ղաքականությունը, 976-ին ճնշել է Բա– վարիայի դքսի անջատողական խռովու– թյունը։ 981-ին ներխուժել է Հվ․ Իտալիա՝ փորձելով նվաճել այն (իբրև կնոջ՝ բյուզ․ արքայադուստր Թեաիանոյի «օժիտ»), սակայն հանդիպել է բյուզանդացիների և արաբների դիմադրությանը և 982-ին Կալաբրիայում պարտություն կրել։ О․ Ill (980–1002), թագավոր 983-ից, կայսր 996-ից։ Օ․ II-ի որդին։ Մինչև չա– փահաս դառնալը (995) խնամակալու– հիներն էին մայրը (մինչև 991-ը) և տատը։ Հռոմ․ «համաշխարհային կայսրությունը» վերստեղծելու ուտոպիական ծրագիրն իրականացնելու նպատակով О․ III մըշ– տապես ապրել է Իտալիայում։ О․ IV Բրաունշվեյգցի (մոտ 1175 կամ 1182–1218), թագավոր 1198-ից, կայսր 1209-ից։ Վելֆերի իշխանական տոհմից (Սաքսոնիայի դուքս Հայնրիխ Առյուծի որդին), Անգլիայի թագավոր Ռի– չարդ I Առյուծասիրտի զարմիկը, Պուա– տուի կոմս։ Կայսր Հայնրիխ VI Շտաու– ֆենի մահից (1197) հետո Վելֆերի կող– մից առաջ է քաշվել «հակաթագավոր»՝ ի հակակշիռ Փիլիպպոս Շվաբացու (Հայն– րիխ․ VI-ի եղբոր)։ Երկարատև պայքարից և Փիլիպպոսի մահից (1208) հետո ամ– րապնդվել է գերմ․ գահին։ Պապությանը զիջումներ անելու խոստումով սկզբում աջակցություն է ստացել Իննովկենտիոս III պապից, սակայն, երբ О․ IV Փորձել է զավթել (1210) Աիցիլիական թագավո– րությունը, որը պապի գերիշխանության տակ էր, պապը բանադրել է նրան և գերմ․ գահի թեկնածու առաջադրել Ֆրիդ– րիխ Շտաուֆենին՝ Հայնրիխ VI-ի որ– դուն։ 1214-ին Բուվինի մոտ պարտվե– լուց հետո О․ IV Փաստորեն զրկվել է իշխանությունից։
ՕՏՐԱԴՆՈՅԵ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գագ– րայի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ արլ․։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ, աբ– խազներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է ցիտրուսային կուլտուրաների մշակությամբ, բանջարաբուծությամբ, այ– գեգործությամբ , շերամապահությամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց, բուժկայան։ Հայերը եկել են Սամսունի շրջակա գյու– ղերից, 1900-ին։
ՕՏՐԵՄԲՍԿԻ (Otr§bski) Ցան (1889– 1971), լեհ լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր (1920), պրոֆ․ (1930)։ 1913-ին ավարտել է Վարշավայի համալսարանը, աշակեր– տել՝ Կ․ Բրուգմանին և Ա․ Լեսկինին։ Վիլ– նոյի (1921–23, 1944–45) և Պոզնանի (1945–60) համալսարանների դասախոս, «Լինգվա Պոզնանիենսիս» («Lingua Pos- naniensis») հանդեսի խմբագիր (հ․ 1–5, 1949-55 և հ․ 7–9, 1959–63)։ Հիմնական աշխատությունները նվիրված են հնդեվ– րոպ․ լեզվաբանության, բալթիական և սլավ, լեզուների պատմության հարցե– րին։ Օ․ անդրադարձել է հայերենի բա– ղաձայնական համակարգի զարգացման հարցին, հայ բարբառների շնչեղ ձայնեղ– ները համարել է հայկ․ նորագոյացում և փորձել է պարզել դրանց առաջացման պատճառները։ Երկ․ Studja indoeuropeislyczne, Wilno, 1939; Gramatyka j^zyka lit՝ewskiego, it՝․ 1–3, Warszawa, 1956–65․ Լ․ Սարաջևա
