Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/555

Այս էջը սրբագրված չէ

պատկե8ային ոճն ու համակարգը, անմիջականորեն իրականացնում կադրերի նկարահանումը։ Ստեղծվելով և զարգանալով կինոարվեստի հետ՝ Օ․ ա․ յուրացրել է պատկերային արվեստների փորձը, մշակել սեփական արաահայտչա լեզուն, իրհերթին ազդելով դրանց վրա։ Օ․ ա–ի կազմավորումն ընթացել է իրականության պարզ վավերացման զուտ տեխնիկական–լուսանկարչական խնդիրների հաղթահարումից դեպի նրա գեղարվեստական–իմաստային մարմնավորման հնարավորությունների գիտակցումն ու իրացումը, արձագանքելով կինոյի հասարակական դերի աստիճանական մեծացմանը, նրա ստեղծագործական որոնումներին, տեխնիկայի, մասնավորապես՝նկարահանման տեխնիկայի առաջընթացին։ Օ․ ա–ի գեղագիտ․ սկզբունքների հաստատման, ստեղծագործական ուղիների ու եղանակների բացահայտման մեջ խոշոր դեր են խաղացել մինչհեղափոխ․ ռուս, կինոյի լավագույն օպերատորները (Ա․ Լևիցկի, Ե․ Սլավինսկի, Ն․ Կոզլովս– կի և ուրիշներ), ինչպես և հատկապես ավագ և հաջորդ սերունդների սովետա– կան օպերատորները (Ա․ Լեմբերգ, Պ․ Նո– վիցկի, է․ Տիսսե, Պ․ Երմոլով, Ա․ Գոլով– նյա, Դ․ Դեմուցկի, Ա․ Մոսկվին, Վ․ Ռա– պոպորտ, Ցու․ Եկելչիկ, Ա․ Գալպերին, Դ․ Ֆելդման, Լ․ Կոսմատով, Բ․ Վոլչեկ, Ե․ Անդրիկանիս, ի․ Չեն, Ս․ Ուրուսեսկի, Մ․ Պիլիխինա, Վ․ Մոնախով, Գ․ Եղիա– զարով, Ֆ․ Դոբրոնրավով, Վ․ Ցուսով, Լ․ Պաատաշվիլի, Հ․ Մարանջյան, ի․ Գրի– ցիուս, Լ․ Կալաշնիկով, Ս․ Շահբազյան, Ա․ Պետրիցկի Ա ուրիշներ)։ Հայկ․ 0․ ա–ի զարգացմանը մեծապես նպաստել են Դ․ Ֆելդմանը, Գ․ Բեկ–Նա– զարյանը (համատեղ4 «Պեպո», 1935, «Դա– վիթ–Բեկ», 1944 են), Ս․ Գեորգյանը («Պատ– վի համար», 1956 են), ի․ Դիլդարյանը («Ամպրոպի արահետով», 1956, «Անձամբ ճանաչում եմ», 1958, ՀՍՍՀ պետ․ մրց․ 1967, «Նվագախմբի տղաները», 1960 են), ժ․ Վարդանյանը («Ոսկե ցլիկ», 1955 են), Ա․ Ջալալյանը («Առաջին սիրո երգը», 1958, «Հյուսիսային ծիածան», 1961, «Ար– տակարգ հանձնարարություն», 1965, ՀՍՍՀ պետ․ մրց․ 1967 են) և ուրիշներ։ Նոր սերնդի կինոօպերատորների՝ Ա․ 6ա– վուրյանի («Բարն, ես եմ», 1965, ՀՍՍՀ պետ․ մրց․ 1967, «Երեանյան օրերի խրո– նիկան», 1972, «Երկունք», 1977 են), Ս․ Իսրայելյանի («Եռանկյունի», 1967, ՀՍՍՀ պետ․ մրց․ 1975, «խաթաբալա», 1970, «Նահապետ», 1977 են), Կ․ Մեսյանի («Մենք ենք մեր սարերը», 1969, «Հայրիկ», 1972 են), Ս․ Շահբազյանի («Նռան գույ– նը», 1969), Ո․ Վաթինյանի, Լ․ Աթոյանցի, Մ․ Վարժապետյանի, Ցու․ Րաբախանյա– նի, է․ Մաթևոսյանի և ուրիշների ստեղ– ծագործության հետ է կապված 0․ ա–ի արդի միտումների երևան գալը հայկ․ կինոյում։ Հայկ․ 0․ ա–ին բնորոշ է պատ– կերային բարձր կուլտուրան, հուզական, նուրբ դիմանկարների ստեղծումը, ին– տերիերների վարպետ նկարահանումը, օպերատորական միջոցներով խորհըր– դանշական ընդհանրացումներ կատարե– լու ձգտումը, ազգ․ կերպարվեստի ավան– դույթների արգասավոր յուրացումը։ Գրկ․ Головня А․, Свет в искусстве оператора, М․, 1945; Ն ու յ ն ի․ Мастерство кинооператора, М․, 1965; Косматов Л․, Свет в интерьере, М․, 1973․ է․ Մանուկյան

