Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/536

Այս էջը սրբագրված չէ

թյան բնույթով նման է խոշորացույցին, սակայն Օ–ի մեջ ընկնող ճառագայթների փնջի բացվածքը զգալիորեն փոքր է։ 0-ի օպտիկական հատկությունների բնու– թագրերն են՝ կիզակետային հե– ռավոր ու թ յ ու ն ը (f), որը որոշում է անկյունային օպտիկական խոշորացու– մը (Г== 250/ f, 250 t/ /–ը լավագույն տեսույ– թի հեռավորությունն է), տ և ս ա դ ա շ– տ ի (պատկերման դաշտի) ա ն կ յ ու ն ը, վերջին ոսպնյակից մինչև ելքի բիբը եղած հեռավորությունը (d)։ Առաջին պար– զագույն Օ․, որը կիրառել է Գ․ Գալիլեյը, բացասական (ցրող) ոսպնյակ է, ունի տեսադաշտի փոքր անկյուն, փոքր խո– շորացում և օգտագործվում է գլխավորա– պես թատեր․ հեռադիտակներում։ Հյու– գենսի և Ռամսդենի Օ–ները բաղկացած Երկոսպնյակ դրական օ կ ու լ յ ա ր ն և ր․ ա* 4յուգենսի օկուլյար, բ․ Ռամսդենի օկուլյար են երկու հարթ–ուռուցիկ դրական (հավա– քող) ոսպնյակներից (նկ․)։ Չնայած պարզ կառուցվածքին, այդ Օ–ներում վերացված են օպտիկական համակարգերի հիմնա– կան թերությունները։ Հյուգենսի Օ․ սո– վորաբար կիրառվում է մանրադիտակնե– րում, իսկ Ռամսդենի Օ․՝ հեռադիտակնե– րում; Գրկ, Турыгин И․ А․» Прикладная оп– тика, [кн․ 1–2], М․, 1965–66․

ՕԿՈՒԼՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ (< լատ․ occul- tus – գաղտնի, նվիրական), մարդու մեջ և տիեզերքում թաքնված, միայն հատուկ հոգեկան մարզումներ անցած «ընտրյալ– ներին» հասանելի «ուժերի» գոյությունն ընդունող ուսմունքների ընդհանուր ան– վանումը։ Փիլ․ առումով ավելի մոտ է հի– լոզոիզմին և պանթեիզմին։ Նախկինում զուտ օկուլտական համարվող մի շարք երևույթներ (օրինակ, մագնիսականու– թյունը, ձգողականությունը, հիպնոսը) հետագայում գիտ․ բացատրություն են ստացել։ Գիտությունը մերժում է, այս– պես կոչված, օկուլտական երևույթների մեծ մասը՝ որպես աշխարհի արդի գիտ, պատկերին չհամապատասխանող պատ– կերացումներ։

ՕԿՈՒՊԱՑԻԱ (< լատ․ occupatio – զավ– թում) ռ․ա զ մ ա կ ա ն, միջազգային իրա– վունքում զինված ուժերի կողմից հակա– ռակորդի տերիտորիայի ժամանակավոր բռնի գրավումը։ Առաջացնում է որոշակի հետևանքներ ռազմ, բախման մասնակից– ների համար։ Օ–ի ռեժիմն ամրապնդված է Հաագայի (1899, 1907) և Ժնևի (1949) պատերազմի օրենքների և սովորույթ– ների մասին կոնվենցիաներում։ Ըստ 1949-ի ժնևյան կոնվենցիայի (տես ժնև– յան կոնվենցիաներ 1949), արգելվում է բնակչության կոլեկտիվ պատիժն ու տե– ղահանումը ևն։ Ըստ միջազգային իրա– վունքի, Օ․ մի պետության զինված ուժե– րի ժամանակավոր առկայությունն է մյու– սի տերիտորիայում՝ պատերազմական դրության կապակցությամբ։ Օկուպացված տերիտորիայում նախկին պետ․ իշխանու– թյունը գործնականորեն վերանում է, նրա վարչական կառավարումն իրականացնում է օկուպացիոն զորքերի հրամանատա– րությունը՝ միջազգային իրավունքի նոր– մերի պահպանմամբ։ Օ․ կատարած պե– տությունը պարտավոր է զբաղեցրած տե– րիտորիայում ապահովել հասարակա– կան–տնտ․ կյանքի կարգավորված վիճակ։ Քանի որ Օ․ ունի ժամանակավոր բնույթ, գրավված տերիտորիան օկուպացրած պետության կազմի մեջ ընդգրկելն ար– գելվում է։ Օկուպացիոն իշխանություննե– րի և զինվ․ անձնակազմի առանձին ան– դամների կողմից միջազգային իրավուն– քի Օ–ին վերաբերող նորմերի խախտումը հանգեցնում է օկուպացնող պետության քաղ․, նյութական կամ բարոյական, իսկ ֆիզիկական անձանց համար՝ քրեական պատասխանատվության։ Առաջին (1914– 18) և հատկապես երկրորդ (1939–45) հա– մաշխարհային պատերազմների ժամանակ միջազգային իրավունքի նորմերի կոպիտ խախտումներ են թույլ տվել Գերմանիան և նրա դաշնակիցները։ Տես նաև Հանցա– գործություններ մարդկության դեմ, Նյու– րընբերգյան դատավարություն։ ՕԿՈՒ&ԱՎԱ Բուլատ Շալվովիչ (ծն․ 1924, Մոսկվա), ռուս սովետական բանաստեղծ, արձակագիր։ ՍՄԿԿ անդամ 1955-ից։ Հայ– րենական մեծ պատերազմի մասնակից։ Ավարտել է Թբիլիսիի համալսարանը (1950)։ Օ–ի՝ ռուս դասական աոեգիայի ավանդույթներով զարգացող քնարերգու– թյան («Լիրիկա», 1956, «Կղզիներ», 1959, «քհրախ թմբկահարը», 1964, «Մեծահոգի մարտ ամիսը», 1967, «Արբատ, իմ Ար– բատ», 1976) հիմնական մոտիվները ռազ– մաճակատային տպավորություններն են, հայրենիքի, սիրո, հավատարմության թե– մաները։ Նրա բանաստեղծություններին հատուկ են ռոմանտիկական պատկերա– վորության և խոսակցական հնչերանգի ներդաշնակությունը, հուզականությունը, երաժշտականությունը։ Օ․ հայտնի է նաև որպես քնարական երգերի (քաղաքային ռոմանսների) հեղինակ ու կատարող։ Օ․ գրում է նաև արձակ։ Տպագրվել են նրա «Մի կում ազատություն» (1971, վիպակ Պ․ Պեստելի մասին), «Մերսի, կամ Շիպո– վի արկածները» (1971), «Դիլետանտնե– րի ճանապարհորդությունը» (1979), «ժա– մադրություն Բոնապարտի հետ» (1983) պատմ․ թեմաներով երկեր։ Հեղինակ է կինոսցենարների, թարգմանել է Դ․ Վա– րուժանի և ուրիշ հայ բանաստեղծների գործեր։ Օ–ի ստեղծագործությունները թարգման– վել են աշխարհի շատ ւեգուներով, այդ թվում՝ նաև հայերեն։ Երկ․ Избр․ проза, М․» 1979․ Ա, Աս չան յան