ՕՏՈՒՌ, Օ դ ու ռ, Օ տ ու ր, գյուղ Արև– մտյան Հայաստանում, Սեբաստիայի վի– լայեթի համանուն գավառի Տևրիկի գա– վառակում։ XX դ․ սկզբին ուներ 40–50 տուն հայ բնակիչ։ Զբաղվում էին գյուղա– տնտեսությամբ և արհեստներով։ Գյու– ղում կար եկեղեցի (Ս․ Թովմաս), 1860- ական թթ–ից՝ գործող Փոքրիկ վարժարան։ Օ–ի մոտ էին գտնվում Փայլեվանքի ավե– րակները։ 1915-ին, Մեծ եղեռնի ժամա– նակ, գյուղն ավերվել է, իսկ բնակիչները բռնությամբ տեղահանվել են։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկված– ներն ապաստանել են տարբեր երկրնե– րում։ Թ, Հակոբյան ОГ, տես ժամանակ։
ՕՐԱԳԻՐ, անհատի կամ կոլեկտիվի օրա– վուր գրառումները՝ իրենց կյանքի դեպ– քերին համընթաց (տես Հուշագրություն)։ Օ–ի արտաքին, սակայն ամենից պարտա– դիր հատկանիշը ամիս–ամսաթիվ–տարե– թիվն է։ Վավերական Օ–երը (առաջին անգամ լայն տարածում են գտել Անգլիա– յում, XVII դ․) կարող են դիտվել իբրև պատմ․, պա տմա –կենսագրական կամ պատմա–մշակութային փաստաթղթի տե– սակ․ օրինակ, ծովագնաց Զ․ Կուկի նա– վամատյանը, դեկաբրիստ Վ․ Կյուխելբե– կերի լիցեյական Օ․ ևն, գրողների բազ– մաթիվ Օ–եր (Վ․ Սկոտ, Ստենդալ, Գոն– կուր եղբայրներ, Լ․ Տոլստոյ ևն)։ Օ․ կարոդ է հանդես գալ իբրև գեղար– վեստական պատումի ձև։ XIX դ․ գրկ–յան մեջ Օ․ հանդես է գալիս առավելապես եր– կի հերոսի խորհրդածության ձևով («Պե– չորինի օրագիրը» Մ․ Լերմոնտովի «Մեր ժամանակի հերոսը» վեպում, Հ․ Սենկևիչի «Առանց դավանանքի» վեպը, որը գրված է իբրև գլխ․ հերոս Լեոն Պլոշովսկու Օ․)։ Գեղարվեստական հրապարակախոսու– թյան ոլորտում Օ–ի ձևի օգտագործման նմուշ է Ֆ․ Գոստոևսկու «Գրողի օրագիրը»։ Հայ գրկ–ում Օ–ի ձևով գրված երկեր ունեն Մ․ Նալբանդյանը («Հիշատակարան»), Ռ․ Պատկանյանը («Տիկին և Նաժիշտ» վիպակի մի մասը), Լ․ Շանթը («Երազ օրեր») ևն (տես նաև Վավերագրական գրականություն)։
ՕՐԱԳԻՐ», քաղ․ և ազգային–առևտր․ օրաթերթ։ Լույս է տեսել 1869–75-ին, Կ․ Պոլսում։ խմբագիր–տնօրեն՝ Օ․ Իաճա– սարյան։ «Ծիլն Ավարայրի» (1866–67) և «Օրագիր ծիլն Ավարայրի* (1868, երկուսն էլ խմբագրել է Մ․ Աղաբեկյանը) թերթերի շարունակությունը։ Օսմանյան գրաքննու– թյան հալածանքների պատճառով թերթի անվանումը հետագայում նույնպես Փո– փոխվել է։ Այսպես․ 1876-ին կոչվել է «Նորագիր», 1877–78-ին՝ «Նոր դար»։ Ունեցել է լիբերալ ուղղություն։ Բազմա– թիվ նյութեր է տպագրել արևմտահայ գավառի սոցիալ–տնտ․ և հասարակական ծանր կացության