ՕՊԵՐԱՏՈՐՆԵՐ ք վանտային տե– սության մեջ, միկրոաշխարհի օրի– նաչափությունները ձևակերպող հավա– սարումների մաթ․ ապարատի հասկացու– թյուն։ Քվանաային մեխանիկայում յու– րաքանչյուր ֆիզիկ, մեծության համա– պատասխանեցվում է որոշակի օպերատոր։ Հիմնականը իմպուլսի կամ կոորդինա– տի 0․ են։ Այսպես, իմպուլսի р* բաղա– դրիչին համապատասխանում է р*= = ihdjdx օպերատորը (ածանցման գոր– ծողությունը)։ Կոորդինատները այս պատ– կերացմամբ սովորական փոփոխական– ներ են։ Մյուս ֆիզիկ, մեծություններին համապատասխանող Օ–ները կառուցե– լիս նրանց դասական արտահայտություն– ների մեջ կատարվում է pk->pk փոխարի– նումը։ Ֆիզիկ, մեծություններին հա– մապատասխանող 0․ պետք է լինեն էրմիտական, այսինքն՝ գծային և ինքնահամալուծ։ Միկրոաշխարհի օրի– նաչափությունները քվանտային մեխանի– կայում ձևակերպվում են 0-ի սեփա– կան արժեքների և սեփական ֆունկցիա– ների խնդրի տեսքով։ Այդ հավասարում– ներով միարժեքորեն որոշվում են համա– կարգերի վիճակները և ֆիզիկ, մեծություն– ների արժեքների սպեկտրը։ Տես նաև Օպերատոր մաթեմատիկայում։ Ռ․ Ավագյան

ՕՊԵՐԱՑԻԱ (ռազմ․), օպերատիվ կամ ստրատեգիական խնդիրներ լուծելու հա– մար զինված ուժերի մեկ կամ մի քանի տեսակների օպերատիվ միավորումների միասնական մտահղացմամբ ու պլանով իրականացված, նպատակով, ժամանա– կով և տեղով փոխկապակցված ու համա– ձայնեցված հարվածների, մարտերի, ճա– կատամարտերի ամբողջությունը։ 0-ի առաջին տարրերը սաղմնավորվել են XVIII դ․ վերջի –XIX դ․ սկզբի պատե– րազմներում։ 0-ի գործնական և տեսա– կան հասկացությունը հիմնականում ձե– վավորվել է XX դարի սկզբին։ ժամանա– կակից Օ–ները լինում են ցամաքային, ծովային, օդային և օդադեսանտային։ Իրենց նպատակով Օ–ները կարող են լի– նել հարձակողական կամ պաշտպանա– կան, իսկ իրականացման ժամանակով՝ միաժամանակյա կամ հաջորդական։ իրա– կանացնող զորքերի կազմով տարբերում են ստրատեգիական, ռազմաճակատային, նավատորմի, բանակային ևն Օ–ներ։ 0-ի խնդիրներն ու բովանդակությունը պայ– մանավորված են պատերազմող կողմերի ռազմաքաղ․ նպատակներով, մասնակից ուժերի կազմով ևն։ Հարձակողական 0-ի թափի ամենաբնորոշ ցուցանիշներն են նրա խորությունը, տևողությունը, հար– ձակման շերտի լայնությունը, զորքերի տե– ղաշարժման տեմպերը, պաշտպանական 0-ի՝ շերտի լայնությունը, պաշտպանա– կան դասավորության խորությունը և տե– սականությունը։ 0-ի նախապատրաստումն ու իրակա– նացումը ստրատեգիայի և օպերատիվ ար– վեստի խնդիրներն են։