ՕՀԱՅՈ (Ohio), գետ ԱՄՆ–ում, Միսսիսի– պիի աջ վտակը։ Երկարությունը 1580 կմ է, ավազանը՝ 528,1 հզ․ կմ2։ Սկսվում է Ապալաչյան լեռներից, հոսում Ապալաչ– յան սարավանդով ու Կենտրոնական հար– թավայրերով։ Գլխավոր վտակներն են Քենտուքին, Քամբեռլենդը և ԹԵննեսին։ Ունի խառը սնում։ Հաճախ առաջացնում է հեղեղումներ։ Մետրոպոլիս քաղաքի մոտ միջին ծախսը շուրջ 8000 մ3/վրկ է․ Օ․ շլյուզավորված է և նավարկելի ամբողջ երկարությամբ։ Ավազանում կա հէկ։ Օ–ի ափերին են Պիտսբուրգ, Ցինցինատի և Լուիսվիլ քաղաքները։

ՕՀԱՏՈ (Ohio), նահանգ ԱՄՆ–ի հս– արլ–ում։ Տարածությունը 106,7 հզ․ կմ2 է, բն․՝ 10746 հզ․ (1983)։ Վարչ․ կենտրոնը՝ Կոլումբուս, գլխավոր տնտ․ կենտրոննե– րը՝ Ցինցինատի և Քլիվլենդ։ Երկրի խիտ բնակեցված և տնտեսապես առավել զար– գացած նահանգներից է։ Արդյունահանում են քարածուխ, աղ, նավթ, բնական գազ։ Առավել զարգացած է ծանր արդյունաբե– րությունը (պողպատի և թուջի ձուլմամբ երկրում գրավում է 2-րդ, էլեկտրապող– պատի արտադրությամբ՝ 1-ին տեղը)։

ՕՀԱՆԱՎԱՆ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում, Քասաղ գետի աջափնյա սա– րավանդի վրա, շրջկենտրոնից 4 կմ հս–արլ․։ Այգեպտղաբուծական, անասնա– պահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, մանկապար– Օհանավան տեգ, կինո, բուժկայան։ Գյուղում և շըր– ջակայքում պահպանվել են կիկլոպյան ամ– րոց (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ), գյու– ղատեղի, Հովհաննավանքը և այլ եկեղե– ցիներ (X–XIII դդ․), կոթող (VII դ․), միաբանության բնակելի շենքեր (XVII – XVIII դդ․), խաչքարերով գերեզմանոցներ (IX–XVII դդ․)։ Բնակիչների նախնիները եկել են Մակուից, 1828-ին։

ՕՀԱՆՏԱՆ Աշոտ Կարապետի [ծն․ 10․11․ 1934, գ․ Աչաջուր (ՀՍՍՀ Իջևանի շրջա– նում)], հայ սովետական գրականագետ– քննադատ, բանասիրական գիտություն– ների դ–ր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1971-ից։ Ավարտել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժ, ինստ–ի պատմալեզ– վագրական ֆակ–ը (1959)։ 1960-ից աշ– խատում է ՀԱՍՀ ԳԱ Մ․ Աբեղյանի անվ․ գրկ–յան ինստ–ում։ Օ–ի աշխատություն– ները հիմնականում նվիրված են հայ նոր գրկ–յան երևույթների, առանձին գրողնե– րի ստեղծագործությունների լուսաբան– մանը։ Տպագրվել են նրա «Լեոյի գեղար– վեստական ստեղծագործությունը» (1969)