ակադեմիկոս քարտուղար (1939–48), փոխպրեզիդենտ (1942–46)։ 1956-ին կազմակերպել և ղեկավարել է ՍՍՀՄ ԳԱ Ի․ Մ․ Սեչենովի անվ․ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստ–ը։ Օ․ Ի․ Պ․Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցն էր, որի մահից (1937) հետո եղել է նրա անվ․ ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը։ Օ–ու աշխատանքները հիմնարար ներդրում են ֆիզիոլոգիայի տարբեր բաժինների զարգացման գործում և ունեն համաշխարհային ճանաչում։ Զարգացնելով բարձրագույն նյարդային գործունեության մասին Ի․ Պ․ Պավլովի ուսմունքը, նա ցույց տվեց, որ պայմանական ռեֆլեքսների մշակման պրոցեսը կարող է բացատրել ֆիզիոլոգիական ֆունկցիաների համադասեցման զարգացման ընթացքը։ Նույն էվոլյուցիոն մոտեցումը նկատվում է նաև նրա մարդու, առանձնապես երեխաների, բարձրագույն նյարդային գործունեությանը վերաբերող աշխատանքներում։ Ֆունկցիաների համադասեցման մասին Օ–ու ստեղծած ուսմունքից էլ սկիզբ են առել հետագայում նրա ստեղծած գիտական ուղղությունները էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի և վեգետատիվ նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի բնագավառներում։ Օրբելի–Գինեցինսկու երևույթի հայտնաբերմամբ (1923) ստեղծվեց նոր տեսություն սիմպաթիկ նյարդային համակարգի հարմարվողական–սնուցողական ֆունկցիայի մասին։ Ի․ Պ․ Պավլովը գտնում էր, որ Օ–ու տվյալները <<լուծում են սնուցողական նյարդավորման մասին եղած համարյա հարյուրամյա հանելուկը»։ Օ․, լինելով ֆիզիոլոգիայում էվոլյուցիոն ուղղության հիմնադիրը, ձևակերպել է այդ ուղղության մեթոդներն ու խնդիրները, որոնք պարզաբանում են կենդանի օրգանիզմների ֆունկցիաների զարգացման ողջ պատմությունը՝ կապված արտաքին և ներքին միջավայրերի շարժուն փոխանակության հետ։ Օ–ու մշակած էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի սկզբունքները, որպես հզոր հետազոտական միջոց, լայնորեն կիրառվում են ժամանակակից հետազոտություններում։ Օ․ նշանակալի աշխատանքներ է կատարել ուղեղիկի ֆիզիոլոգիայի բնագավառում, ցույց տվել, որ օրգանիզմի ռեֆլեքտոր գործունեության համընդհանուր կարգավորումն իրագործվում է հիմնականում այդ օրգանի արգելակիչ ֆունկցիայի շնորհիվ։ 1930-ական թվականներից Օ․ լայն հետազոտություններ է կատարել ստորջրյա և ավիացիոն ֆիզիոլոգիայի բնագավառներում, որոնք անմիջականորեն կապվում էին ոչ միայն տեսական, այլև գործնական, այդ թվում նաև ռազմական, խնդիրների հետ։ Օ․ հիմնավորել է ողնուղեղային կոորդինացիաների դինամիկության տեսությունը, բազմաթիվ կարևոր ընդհանրացումներ կատարել բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի բնագավառում։ Օ–ու ղեկավարությամբ հիմնարար հետազոտություններ են կատարվել զգայարանների ֆիզիոլոգիայի, հարմարվողականության պրոցեսների, աֆերենտ համակարգերի փոխներգործությունների բնագավառներում ևն։ Օ․ ստեղծել է ֆիզիոլոգիական ամենաընդարձակ դպրոցներից մեկը։ Օ․ կարևոր ավանդ ունի ՀՍՍՀ–ում ֆիզիոլոգիայի զարգացման գործում։ Նրա աշակերտներն են եղել է․ Հասրաթյանը, Ա․ Քարամյանը, Ա․ Ալեքսանյանը և ուրիշներ։ Օ–ու անունով է կոչվում ՀԱՍՀ ԳԱ ֆիզիոլոգիայի ինստ–ը։ Օ․ եղել է Փարիզի կենսբ․ ընկերության (1930), բնախույզների գերմ․ «Լեոպոլդինա» ակադեմիայի (1931), անգլիական ֆիզիոլոգիական ընկերության պատվավոր (1946) և արտասահմանյան այլ ակադեմիաների ու ընկերությունների անդամ։ Պավլովի անվ․ (1937) և ՍՍՀՄ պետ․ (1941) մրցանակներ, Մեչնիկովի անվ․ ոսկե մեդալ (1946)։ Պարգևատրվել է Լենինի 4, Կարմիր դրոշի 2, Աշխատանքային կարմիր դրոշի և Կարմիր աստղի շքանշաններով ու մեդալներով։
