նիշներով է պայմանավորված նրանց լվացող հատկությունը։ Օճառը մարդուն հայտնի է եղել դեռևս վաղ անցյալում։ Ըստ Պլինիոս Ավագի, բուսամո– խիրներից, կրից ու բուս, ալկալիներից Օ․ ստացել են դեռևս հնագույն գալլերն ու գեր– մանացիները։ Օճառի եֆման արհեստանոց և օճառ է հայտնաբերվել մ․ թ․ 79 թ․ ավերված Պռմպեյ քաղաքի ավերակներում։ Օ–ի մասին հիշատակություն է թողել հռոմեացի բժիշկ Դալենը (մ․ թ․ II դ․)։ Սակայն օճառեՓման արտադրությունը ձևավորվել է XIX դ․՝ կապ– ված ճարպերի քիմիայի զարգացման U սոդայի ստացման Լեբլանի եղանակի լայն տարած– ման հետ; Տարրերում են անա․, ձեռքի և տեխ․ Օ․, որոնք լինում են պինդ, մածուկանման, հեղուկ և փոշեկերպ։ Օ․ ստանալու ճար– պային հումք են կենդան, ճարպերն ու բուս, յուղերը (տես Ձեթեր), ինչպես նաև ճարպերի սինթետիկ փոխարինիչները։ Տնտ․ Օ–ի համաշխարհային արտադրու– թյունն աստիճանաբար կրճատվում է ճար– պահումքի պակասի և սինթետիկ լվացող միջոցների արտադրության աճի շնորհիվ։ Սակայն Օ․ չեն կորցրել իրենց նշանա– կությունը և՝ որպես անձնական հիգիենա– յի կարևոր միջոց, և՝ որպես թրջող ու ֆլոտացնող գործոն, էմուլգատոր, կոլոիդ համակարգերի կայունացուցիչ ևն։ Օ․ արտադրվում են նաև Երևանի ձեթ– օճաոի կոմբինատում։ Հ․ Այվազյան
ՕՄԱՏԱՆՆԷՐ (Օմայանների խա– լիֆ ա յ ու թ յ ու ն), արաբ խալիֆանե– րի դինաստիա 661–750-ին։ Հիմնադիրն էր Մուավիան (Մեքքայի Օմայա տոհմից)։ 639-ից եղել է Ասորիքի կուսակալ, 657-ից պայքարել է Ալի խալիֆայի դեմ և նրա մահից (661) հետո գրավել գահը։ Մայրա– քաղաք է դարձրել Դամասկոսը։ Հենվել է Ասորիքի արաբ, ցեղերի ու մասամբ քրիս– տոնյաների վրա։ Երկարատև պատերազմ– ներ է մղել Բյուզանդիայի դեմ, երկու ան– գամ պաշարել Կ․ Պոլհսը։ Մուավիային հաջորդել է որդին4 Եզիդը (680–683)․ արաբ, խալիֆայությունում գերագույն իշ– խանությունը դարձել է ժառանգական (մինչ այդ խալիֆան ընտրվում էր), որը դժգոհություն և ապստամբություններ է առաջ բերել։ Խալիֆա Աբդ ալ Մալիքը (685–705) ճնշել է ապստամբությունները և խարիջիների (իսլամի ծայրահեղ հո– սանք) խռովությունն իրաքում։ Խալիֆա– յի եղբայր Մուհամմադ իբն Մրվանը վերջ– նականապես նվաճել է Հայաստանը և հարակից երկրները, որոնցից կազմվել է Արմինիա նահանգը։ Օ․ ամրապնդել են իրենց դիրքը նաև Հս․ Աֆրիկայում։ Աբդ ալ Մալիքի օրոք արաբերենը դարձել է միակ պետ․ լեզուն, թողարկվել են առա– ջին արաբատառ դրամները (դինար, դիր– հեմ, ֆիլս), կարգավորվել են հարկատե– սակները (խարաջ, ջիզիե)։ Օ–ի բռնու– թյունն ու հարկային լուծը Հայաստա– նում առաջ է բերել ապստամբություն (703)։ Վալիդ խաւիֆայի (705–715) օրոք Օ․ արմ–ում նվաճել են Իսպանիայի մեծ մասը (711–713), արլ–ում՝ Սողդը, Խո– րեզմը, Ֆերգանան (706–713)։ VIII դ․ 1-ին կեսին Օ․ պատերազմել են Բյուզան– դիայի