կանոն կյանքի ընթացքում՝ սկզբնավո– րումից մինչև մահը։ Տերմինն առաջար– կել է է․ Հեկկելը, 1866-ին, բիոգենեաի– կական օրենքը ձևակերպելիս։ Համաձայն արդի պատկերացումների, Օ․ ծրագըր– ված է օրգանիզմի գենոմում։ Ծրագիրն իրացվում է օրգանիզմի և միջավայրի Փոխազդեցության միջոցով։ Օ․, որպես կանոն, անկասելի պրոցես է․ սկսվե– լով այն պետք է առանց ընդմիջման ըն– թանա մինչև ավարտը։ Սակայն որոշ օր– գանիզմներ ունեն Օ․ ժամանակավորապես կասեցնելու հարմարանքներ, օրինակ, բարձրակարգ բույսերի ետսադմնային զարգացումը (սերմերի ծլումը) կարող է սկսվել սաղմերի ձևավորումից (սերմերի հասունացումից), տարիներ հետո։ Միա– բջիջ օրգանիզմների Օ․ համընկնում է նրանց կենսական ցիկլի հետ։ Բազմա– բջիջ օրգանիզմների Օ․ ներառում է երկու փոխկապակցված պրոցեսներ՝ աճում և բջիջների տարբերակում։ Աճումը տեղի է ունենում գլխավորապես բջիջների քա– նակի, ինչպես նաև չափերի մեծացման շնորհիվ։ Բջիջների տարբերակման և ուղեկցող երևույթների (օրգանների ձևա– վորում և տարածական տեղաբաշխում, ներսաղմնային փոխազդեցություններ ևն) մեխանիզմները դեռևս պարզված չեն։ Սեռական ճանապարհով բազմացող օր– գանների Օ․ սկսվում է բեղմնավորված ձվաբջջից՝ զիգոտից։ Անսեռ բազմացող օրգանիզմների Օ․ սկսվում է մայր օր– գանիզմի համապատասխան մասից՝ Բ22ից» րողբոջից կամ այլ մասնագիտաց– ված օրգանից։ Սեռական բազմացման դեպքում Օ․ բաժանվում է երկու շրջաննե– րի՝ սաղմնային և ետսաղմնային։ Կենդա– նիների վաղ ետսադմնային զարգացումը կարող է ընթանալ ուղղակի կամ անուղ– ղակի ճանապարհներով։ Ուղղակի զար– գացման դեպքում օրգանիզմն արդեն սաղմնային շրջանում ձեռք է բերում հա– սուն անհատին բնորոշ տեսք և օրգաններ, իսկ հետագա զարգացումն իրենից ներ– կայացնում է սոսկ մարմնի աստիճանա– կան աճ և արդեն ձևավորված օրգանների վերջնական հասունացում։ Անուղղակի ճա– նապարհով զարգացող կենդանիների Օ–ին բնորոշ է մետամորֆոզը, երբ օրգանիզմն անցնում է մեկ կամ մի քանի թրթուրային փուլեր, որոնց ընթացքում այն խիստ տար– բերվում է հասուն օրգանիզմից, ունի հա– տուկ օրգաններ, որոնցից զուրկ է հասուն անհատը, մետամորֆոզի տարբեր փու– լերի միջև դիտվում է թռիչքաձև անցում։ Տեսակին բնորոշ հատականիշների ձևա– վորումն ավարտվում է սեռական հասու– նացման հետ։ Հաճախ դրա հետ մեկտեղ դադարում է օրգանիզմի աճը (թռչուններ, կաթնասուններ), այլ դեպքերում (ձկներ) աճը չի դադարում ողջ Օ–ի ընթացքում։ Կենդանիների Օ–ի առավելագույն տևո– ղությունը 200–300 տարի է (որոշ կրիա– ներ)։ Օ․ և ֆիւոգենեզը կենդանի բնու– թյան զարգացման միասնական պրոցեսի անխզելի և փոխադարձ պայմանավորված կողմերն են։ Բ ու յ ս և ր ի Օ–ի մասին սաղմնային պատկերացումներ եղել են դեռևս անտիկ գիտնականների (Թեո– ֆրաստ, Պլինիոս Ավագ) գործերում, սա– կայն գիտական ուսումնասիրությունների սկգբը դրվել է XVIII դ․ 2-րդ կեսին։ Շատ բուսաբաններ սկսեցին զբաղվել Օ–ի օրի– նաչավւություններով․ Մ․ Չայչախյանն առաջարկեց (1937) բույսերի ծաղկման հորմոնային տեսությունը, բացահայտ– վեցին նաև Օ–ի ներքին գործոնները։ Բույ– սերի Օ–ում տարբերում են ա ճ ու մ, այ– սինքն կառուցվածքային տարրերի նորա– գոյացում, որը բերում է օրգանիզմի չա– փերի, զանգվածի մեծացման, զ ա ր գ ա– ց ու մ, որի ընթացքում բեղմնավորված ձվաբջիջը կամ վեգետատիվ սաղմը բջջի կիսման և տարբերակման հետևանքով ձեռք է բերում հասուն օրգանիզմի ձև և ծ և ր ա ց ու մ, որը կառուցվածքային և ֆիզիոլոգիակենսաքիմ․ (ոչ դարձելի) փո– փոխությունների ամբողջություն է և հան– գեցնում է օրգանիզմի մահվան։ Օ–ի տևողությունը բույսերի համար տատան– վում է 20–30 րոպեից (բակտերիաներ) մինչև մի քանի հզ․ (սեքվոյա, բաոբաբ) տարի։ Օ–ի մասին գիտելիքները նպաս– տում են բույսերի ռացիոնալ օգտագործ– մանը, բերքատվության բարձրացման մե– թոդների մշակմանը։ Բարձրակարգ բույ– սերի (ինչպես նաև ջրիմուռների և մի շարք կենդանիների) Օ–ի հիմն, առանձ– նահատկությունը սերունդների հաջոր– դականությունն է։
