Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/537

Այս էջը սրբագրված չէ

ե «Վրթանես Փափազյան» (1976) գրքերը։ Օ․ գրել է նաև «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակի, «Հայ քննադատական մտքի պատմության» (հ․ 1) մի շարք գլուխներ, մասնակցել է Լեո– յի երկերի 10-հատորյա հրատարակու– թյան տեքստաբանական աշխատանքնե– րին։

ՕՀԱՆՅԱՆ (Վարդյան) Արաքսի Գա– լուստ ի [5(18)․6․1911, Ադաբազար, գ․ Ալ– մալու –12․3․1981, Կահիրե], հայ դերա– սանուհի, ռեժիսոր, թարգմանիչ, դրամա– տուրգ, թատեր․ գործիչ։ 1923-ից ապրել է Եգիպտոսում։ 1927-ից նվիրվել է բեմին։ խաղացել է 300-ից ավելի դեր՝ Սոնա, Սուսան (Շիրվանզադեի «Չար ոգի», «Նա– մուս»), Շուշան (Սունդուկյանի «Պեպո»), Նատո, Անուշ (Նանի) («Գիքոր», ըստ Թումանյանի), Թեոֆանո (Շանթի «Կայ– սըր»), Աննա (Գ․ Տեր–Գրիգորյանի «Գար– նան անձրե»), Կաաերինա Սասլովա («Հա– րություն», ըստ Լ․ Տոլստոյի), Գրուշենկա («Կարամազով եղբայրներ», ըստ Դոս– տոեսկու), Մարգարիտ Գոթիե (Դյումա– որդու «Կամելիազարդ տիկինը») ևն։ Օ․ Սիրանույշից հետո երկրորդ հայ դերասա– նուհին է, որ խաղացել է Համլետի դերը (Շեքսպիրի «Համլետ», 1956)։ Հեղինակ և բեմադրիչ է «Նշանվածներ», «Ա՞ն էր, թե աս է», «Սայաթ–Նովա», «Կյանքի հեգնանքը», «Գյուտին զոհը», «Մալվինե» և այլ պիեսների։ Ք․ Հովակիմյան

ՕՀԱՆՅԱՆ (Տ և ր–0 հ ա ն յ ա ն) Արմեն (օրիորդական ազգանուն և անունը՝ Փ ի ր– բուդաղյան Սոֆյա) էմանուելի (1887, Շամախի –1976, Մեխիկո), հայ պարուհի, դերասանուհի։ Մեքսիկայի կոմ– կուսի անդամ։ 1914–16-ին սովորել է Սորբոնի համալսարանում, 1950-ական v թթ․ կեսերին ավարտել Մեխիկոյի Ազգ․ համալսարանի Փիլ–յան բաժինը։ 1906– 1908-ին խաղացել է Բաքվի և Նոր Նախի– ջևանի հայկ․ թատրոններում, ապա՝ ՄԳԹ–ում, պարարվեստում մասնագիտա– ցել Լ․ Ռ․ Նելիդովայի պլաստիկայի դըպ– րոցում (Մոսկվա)։ 1909-ին եղել է Թիֆլիսի օպերային թատրոնի մենապարուհի։ 1910-ին, Թեհրանում բեմադրել է Գոգոլի «Ռևիզոր»-ը՝ պարսկ․ (նաև խաղացել է Մարիա Անտոնովնայի դերը)։ Սեդայի դերակատարմամբ (Շանթի «Հին աստ– վածներ») Փարիզում հանդես է եկել Մ․ Զանանի բեմադրության մեջ, մասնակ– ցել Լոնդոնի նրա հյուրախաղերին (1921)։ 1910–50-ական թթ․ որպես պարուհի հյու– րախաղերով հանդես է եկել Կ․ Պոլսում, Կահիրեում, Փարիզում, Բրյոաելում, Uri- ֆիայում, Լոնդոնում, Նյու Ցորքում, Լոս Անջելեսում և այլուր։ Օ–ի պարերը («Հին աշխարհի կործանումը», «Շամախիի մեծ խանը», «Հաշիշ», «Ամուսնություն», «Միջ– նորդ կինը», «Մենություն», «Սալոմե», «Անահիտի տաճարում», «Դավաճանու– թյուն» ևն)՝ մեծամասամբ գրոտեսկային դիմակներով, արտահայտել են համա– մարդկային հույզեր, մտորումներ, ներ– կայացրել անցյալի բարքերը, կյանքի բազմազան կողմերը։ 1930-ական թվա– կաններից ապրել ԷՄեքսիկայում։ 1936-ին, Մեխիկոյում բացել է պարի դպրոց։ Հե– ղինակ է մի շարք մենագրությունների (Ա․ Պուշկինի, Լ․ Տոլստոյի, Մ․ Գորկու մասին ևն, իսպ․) և գրքերի՝ «Շամախեցի պարուհին» (1920, Փարիզ, Ռ․ Ռոլանի առածաբանով), «Քաղաքակրթության ճի– րաններում» (1921, Փարիզ) ևն։ 1926-ին (տպավորություններն ամփոՓել է «Աշ– խարհի մեկ վեցերորդ մասում» գրքում, 1928) և 1958-ին այցելել է ՍՍՀՄ և Սովե– տական Հայաստան։ Я․ Հովակիմյան

