Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/583

Այս էջը սրբագրված չէ

ժամանակներում տարբեր ժողովուրդներ ստեղծեցին երեք տիպի Օ–ներ․ լուսնա– յին (օրերը համաձայնեցվում են ամսվա հետ), լուսնա–արեգակնային (օրն ու ամի– սը համաձայնեցվում են տարվա հետ) և արեգակնային (համաձայնեցվում են օրն ու տարին)։ Լուսնային Օ–ու մ տարին բա– ժանվում է 12 ամիսների, որոնք բաղկա– ցած են մեկընդմեջ 29 կամ 30 օրից։ Ցու– րաքանչյուր ամսվա սկզբին լինում է նո– րալուսին, կեսին՝ լիալուսին, վերջին՝ վերջալուսին։ Քանի որ լուսնային տարին (354 օր) մոտ 11 օրով կարճ է արեգակնա– յինից, ապա լուսնային տարվա սկիզբը տարեցտարի շեղվում է նւ կարող է ընկնել արեգակնային տարվա ցանկացած ամս– վա վրա։ Սա լուսնային Օ–ի հիմնական թերությունն է։ Որպեսզի յուրաքանչյուր տարվա առաջին ամիսը համընկնի նո– րալուսնի հետ, որոշակի տարիների վեր– ջին ամսվան ավելացնում են լրացուցիչ օր։ 355 օր ունեցող տարին համարվում է նահանջ տարի։ Լուսնային Օ․ լայն տա– րածում է ստացել մուսուլմանական եր– կըրներում և կոչվում է հիջրա։ Լ ու ս ն ա–ա րեգակնային Օ–նե– րը առավել բարդ են, քանի որ դրանցում համաձայնեցվում են Արեգակի շարժումը և Լուսնի փուլերը։ Դրանց հիմքում ընկած է հետևյալ՝առնչությունը․ 19 արեգակնա– յին տարին հավասար է 235 լուսնային ամիսների (չնչին տարբերությամբ)։ Ցու– րաքանչյուր 19 տարուց 12-ը հաշվում են 12 լուսնային ամսով, իսկ 7-ը՝ 13-ով։ Լուսնա–արեգակնային Օ–ները հնում օգ– տագործել են բաբելացիները, չինացինե– րը, հրեաները, հույները և այլ ազգեր։ XX դ․ լուսնա–արեգակնային Օ․ Իսրա– յելի պաշտոնական Օ․ է համարվում, որ– տեղ տարվա սկիզբը համընկնում է սեպտ․ 5-ից հոկտ․ 5-ը ընկած ժամանակահատ– վածի օրերից որևէ մեկի հետ։ Արեգակնային Օ–ներ։ Առա– ջին արեգակնային Օ–ներից է եղել մ․ թ․ ա․ IV հազարամյակում ստեղծված եգիպտական Օ․, որում տարին կազմված էր 365 օրից և բաժանվում էր 30-ական օր ունեցող 12 ամիսների։ Տարեվերջին ավե– լացվում էր 5 տոնական օր։ Արեգակնա– յին О-ների թվին են պատկանում հայկա– կան օրացույցը, հուլյան, գրիգորյան Օ–նե– րը, Ֆրանս, մեծ հեղափոխության հանրա– պետական Օ․, Հնդկաստանի միասնա– կան ազգային Օ․, նախագծվող այսպես կոչված Համաշխարհային Օ․ ևն։ Հուլյան Օ․։ ժամանակակից Օ․ սկիզբ է առնում հին հռոմեական արեգակ– նային Օ–ից, որը գործածության մեջ է մտել մ․ թ․ ա․ 45-ի հունվ․ 1-ից, Հուլիոս Կեսարի (այստեղից էլ՝ անվանումը) ռե– ֆորմի շնորհիվ։ Տարվա միջին տևողու– թյունն ընդունված էր 365,25 օր։ Հարմա– րության համար 3 տարի հաշվում էին 365 օրով, իսկ չորրորդը՝ 366 օրով։ Տա– րին բաժանված էր 12 ամիսների, որոնց համար պահպանված էին հին անվանում– ները։ Մ․ թ․ 325-ին Նիկիայի ժողովում հուլյան Օ․ ընդունվել է քրիստոնեական եկեղեցու կողմից։ Գրիգորյան Օ․։ Քանի որ հուլյան