նկարներից են՝ «Երիտասարդության առ– նը» (1937), «Պատմվածք մեր երեխաների մասին» (1946), «Կոմունիզմի երիտասարդ կառուցողները» (1949), «Աշխարհի պա– տանեկությունը» (1949), «Սովետական Հա– յաստան» (1950) են։ 1958-ին Օ․ ստեղծել է «Արտասովոր հանդիպումներ» ֆիլմը, ուր արտացոլված է «Պիոներիա»-ի առա– ջին համարների հերոսների հետագա 20 տարվա կյանքը։ Մ․ Երզնկյանի համահե– ղինակությամբ 1954-ին գրել է «Լեռնային լճի գաղտնիքը» հայկ․ գեղարվեստական ֆիլմի սցենարը։ Օ․ ․դասավանդել է կի– նեմատոգրաֆիայի համամիութենական պետ․ ինստ–ում։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950) և Խաղաղության միջազգային մըր– ցանակ (1950)։ Պարգեատրվել է Աշխա– տանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով։
ՕՎԱՆՕՂԼՅԱՆ Հովհաննես Մեդրակի [1901, ք․ Ախալքալաք –28․6․1958, Մոսկ– վա], սովետական բանակի գեներալ–մա– յոր (3․8․1953), տեխն․ գիտ․ թեկնածու (1951)։ ՍՄԿԿ անդամ 1919-ից։ Ավարտել է Բաքվի հրամանատարական կազմի (1921) և հրետանային (1922) դասընթաց– ները, Ֆ․ Զերժինսկու անվ․ հրետանային ակադեմիան (1931)։ Պատանեկան տարի– ներից մասնակցել է հեղափոխ․ շարժում– Հ․ Ս․ Օվանօղլյան ներին, 1919-ի սկզբին անդամակցել ԹԻՖ– 1իսի «Սպայաակ» կոմունիստական երի– տասարդական միությանը։ 1919-ի ամռանը փոխադրվել է Ալեքսանդրապոլ, այնու– հետև՝ Կարս, աշխատել որպես հեռագրիչ, կապ հաստատել տեղի բոլշեիկյան կազ– մակերպության հետ, Ղ․ Ղուկասյանի ղե– կավարությամբ մասնակցել է Կարսի ամ– րոցի կայազորի ապստամբության կազ– մակերպմանը, որի ճնշումից հետո բան– տարկվել է, ապա՝ արտաքսվել Բաքու։ Մասնակցել է Վրաստանում մղվող քաղա– քացիական կռիվներին։ 1922-ին նշանակ– վել է Բաթումի ամրացված շրջանի 2-րդ հրետանային դիվիզիայի դասակներից մեկի, այնուհետև՝ առափնյա մարտկոց– ների հրետանային դիվիզիոնի, 1924-ին՝ Կրոնշտադտի «Կրասնայա Գորկա», ամ– րոցի մարտկոցի հրամանատար։ 1931-ին փոխադրվել է Երեան՝ որպես հայկ․ հրե– տանային գնդի շտաբի պետ։ 1932-ից՝ Բաքւ|ի հակաօդային պաշտպանության առանձին զենիթահրետանային գնդի հրա– մանատարի պաշտոնակատար, ապա՝ հրամանատար, 1935-ից՝ ՀՕՊ–ի 3-րդ առանձին բրիգադի շտաբի պետ։ 1936-ից՝ կարմիր բանակի հրետանային վարչու– թյան 2-րդ բաժնի պետի տեղակալ, զենի– թային բաժնի պետի օգնական, 1939-ից՝ զենիթային հրետանու հրաձգային–տեխ․ կոմիտեի պետ։ Օ․ հեղինակ է զենիթային հրետանու տեսությանը և պրակտիկային վերաբերող մի շարք աշխատությունների, որոնց մեջ առաջ քաշված դրույթները հա– ջողությամբ կիրառվել են Հայրենական պատերազմի ժամանակ։ 1956-ին զորա– ցրվել է։ Պարգեատրվել է Լենինի, Կար– միր դրոշի 2 շքանշաններով։
