Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/564

Այս էջը սրբագրված չէ

լիս»), Ֆամուսով (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Քաղաքագլուխ (Գոգոլի «Ռևիզոր»), Լինյաև (Ա․ Օստրովսկու «Գայ– լեր և ոչխարներ»), Զաբելին (Պոգոդինի «Կրեմլյան կուրանտներ»)։ Նկարահան– վել է կինոյում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ– ներ (1950, 1951)։ Պարգևատրվել է Լենինի և 2 այլ շքանշաններով։ OULU (C6H10O5)n, բույսերում կուտակվող հիմնական պաշարային ածխաջուր։ Պինդ, սպիտակ նյութ է, լուծվում է տաք ջրում, առաջացնելով Օ–ի շոհ՝ շրեշ։ Ազատ յոդի առկայությամբ կապտում է (Օ–ի հայտնա– բերման ռեակցիա)։ Օ․ երկու բազմաշա– քարների՝ ամի լոզի (10–30%) և ամիլապեկտինի (70–90%) խառ– նուրդ է։ Ամիլոզը չճյուղավորված շղթա– յական պոլիմեր է, որի մոլեկուլները բաղ– կացած են а-I ,4-գլյուկոզիդային կապե– րով իրար միացած գսուկոզքւ (а–D-գլյու– կապիրանոզի) մնացորդներից, մոլեկու– լային զանգվածը՝ մոտ 200 հզ․։ Ամիլա– պեկտինը ճյուղավորված պոլիմեր է, մակ– րոմոլեկուլը բաղկացած է ամիլազի մո– լեկուլների բեկորներից, որոնք իրար են միացած ճյուղավորող а-l ,6-գլյուկոզիդա– յին կապերով (մոլեկուլային զանգվածը հասնում է 1 մլն–ի)։ Օ–ի ֆերմենտային քայքայման արդյունքները՝ գլյուկոզը և գլյուկոզ –1-ֆոսֆատը էներգիայի աղ– բյուր են, մասնակցում են էներգափոխա– նակության պրոցեսին, ինչպես նաև կենսասինթեզի համար անհրաժեշտ ելա– նյութեր են։ Բույսերում կենսասինթե– զի համար որպես ելանյութ կարող է ծա– ռայել նաև սախաբողը։ Օ․ սննդանյու– թերի կարևոր բաղադրիչներից է՝ ալ– յուրի զանգվածի 75–80%–ը, կարտոֆիլի՝ 25%-ը։ Դյուրամարս է, ունի բարձր կա– լորիականություն (16,75 կՋոաւ/գ)։ Օգ– տագործվում է գլյուկոզ և էթիլսպիրա ստանալու համար, ինչպես նաև թղթի և մանածագործական արդյունաբերության մեջ։ Օ․ մանում է դեղանյութերի, քսուք– ների, լաքերի բաղադրության մեջ, նրա– նից պատրաստում են սոսինձ, դեղապա– տիճներ ևն։ Լ․ Դրիգորյան ՕՍԼՈ (Oslo), 1624–1924 Ք ր ի U տ ի UI- ն ի ա կամ Խրիստիանիա (Chris– tiania, Kristiania), Նորվեգիայի մայրա– քաղաքը, երկրի տնտ․ և մշակութային խոշոր կենտրոնը։ Գտնվում է Օսլո ֆիորդ ծոցի հս․ ափին, բլրապատ (300–400 il բարձրությամբ) տեղանքում։ Կլիման բա– րեխառն է, օվկիանոսային, մեղմ ձմեռով։ Հունվարի միջին ջերմաստիճանը –5°C է, հուլիսինը՝ 16°C, տարեկան տեղումնե– րը՝ 677 մւէ։ Տարածությունը 453 կս2 է, բն․՝ 450 հզ․ (1984)։ Բերում, Աշեր, Մանդ– վիկա և այլ արվարձանների և արբանյակ– քաղաքների հետ առաջացնում է Մեծ Օ․ քաղաքային ագլոմերացիան (ավելի քան 800 հզ– բն․)։ Օ․ հիմնադրել է Հարսլլդ III Հարդերո– դե թագավորը, մոտ 1046-ին։ XIII դ․ վեր– ջից – 1380-ը նորվեգ․ թագավորների նըս– տավայրն էր։ 1572-ից՝ Նորվեգիայում դանիական վարչության կենտրոնը։ 1624-ի հրդեհից հետո կառուցվել է նոր տե– ղում և անվանվել Քրիստիանիա (դանիա– կան թագավոր Քրիստիան IV-ի անունով, մինչև 1924-ը)։ 1814-ից Նորվեգիայի մայ– Տեսարան ծովաֆնյա մասից րաքաղաքն Է։ XIX դարից արագորեն զար– գացել է որպես արդ․ և առևտր․ կենտրոն։ 1940-ի ապրիլի 9-ից մինչև 1945-ի մայիսի 8-ը օկուպացրել են գերմանաֆաշիստ․ զորքերը։ Դիմադրության շարժման կենտ– րոններից Էր։ Օ․ Նորվեգիայի արդ․–տրանսպորտային alhi․ Կենտրոնն Է։ Տալիս է երկրի արդ․ արտադրանքի ավելի քան 15%-ը (1982)։ Օ–ի նավահանգստով է կատարվում երկ– րի արտաքին առևտր․ շրջանառության մոտ 30%–ը։ Երկաթուղային հանգույց Է։ Ունի միջազգային օդանավակայան (Ֆոր– նեբու)։ Զարգացած է մեքենաշինությունը, մետաղամշակումը (Էներգաուժային, թա– ղանթանյութի–թղթի, սարքավորումների արտադրությունը, նավաշինությունը և նավանորոգումը, էլեկտրատեխ– և ռադիո– էլեկտրոնիկան, վերամշակող մետալուր– գիան)։ Կան կարի, պուիգրաֆ և սննդի արդյու– նաբերության ձեռնարկություններ։ Պիպերվիկա ծոցի արլ․ ափին Հին քա– ղաքի մնացորդներն են (Ակերսհուս ամ– րոցով, մոտ 1300, վերակառուցվել է XV– XVI ԴԴ–)» որից հս․ և հս–արմ․ ժամանակա– կից Օ–ի կենտրոնի կանոնավոր թաղա– մասերն են Կարլ Ցուհանս–գատե գլխա– վոր փողոցով (ձգվում է կայարանից մինչև կլասիցիստական թագավորական պալա– տը, 1824–48, ճարտ․ Հ․ Դ․ Ֆ․ Լինստով), ուր տեղադրված են կլասիցիստական հա–