տարին 11 ր 14 վրկ–ով երկար է արևա– դարձայինից, ապա 128 տարում կուտակ– ված սխալը կազմում է մեկ օր։ Այդ պատ– ճառով XVI դ․ վերջին գարնանային գիշե– րահավասարը, որը մ․ թ․ 325-ին համընկ– նում էր մարտի 21-ի հետ, համընկավ մար– տի 11-ի հետ։ Սխալն ուղղվեց 1582-ին՝ Հռոմի Գրիգորիս 3-րդ պապի ռեֆորմով, ըստ որի 1582-ի հոկտ․ 4-ին հաջորդեց հոկտ․ 15-ը։ Նոր սխալներից խուսափելու համար որոշվեց ամեն 400 տարվա հաշ– վից դուրս գցել 3 օր, այսպիսով ըստ հուլյան Օ–ի 400 տարվա 100 նահանջ տարիների թիվը փոխարինվեց 97-ով։ Նպատակահարմար գտան չվերցնել երկու զրոյով վերջացող այն տարիները, որոնք պատիկ են չորսին, բայց չեն բաժանվում 400-ի։ Այդպիսի տարիներ էին, մասնա– վորապես, 1700, 1800, 1900 թթ․։ Ուղըղ– ված Օ․ ստացավ գրիգորյան կամ նոր ւոոմար անվանումը ի տարբերություն հու– լյան կամ հին տոմարի։ Տարվա միջին տևողությունը գրիգորյան Օ–ում ավելի է արևադարձայինից ընդամենը 26 վրկ–ով, և միայն 3280 տարվա ընթացքում այդ տարբերությունը կկազմի 1 օր։ Գրիգորյան Օ․ տարբեր երկրներում գործածության մեջ է դրվել տարբեր ժա– մանակներից։ Ռուսաստանում գրիգորյան Օ․ սկսել են կիրառել 1918-ի տոմարային ռեֆորմից հետո, որի համաձայն հունվ․ 31-ին հաջորդել է փետրվարի 14-ը։ Հա– յաստանում սովետական կարգեր հաս– տատվելուց հետո (1920) նույնպես ընդուն– վեց նոր տոմարը։ Մինչև XX դ․ կեսերը գրիգորյան Օ–ից սկսել են օգտվել աշ– խարհի գրեթե բոլոր երկրները։ Հին ռուսական Օ․։ Հին սլավո– նական Օ–ում տարին բաժանվում էր 12 ամիսների, որոնց անվանումները կապ– ված էին բնության երևույթների հետ։ X դ․ քրիստոնեությունն ընդունելու հետ Հին Ռուսիա մտավ և հռոմեացիների ընդունած թվականությունը, հուլյան Օ․, ամիսների հռոմեական անվանումները և յոթօրյա շաբաթը։ Տարիների հաշիվն սկսվում էր «աշխարհի արարումից», որն իբր տեղի է ունեցել 5508-ին մ․ թ․ ա․։ Տարին սկսվում էր մարտի 1-ից։ XV դ․ տարեսկիզբը տե– ղափոխվեց սեպտ․ 1-ը։ Պետրոս I-ի հրա– մանագրով (15 դեկտ․ 1699) 1700-ին Ռու– սաստանն անցավ քրիստոնեական թվա– կանության, և տարեսկիզբն ընդունվեց հունվ․ 1-ը։ Ֆրանս․ մեծ հեղափոխու– թ յ ա ն Օ․ ընդունվել է Ազգային կոնվեն– տի՝ 1793-ի հոկտ․ 5-ի հրամանագրով։ Որպես հաշվման սկիզբ ընդունվել է հան– րապետության հռչակման օրը (1792-ի սեպտ․ 22), որն այդ տարի համընկնում էր աշնանային գիշերահավասարի հետ։ Տարին բաժանվում էր 30-ական օր ունե– ցող 12 ամիսների։ Օրացուցային և արևա– դարձային տարիների տևողության համա– ձայնեցման հաւքար յուրաքանչյուր տար– վա վերջին ավելացվում էր 5 օր, իսկ նա– հանջ տարիներին՝ 6 օր։ Ամիսը բաժան– վում էր երեք տասնօրյակների։ 1806-ի հունվ․ 1-ին հանրապետական Օ․ փոխա– րինվեց գրիգորյան Օ–ով։ Համաշխարհային Օ․։ Գրի– գոր յան Օ․ ունի մի շարք թերություններ, ամիսների տևողության, եռամսյակների, կիսամյակների