Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/582

Այս էջը սրբագրված չէ

Ի․ Դ․ Օրախնլաշվիլի ոազմա–բժշկ․ ակադեմիայում։ Պետեր– բուրգում մասնակցել է 1905–07-ի հեղա– փոխությանը։ 1906-ին ձերբակալվել է Տավլաբարի ապարանի գործով։ 1908-ից, ռազմա–բժշկ․ ակադեմիան ավարտելուց հետո, որպես բժիշկ աշխատել է Անդր– կասպյան մարզում։ 1914–17-ին Օ․ եղել է զինվորական բժիշկ գործող բանակում։ 1917–18-ին՝ ՌՍԴԲ(բ)Կ Վլադիկավկազի կոմիտեի և Սովետի նախագահ, ՌՍԴ£(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-ին Վրաստանի մենշևիկների կառա– վարության կողմից ձերբակալվել է։ 1920– 1921-ին՝ Վրաստանի Կ(բ)Կ ԿԿ–ի նախա– գահ և ՌԿ(բ)Կ ԿԿ–ի Կովկասյան բյուրոյի անդամ։ 1921–25-ին՝ Վրաստանի հեղ– կոմի նախագահ, Վրաստանի Կ(բ)Կ ԿԿ–ի քարտուղար, Վրաստանի ԺԿԻ»-ի նախա– գահի տեղակալ, Անդրֆեդերացիայի ԺԿխ–ի նախագահ, 1923–25-ին՝ ՍՍՀՄ ԺԿԽ նախագահի տեղակալ։ 1926–29-ին՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քար– տուղար, միաժամանակ՝ «Զարյա Վոս– տոկա> թերթի պատասխանատու խմբա– գիր։ 1930-ին՝ «Պրավդա» թերթի խմբկոլի անդամ Սոսկվայում, 1931-ին՝ կրկին Ան– դըրֆեդերացիայի ԺԿԽ նախագահ, ապա՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի առաջին քար– տուղար։ 1932–37-ին եղել է ՀամԿ(բ)Կ ԿԿ–ին կից ՄԷԼԻ–ի դիրեկտորի տեղակալ, 1Q27–30-էւե՝ Սովետական մեծ եանրա– գիտարանի գփ․ խմբագրության անդամ։ Կուսակցության XII, XV–XVII համագու– մարների պատգամավոր, XII և XIY հա– մագումարներում ընտրվել է կուսակցու– թյան ԿԿ–ի անդամության թեկնածու, XV– XVI-ում՝ ՀամԿ(բ)Կ ԿԿ–ի, XVII-ում՝ ԿՎՀ–ի անդամ։ Վրաստանում և Անդրկով– կասում բոլշևիկյան կազմակերպություն– ների պատմությանը և սոցիալիստ, շինա– րարությանը նվիրված աշխատություննե– րի հեղինակ է։ երկ․ Закавказские большевистские орга– низации в 1917 г․, Тифлись, 1927․

ՕՐԱԿԱՆ ՊԱՐԱԼԱՔՍ, տես Պարաււսքս։ ՕՐԱՆ, քաղաք Ալժիրի հս–արմ–ում, Օրան վիլայեթի վարչական կենտրոնը։ 664 հզ․ բն․ (1983)։ Առևտրա–արդ․ և տրանսպոր– տային խոշոր կենտրոն է, գինու, բան– ջարեղենի, մրգերի, ալֆա խոտի և գյու– ղատնտ․ այլ հումքի արտահանման նավա– հանգիստ։ Ունի համալսարան։ Հիմնա– դրվել է X դ–ում։