ՕՊԵՐԱՑԻՈՆ ՀԱՇԻՎ, մաթեմատիկական անալիզի մեթոդներից, որը թույլ է տա– լիս որոշ դիֆերենցիալ, ինտեգրալ և մի քանի այլ տիպի հավասարումների ուսում– նասիրությունը հանգեցնել ավելի պարզ (հաճսփ հանրահաշվական) խնդիրների։ 0․ հ–ի մեթոդի հիմքում ընկած է այն գա– ղափարը, որ ուսումնասիրվող ֆունկցիա– ները (բնօրինակներ կամ սկցբնական ֆունկցիաներ) կարելի է փոխարինել ար ֆունկցիաներով (պատկերներ), որոնք առաջիններից ստացվում են որոշակի կանոններով, սովորաբար Լաւցչասի ձևա– փոխությամբ։ Այդպիսի փոխարինման d դեպքում դիֆերենցման p= –^ օպերա– տորը մեկնաբանվում է որպես հանրա– հաշվական մեծություն և հավասարման ինտեգրումը հանգեցվում է ավելի պարզ հանրահաշվական խնդրի։ 0․ հ–ի զարգացման համար մեծ նշանա– կություն են ունեցել անգլ․ մաթեմատիկոս 0․ Հևիսայդի աշխատանքները, որոնցում սակայն 0․ հ․ մաթ․ հիմնավորում չի ստա– ցել» և նրա շատ արդյունքներ մնացել են չապացուցված։ 0․ հ–ի խիստ հիմնավոր՜ու– մը տրվել է Լապլասի ինտեգրալ ձևափո– խության միջոցով։ Եթե վերջինիս դեպքում f(t)(0 ^ է< ~Ւ օօ) ֆունկցիան անցնում է F(z), z==x;+iy ֆունկցիային՝ f(t․)-»F(z), ապա rtF(z) f՝(z)–>zF(z)–f(0),j f(u)du–» ~Y~։ О Այսպիսով դիֆերենցման p օպերատորն անցնում է z փոփոխականով բազմա– պատկման օպերատորին, իսկ ինտեգրու– մը հանգեցվում է z-ի վրա բաժանման։ 0․ հ–ի հիմնավորման մեկ այլ ուղի է առաջարկել լեհ մաթեմատիկոս Յու․ Մի– կուսինսկին (1953), օգտվելով ֆունկցիո– նալ օղակի հասկացությունից։ Կառուց– ված են դասական 0․ հ–ի զանազան ընդ– հանրացումներ, որոնք կապված են այս կամ այն դասի դիֆերենցիալ օպերատոր– ների հեւո։ Գրկ․ Минусинский Я․, Операцион– ное исчисление, пер․ с польск․, М․, 1956; Диткин В․ А․, Прудников А․ П․, Операционное исчисление, М․, 1966; Што- к а л о И․ 3․, Операционное исчисление, К․, 1972․tU․ Ներսիսյան

ՕՊԵՐԱՅԻՈՆԱԼԻձՄ (< լատ․ operatio – գործողություն), XX դ․ բուրժ․ փիլ–յան մեջ՝ իմացաբանակաե–մեթոդա բանական ուղղություն։ Հիմնադրել է ամերիկացի ֆիզիկոս,Պ․ Ու․ Բրիջմենը (1882–1961)։ 0-ի ծրագիրը մշակելիս նա նկատի է ունե– ցել նյուտոնյան մեխանիկայի հասկացու– թյունների՝ մեր դարասկզբին կատարված վերանայումը և, համապատասխանաբար, հարաբերականության տեսության հաս– կացությունների սահմանման առանձնա– հատկությունները։ Ըստ 0-ի, գիտ․ տե– սությունների հասկացություններն իմաս– տավոր են (ֆիզիկական բովանդակու– թյուն ունեն), եթե սահմանված են օպե– րացիոնալ կերպով, այսինքն՝ այն փորձ– նական գործողությունների (այդ թվում մտային գիտափորձում կատարվող գոր– ծողությունների) մատնանշումով, որոնց միջոցով դրանք մուծվում են։ 0․ ենթա–