վերաբերյալ, նրա վի– ճակի բարվոքումը կապել թուրք, կառա– վարության բարենորոգչական ձեռնարկ– ների, ինչպես նաև երկրագործական ըն– կերությունների գործունեության հետ։ Անդրադարձել է արևմտահայերի սահմա– նադրական ժողովների ընթացքին, այդ կապակցությամբ բանավիճել <Մանզու– մեի էֆքյայշ»-ի <Մեղու>-ւէ <Թաւորոն>-] հետ։ «Օ․» պաշտպանել է Թուրքիա յում սահմանադրական միապետություն հաս– տատելու, կայսրության հպատակ ժողո– վուրդներին սահմանադրական ազատու– թյուններ շնորհելու գաղաՓարը։ Ա․ Իառատյան
ՕՐԱԳՅԱՆ Ժիրայր (Ջերարդո) Գրիգորի (25․6․1901, Կ․ Պոլիս–2․8․1962, Հռոմ), հայ նկարիչ։ 1920-ին մեկնել է Հռոմ, սովորել տեղի Գեղարվեստի ակադեմի– այում։ Օ․ հեղինակ է բազմաթիվ գծա– նկարների, յուղաներկ և ջրաներկ աշխա– տանքների։ Նրա գործերը, հատկապես Մեծ եղեռնի թեմայով կատարված աշխա– տանքները, համակված են հայրենիքից ժ․ Գ․ Օրագյան հեռու ապրող մարդու կյանքի ողբերգա– կանությամբ և կարոտի, ինչպես նաև զըր– կանքներով լի անձնական կյանքի տրա– մադրություններով։ Օ․ բացառիկ կարևո– րություն է տալիս մարդկային կերպարնե– րին, որոնք անմիջական են, օժտված խոր զգացմունքներով և նկարված են սիրով, երբեմն՝ տձև։ Օ–ի բնորդների տձևությու– նը ասես գալիս է կյանքի դժվարություն– ներից և դրանց դիմագրավելու հետևանք է թվում՝ հուսալքության փոխարեն ներ– շնչելով հոգեկան կորով ու լավատեսու– թյուն։ Արտակարգ արտահայտչականու– թյուն ունեն նրանց չափազանց տխուր և թախծոտ աչքերը։ Օ–ի նշանավոր երկե– րից են՝ «Ջարդը» («Եղեռն»), «Ցանկու– թյուն» (1951), «Հիշատակներ Հայաստա– նին», «Քաղաքը», «Նահատակներ» (1952), «Պար», «Զրույց», «Երեխաներ» (I960), «Սրճարանում» (1961) ևն։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Հռոմում (1947, 1958, 1961) և Երևանում՝ ետմահու (1966)։ Մասնակցել է նաև ՎենետԻԿԻ (1950) և Հռոմի (1955) գեղարվեստական ցուցահանդեսներին։ Նկարչի հարյուրից ավելի ստեղծագործություններ պահվում են Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։ Պատկերազարդումը տես 592-րդ էջից հետո՝ ներդիրում։ Գրկ․ Avedissian О․, Peintres et sculpteurs armeniens, Le Gaire, 1959․ ՕՐԱԼ, հայաբնակ գյուղ Վրաց․ ՄՄՀ Ախալցխայի շրջանում։ Միավորված է Պամաճի կարտոֆիլաբուծական սովետա– կան տնտեսության հետ։ Ունի հայկ․ տարրական դպրոց, ակումբ։ Բնակիչների նախնիները գաղթել են էրզրումի նա– հանգից, 1830-ին։
ՕՐԱԻԵԼԱՇՎԻԼԻ Իվան (Մամիա) Դմիտ– րիևիչ (1881–1937), սովետական պետ․ և կուսակցական գործիչ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից։ 1899-ից սովորել է Զարկովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետում, 1902-ից՝ Պետերբուրգի