Երկ․ Ընտիր էջեր էվոլյուցիոն ֆիզիոլոգիայից, Ե․, 1967։ Դասախոսություններ նյարդային համակարգության ֆիզիոլոգիայից, Ե․, 1971։ Բարձրագույն նյարդային գործունեության հարցեր, Ե․, 1982։ Избр․ труды, т․ 1–5, М․-Л․, 1961-68․ Գրկ․ Ши лин и с Ю․ А․, Л․ А․ Орбели (1882-1958), М․, 1967; К а р а м я н А․ И․, Академик Леон Абгарович Орбели и его научное наследие, «Успехи физиологических наук», т․ 3, 4, 1972; Карапетян С․ К․, Л․ А․ Орбели․ Жизнь и научная дея– тельность, Е․, 1973; Лейбсон Л․ Г․, Леон Абгарович Орбели, Л․, 1973; Л․ А․ Орбели в воспоминаниях современников, Л․, 1983․ Ա․ Հայրապեւոյան
ՕՐԲԵԼԻ Հովսեվւ Աբգարի [8(20)․3․1887, Քութայիս–2․2․1961, Լենինգրադ], հայ սովետական արևելագետ, հնագետ, հասարակական գործիչ և գիտության կազմակերպիչ։ ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1935), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս և առաջին պրեզիդենտ (1943–47)։ Լ․Ա․ Օրբելու և Ռ․Ա․ Օրբելու եղբայրը։ Ավարտել է Թիֆլիսի արական III գիմնազիան (1904), Պետերբուրգի համալսարանի պատմա–բանասիրական ֆակուլտետը (1911)՝ զուգահեռ հաճախելով նաև արևելագիտ․ ֆակուլտետի հայ–վրաց–պարսկ․ բաժնի դասընթացներին։ Աշակերտել է նշանավոր գիտնականներ Ն․ Յա․ Մառին, Ն․ Դ․ Ադոնցին, Ի․ Ա․ Ջավախիշվիլուն, Յա․ Ի․ Սմիռնովին և ուրիշների։ Դեռևս ուսանող, տարիներից զբաղվել է գիտ․ գործունեությամբ, Բրոկհաուզի և Եֆրոնի նոր հանրագիտ․ բառարանի համար գրել հայկ․, վրաց․ և մուսուլման, արվեստին վերաբերող հոդվածներ, Ն․ Մառի ղեկավարությամբ մասնակցել (1906–17) Անիի պեղումներին և այլ հնագիտ․ արշավախմբերի։ 1909-ին ուսումնասիրել է Լեռնային Ղարաբաղի հայկ․ արձանագրությունները։ Պետերբուրգի համալսարանն ավարտելուց հետո, աշխատել է հայ–վրաց․ բանասիրության ամբիոնում։ 1911–12-ին, Պետերբուրգի գիտությունների ակադեմիայի գործուղմամբ, ուսումնասիրել է Մոկսի հայերի և քրդերի բարբառն ու բանահյուսությունը, էրզրումի, Բայազետի, Վանի, Աղթամարի, Բագավանի ճարտ․ հուշարձանները, հնագիտ․ պեղումներ կատարել Թոփրակկալեում և Հայկաբերդում։ 1912-ին ընտրվել է Պետերբուրգի Ռուս, հնագիտ․ ընկերության անդամ։ 1914-ից Պետերբուրգի համալսարանի արևելագիտ․ ֆակուլտետում դասավանդել է հնագիտություն և Հայաստանի պատմություն, հայկ․ արձանագրագիտություն, քրդերեն։ 1916-ին Ն․Մառի հետ պեղումներ կատարելով Վանում՝ հայտնաբերել է Ուրարտուի թագավոր Մարդուրի Բ–ի մեծածավալ սեպաձև արձանագրությունը։ 1917–18-ին շարունակել է աշխատանքը Պետրոգրադի համալսարանում, դասավանդել նաև Հնագիտ․ ինստ–ում, Մոսկվայի Լազարյան ճեմարանում, ընտրվել Պետ․ հնագիտ․ հանձնաժողովի խորհրդի անդամ, Մոսկովյան հնագիտ․ ընկերության իսկական անդամ։ 1919-ին նշանակվել է Լուսժողկոմատի թանգարանների գործերով կոլեգիայի գիտ․ քարտուղար, մեծ աշխատանք կատարել մասնավոր հավաքածուների թանգարանային նմուշները պետ․ սեփականություն դարձնելու ուղղությամբ։ Մասնակցել է նյութական մշակույթի պատմության Ռուսաստանյան (հետագայում՝ Պետական) ակադեմիայի հիմնադրմանը, 1919-ի օգոստոսին ըտրվել այդ ակադեմիայի անդամ, գլխավորել Հայաստանի և Վրաստանի հնագիտության ու արվեստի բաժինը, 1920-ից՝ ակադեմիայի հրատարակչությունը, 1921–22-ին՝ տպարանը։ 1920-ին ընտրվել է Լենինգրադի էրմիտաժի ավանդապահ, 1926-ին հիմնադրել և գլխավորել է Արևելքի բաժինը, 1934-ին նշանակվել էրմիտաժի տնօրեն (մինչև 1951-ը)։ 1928–29-ին, 1936-ին, որպես գիտ․ արշավախմբի ղեկավար, աշխատել է Դաղստանում, Հայաստանում (ուսումնասիրել է Գառնիի, Պտղնիի, Փարպիի, Աշտարակի, Ամբերդի հուշարձանները)։ 1931-ին մասնակցել է Իրան, արվեստի և հնագիտության միջազգային II (Լոնդոն), 1935-ին՝ III (Լենինգրադ–Մոսկվա) համաժողովներին, կարդացել զեկուցումներ։ 1937–38-ին համատեղության կարգով