խանաբար կոչվում է տեղափոիսսկւսն, զուգորդական, միավորով Օ․։ Ս․ Դարս չյան
ՕՂԱԿԱՎՈՐ ՈՐԴԵՐ (Annelides), առավել բարձր կազմակերպված որդերի ենթա– տիպ (կամ տիպ)։ Բնորոշ է մարմնի երկ– րորդային խոռոչը՝ ցելոմը։ Մարմնի եր– կարությունը մի քանի մմ–ւց մինչե 3 մ (արեադարձային անձրեաորդեր) է։ Մար– մինը համաչափ է՝ ներքին միջնորմներով բաժանված հատվածների, որոնց համա– պատասխանում է արտաքին օղակավո– րությունը (այստեղից՝ անվանումը)։ Հատ– վածների թիվը կարող է հասնել մի քա– նի հարյուրի։ Մարմնի հատվածավորման հետ կապված է ներքին օրգանների մե– տամերիան։ Ցուրաքանչյուր հատվածի վրա կարող են լինել կողային ելուստ– ներ՝ պարզունակ վերջավորություններ կամ պարապոդիումներ։ Մաշկամկանային պարկը կազմված է բարակ կուտիկուլա– յից, մաշկային էպիթելից և երկայնակի ու օղակավոր մկաններից։ Արյունատար համակարգը փակ է։ Շնչառությունը մաշ– կային է, առանձին տեսակներ ունեն խռիկներ։ Արտաթորության օրգանները մետամեր զույգ նեֆրիդներն են։ Նյար– դային համակարգը բաղկացած է գլխու– ղեղից, ենթակլանային հանգույցներից և փորի նյարդային շղթայից։ Բաժանասեռ են կամ հերմաֆրոդիտ։ Հանդիպում է նաև բողբոջմամբ բազմացումը։ Զարգա– նում են ուղղակի կամ տրոխոֆոր թրթու– րից։ 0․ ո․ բաժանում են 4 դասերի՝ բազմախոզան որդեր (մոտ 6 հզ․ տեսակ), սակավախոզան որդեր (տարածված են հողում և քաղցրահամ ջրերում, մոտ 3 հզ․ տեսակ), տզրուկներ (մոտ 300 տե– սակ) և էխիուրիդներ (ծովերի հատա– կում խրվող, մարմնի հատվածավորու– թյունը կորցրած, փոքրաքանակ խումբ)։ Ենթադրվում է, որ Օ․ ո․ ծագել են ստորա– կարգ տափակ որդերից։ Բրածո Օ․ ո․ հայտնի են միջին քեմբրիի դարաշրջանից։ ՕՂԻ, ց ք ի, թունդ ալկոհոլային խմիչք։ Ստացվում է թորված էթիլ սպիրտը ջրի հետ խառնելով։ Մաքրման համար սպիր– տաջրային լուծույթն անցկացվում է ակ– տիվացրած ածխաշերտով և ֆիլտրվում։ Թողարկվում են 40, 50, 56 ծավ․ % սպիր– տի պարունակությամբ Օ–ներ։ Օ․ ստանում են աշորայի, ցորենի, գարու, արմավի, խնկի, մեղրի, ինչպես նաև տարբեր պը– տուղների (թթի, հոնի, սալորի, բալի, դեղձի են) ու հատապտուղների խմորված քաղցուն թորելով։ Թրմօղիներ ստացվում են տարբեր տեսակի սերմերին, համե– մունքներին, արմատներին Օ․ ավելաց– նելով և որոշ ժամանակ պահելով։ Հայ մատենագրության (Ագաթանգեղոս, Կա– նոնագիրք Հայոց են) մեջ, մի շարք հնա– գույն ձեռագրերում տեղեկություններ կան սպիրտի թորման և Օ․ պատրաստելու եղանակների մասին։ Ս․ Սահբադյան