ՕՆՏՈԼՈԳԻԱ, տես Գոյաբանություն։ ՕՇ, քաղաք, Կիրգիզ․ ՍՍՀ Օշի մարզի կենտրոնը, Ակբուրա գետի ափին։ 188 հզ․ բն․ (1983)։ Ավտոճանապարհների հան– գույց է, կա երկաթուղային կայարան։ Արդ․ խոշոր կենտրոն է (երկրորդը՝ Ֆրունզեից հետո), տալիս է մարզի արդ․ արտադրան– քի 1/3-ը։ Առաջատարը թեթև արդյունա– բերությունն է։ Կան տեքստիլ, մետաքսի, մսի կոմբինատներ, բամբակազտիչ, կա– թի գործարաններ, կարի, կոշիկի, կա– հույքի ֆաբրիկաներ։ Զարգացած է մե– քենաշինությունն ու մետաղամշակումը։
ՕՇԱԿԱՆ (Ք յ ու ֆ և ճ յ ա ն) Հակոբ Հով– հաննեսի (9․12․1883, ԲՈւրսա –17․2․1948, Հալեպ), հայ գրող, գրականագետ։ Ավար– տել է Բուրսայի Գևորզյան ազգ․ վարժա– րանը, 1899–1900-ին՝ սովորել Արմաշի դպրեվանքում։ Պատմվածքներով, գրա– կան ուսումնասիրություններով ու հոդ– վածներով հանդես է եկել սփյուռքահայ պարբերականներում։ Անդրանիկ պատմ– վածքը՝ «Առաջին արցունքը», տպագրվեւ է 1902-ին, «Արևելք» (ԿՊ) թերթում՝ Հակոբ Հովհաննիսյան ստորագրությամբ։ 1914-ին Կ․ Զարյանի և Գ․ Բարսեղյանի հետ խմբագրել է «Մեհյան», 1922-ին (Գ․ Գավաֆյանի, Կ․ Զարյանի, Վ․ Թեքե– յանի և Շ․ Պերպերյանի հետ)՝ <Բարձրա– վանք» հանդեսները։ 1922-ին անցել է Բուլղարիա, 1924-ին՝ Եգիպտոս, 1926-ին՝ Կիպրոս, 1934-ին՝ Երուսաղեմ, ամենու– րեք ուսուցչությունը զուգակցելով գրական աշխատանքին։ Կազմել է «Հայ գրականու– թյուն» (1942) դասագիրք։ Օ․ գրել է ռեալիստ, պատմվածքներ, որոնք հաճախ ունեն հուշի, տպավորու– թյան բնույթ («Խոնարհները», 1921, «Երբ պատանի են», 1925, ժող–ներ), հեքիաթ– ներ, արձակ բանաստեղծություններ («Խորհուրդներու մեհյանը»,․ 1922, ժող․), վեպեր («Մնացորդաց», հ․ 1–3, 1932– Հ․ Հ․ Օշակաէ 1934), պիեսներ [«Երբ մեռնիլ գիտենք», 1944 (նյութը Վարդանանց պատերազմն է), ևն]։ «Օրն օրերուն» (1947) պիեսում լույսի խորհրդանիշ Լուսավորչի բերանով Օ․ սփյուռքահայությանը կոչում է հայրե– նադարձության և պատգամում․ «Հայ– րենիքն է, Հայաստանն է խորհրդային, որ կկանչե ձեզ․․․»։ Հատկանշելի է Օ–ի «Համապատկեր արևմտահայ գրականու– թյան» (1945–66) բազմահատոր աշխա– տությունը, որը պարունակում է մատենա– գիտական–գրականագիտական, գրական ու սոցիալ․ բնույթի հարուստ նյութ։ Օ․ հեղինակել է նաև «Սվւյուռքը և իրավ բա– նաստեղծությունը» (1945), «Վկայություն մը» (1946), «Արևելահայ բանասիրությու– նը և էջմիածին» (1948) ուսումնասիրու– թյունները, ինչպես նաև Եղիշեին, Ղա– զար Փարպեցուն, Ներսես Շնորհալուն նվիրված մա տենագիտական–բանաս իրա– կան բնույթի գործեր։ Երկ․ Երկ․, Անթիլիաս, 1973։ Երկ․, Ե․, 1979։
ՕՇԱԿԱՆ, գյուղ ՀՍՍՀ Աշտարակի շրջա– նում, Քասաղ գետի ափին, շրջկենտրոնից 5 կմ հվ–արմ․։ Այգեպտղաբուծական սո– վետական տնտեսությունն զբաղվում է նաև բանջարաբուծությամբ, անասնապա– հությամբ։ Օ–ում գործում է Երևանի Կ․ Ցետկինի անվ․ կարի ֆաբրիկայի մաս– նաճյուղը, Աշտարակի գինու գործարանը և կերերի միջշրջանային ձեռնարկությունը։ Ունի միջնակարգ, ութամյա և երաժշտա– Օշական կան դպրոցներ, մշակույթի պալատ, գրա– դարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման կետեր, 3 մսուր–մանկա– պարտեգ, ամբուլատորիա։ Օ շ ա կ ա ն ի կամուրջը (1706)