Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/545

Այս էջը սրբագրված չէ

րը, ճահճային, աղուտային, պոդզոլային, մարգագետնային, գորշ անտառային, ճմա պոդ զոլային հողերը։ Մարզի տարած– քի մեծ մասը գտնվում է անտառատափաս– տանային և տափաստանային զոնայում, հս․ մասը՝ անտառատայգային ենթազո– նայում։ Անտառները (մայրի, եղևնի, եղե– վին, կեչի, կաղամախի) և թփուտները գրածում են տարածքի ավելի քան 1/4-ը։ Կենդանիներից կան սկյուռ, սիբիրյան կզաքիս, կնգում, աղվես, հս․ եղջերու, որմզդեղն, այծյամ, գայլ, արջ ևն, թռչուն– ներից՝ ցախաքլոր, կաքավ, խլահավ։ Լճե– րում և գետերի հնահուներում կան ջրլող թռչուններ։

Բնակչությունը։ Բնակվում են ռուսներ (80%), ուկրաինացիներ, ղազախներ, գեր– մանացիներ, թաթարներ և այլք։ Բնակ– չության միջին խտությունը 1 կմ2 վրա 14,7 մարդ է, քաղաքային բնակչությունը4 66% (1985)։ խոշոր քաղաքը Օմսկն է, քաղաք– ներն են Իսիլկուլը, Կալաչինսկը։ Տնտեսությունը։ Օ․ մ․ Արմ․ Աիբիրի առավել զարգացած տնտ․ շրջաններից է։ Արդյունաբերության գլխավոր ճյուղերն են մեքենաշինությունը և մետաղամշա– կումը, նավթավերամշակումը, թեթև և սննդի արդյունաբերությունը։ Ծանր արդ– յունաբերության բոլոր և թեթև արդյունաբերության շատ ձեռնարկությունները ստեղծվել են սովետական իշխանության տարիներին։ Իաշոր ձեռնարկություննե– րըն են նավթավերամշակ– ման կոմբինատը, «Սիբ– զավոդը», «Օմսկսելմաշը», գազի և էլեկտրասարքերի, շարժիչաշինական, սինթե– տիկ կաուչուկի և ավտո– դող երի գործարանները։ Մշակող արդյունաբերու– թյունը հիմնված է գլխա– վորապես բերովի հումքի և վառելիքի, թեթև, սննդի, անտառանյութի և փայ– տամշակման արդյունաբե– րությունը՝ տեղական հումքի վրա։ Օ․ մ․ տալիս է Արմ․ Սիբիրում արտա– դրվող յոււյի մոտ 30%–ը, կան յուղագործական և կաթի գործարաններ, մսի կոմբինատ, ալրաղաց, տրիկոտաժի ֆաբրիկա։ Մարզի էլեկտրակայաննե– րի ընդհանուր հզորու– թյունը 1,1 Գվա Է։ Գյու– ղատնտեսության առաջա– տար ճյուղերն են հացա– հատիկային (գարնանա– ցան ցորեն, վարսակ, գա– րի, տարեկան), կերային, տեխ․ (երկարավուշ, արե– վածաղիկ, գանգրաթել վուշ, սորուկ), բանջարա– բոստանային կուլտուրա– ների, կարտոֆիլի մշակու– թյունը։ Անասնապահու– թյունն ունի կաթնամսա– տու ուղղություն։ Կան գա– զանաբուծական տնտեսու– թյուններ և ֆերմաներ։ Երկաթուղիների երկարությունը 825 կմ է (1984, մարզի տարածքով է անցնում Անդրսիբիրյան երկաթուղին), կոշտ ծած– կով ավտոճանապարհներինը՝ 4207 կմ, ներքին ջրային նավարկելի ուղիներինը՝ 1667 կմ։ 1984/85 ուս․ տարում Օ․ մ–ում գործում էին 1417 հանրակրթական դպրոց, 74 պրոֆտեխ․ ուսումնարան, 30 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 13 բուհ։ 1984-ին մարզում կար 980 գրա– դարան, 1 թանգարան, 4 թատրոն, 1439 ակումբային հիմնարկ, 1613 կինոսարք։ Լույս են տեսնում մարզային 2 թերթ։ 1984-ին մարզի 201 հիվանդանոցային հիմնարկներում աշխատում էին 9,8 հզ․ բժիշկ։ Օ․ մ–ում կա 9 առողջարան, 4 հան– գըստյան տուն, 2 առողջարան–պրոֆիլակ– տորիում։