ՕՂՆԱՎՈՒՏ, գյուղ Արմ․ Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գա– վառի Խաֆիքի (Հաֆիգի) գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 400 (50 տուն) հայ բնա– կիչ։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժա– րանով։ Բնակիչները բռնությամբ տեղա– հանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանա– պարհին։ ՕՂՆ ՈՒՏ, Ո ղ ն ու տ, Եղն ուտ, Խ ը– ն ի թ, գյուղ Արմ․ Հայաստանում, Բիթ– լիսի վիլայեթի Գենջի գավառի ճապաղ– ջուր գավառակում, Գինեկ գետի հովտում։ Միջին դարերում հիշատակվում է որպես բերդ Տուրուբերան նահանգի Հաշտյանք և Արշամունիք գավառների սահմանա– գլխին։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին Օ․ ուներ 40 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին հիմնականում անասնապահությամբ և երկրագործությամբ։ Գյուղում կային եկե– ղեցի (Ա․ Գեորգ), Կ․ Պոլսի Միացյալ ըն– կերության հիմնած դպրոց։ Բնակիչների մեծ մասը զոհվել է 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։ Գ․ Բադաչյան
ՕՂՎԱՆՅ, Օսվանց, գյուղ Արմ․ Հա– յաստանում, Վանի վիլայեթի համանուն սանջակի Կարճկան գավառում։ 1850- ական թթ․ ուներ 257 հայ բնակիչ (32 տուն), 1909-ին՝ 550 բնակիչ (60 տուն)։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Շմավոն)՝ կից վարժա– րանով։ 1895-ին Օ․ կողոպտել և ավերել են թուրքերը։ Գյուղի բնակիչները մաս– նակցել են Վանի 1915-ի ինքնապաշտպա– նությանը և նահանջող ռուս, զորքի ու հայ կամավոր, ջոկատների ուղեկցությամբ գաղթել Երեանի նահանգ։ ՕՂՈՒձՆԵՐ (արաբ, և պարսկ․՝ գուզ, գ ու զ զ, հին թյուրք՝ օ ղ ու զ), թյուր– քալեզու ցեղեր Կենտր․ և Միջին Ասիա– յում։ VII դ․ սկզբին Թյուրքական խաքա– նության կազմում առաջացել է «թոքուզ– 0>-ի (բառացի՝ ինն Օ․) ցեղային միու– թյունը, որում, հավանաբար, գերիշխող դիրք են ունեցել ույղուրները։ IX դ․, կիր– գիզների ճնշման ներքո, Օ․ գաղթել են այժմյան Աինցզյանի և ՉԺՀ–ի Գանսու նահանգի տարածքը։ Այստեղ աստիճա– նաբար «թոքուզ–0․»-ի փոխարեն կիրառու– թյուն է ստացել ույղուրներ ցեղանունը։ IX դ․ վերջին–X դ․ սկզբին Օ–ի ցեղամիու– թյուն է առաջացել նաև Մերձարալյան և Մերձկասպյան շրջաններում։ X դ․ Սիր– դարյայի հարթավայրերում առաջացել է Օ–ի պետությունը, որը XI դ․ կեսին կոր– ծանել են արլ–ից եկած ղփչաղները։ Օ–ի մի մասը քաշվել է արմ․ և բնակություն հաստատել հվ–ռուս․ տափաստաններում, մնացածը՝ սեչջուկյան թուրքերի գլխավո– րությամբ նվաճել է Առաջավոր Ասիայի երկրները։ Օ․ կարեոր դեր են ունեցել թուրքմենների, ադրբեջանցիների, թուր– քերի, ինչպես նաև գագաուզների ու կա– րակալպակների էթնոգենեզում։ Գրկ․ Бартольд В․ В․, Гузз, Соч․, т․ 5, М․, 1968, с․ 524–527; Агаджанов С․ Г․, Очерки истории огузов и туркмен Сред– ней Азии JX–XIJX вв․, Ашхабад, 1969․
