլշևիկյան թեր– թի խմբագիրներից, ապա Պետրոգրադում աշխատակցել է «Պրավդա»-ին, ՌՍԴԲ(բ)Կ ԿԿ Բյուրոյի անդամ։ 1917-ի մարտին՝ ՌՍԴԲ(բ)Կ Մոսկվայի կոմիտեի անդամ։ ՌՍԴԲ(բ)Կ VI համագումարի պատգամա– վոր, համագումարի նախագահներից մեկը։ 1917-ի դեկտեմբերից՝ ֆինժողկո– մատի կոլեգիայի անդամ։ 1918–20-ին՝ «Պրավդա»-ի խմբկոլի անդամ, 1918-ից՝ Սոցիալիստական, ապա՝ Կոմունիստական ակադեմիայի պրոֆեսոր։ 1920–24-ին կազմակերպել և ղեկավարել է Հոկտեմ– բերյան հեղափոխության և ՌԿ(բ)Կ պատ– մության հանձնաժողովը (Իստպարտ)։ Հիմնադրել և խմբագրել է «Պրոլետարս– կայա ռևոլյուցիա» («Пролетарская рево– люция») ամսագիրը։ 1928-ից՝ Վ․ Ի․ Լենինի ինստ–ի դիրեկցիայի անդամ։ Հե– ղինակ է հրապարակախոսական, պատմ․, գրականագիտ․ աշխատությունների և հու– շերի։ Մեծ աշխատանք է կատարել Վ․ Ի․ Լենինի, Գ․ Վ․ Պլեխանովի աշխատություն– ների, կուսակցության պատմության վե– րաբերյալ Փաստաթղթերի հավաքման և հրատարակման ուղղությամբ։ Զբաղվել է նաև կուսակցության պատմության և Ռուսաստանի հեղափոխ․ շարժման հար– ցերի գիտ․ մշակմամբ։ Եղել է Կոմինտեր– նի 2-րդ կոնգրեսի (1920) պատգամավոր։ Թաղված է Կարմիր հրապարակում, Կրեմ– լի պատի մոտ։ ՕԼ8ՈԿ1ա (Օ լ և կ մ ա), գետ Չիտայի և Ամուրի մարզերում և Ցակուտական ԻՍՍՀ–ում, Լենայի աջ վտակը։ Երկարու– թյունը 1436 կմ է, ավազանը՝ 210 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Մուրոյսկի լեռնաշղթա– յից։

ՕԼՅՈԿՄԱ–ՁԱՐՍԿ ՈՒ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ,

ՌՍՖՍՀ Ցակուտ․ ԻԱՍՀ–ում և իրկուտսկի մարզում, Արլ․ Անդրբայկալում, Օւյոկմա և Չարա գետերի միջև։ Բարձրությունը՝ մինչև 1400 մ։ Կազմված է կրաքարերից, մետամորֆային թերթաքարերից կտըրտ– ված գրանիտների ներժայթուկներով։ Մասնատված է խոր հովիտների խիտ ցանցով։ Գագաթները սարավանդաձև են։

ՕԼՎԻԱ, Օլբիա, Բորիսթենես (հուն․ ’ОХрСа,Вориод^ле), անտիկ ստըր– կատիր․ քաղաք–պետություն Բուգ գետի ծովախորշի ափին։ Օ․ հիմնադրել են Միւետ քաղաքի հույն վերաբնակիչները՝ մ․ թ․ ա․ VI դ․ սկզբին։ Քաղաքը փռվել է գետային երկու դարատափերի վրա (Վե– րին և Ներքին քաղաք) և ծաղկման շրջա– նում (մ․ թ․ ա․ V–III դդ․) ունեցել է մոտ 50 հա տարածք։ Օ–ում պարբերաբար պե– ղումներ են կատարվում 1901-ից։ Հին քա– ղաքի տարածքը արգելանոց է։ ՕԼՈհԻ՚ԼԻ, Օ լ ու խ լ ը, գյուղ Կարսի (ըստ այլ աղբյուրների՝ Կաղզվանի) օկրուգում, Սարիղամիշից մոտ 24 կմ արլ․, Կարսից Կաղզվան տանող ճանապարհից 4–5 կմ աջ։ XX դ․ սկզբին ուներ 85 տուն բնակիչ, հիմնականում՝ հայեր։ Գյուղում կար եկեղեցի։ Առաջին համաշխարհային պա– տերազմից հետո բնակիչները գաղթել են Արլ․ Հայաստան։