անհավասարությունը, ամսաթվերի և շաբաթվա օրերի անհամա– ձայնությունը։ Այդ իսկ պատճառով դեռևս XIX դ–ից քննարկվում է Օ–ի ռեֆորմի հարցը, որով այժմ զբաղվում է ՄԱԿ–ի Տնտ․ և սոց․ խորհուրդը։ Հայերեն անդրանիկ Օ․ կոչվել է «Պար– զատումար» և տպագրվել է 1513-ին, Վե– նետիկում, Հակոբ Մեղապարտի սարքա– վորած հայկ․ առաջին տպարանում։ Հա– յաստանում սովետական կարգերի հաս– տատումից հետո Օ–ները ստացել են նոր ձև և բովանդակություն։Հայերեն սովետա– կան առաջին Օ․ լույս է տեսել 1921-ին և պարբերաբար հրատարակվում է ամեն տարի («Հայաստան» հրատարակչու– թյուն)։ Երևանի Ա․ Մյասնիկյանի և ԻՎւկո Ապոր անվ․ հանրապետ․ գրադարանները 1948-ից հրատարակում են «Նշանավոր և հիշարժան տարեթվերի օրացույց»։ Օ–ներ են լույս ընծայում նաև Հայաստանի ժուռ– նալիստների, նկարիչների միությունները, առանձին կազմակերպություններ և պար– բերականներ։ Սփյուռքի մշակութային, հայրենակցական, մարզական միություն– ներն ու կազմակերպությունները, թեմա– կան և եկեղեցական խորհուրդները, պատ– րիարքարանները նույնպես հրատարա– կում են բազմատեսակ Օ–ներ։ Հայոց և աշխարհի ամենաերկարակյաց Օ․ հրա– տարակում են Վենետիկի Մխիթարյաննե– ՐԸ (1775-ից)։ Գրկ․ Բա ղալյան Հ․ Ս․, Օրացույցի պատմություն, Ե․, 1970։ Խաչատրյան Հ․ Հ․, Հայկական օրացույցների և տարեցույց– ների մատենագիտություն (1513–1973), Ե․, 1976։ Идельсон Н․ И․, История кален– даря, Л․, 1925; Климишин И․ А․, Ка– лендарь и хронология, 2 изд․, перераб․ и доп․, М․, 1985․ Ջ․ էյնաթյահ

ՕՐԲԵԼԻ Լևոն Աբգարի [25․6(7․7)․1882, Դարաչիչակ, այժմ՝ Ծաղկաձոր, ՀՍՍՀ Հրազդանի շրջանում – 9․12․1958, Լենինգրադ], հայ սովետական ֆիզիոլոգ, էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից։ ՍՍՀՄ ԳԱ (1935), ՀՍՍՀ ԳԱ (1943), ՍՍՀՄ ԲԳԱ (1944) ակադեմիկոս,

ՌՍՖՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1934), սոցիալիստական աշխատանքի հերոս (1945), բժշկ․ ծառայության գեներալ–գնդապետ։ Հ․ Օրբելու և Ռ․ Օրբելու եղբայրը։ Ավարտել է Պետերբուրգի ռազմաբժշկ․ ակադեմիան (1904)։ 1907–20-ին աշխատել է Պետրոգրադի Փորձառական բժշկագիտության ինստ–ում։ 1909–11-ին գործուղվել է արտասահման, աշխատել Անգլիայի, Գերմանիայի խոշորագույն ֆիզիոլոգիական լաբորատորիաներում և Նեապոլի ծովային կենսբ․ կայանում։ 1918–57-ին ղեկավարել է Պ․ Ֆ․ Լեսգաֆտի անվ․ ինստ–ի ֆիզիոլոգիայի լաբորատորիան, 1920–31-ին եղել է Լենինգրադի 1-ին բժշկ․ ինստ–ի պրոֆեսոր, 1925–50-ին՝ Մ․ Մ․ Կիրովի անվ․ ռազմա–բժշկ․ ակադեմիայի ֆիզիոլոգիայի ամբիոնի պետ, նույն ակադեմիայի պետ (1943–50), ՍՍՀՄ ԳԱ Ի․ Պ․ Պավլովի անվ․ ֆիզիոլոգիայի ինստ–ի դիրեկտոր (1936–50), ՍՍՀՄ ԲԳԱ Ի․ Պ․ Պավլովի անվ․ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստ–ի դիրեկտոր (1939–50), ՍՍՀՄ ԳԱ կենսբ․ գիտությունների բաժանմունքի