ՕՐԱՆԳՈՒՏԱՆ (մալայերեն orang-utan – անտառային մարդ) (Pongo pygmaeus), խոշոր մարդանման կապիկ։ Ունի 2 ենթա– տեսակ։ Կալիմանտան կղզու О․ (P․ p․ pygmaeus) և Սումատրա կղզու О․ (P․p, abelii)։ Սեռական երկձևությունը լավ է արտահայտված։ Կալիմանտան կղզու Օ–ի արուի զանգվածը մինչև 189 կգ է, էզերի– նը4 81 կգ։ Առանձին անհատներ ունեն մինչև 200–250 կգ զանգված։ Մումատ– րա կղզու Օ–ի ներկայացուցիչներն ավելի Փոքր են։ Մազածածկը կոշտ է, կարմրա– շիկավուն, երկար, հատկապես ուսերին և ձեռքերի վերին մասում։ Դեմքը մերկ է, լայն, ականջները՝ Փոքր։ Դանգը բարձր է, ուղեղի ծավալը 400–500 սմ3։ Պոչ և նըս– տատեղային կոշտուկներ չունեն։ Ձեռ– քերը շատ երկար են (բացված վիճակում մինչև 3 մ), ափը լայն Է, երկար, ետ զար– գացած մեծ մատով։ Ոտքերը համեմատա– բար կարճ են, ոտնաթաթը նեղ՝ երկար մատներով, կառչող։ Ապրում են ճահճոտ անտառներում, ծառերի վրա։ Դետնի վրա քայլում են 4 վերջույթներով։ Լինում են ոչ մեծ խմբերով, գիշերելու համար բներ են պատրաստում։ Մնվում են պտուղնե– րով, թռչունների ձվերով։ Մեռահասուն են դառնում 10–12 տարեկանում։ հղիու– թյունը 275 օր Է, ծնում են 1 ձագ (1200– 1600 գ), որը մինչև 3–4 տարի սնվում է մոր կաթով։ Ազատության մեջ ապրում են մինչև 30 տարի։ Որպես հազվադեպ ան– հետացող կենդանի գրանցված են բնու– թյան և բնական պաշարների պահպանու– թյան միջազգային միության Կարմիր գրքում։

ՕՐԱՆԺ (Oranje, Orange), գետ Աֆրիկայի հվ–ում, Լեսոթոյում, ՀԱՀ–ում, Նամիբիա– յում։ Երկարությունը «I860 կմ Է, ավազանը՝ 1020 հզ․ կմ2։ Մկիզբ է առնում Մոնտ Սուրս զանգվածից, թափվում Ատլանտյան օվ– կիանոս։ Վերին և միջին հոսանքներում կան սահանքներ և ջրվեժներ։ Դլխավոր վտակներն են Կալեդոնը և Վաալը։

ՕՐԱՈՆՆԵՐ, դ հ անգար, (ինքնանվա– նումը՝ կ ու ր ուխ), ժողովուրդ Հնդկաս– տանում։ Բնակվում են Չհոտա Նագպուր սարահարթում (մունդա ժողովրդի մեջ), փոքր խմբերով՝ նաև Օրիսսա, Արմ․ Բեն– գալ․ Ասս ալք էւահանգէւեբոււք։ Ընդհանուր թիվը՝ ավելի քան 1,6 մլն (1983)։ Լեզուն (կուրուխ) պատկանում է դրավիդյան խըմ– բին։ Դավանում են հինդոփզմ՝ միահյուս– ված ցեղային հին պաշտամունքներին։

