Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/574

Այս էջը սրբագրված չէ

Մեծ Բրիտանիան՝ հվ–արլ․ մասը, 1898-ին ԱՄՆ–ը անեքսիայի է ենթարկել ճավա յան կղզիները։ 1906-ին Օ–ի բաժանումն ավարտվել է։ Գաղութային տիրապետու թյան ամբողջ ժամանակաշրջանում Օ–ի բնակիչները պայքարել են գաղութարար ների դեմ։ Առաշին համաշխարհային պա տերազմից (1914–18) հետո Օ–ում առա ջացել են քաղ․ կազմակերպություններ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին (1939–45) Օ․ եղել է ռազմ, գործողությունների թատերաբեմ։ Պատե րազմից հետո Օ–ում ընդլայնվել է իմպեր․ տերությունների ռազմ, բազաների ցանցր։ Օ–ի էթնիկական և հասարակական տար բեր խմբերի տարերային, անջատ ելույթ ները հաճախ վերածվել են կազմակերպ ված պայքարի հանուն անկախության, Օ․ ռազմ․ նպատակներով օգտագործե[ու դեմ։ 1962-ին հռչակվեց Արմ․ Մամոայի ան կախությունը, 1963-ին Նիդերլանդների գաղութային լծից ազատագրվեց Արմ․ իրիանը, անկախություն նվաճեցին Նաու– րուն (1968), Տոնգան, Ֆիջին (1970), Պա– պուա Նոր Գվինեան (1975)։ 1980-ական թթ․ ուժեղացել է անկախության համար պայքարը Նոր Կալեդոնիայում։ ճարտարապետությունը և կերպար վեստը։ Օ–ի արվեստում Նոր Գվինեան հռչակված է արտահայտիչ փայտե քան դակներով և փայտի քանդակազարդումով։ Պարզ չէ նոր Գվինեայի շատ վայրերում հայտնաբերված մեգալիթյան կառույցնե րի և ժայռապատկերների ծագումը։ Նոր Գվինեայի բնիկների կացարանները բազ մազան են․ ծառերի վրա սարքված խըր– ճիթներից (լեռնային շրջաններում) մին չե ցցաշեն կառույցները (մեծ գետերի գե տաբերաններում և ծովափին)։ Տարած ված են հատակագծում ուղղանկյուն, երկ թեք կտուրով տները։ Մելանեզիացիների քանդակագոծությունը առավել զարգա ցել է Բիսմարկի արշիպելագի կղզիներում․ հաակապՆլք Նոր րռլանդյաւյում (հվ–ում՝ կավճե արձանիկներ՝ մեռածների հիշատա կին, կենտրոնական մարզերում՝ առաջ նորդների հիշատակին՝ «ուլի» փայտե ար ձաններ բարձր կատարով սաղավարտ հի շեցնող գլխարկով, հս–ում՝ փայտից վիր տուոզ քանդակված, վառ ներկված բարդ կոմպոզիցիաներ՝ «մալանգան», ուր միա վորված են թռչունների, ձկների, օձերի, մարդկային մարմինների և այլ բազմազան մոտիվներ)։ Սողոմոնի կղզիների փայտե քանդակները սե են ներկված և ընդելուզ ված սադափով։ Արտահայտիչ են Հս․ Նոր իռլանդիայի դիմակները։ Մելանեզիացի ների զարդապատկերում հաճախ հան դիպում են ոճավորված մարդկային դեմ քեր, թռչուններ, ձկներ են։ Նոր Կալեդո– նիայի կղզիները հայտնի են բազմաթիվ հին փորագիր ժայռապատկերներով։ Մե– լանեզիայի ճարտ–յան մեջ առանձնանում են Նոր Կալեդոնիայի առաջնորդների կացարանները՝ հատակագծում շրջանա ձև, բարձր կոնաձե կտուրով։ Սովորական տները հիմնականում հատակագծում ուղ ղանկյուն են, բարձր տանիքով, նրա երկու կոր լանջերը իջնում են համարյա մինչե գետին։ Միկրոնեզիացիների