ՕՀԱՆՅԱՆ Միրոն Սերգեյի [1893–Ելի– զավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ)–1968, Տուապսե], 1917-ի Փետրվարյան բուր– ժուադեմոկրատական և Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխություն– ների մասնակից։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ 1913-ին ընդունվել է Պետերբուրգի տեխ– նոլոգիական ինստ–ը, ապա զորակոչվել բանակ։ Փետրվարյան հեղափոխության օրերին որպես ավագ վարպետ ծառայել է Պետրոգրադի ավտոզրահադիվիզիո– նում, այստեղ էլ ընտրվել է դիվիզիոնի զինվորական դեպուտատների կոմիտեի նախագահ և Պետրոգրադի սովետի դեպու– տատ։ Մասնակցել է Կշեսինսկայայի պա– լատի գրավմանը, ապստամբներին օգ– նելու համար կազմակերպել զրահապատ ավտոմեքենաների ուղերթեր։ Օ․ եղել է Ֆինլանդական կայարանում 1917-ի ապ– րիլի 3(16)-ին Վ․ Ի․ Լենինի դիմավորումը կազմակերպողներից։ Այդ օրը նրա վա– րած զրահապատ ավտոմեքենայի վրայից Լենինը ճառով դիմել է ժողովրդին, ապա այդ մեքենայով մեկնել Կշեսինսկայայի պալատ, ուր տեղավորված էր կուսակցու– թյան ԿԿ։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հեղափոխության օրերին մասնակցել է Ձմեռային պալատի գրոհին, քաղաքի մի շարք հանգուցային կետերի գրավմա– նը։ Քաղաքացիական պատերազմի տա– րիներին եղել է կարմիր բանակի կոմի– սար։ Հետագա տարիներին զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։

ՕՀԱՆՅԱՆ Սերգեյ Անդրեյի (Մամբրեի) (23․2․1921, Թիֆլիս–17․11․1941), Սովե– տական Միության հերոս (22․2․1943, ետ– մահու), լեյտենանտ։ Ավարտել է Թբիլի– սիի հրետանային դպրոցը (1941)։ 1941-ի հուլիսին 317-րդ հրաձգային դիվիզիայի 606-րդ գնդի կազմում, որպես հրետանա– յին մարտկոցի հրամանատար, մեկնել է ռազմաճակատ, մասնակցել Ուկրաինա– յի պաշտպանությանը։ 1941-ի նոյեմբե– րին Օ–ի 16 մարտիկներից բաղկացած մարտկոցը Ռոստովի մատույցներում՝ Մեծ Սալա գյուղի մոտ ոչնչացրել է գերմ․ 30 տանկ։ Այդ մարտում զոհվել են մարտկո– ցի բոլոր հրետանավորները։ Ցուցաբե– րած խիզախության և արիության համար Օ․ արժանացել է հերոսի կոչման։ Հետա– գայում զոհվածների աճյունները տեղա– փոխվել են Մեծ Սալա, որտեղ նրանց շի– րիմի վրա գյուղի աշխատավորների մի– ջոցներով կառուցվել է հուշարձան։ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի 1966-ի ապ– րիլի 12-ի հրամանով Սովետական Միու– թյան հերոս Օ–ի անունը հավերժ գրանց– վել է Թբիլիսիի Բաքվի 26 կոմիսարների անվան բարձրագույն հրետանային ուսում– նարանի ցուցակում։

