Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/559

Այս էջը սրբագրված չէ

պատկանում է երկրորդ խմբին։ * Առա– շին փուլր ազդանշանի առանձնացումն է ֆոնից, այդ փուլով պայմանավորված ըն– կալման սխալները կազմում են Օ․ խ–ների առանձին խումբ, որոնց գոյության վրա է հիմնված պաշտպանական գունավոր– ման կիրառումը քողարկման նպատա– կով (այս երևույթը լայնորեն տարածված է նաև կենդան, աշխարհում, տես Միմի– կրիա)։ Երկրորդ փուլի՝ տեսողական ազ– դանշանների դասակարգման հետ են կապ– ված այն Օ․ խ–ները, որոնցում կառուց– վածքային կամ հոծ ֆոնը հանգեցնում է պատկերների ջոկման կամ դրանց պա– րամետրերի (պայծառության, ձևի, փոխ– դասավորության ևն) գնահատման սխալ– ների։ Վերջապես, տարածված են նաև այնպիսի Օ․ խ–ներ, որոնք կապված են տեսողական ինֆորմացիայի մշակման երրորդ՝ վերջին փուլի սխալների հետ, այսինքն՝ դիտարկվող օբյեկտների բնու– թագրերի (մակերես, երկարություն, ան– կյուններ) գնահատման սխալների, ինչ– պես նաև հեռանկարային աղավաղումնե– րի հետ։ Դիտվող օբյեկտի շարժման կամ ժամա– նակի ընթացքում փոփոխման դեպքում տեսողական ընկալման պրոցեսը բարդա– նում է․ առաջ են գալիս, այսպես կոչված, դինամիկ Օ․ խ–ներ, ի տարբերություն վերը թվարկված ստատիկ Օ․ խ–ների։ Օրինակ, եթե շարժվող առարկային եր– կար նայելուց հետո հանկարծակի ընդ– հատվի դիտումը, ապա առաջ կգա այդ առարկայի հակառակ շարժման խաբկանք։ Այս խմբին են դասվում նաև տեսողության իներցիայի հետ կապված Օ․ խ–ները, որոնց օգտագործման վրա են հիմնված կինոն և հեռուստատեսությունը։ Գրկ․ Толанский С․, Оптические ил– люзии, пер․ с англ․, М․, 1967; Артамо– нов И․ Д․, Иллюзии зрения, 3 изд․, пере- раб․, М․, 1969․

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԽՈՇՈՐԱՑՈՒՄ, օպտիկա– կան համակարգերի միջոցով ստացված օպտիկական պատկերի գծային և անկյու– նային չափերի ու առարկայի համապա– տասխան չափերի հարաբերությունը։ Տարբերում են Օ․ խ–ման հետևյալ տեսակ– ները․ գծային կամ լայնական խոշորացում՝ Р=–յ–, որտեղ 1-ը համակարգի օպտիկական առանցքին ուղ– ղահայաց հատվածի երկարությունն է (նկ․), Г-ը՝ այդ հատվածի պատկերի եր– կարությունը։ Երբ Р >0 (1-ի և Г-ի ուղղու– թյունները համընկնում են), պատկերը կոչվում է ուղիղ, իսկ երբ Р< 0 (1-ը և Г-ը հակազուգահեռ են), պատկերը շրջված է։ ||3|< 1 դեպքում պատկերը փոքրացած է, |PJ >1 դեպքում՝ խոշորացած։ Ան– կյունային խոշորացա մ (у), պատկերների տարածությունում ճառա– գայթի թեքության անկյան (ս՝) և առար– կաների տարածությունում համալուծ ճա– ռագայթի թեքության անկյան (ս) տան– գենսների հարաբերությունը․ 7= • Երկայնական խոշորացու մ (a), պատկերների տարածությունում օպ– տիկական առանցքի երկայնքով անջատ– ված Ax;՝ հատվածի և առարկաների տա– րածությունում համապատասխան Ax; հատվածի երկարությունների հարաբերու– дхг թյունը a–a, p, у մեծությունների միջե կա փոխադարձ կապ․ 7«=Р։ Ամե– նատարածված դեպքում, երբ օպտիկա– կան համակարգը գտնվում է օդում, y=1/P, այսինքն՝ անկյունային խոշորացումը հա– կադարձ համեմատական է գծայինին։ Դա նշանակում է, որ որքան մեծ է գծային խոշորացումը, այնքան նեղ են պատ– կերը ձեավորող լուսային փնջերը, այ– սինքն՝ ավելի թույլ է պատկերի լուսավոր– վածությունը։ Օդում գտնվող համակարգի համար a=P2։ ժ․ Նինոյան

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԶՏՈՒ՛ԹՅՈՒՆ, նյութի շեր– տի անլուսանցիկության չափ (D)․ բնու– թագրում է օպտիկական ճառագայթման թուլացումը տարբեր նյութերի շերտերում։ Չանդրադարձնող շերտի համար D= lgl0/l = lg(l/t), որտեղ 10-ն նյութի շեր– տի վրա ընկնող ճառագայթման ինտեն– սիվությունն է, I-ն՝ շերտից դուրս եկած, կլանման և ցրման հետեանքով թուլա– ցած ճառագայթման ինտենսիվությունը, т-ն՝ նյութի թողանցման գործակիցը։ Օ․ խ․ հասկացությունը մուծել է Ռ․ Բունզենը։ Օ․ խ․ կախված է նյութի միջով անցնող ճառագայթման հաճախականությունից և ունի գումարվելիության հատկություն։ Իսկ միմյանց հետ չփոխազդող հեղուկ– ների խառնուրդի Օ․ խ․ հավասար է առանձին բաղադրիչների Օ․ խ–ների գու– մարին։ Օ․ խ․ չափելու համար կիրառվում են օպտիկական խտաչափեր։ Տես նաե Բուգեր–Լւսմբերւո–Բերի օրենք։ ժ․ Նինոյան