ՕԻՎՈՊԿՈՎ Նիկոլայ Պավլովիչ [2(15)․5․ 1900, իրկուտսկ –8․1․1967, Մոսկվա], սո– վետական ռեժիսոր։ ԱԱՀՄ ժող․ արտիստ (1948)։ ԱՄԿԿ անդամ 1952-ից։ 1918-ից հանդես է եկել որպես դերասան, 1921-ից՝ ռեժիսոր։ 1923-ից՝ Մեյերխոլդի անվ․ թատ– րոնի դերասան, միաժամանակ սովորել է Մեյերխոլդի ղեկավարած Պետ․ թատե– րական արվեստանոցում։ 1930–37-ին գլխավորել է Ռեալիստական թատրոնը, 1938–43-ին՝ Վախթանգովի անվ․ թատ– րոնի ռեժիսոր և դերասան, 1943–66-ին՝ Մոսկվայի դրամայի թատրոնի (1954-ից՝ Մոսկվայի Մայակովսկու անվ․ թատրոն) գլխ․ ռեժիսոր։ Օ․ ձգտել է հերոսապաթե– տիկական ուղղվածության ներկայացում– ների, վառ հրապարակախոսության, ընդգծված թատերայնության։ Լավագույն բեմադրություններից են Ռեալիստական թատրոնում՝ «Մայրը» (ըստ Գորկու, 1933), Պոգոդինի «Արիստոկրատներ» (1935), Վախթանգովի անվ․ թատրոնում՝ Սոլովյովի «Ֆելդմարշալ Կուտուզով» (1940), Ռոստանի «Սիրանո դը Բերժը– րակ» (1942), Մայակովսկու անվ․ թատ– րոնում՝ «Երիտասարդ Գվարդիա» (ըստ Ֆադեևի, 1947), Շեքսպիրի «Համլետ» (1954), Եվրիպիդեսի «Մեդեա» (1961)։ 1920-ական թթ–ից աշխատել է կինոյում իբրև դերասան և ռեժիսոր։ Դասավան– դել է Թատերարվեստի պետ․ ինստ–ում (պրոֆեսոր)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1941, 1947, 1949՝ կրկնակի, 1951՝ կըրկ– նակի)։ Պարգևատրվել է Լենինի և 3 այլ շքանշաններով։ ՕԻ*ՈՏԻ ԾՈՎ (Օխոաա գետի անունից), Լա մի ծով (էվենկերեն՝ լամ – ծով), Կամչատկայի ծով, կիսափակ ծով Խաղաղ օվկիանոսի հս–արմ․ մասում։ Շրջափակված է Ասիա մայրցամաքի արլ․ ափով, Կամչատկա թերակղզով, Կուրիլ– յան, Հոկայդո և Սախալին կղզիներով։ Խաղաղ օվկիանոսին միանում է Կուրիլ– յան, ճապոնական ծովին՝ Լապերուզի և Նևելսկու նեղուցներով։ Մակերեսը 1603 հզ․ կմ2 է, երկարությունը՝ հս–ից հվ․ 2445 կմ, առավելագույն լայնությունը՝ 1407 կմ, ջրի միջին ծավալը՝ 1365 կմ3, միջին խորությունը՝ 777 մ, առավելագույ– նը՝ 3521 մ։ Ափերը թույլ են կտրտված, բարձրադիր են, ժայռոտ, Սախալին կըղ– գու և Հոկայդո կղզիների հս–արլ․ մասե– րում՝ ցածրադիր։ Առավել խոշոր են Շե– լիխովի (Գիժիգայի և Պենժինայի խորշե– րով), Սախալինի, Անիվայի, Համբերու– թյան ծոցերը, Ուղի, Տաույի, Ակադեմիա– յի խորշերը և Շանտարյան կղզիները։ Օ․ ծ․ են թափվում Ամուրը, ուդան, Օխո– տան, Գիժիգան, Պենժինան։ Օ․ ծ․ գտնը– վում է բարեխառն լայնության մուսսոնա– յին կլիմայի զոնայում։ Զրի ջերմաստի– ճանը ամռանը 1,5-ից մինչև 15°Cէ, ձմռանը՝ – 1,8-ից մինչև 2°С, աղիությու– նը՝ 32,8–33,8°/օօ։ Տարվա մեծ մասը ցա– մաքից փչում են սառը քամիներ, որոնք սառեցնում են ծովի հս․ մասը։ Սառցա– կալում է հոկտեմբերից հունիս։ Օդի միջին ջերմաստիճանը ձմռանը հս–ում և արմ–ում –20°-ից մինչև–24°Cէ, հվ–ում և արլ–ում՝ –5°-ից մինչև –7°С, ամռանը՝ համապա– տասխանաբար 10–12°С, 11 – 18°С։ Տարե– կան տեղումները hu-nuf 300–500 մմ են, հվ–ում և հվ–արլ–ում՝ ավելի քան 1000 Օ․ ծ․ մառախլապատ է։ Կա հոսանքների ցիկլոնային համակարգ։ Տիրապետում է օրական անկանոն մակընթացությունը (ալիքի բարձրությունը Պենժինայի խոր– շում մինչև 12,9 մ է)։ Զրի թափանցիկու– թյունը ափերից հեռու մասերում 10–17 մ է։ Օ․ ծ–ին բնորոշ է ջրի և սառույցի լուսար– ձակման երևույթը։ Օրգ․ աշխարհը ներ– կայացված է ջրիմուռներով, խեցեմորթնե– րով, փափկամորթներով, կորալներով, ձկներով, կաթնասուններով ևն։ Կա ձըկ– նորսություն, նավագնացություն։ Գլխա– վոր նավահանգիստներն են Մագադանը, Օխոտսկը, Կոր սա կովը, Սևերո–Կուրիլս– կը (ՍՍՀՄ)։ Օ․ ծ․ հայտնաբերել են ռուս ճանապարհորդներ Ի․ Ցոլ․ Մոսկվիտինը և Վ․ Դ․ Պոյարկովը, XVII դ․ երկրորդ քա– ռորդում ։ՕՒՁՕԴԼԻ, գյուղ ՀՍՍՀ Ամասիայի շրջա– նում։ Կոլտնտեսությունն զբաղվում է ա– նասնապահությամբ, հացահատիկի, կե– րային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ և պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղից մոտ 3 կմ արլ․ կա ավազի արդյունահանում։