քանդակա գործությանը բնորոշ է գծային սուր ար տահայտչականությունը, մարդու մարմնի ծայրաստիճան ընդհանրացված մեկնա բանումը, միաժամանակ՝ ստատիկությու– նը։ Խրճիթներից զատ տարածված են քարե ցցերի կամ սյուների վրա կառուց ված տները։ Առեղծվածային են Պոնապե կղզու (Կարոլինյան կղզիներ) Նանմա– տոլ քաղաքի ավերակները (ջրանցքներ, ամբարտակներ, խոշոր բազալտե քարե րից տաճարներ, բնակելի շենքեր)։ Առա վել հարուստ է պոլինեզիացիների մշա կույթը։ Հիասքանչ են Նոր Զելանդիայի մաորիների փայտի քանդակազարդում ները։ Մեծ աստվածների պաշտամունքը ստեղծել է քարից և փայտից բազմաթիվ ոճավորված արձաններ։ Պոլինեզիայում համարյա ամենուրեք պատրաստվել է տ ա պ ա (ծառի կեղեի ներքնամասից ստացված թելերից գործվածք), այն զար դարվել է բազմագույն երկրաչափական նախշերով։ Զատկի (Ռապանաի) կղզում անցյալում կերտվել են փայտե արձա նիկներ կամ մեծ արձաններ։ Պոլինեզիա– ցիների տները հատակագծում ուղղան կյուն են, երբեմն՝ ձվածիր կամ շրջանա ձև, ոչ սակավ՝ քարե հիմքի կամ հողե հարթակի վրա։ Պոլինեզիայի կղզիներում կան կիկլոպյան կառույցներ․ Կենտր․ Պո– լինեզիայում՝ Մահաիատեա տաճար–բուր– գը Տահիտի կղզում, Հավայան կղզինե րում՝ դարավանդներ, քարե սյուներ, պա տերով շրջափակված տաճարներ։ XIX– XX դդ․ Օ–ի բնիկ ժողովուրդների մշակույ թը նշանակալի չափով փոխվել է եվրոպ․ և ամեր․ գաղութատիրության ազդեցու թյամբ, որը հին արվեստը անկման է հասցրել։ Օ–ում ստեղծվել են եվրոպ․ տի պի քաղաքներ, սկսել է զարգանալ պրո ֆեսիոնալ արվեստը, հատկապես՝ Նոր Զելանդիայում։ Պատկերազարդումը տես 336–337-րդ էջերի միջև՝ ներդիրում։ Գրկ․ Невский В․ В․, Нильсон О․ А․․ Океания, Л․, 1965; Свет Я․ М․, История открытия и исследования Австра лии и Океании, М․, 1966; Океания, М․, 1971; Пучков П․ И․, Население Океании․ Этнографический обзор, М․, 1967; Народы Австралии и Океании, М․, 1956; М а л а^ ховский К․ В․, Колониализм в Океании, М․, 1969; Кабо В․ Р․, Искусство папуа сов в трудах Н․ Н․ Миклухо-Маклая, «Со ветская этнография», 1961,№ 6; L’ art de l’Oceanie, P․, 1954․


ՕՎԿԻԱՆՈՍ, Համաշխարհային օվկիանոս (հուն․ ’Qxeavog – երկ րագնդի շուրջը հոսող մեծ գետ), երկրա գնդի մայրցամաքներն ու կղզիները շըր– ջապատող և աղային կազմի ընդհանրու թյուն ունեցող անընդհատ ջրաթաղանթ։ Կազմում է ջրոլորտի մեծ մասը (94%) և գրավում է երկրի մակերևույթի 70,8%-ը, Հս․ կիսագնդում՝ մակերևույթի 61%-ը, Հվ–ում՝ 81 % –ը։ «Օ․» հասկացողության մեջ հաճախ մտնում են նրա ջրային զանգվա ծի տակ փռված երկրի կեղեն ու մանթիան։ Ֆիզիկ, ու քիմ․ առանձնահատկություննե րով և ջրի քիմ․ կազմով Օ․ միասնական մի ամբողջություն է, բայց հիդրոլոգիա– կան և հիդրոքիմ․ ռեժիմի ցուցանիշներով տարբերվում է մեծ բազմազանությամբ։ Օ–ի շնորհիվ երկրի վրա հարթվում