ՕՂՈՒԼԼՈՒԻՅԱՆ Հովակիմ [1746 (1749), Տրապիզոն –1815 (1818), Կ․ Պոլիս], հայ բժիշկ։ Բժշկ․ կրթությունն ստացել է Վիեն– նայի համալսարանում։ Հիմնականում ապրել և ստեղծագործել է Կ․ Պոլսում։ Զբաղվել է ժող․ բժշկությամբ։ Իր բժշկա– առողջապահական և մանկավարժ* բազ– մամյա փորձը Օ․ շարադրել է <Նյութ բժշկական» բժշկարան–դեղարանում (1785, լատ․, 1806, հայ․)։ Գիրքն ունի առա– ջաբան, 30 գլուխ, ուր շարադրված են բժշկության, բնական բուժիչ միջոցների օգտագործման, օդաբուժության, ջրաբու– ժության, բուսաբուժության, սննդի հի– գիենայի, շրջակա միջավայրի մաքրու– թյան պահպանման, անատոմիայի և ֆի– զիոլոգիայի, հիվանդությունների ախտո– րոշման և դեղորայքի օգտագործման հետ կապված բազմաթիվ հարցեր։ Օ․ հեղի– նակ է նաև «Ախտաբանություն* (1783, լատ․) երկհատոր աշխատության։ Գրկ․ Թորգոմյան Վ․, Հովակիմ բժիշկ Օղուլլուխյան, «ՀԱ>, 1896, 4, 5։ Մ և զ– պ ու ր յ ա ն Մ․, Հայ և ծագումով հայ բժիշկներ, մաս 1, Սաամբուլ, 1950։
ՕՃԱՌԱՑՈՒՄ, կարբոնաթթուների բարդ եթերների հիդրոլիզը՝ սպիրտի և թթվի (կամ նրա աղի) առաջացմամբ։ Օրինակ, R-Ccft+HOH^R–Cft-f-R՝OH։ OR*tOH Տեխնիկայում ճարպերի և բուս, յուղերի О-ով ստանում են ճարպային կարբոնա– թթուներ և նրանց աղերը՝ օճառները (այստեղից էլ՝ անվանումը)։ Հաճախ Օ․ է կոչվում նաե նիտրիլների, ամիդների և թթուների այլ ածանցյալների հիդրոչիզը։
ՕՃԱՌԵՆԻ (Sapindus), օճառազգիների ընտանիքի մշտադալար և տերեաթափ ծառերի ցեղ։ Ընդգրկում է շուրջ 15 տե– սակ՝ տարածված Ասիայի և Ամերիկայի արեադարձային շրջաններում։ Տերեները հերթադիր փետրաձե են, հուրանը ծայրա– յին է կամ ծոցային։ Պտուղները պարու– նակում են մինչե 38% սապոնիններ և օգտագործվում են օճառի փոխարեն (տես Օճառներ)։ Մշակվում է արեադարձային տաք երկրներում, որպես գեղազարդիչ բույս և սապոնիններ ստանալու հումք։ ԱԱՀՄ–ում՝ Կովկասի Սեծովյան ափերին, հազվադեպ՝ Անդրկովկասում և Միջին Ասիայում, մշակվում է Օ–ու 3 տեսակ։ Երբեմն Օ․ են անվանում նույն ընտա– նիքին պատկանող արեելաասիական հուրանավոր կելրեուտերիան (Koelreute- ria paniculata), որը կլիմայավարժված է Մեղրու, Իջեանի տնկարկներում, Երեանի բուսաբանական այգում Ц կանաչ գո– տում։
ՕՃԱՌՆԵՐ, բարձրագույն ճարպաթթու– ների, ինչպես նաե նավթենային և խեժա– թթուների․աղերը։ Արդյունաբերության մեջ և կենցաղում Օ․ (կամ ապրանքային Օ․) են կոչվում միայն ջրալուծ աղերի տեխ․ խառնուրդները, որոնց հիմքը ածխաջրած– նական շղթայում 10–20 ածխածնի ատոմ պարունակող նատրիումական, հազվա– դեպ նաե կալիումական աղերն են։ Հո– ղալկալիական և բազմավալենտ մետաղ– ների համապատասխան ճարպաթթվային աղերը ջրում չեն լուծվում, լվացող հատ– կություն չունեն, կոչվում են «մետաղա– կան» Օ․ և օգտագործվում են որպես պլաստիկ քսուքների թանձրացուցիչներ ու սիկատիվներ։ Օ․ տիպիկ միցելագո– յացնող մակերևութային ակտիվ նյութեր են․ ջրում լուծվելիս խիստ նվազեցնում են նրա մակերեութային լարվածությունը, իսկ որոշակի կոնցենտրացիայից՝ միցե– լագոյացման կրիտիկական կոնցենտրա– ցիայից բարձր առաջացնում են միցել– ներ, որոնք իրենց մեջ կարող են լուծել ոչ ջրալուծ նյութեր։ Օ–ի այդ հատկա–