ՕՀԱՆՅԱՆ Սուրեն Խորենի (29․5․1929, Թիֆլիս), սովետական կուսակցական և պետ․ աշխատող։ ՀՍՍՀ վաստակավոր ին– ժեներ։ ՍՄԿԿ անդամ 1956-ից։ Ավարտել է Ս․ Ա․ Օհանյան Հ․ Ա․ Օհանյանց Երևանի պոլիտեխնիկական ինստ–ը (1952)։ 1952–63-ին աշխատել է Կիրովա– կանի քիմկոմբինատում՝ հերթափոխի, արտադրամասի, արտադրատեխ․ բաժնի պետ, կենտր․ լաբորատորիայի վարիչ, գլխ․ ինժեներ, 1963–69-ին՝ դիրեկտոր։ 1969–75-ին՝ ՀԿԿ Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, 1970–80-ին՝ ՀՍՍՀ պետպլանի նախագահի տեղակալ։ 1980-ից Օ․ ՀՍՍՀ անտառային և Փայտամշակման արդյունաբերության մինիստրն է։ ՀԿԿ ԿԿ վերստուգիչ հանձնաժողովի անդամ՝ 1964-ից, ՀԿԿ ԿԿ անդամության թեկնածու՝ 1966–71-ին և 1986-ից, անդամ՝ 1971–76- ին։ ՍՍՀՄ VIII–IX և ՀՍՍՀ VII, XI գու– մարումների Գերագույն սովետների դե– պուտատ։ ՀՍՍՀ պետ․ մրցանակ (1972)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։

ՕՀԱՆՅԱՆՅ Հրանա Առաքելի [1918, ք․ Կոկանդ (այժմ՝ Ուզբ․ ՍՍՀ Ֆերգանայի մարզում)–26․8․1944], Սովետական Միության հերոս (24․3․1945, ետմահու), կապիտան։ ՍՄԿԿ անդամ 1941-ից։ Ավարտել է Նալչիկի մանկավարժ, ինստ–ի կենսաբանական ֆակուլտետը (1940)։ Զորակոչվելով կարմիր բանակ՝ 1941-ին Անդրկովկասյան զինվ․ օկրուգի 42-րդ հրաձգային դիվիզիայի գնդերից մեկի հատուկ դըպրոցում անցել է դասընթացներ և նշանակվել հետախուզական դասակի հրամանատար, 1942-ին ավարտել Սարաաովի հետևակային ուսումնարանը։ Որպես ավիացիայի էսկադրիլիայի կոմիսար՝ 1942-ի դեկտեմբերից մինչև 1943-ի մայիսը մասնակցել է Հս․ Կովկասի ազատագրմանը, սեպտեմբերին փոխադրվել է Ուկր․ 3-րդ ռազմաճակատ, նշանակվել տանկային վաշտի հրամանատար։ Զոհվել է հունգարա–ռումին․ սահմանի մոտ՝ Ռոտունդա Աջյուդենի շրջանում Սերետը գետանցելու ժամանակ, այդ մարտում ցուցաբերած խիզախության և արիության համար արժանացել է հերոսի կոչման։ Պարգևատրվել է Լենինի և Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։ />․ Գրիգորյան․

ՕՀԱՆ&ԱՆՅԱՆ Գուրգեն Հովհաննեսի [1(14)․3․1902, Երևան –17․7․1965], արդարադատության գեներալ–մայոր (1943)։ Կոմունիստական կուսակցության անդամ 1919-ից։ Սովորել է Պետրոգրադի արլ․ լեզուների ինստ–ում (1920)։ 1919-ին անդամակցելով «Սպարտակ» մարքսիստական կազմակերպությանը՝ զբաղվել է ընդհատակյա հեղափոխ․ գործունեությամբ, որի համար նետվել է դաշնակցական բանա, ապա արտաքսվել Բաքու։