ու խազարների դեմ։ Հիշամ խա– լիֆայի օրոք (724–743) Հս․ նահանգների Փոխարքա Մրվան իբն Մուհամմադը մեծ զորքով, որի կազմում էր նաև Հայոց իշ– խան Աշոտ Բագրատունու գլխավորած 15 հզ–անոց հայկ․ այրուձին, 737-ին ջախջա– խել է խազարներին։ Հիշամի օրոք վերջ– նականապես նվաճվել են Ամուդարյայից այն կողմ գտնվող երկրները, որոնք կոչ– վել են Մավերաննահր (անդրգետյան)։ Օ–ի խալիֆայության գլուխ կանգնած էր միահեծան խալիֆան։ Նվաճված տարածք– ներն ընդգրկված էին 5 փոխարքայու– թյան մեջ՝ Արևելքի (Իրաք, իրան), Հյու– սիսի (Արմինիա ևն), Հարավի (Արա– բխս ևն), Եգիպտոսի ու Մաղրիբի։ Խալի– ֆայությունում տիրապետող էր պետ․ հո– ղատիրությունը։ VIII դարից հողահարկ վճարել է ամբողջ բնակչությունը, իսկ գլխահարկ (ջիզիե)՝ ոչ–մահմեդականները (զիմմի)։ Օ–ի կառավարման սկզբնա– կան շրջանում մեծաթիվ ստրուկների աշ– խատանքն օգտագործվել է տնային տըն– տեսությակ և արտադրության մեջ։ Օ–ի ժամանակաշրջանում դանդաղել է խալի– ֆայության կազմի մեջ գտնվող երկրների տնտ․ զարգացումը։ Հարկային ծանր քաղաքականությունը, իսլամի սկզբնական նորմերից հրաժար– վելը խարխլեցին Օ–ի հասարակական հե– նարանը։ Օգտվելով Օ–ի թուլացումից՝ իշխանության գլուխ են անցել (750) Աբ– բասյանները։ Օմայանների արքայացանկը Մուավիա I (661–680), Եզիդ I (680–683), Մուավիա II (683), Մրվան I (683–685), Աբդ ալ Մալիք (685–705), Վալիդ I (705– 715), ասլայման (715–717), Օմար II (717–720), Եզիդ II (720–724), Հիշամ (724–743), Վալիդ II (743–744), Եզիդ III (744), իբրահիմ (744), Մրվան II (744– 750)։ Գրկ․ Бартольд В․ В․, Эпоха Омейя- дов по новейшим исследованиям, Соч․, т․ 6, М․, 1966․ Ա․ Տեր–Ղնոևդյան О Ս՜ԱՏԱՆՆԵՐԻ Ւ*ԱԼԻՏԱՅՈհԹՅՈհՆ, արաբ, պետություն 661–750-ին՝ Օմա– յանների դինաստիայի գլխավորությամբ։ Օմայանների օրոք արաբները նվաճել են հսկայական տարածքներ՝ Իսպանիայից մինչև Միջին Ասիա։ իրենց մայրաքաղաք են դարձրել Դամասկոսը։ 750-ին խալի– ֆայության գլուխ են անցել Աբբւսսյան– ները։ Աբբասյանների հալածանքներից փա– խած Աբդ ալ Ռահմանը (Օմայան Հիշամ խալիֆայի թոռը) 756-ին Իսպանիայում հիմնել է Օմայանների անկախ ամիրա– յություն՝ Կորդովա մայրաքաղաքով, որը 929-ից կոչվել է Կորդովայի խաւիֆայու– թյուն և գոյատևել մինչև 1031-ը։ ՕԱԱՆ, Օմանի սուլթանություն (Ումանի սուլթանություն), պետություն Արաբական թերակղզու հվ–արմ․ մասում։ Մահմանակից է Սաուդյան Արաբիային, ԵԺԴՀ–ին, Արաբական Միացյալ էմիրու– թյուններին։ Հվ–արլ–ում ափերը ողողվում են Արաբական ծովով, հս–արլ–ում՝ Օմանի ծոցով ու Հրմուզի նեղուցով։ Տարածու– թյունը՝ 212,4 հզ․ կմ2 (ՄԱԿ–ի տվյալնե– րով), բն․4 1,65 մլն (1983, ՄԱԿ–ի տվյալ– ներով՝ 1 մլն)։ Մայրաքաղաքը՝ Մասկատ (120 հզ․)։ վարչականորեն բաժանվում է 9 նահանգի։ Օ․ բացարձակ միապետու– թյուն է։