ՕՎԱՃԻՂԻ ԴԱՇՏ (Հովաջիկի, Մնձուրի գոգհովիտ), Ներքին Տավրոսի համակար– գում, Մնձուր գետի վերնագավառում, 1300–1500 մ բարձրության վրա։ Շրջա– պատված է Մնձուրի և Մերջանի լեռնա– շղթաներով և Պազիկանի հրաբխային լեռնազանգվածով։ Ծածկված է լճագետա– յին նստվածքներով։ Տիրապետում է լեռ– նատափաստանային լանդշաֆտը՝ շագա– նակագույն հողերով ու տարախոտային բուսածածկույթով։ Լ․ Զոհրաբյան
ՕՎԱՍԻՍ» («Օազիս»), գրական, գիտ․ ամսաթերթ։ Լույս է տեսել 1928–29-ին, Նիկոզիայում (Կիպրոս)։ խմբագիր՝ Տ․ Լյուլեճյան։ Ունեցել է անկախ ուղղու– թյուն։ Հետամտել է հայերենի անաղար– տության, ժող․ ավանդույթների ու մշա– կույթի արժեքների պահպանման, ազգ․ համախմբման հարցեր։ Հանդես է եկել օտարացման, ազգ․ նկարագիրը խաթարող երևույթների դեմ։ Լուսաբանել է տարբեր երկրների հայ գաղթավայրերի ազգային– հասարակական կյանքը։ Ներկայացրել է նաև Սովետական Հայաստանի առօրյան, նրա տնտեսության ու մշակույթի զարգա– ցումը։ «Օ․» քննարկել է ձևավորվող սփյուռքահայ գրականության հարցեր, փորձել հայտնաբերել արևմտահայ գրա– կանության ավանդույթների հարատևու– մը այդ պրոցեսում։ Աջակցել է սփյուռքի կրթական–լուսավորական գործին, հրա– տարակել մանկավարժ, բնույթի բազմա– թիվ հոդվածներ, ինչպես նաև բժշկա– առողջապա հական զրույցներ ու գիտա– Մատչսլի նյութնր։ Ա․ խառատ]աԱ
ՕՎԻԴԻՈՍ, Պուբլիոս Օվիդիոս Նազոն (Publius Ovidius Naso, մ․ թ․ ա․ 43–մ․ թ․ մոտ 18), հռոմեացի բանաստեղծ։ Հռո– մում ստացել է հռետորական կրթություն։ Զարգացնելով անհատապաշտական, գըլ– խավորապես էրոտիկ պոեզիան՝ Օ․ վաղ շրջանի պոեմներում («Սիրո արվեստր» և «Միջոցներ սիրո դեմ») սիրո վերաբերյալ խրատներ է տալիս, ներկայացնում հռոմ․ կյանքի տեսարաններ։ Օ–ի անցումը՜ հել– լենիստական «գիտական» պոեզիայի ոգով մեծ ստեղծագործությունների՝ հատ– կանշվել է «Մետամորֆոզներ» պոեմով, որը մտահղացված է որպես վիպերգու– թյուն և պարունակում է մոտ 250 դիցաբա– նական ու բանահյուսական զրույց, որ– տեղ մարդիկ փոխակերպվում են կենդա– նիների, բույսերի, համաստեղություննե– րի և նույնիսկ քարերի։ Կյանքի վերջին շրջանում գրել է «Վշտալի եղերերգեր» և «Նամակներ Պոնտոսից» ստեղծագործու– թյունները։ Մ․ թ․ 8 թվականի վերջին Օգոստոս կայսրը նրան աքսորել է Թոմի քաղաքը (այժմ՝ Կոնստանցա, Ռումինիա– յում), որտեղ և մահացել է։ Աքսորում Օ․ ստեղծել է հռոմ․ պոեզիայի նոր ժանր՝ սիրո թեմայի հետ չառնչվող սուբյեկտիվ եղերերգություն։