են ջերմաստիճանի խիստ տատանումները և խոնավանում ցամաքի հեռավոր շրջան ներ, նպաստավոր պայմաններ ստեղծվում կյանքի զարգացման համար։ Օ․ հարուստ աղբյուր է սննդի, էներգիայի, քիմ․ և հանքային ռեսուրսների համար։ Անտիկ ժամանակներից Օ․ և նրա ծովերը օգտա գործվել են ժողովուրդների միջև կապ հաստատելու, որը նախադրյալներ է ստեղ ծել Աշխարհագրական մեծ հայտնագոր ծությունների համար։ Ներկայումս օվ կիանոսային ճանապարհով է իրականաց վում համաշխարհային բեռնաշրջանառու թյան մոտ 80%–ը։ Ըստ ֆիզիկաաշխարհագրական առանձ նահատկությունների Համաշխարհային Օ․ բաժանվում է առանձին օվկիանոսների, ծովերի, ծոցերի, խորշերի և նեղուցների։ Օ–ի հատակի ռելիեֆում առանձնաց վում են չորս հիմնական մորֆոլոգիական մարզեր՝ մայրցամաքային ծանծաղուտ (մայրցամաքի ստորջրյա շարունակությու– նը մինչե 200 մ խորությունները), մայր ցամաքային լանջ (տարածվում է մինչև 2400 г/, որոշ օվկիանոսագետների կարծի քով՝ մինչև 2000 մ խորությունները), Օ–ի ձորակներ (գտնվում են 2400–6000 մ խորություններում և գրավում են Համաշ խարհային Օ–ի տարածության մեծ մասը), որոնց շրջանում էլ գտնվում են հատակի հիմնական լեռնաշղթաները (Կենտրոնա– Ատլանտյան լեռնաշղթա, Լոմոնոսովի լեռնաշղթա ևն) և խորջրյա անդունդներ (Մարիանյան, Ֆիլիպինյան, Կուրիլյան են)։ Խաղաղ օվկիանոսը գոյություն ունի պալեոզոյի սկզբից, Ատլանտյանն ուՀընդ– կականը, կապված Գոնդվանայի մասնատ ման հետ, մեզոզոյից։ Օ–ի հատակը օվ կիանոսային տիպի երկրակեղև է՝ փոքր հզորությամբ (8–10 կմ) և գրանիտամե– տամորֆային շերտի բացակայությամբ։ Օ–ի հատակի նստվածքները ցամաքից ւվացված և բերված նյութեր են (գրավում են հատակի 25%–ը), ծովային մեռած օր գանիզմների մնացորդներ (39%) և կար միր կավեր (36%)։ Օվկիանոսային ջուրը աղային լուծույթ է՝ աղերի մոտ 35 գհ պարունակությամբ։ Լուծված աղերի քանակությունը 5 1022 ց է, որից 88,7%-ը քլորիդներ են, 10,8%-ը՝ սուլֆատներ, 0,3%-ը՝ կարբոնատներ, 0,2%–ը՝ այլ միացություններ։ Այդ հա րաբերակցությունը գլխավոր տարրերի միջև մնում է անփոփոխ, բայց լուծվող աղերի ընդհանուր պարունակությունը փոփոխվում է՝ կախված անուշահամ ջրե րի մուտքից և գոլորշիացումից։ Օ–ի ջրի միջին աղիությունը 35%0 է, այն փոփոխ վում է համարյա զրոյից (գետաբերան ների մոտ) մինչև 40,0–41,5%0 մեծ գո– լորշիացում ունեցող արևադարձային ծո վերում (Կարմիր ծով, Պարսից ծոց ևն)։ Բաց Օ–ում, պասսատային քամիների զոնայում աղիությունը մեծանում է մինչև 37,5%0, հասարակածում քչանում մինչև 34,5%0, բարձր լայնություններում՝ մին չև 30–33% 0։ Օ–ի ջրերում կան նաև լուծ ված գազեր (ազոտ, թթվածին, ծծմբաջրա ծին, ածխաթթու ևն)։ Կյանքի զարգացման համար հատկապես կարեոր նշանակու թյուն ունի թթվածինը, որը օվկիանոս է թափանցում մթնոլորտից և ստացվում ֆոտոսինթեզի ժամանակ։ Թթվածնի պա–