Բնությունը։ Հվ–ում ծովափն առավելապես հարթավայրային է՝ շրջապատված կորալային խութերով և կտրտված Մասիրա, Սաուկիրա, Կուրիա Մուրիա ծոցերով։ Հս–ում ռիասային ափեր, են։ Մակերևույթի մեծ մասը լեռնային է։ Օմանի ծոցի ափերի երկայնքով ձգվում են Օմանի լեռները (բարձրությունը՝ մինչև 3353 մ, Շամ լեռ)։ Դրանց հս․ ստորոտին բազմաթիվ օազիսներով էլ Բատինա ծովափնյա դաշտավայրն է, երկրի կենտր․ մասում՝ Ռուբ էլ Իոսլի անապատի արլ․ ծայրամասը, հվ–արմ–ում՝ Դոֆար սարավանդը։ Կան նավթի ու գազի հանքավայրեր։ Կլիման արևադարձային է, մեծ մասում՝ անապատային։ Ձմռան միջին ջերմաստիճանը 18–25°Cէ, ամռանը՝ 30–35°С (առավելագույնը՝ 45–50°С)։ Տարեկան
տեղումները մինչև 150 մւէ են, հվ–արմ–ում՝
մինչև 700 tltl (ամառային մուսսոն)։ Մշտահոս գետեր չկան։ Տարածված են վադիները։ Ոռոգման համար օգտվում են քյարիզներից (ստորգետնյա ջրերից)։ Տիրապետում են արևադարձային անապատները, լեռներում՝ սավաննաները, տերևաթափ անտառներն ու մարգագետինները։ Դոֆար սարավանդում աճում են խնկի ծառեր, օազիսներում՝ փյունիկյան և կոկոսյան արմավենիներ։ Կենդանիներից կան արաբական վիթ, աղվես, շնագայլ, բորենի, ճագարամուկ, սողուններ։
Բնակչությունը։ Ավելի քան 90% –ն արաբներ են։ Բնակվում են նաև բելուջներ, պարսիկներ, Հնդկաստանից, Պակիստանից և Աֆրիկայից եկածներ։ Պաշտոնական լեզուն արաբերենն է, տիրապետող կրոնը՝ մահմեդականությունը։ Օգտագործվում են մահմեդական (լուսնային հիջրա) և գրիգորյան տոմարները։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա մոտ 8 մարդ է (1983)։ Բնակչությունը կենտրոնացած է Օմանի ծոցի ափերին։ Քաղաքային բնակչությունը 9% է։ Քաղաքներն են Մասկատը, Սալալան, Նազվան, Սուրը, Սուհարը։
Պատմական ակնարկ։ Աշխարհագրական հարմար դիրքի շնորհիվ դեռևս մ․թ․ ա․ IV հազարամյակում Օ–ի տարածքում առաջացել են նավահանգիստներ, որտեղ կենտրոնացել է Նեղոսի, Տիգրիսի, Եփրասփ և Ինդոսի ավազանների հնագույն քաղաքակրթությունների տարանցիկ առևտուրը։ Մ․ թ․ ա․ VI–V դդ․ Օ–ի առափնյա շրջանները գտնվել են Աքեմենյանների տիրապետության տակ։ Մ․ թ․ VI դ․ Սասանյան արքա Խոսրով I-ի զորքերը կողոպտել են О․։ VII դ․ կեսին, ֆեոդ, հարաբերությունների ձևավորման ժամանակաշրջանում, Օ–ի տարածքը մտել է արաբ, խալիֆայության կազմի մեջ։ Մահմեդականությունը դարձել է տիրապետող կրոն։ Օմայանների տապալումից (750) հետո Օ–ի գերագույն կառավարիչ է դարձել իմամը, իսկ Օ․՝ անկախ պետություն՝ իմամություն։ 1515-ի սկզբին արդեն Օ–ի գրեթե ամբողջ առափնյա մասին տիրել են պորտուգալացիները, իսկ նրանց տիրապետող դիրքը Հնդկ․ օվկիանոսի առևտրի մեջ ծանր հարված է հասցրել Օ–ի նավագնացությանը և առևտրին։ XVII դ․ 20-ական թթ․ պորտուգ տիրապետությունը թուլացեյլ է Պորաու–