ՕՎԻՄԲՈՒՆԴՈՒ, ու մ բ ու ն դ ու, ժողո– վուրդ Անգոլայում։ Թիվը՝ 3,1 մլն (1983)։ Լեզուն ումբունդուն է, պատկանում է բանտու լեզվաընտանիքին։ Օ․ պահպա– նում են տոհմացեղային պաշտամունքնե– րը, մի մասը դավանում է կաթոլիկություն։ Հիմնական զբաղմունքը արորային երկ– րագործությունն է, աշխատում են նաև պորտուգալացիներին պատկանող ցան– քատարածություններում (սուրճ, շաքա– րեղեգ)։
ՕՎԿԻԱՆԻՍ, աշխարհում կղզիների (մոտ 10 հզ․) խոշորագույն կուտակումը Խաղաղ օվկիանոսի կենտրոնական և արմ․ մա– սում, Հս․ կիսագնդի մերձարևադարձա– յին (հս․ լայնության 28°25՝) և Հվ․ կիսա– գնդի բարեխառն (հվ․ լայնության 52°30՝) լայնությունների միջե։ Տարածությունը 1,26 մլն կմ2 է, բնակչությունը՝ 6,9 մլն (1979)։ Առավել խոշոր կղզիները՝ Նոր Գվինեան և Նոր Զելանդիան, գրավում են Օ–ի տարածության մոտ 80%-ը։ Ցամաքը աշխարհամասերի բաժանելիս Օ․ սովո– րաբար միացվում է Ավստրալիային, բայց երբեմն էլ առանձնացվում է որպես ա– ռանձին աշխարհամաս; Օ․ բաժանվում է Մելանեզիայի, Միկրոնեզիայի, Նոր Զե– լանդիայի և Պոլինեզիայի։ ․Ըստ ծագման՝ Հավայան, Սամոա, Մար– կիզյան, Ընկերության, Կուկի (հվ․), Տու– բուայի, Զատկի կղզիները առավելապես հրաբխային են (լեռնային), Մարշալյան, Կարոլինյան, Դիլբերտի, Տուվալու, Տո– կելաու, Կուկի (հս․), Ֆենիքս, Լայն, Տուա– մոաու, Նաուրու են՝ կորալային (ցածրա– դիր)։ Օ–ի առավելագույն բարձրությունը 5029 մ է (Զայա լեռ, Նոր Գվինեայում)։ Լեռնային խոշոր կղզիները գտնվում են Խաղաղ օվկիանոսի գեոսինկլինալային մարզի արմ․ ծայրամասի հատակի կղզի– ների աղեղների համակարգում։ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասի կղզի– ների վերջրյա գագաթները (բազալտա– յին վահանները) խոշորագույն հրաբուխ– ներ են [Մաունա Լոա, Մաունա Կեա (ճա– վայան կղզում)]։ Օգտակար հանածոներից կան նիկել, ֆոսֆատներ, նավթ, ոսկի, ածուխ, պղինձ են։ Կլիման օվկիանոսային է, մշտապես խոնավ, մերձհասարակածային և հասարա– կածային, հվ–ում՝ մերձարևադարձային և բարեխառն։ Հասարակածային զոնա– յում միջին ամսական ջերմաստիճանը 26–28°C է, հվ–ում՝ 16մՇ–ից (փետրվարին) մինչև 5°C (օգոստոսին)։ Տարեկան տե– ղումների քանակը 1000 մմ–ից (արլ–ում) մինչե 3000–4000 մմ է (արմ–ում), կղզինե– րի հողմակողմ լանջերին՝ ավելի քան 10 հզ․ մմ Նոր Գվինեայի լեռներում և Նոր Զելանդիայի հվ․ կղզում կան սառցա– դաշտեր (ավելի քան 1000 կմ2 տարածու– թյամբ)։ Գետերն ու լճերը հիմնականում գտնվում են մեծ կղզիներում։ Օ․ մտնում է Պալեոտրոպիկական բու– սաաշխարհագրական մարզի մեջ։ Լեռնա– յին կղզիների հողմակողմ լանջերին տա– րածված են խոնավ մշտականաչ անտառ– ներ, հողմատակ լանջերին՝ չոր թփուտ– ներ, չորասեր կոշտատերև անտառներ, կորալային կղզիներում՝ թփուտային մա– ցառուտներ, խատարի (պանդանուսի) ան–