ՕՐԱՏՈՐԻԱ (իտալ․ oratorio, < ուշ լատ․ oratorium – աղոթարան, լատ․ ого – ասում եմ, աղոթում եմ), մեծակտավ, սո– վորաբար բազմամաս երաժշտ․ ստեղծա– գործություն՝ մեներգիչների, երգչախմբի և նվագախմբի համար, որը, որպես կա– նոն, ունի դրամատիկական սյուժե, բայց նախատեսված է ոչ թե բեմական, այլ հա– մերգային կատարման համար։ Օ․ մոտ է կանտատին, որից տարբերվում է ավելի մեծ մասշտաբներով և որոշակի սյուժեի առկայությամբ։ Ծագել ԷtԻտալիայում, XYI–XVII դդ․ սահմանագծին։ Օ–ի ձևա– վորման վրա ազդեցություն են գործել օպերայի և մադրիգափ ժանրերը։ Լատ․ տեքստով Օ․ կազմավորվել է որպես մի քանի լիթուրգիական մոտետների միա– վորում, իտալ․ տեքստով Օ, զարգացել է դրամատիկացված դիալոգիկ լաուդաներից։ Լատ․ տեքստով Օ–ի խոշորագույն վար– պետներ Էին Ջ, Կարիսիմին, Ա․ Սկար– լաատին, իաալ․ տեքստով Օ–ի՝ Р․ Պաս– կուինին, Ֆ․ Մ․ և Ա․ Վերաչինիները, Զ․ Դաբրիելլին, Ջ․ Լեգրենցին, Ա․ Ստրա– դելլան և ուրիշներ։ XVIII դ․ իտալ․ Օ–ում առավել մեծ նշանակություն են ստացել մենակատարային հատվածները՝ ռեչի– տատիվները և da capo արիաները։ Օ․ մո– տեցել է օպերային, երբեմն կատարվել բեմում։ XVIII դ․ Օ–ներ են գրել իտալ․ օպերային շատ կոմպոզիտորներ՝ Ա․ Սկարլատտին, Զ․ Պերգոլեզին, Դ․ Չի– մարոզան, Բ․ Դալուպպին, Զ․ Պաիզիել– լոն, Ա․ Սալիերին և ուրիշներ։ Ձևավոր– վել և զարգացել են գերմ․, ավստ․, ֆրանս․ Օ–ները, ծագել է Օ–ի առանձնահատուկ ձև՝ այսպես կոչված <Չարչարանաց եր– գեր»։ ժանրի զարգացման մեջ մեծ ավանդ են Դ․ Ֆ․ Հենդելի Օ–ները։ Օ–ի զարգաց– ման կարևոր փուլ է 6ո․ Հայդնի Օ–ները («Աշխաիհի ստեղծումը», <Տարվա եղա– նակները»), որոնք կրում են գործիքային– սիմֆոնիկ մտածողության ազդեցությունը և նախատեսված են արդեն ոչ թե եկեղե– ցու, այլ համերգային կատարման հա– մար։ XIX դ․ Օ–ներ ստեղծել են Ֆ․Մեն– դելսոն–Բարտոլդին, Հ․ Բեոլիոզը, Ֆ․ Լիս– տը, Ռ․ Շումանը, Կ․ Մեն–Սանսը, ժ․ Մասնեն, Մ․ Ֆրանկը, Է․ Էլգարը, Ո․ Վոան– Ուիլյամսը, XX դ․՝ Ա․ Հոնեգերը, Պ․ Հինդեմիթը և ուրիշներ։ Մեծապես զարգացել է սովետական Օ․։ Այն մատչելի և գործուն ձևով բացահայ– տում է նշանակալից թեմաներ, արտացո– լում հասարակական–պատմ․ խոշոր իրա– դարձություններ։ Մովետական Օ–ներից են՝ Մ․ Վ․ Կովալի «Եմելյան Պուգաչով», Ցու․ Ա․ Շապորինի «Ասք ռուսական հողի համար մղված ճակատամարտի մասին», Ս․ Ս․ Պրոկոֆևի խաղաղության պաշտ– պանության դիրքերում», Դ․ Վ․ Սվիրի՜ դովի «Պաթետիկ օրատորիա», Գ․ Դ․ Դա– լինինի «Աղջիկը և մահը» ևն։ Օ–ի ժանրը հայկ․ երաժշտության մեջ զարգացում է ապրել 1960-ական թթ․։ Ստեղծվել են Բ․ Փարսադանյանի <Ապրեցեք դարերով» օրատորիա–ռեքվիեմը (1964), Վ․ Կոտո– յաօր «ԴԵպի ապագան» (1964), Հ․ Սաե– Փանյանի «Մեծ եղեռն» (1964), Գ․ Տա– խինյանի <Թոնդրակեցիներ» (1966) և այլ Օ–ներ։ Գրկ․ Ширин ян Р․, Оратория и кан– тата, М․, 1960․

ՕՐԱՏՈհՏՑ, 1․ երկարատև ժամանակա– հատվածների հաշվարկի համակարգ, որի հիմքում ընկած են ճրկնային լուսատունե– րի շարժման հետ կապված՝ բնության պարբերական երևույթները, ցերեկվա և գիշերվա, տարվա– եղանակների հերթա– փոխությունը և լուսնի փուլերի փոփոխու– թյունը։ Դրանց հիման վրա սահմանված են ժամանակի միավորները, միջին արե– գակնային օրը (24 ժ), սինոդական ամիսը (29 օր 12 ժ 44/ւ 3 վրկ) և արևադարձային տարին (365 օր 5 ժ 48 ր 46 վրկ)։ Սակայն այդ երեք մեծություններն անհամաչա– փելի են․ անհնար է գտնել այնպիսի ամ– բողջ թվով արտահայտվող տարիների քանակ, որը պարունակի ամբողջ թվով ամիսներ կամ օրեր։ Հենց դրանով է պայ– մանավորված Օ–ի կառուցման բարդու– թյունը և հազարամյակների ընթացքում ստեղծված օրացուցային համակարգերի բազմազանությունը։ Այդ դժվարություն– ները հաղթահարելու և ժամանակի նշված միավորները համաձայնեցնելու փորձերը հանգեցրին այն բանին, որ տարբեր