ՕՊՏԻԿԱԿԱՆ ԿՈՄՊԵՆԱԱՏՈՐ (< լատ․ compensare – հատուցել, համակշռել), լույսի երկու ճառագայթների ընթացքների (ճանապարհների) տարբերությունը փո– փոխող օպտիկական սարք։ Հաճախ Օ․ կ․ աստիճանավորում են՝ հնարավորություն ստեղծելով անմիջականորեն չափելու ըն– թացքների տարբերությունը։ Օ․ կ՜նե– րի կառուցվածքի ընդհանուր սկըգ– բ ունքը զգալի տեղաշարժերի միջոցով ըն– թացքների փոքր տարբերություն– ներ առաջ բե– րելու հնարավո– րությունն է։ Առավել գործածական են Օ․ կ–ների հետեյալ տեսակները․ 1․ ինտերֆերոմետրական Օ․ կ․, որն օգտագործվում է երկճառա– գայթ ինւոերֆերու1եւորերոււԼՀ ինտերֆե– րող երկու ճառագայթների ընթացքների տարբերությունը համակշռելու համար։ 2․ Բևեռացման Օ․ կ․, որը կի– րառվում է էլիպսային բևեռացման լույսի (տես Բևեռացում ւույսի) վերլուծության համար։ Այդ կոմպենսատորում օգտա– գործվում է երկբեկման երևույթը։

ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ, օպտիկա– կան տարրերի՝ ոսպնյակների, պրիզմա– ների, թիթեղների, հայելիների ևն հա– մախումբ։ Այդ տարրերը համակցվում են միմյանց հետ որոշակի կերպով՝ օպտիկա– կան պատկերներ ստանալու կամ լույսի աղբյուրից եկող լուսային հոսքը փոխա– կերպելու համար։ Օ․ հ․ օպտիկական և օպտիկաէլեկտրոնային սարքերի պարտա– դիր մասն են։

ՕՊՏԻԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ԹԵՐՈՒ–

ԹՅՈՒՆՆԵՐ, օպտիկական համակարգե– րի միջոցով ձևավորվող պատկերների աղավաղումներ, թերություններ։ Դրանց պատճառով օպտիկական պատկերները հստակ չեն լինում, ճշգրտորեն չեն համա– պատասխանում օբյեկտներին կամ ձեռք են բերում գունավորում։ Առավել տարած– ված են Օ․ հ․ թ–ի հետևյալ տեսակները, ս ֆ և ր ի կ կամ գնդային աբե– ռացիա, որի դեպքում օբյեկտի մի կետից արձակված՝ համակարգի օպտի– կական առանցքի նկատմամբ սիմետրիկ ընթացող լուսային փնջերը բացվածքի մեծ անկյան դեպքում վատ են զուգամի– տում և չեն հավաքվում մի կետում։ Թե– րության մյուս տեսակը՝ կոման, առա– ջանում է, երբ լուսային ճառագայթները թեքությամբ են անցնում օպտիկական հա– մակարգի միջով։ Եթե օպտիկական հա– մակարգով անցնելիս լույսի գնդային ալի– քը ձևափոխվում է այնպես, որ օբյեկտի մի կետից ելնող ճառագայթների փնջերը չեն հատվում մի կետում, այլ դասավոր– վում են երկու փոխուղղահայաց ուղղա– գիծ հատվածներում, միմյանցից որոշ հե– ռավորությամբ, ապա այդպիսի փնջերը կոչվում են տարաբեկ, իսկ ինքը՝ թերությունը, կոչվում է տարաբեկություն։ Դիստորսիա կոչվող թերությունը հանգեցնում է օբյեկտի և իր պատկերի երկրաչափական նմանության խախտ– մանը։ Օ․ հ․ թ–ից է նաև պատկերի դաշ– տի կ ո ր ու թ յ ու ն ը։ Վերը թվարկված Օ․ հ․ թ․ երկրա– չափական թերություններ են։ Գոյու– թյուն ունի նաև գ ու ն ա յ ի ն կամ քրո– մատիկ աբեռացիա, որի պատ– ճառն օպտիկական միջավայրի բեկման ցուցչի կախումն է լուսային ալիքի երկա– րությունից։ Լույսի ալիքային բնույթով են պայմանավորված օպտիկական պատ– կերների այն աղավաղումները, որոնք առաջանում են դիաֆրագմաներից, ոսպ– նյակների շրջանակներից ևն լույսի դիֆ– րակցիայի հետևանքով։ Գրկ․ Слюсарев Г․ Г․, Методы рас– чета оптических систем, 2 изд․, доп․ и пере- работ․, Л․, 1969; Б о р н М․, Вольф Э․, Основы оптики, пер․ с англ․, 2 изд․, М․, 1973․ 5․ Հովակիմ յան

ՕՊՏԻԿԱԿԱՆ ՉԱՓԻՉ ՍԱՐՔ, մեքենա– շինության մեջ, չափման միջոց, որում դիտասևեռումը (վերահսկվող չափ– սի սահմանների համատեղում դիտագծի հետ) կամ չափսի որոշումն իրականաց– վում է գործողության օպտիկական սկըզ– բունքով աշխատող սարքի օգնությամբ։ Տարբերում են Օ․ չ․ ս–երի 3 խումբ, դի–