ՕՅՄՅԱԿՈՆԻ ՍԱՐԱՀԱՐԹ, Ցանա–Օյ– մյակոնի բարձրավանդակի մասը Ինդի– գիրկա գետի ավազանում, Ցակուտ․ ԻՍՍՀ–ում, Աունտար Խայատ և Տաս Կիս– տաբիտ լեռնաշղթաների միջև։ Տիրապե– տում են ցածր լեռնային զանգվածները և բլրաշարերը (բարձրությունը՝ մինչև 2000 մ)։ Կազմված է ավազաքարերից և թերթաքարերից, կան գրանիտային ներ– ժայթուկներ։ Ծածկված է կուենու նոսր անտառներով, 1200 ւ/-ից բարձր՝ լեռնային տունդրայով։ Օյմյակոնի իջվածքում է գտնվում Հս․ կիսագնդի ցրտի բևեռը (միջին ջերմաստիճանը մինչև –50°C է, բացարձակ նվազագույնը՝ մոտ –70°C)։

ՕՅՍՏՐԱխ Դավիդ Ֆեոդորովիչ [17(30)․ 9․1908, Օդեսա –24․10․1974, Ամստեր– դամ, թաղված է Մոսկվայում], սովետա– կան ջութակահար։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1953)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1926-ին ավարտել է Օդեսայի երաժշտադրամա– տիկ․ ինստ–ը (Պ․ Ս․ Ստոլյարսկու դասա– րանը)։ 1934-ից դասավանդել է Մոսկվայի կոնսերվատորիայում (1939-ից՝ պրոֆե– սոր, 1950-ից՝ ջութակի ամբիոնի վարիչ)։ Դ․ Ֆ․ Օյսարախ Երաժիշտ–կատարողների համամիութե– նական մրցույթի (Լենինգրադ, 1935, 1-ին մրցանակ), Հ․ Վենյավսկու անվ․ (Վար– շավա, 1935, 2-րդ մրցանակ) և է․ Իզայիի անվ․ (Բրյուսել, 1937, 1-ին մրցանակ) ջու– թակահարների միջազգային մրցույթնե– րի դափնեկիր։ Օ․ ժամանակակից խոշո– րագույն ջութակահարներից է։ Դ․ Դ․ Շոս– տակովիչի, Ս․ Ս․ Պրոկոֆևի ջութակի կոն– ցերտների և սոնատների, Ա․ Ի․ Խաչա– տրյանի, Ն․ 6ա․ Մյասկովսկու և այլոց կոնցերտների (Օ–ին նվիրված) առաջին կատարողն է։ Լ․ Ն․ Օբորինի և Ս․ Ն․ Կնուշևիցկու հետ հանդես է եկել անսամբլում։ 1961-ից ելույթներ է ունեցել նաև որպես դիրիժոր։ Ստեղծել է ջութակի սովետական կատարողական նշանակալից դպրոցներից մեկը։ Աշակերտներից են՝ Վ․ Ա․ Կլիմովը, Օ․ Վ․ Կրիսան, Ի․ Դ․ Օյստրախը, Վ․ Ա․ Պիկայզենլւ, Լ․ Ա․ Իսակաձեն և ուրիշներ։ Լոնդոնի Երաժշտության թագավորական ակադեմիայի (1959), Բոստոնի Գիտությունների և արվեստների ամեր․ ակադեմիայի (1961) պատվավոր անդամ, Հռոմի «Սանտա Չեչիլիա» ազգ․ ակադեմիայի պատվավոր ակադեմ՛իկոս (1961), Բեռլինի (ԳԴՀ) Արվեստի գերմ․ ակադեմիայի թղթ․ անդամ (1961), Քեմբրիջի համալսարանի դ–ր (1969)։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1943), լենինյան մրցանակ (1960)։ Պարգևատրվել է Լենինի 2 և 2 այլ շքանշաններով։

Ямпольский И․, Давид Ойстрах, М․, 1964․

ՕՆԱՆԻձԱ, տես Ձեռնաշարժություն։

ՕՆԴԱՏՐԱ (Ondatra zibethica), մշկամուկ, կրծողների կարգի, դաշտամկների ենթաընտանիքի կաթնասուն կենդանի։ Մարմնի երկարությունը մինչև 35 սմ է, պոչինը՝ 28 սմ, զանգվածը՝ մինչև 1,5 կգ։ Ապրում է կիսաջրային կենսակերպով։ Բնակվում է Հս․ Ամերիկայի ջրավազան–