Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/587

Այս էջը սրբագրված չէ

մից հեւոո գրավել են Որոտնաբերդը, Օ–ի Սյունիքի իշխանապետությունը դադարել է գոյություն ունենալուց։ Օ–ի իշխանա– զուններից քչերին է հաջողվել աննշան տիրույթներ պահպանել Սյունիքում։ XV դ․, երբ Սյունիքը ռազմաբեմ է դարձել միմ– յանց դեմ պատերազմող թուրքմեն ցե– ղամիությունների՝ կարակոյունլուների, ակկոյունլուների և թեմուրյանների հա– մար, Օ–ից շատերը լքել են երկրամասը (1437-ին Վրաստան է գաղթել Բեշքեն Օրբելյանը՝ հետը տանելով շուրջ 6 հզ․ ընտանիք)։ Բեշքենի որդի Ռուստամը, 1430-ական թթ․ դառնալով* կարակոյուն– լուների ցեղապետ Կարա Իսկանդարի վեզիրն ու խորհրդականը, փորձել է վե– րականգնել Օ–ի իշխանապետությունը, սակայն այդ ծրագրի իրականացմանը խանգարել են թամուրյան գահակալ Շահ– ռուխի արշավանքները։ Այնուհետև․ Օ–ի տոհմն էական դեր չի խաղացել քաղ․ ասպարեզում։ Գրկ․ Սաեփանոս Օրբելյան, Պաւոմութիւն նահանգին Սիսական, Թիֆլիս, 1910։ Դիվան հայ վիմագրության, պր․ 3, կազմ․ Ս․ Բարխուդարյան, Ե․, 1967։ Գրիգոր– յան Գ․ Մ․, Սյունիքը Օրբելյանների օրոք (XIII–XV դարեր), Ե․, 1981։ Հովսեփ– յան Գ․, Տարսայիճ Օրբելյանի և Մինա խա– թունի սերունդը, Անթիլիաս–Լիբանան, 1948։ Գ․ Գրիգորյան

ՕՐԲԻՏԱ», ՍՍՀՄ առաջին հեռավոր ռա– դիոկապի համակարգի երկրային կայան– ների (<Մունիա~Օբբիաա>) պայմանա– կան անվանումը։ Վերահաղորդման հա– մար <Մոչնիա> կապի արբանյակների միջոցով այդ կայանները հաղորդում և ընդունում են կենտր․ հեռուստատեսու– թյան մեներանգ և գունավոր ծրագրերը։ 1967-ից սկսել են աշխատել առաջին 20 կայանները, իսկ 1973-ին դրանց թիվը կրկնապատկվել է։ Սկզբում գործում էին միայն դեցիմետրային ալիքների տիրույ– թում աշխատող «Մոլնիա–1» արբանյակ– ներով համակարգերը, իսկ 1972-ին շարք մտան սանտիմետրային ալիքների տի– րույթում գործող «Մոլնիա–2» արբանյակ– ներով «Օ․–2» կայանները։ 1974-ից «Օ․» համակարգում սկսել են գործել շուրջ– ստացիոնար (ստացիոնարին մոտ) ուղե– ծիր դուրս բերված ԵԱԱ–ներ («Մոլնիա– 1Ա», «Ռադուգա»)։ «0>-ի ստեղծմամբ երկրի հեռավոր կետերի հեռուստակենտ– րոնները հնարավորություն ստացան (մա– լուխային և ռադիոռելեային գծերով ստաց– ված ծրագրերին զուգահեռ) վերահաղոր– դել նաև կենտր․ հեռուստատեսության 1 կամ 2 ծրագիր։ Համակարգի մեջ մտնում են ԱՍՀՄ տարբեր շրջաններում և մի քա– նի սոցիալիստ, երկրներում տեղակայ– ված հաղորդիչ և ընդունիչ կայանները։ Հեռուստատեսային ծրագրերի վերահա– ղորդումից բացի «Օ․» ապահովում է նաև հեռախոսային, հեռագրային, լուսահե– ռագրային երկկողմանի կապ։

ՕՐԳԱՆ [< հուն, opvavov –• գործարան (կենդան, կամ բուս․)]․ 1․ կենդան, կամ բուս, օրգանիզմի մաս, որը կատա– րում է իրեն բնորոշ մեկ կամ մի քանի ֆունկցիաներ։ О-ների օրինակներ են կենդանիների ուղեղը, սիրտը, աչքը, լյարդը, բույսերի արմատը, ցողունը, տե– րևը, ծաղիկը։ Օրգանիզմի բոլոր Օ–ները գործում են Փոխկապակցված կերպով, որը և ապահովում է նրա միասնականու– թյունը։ Օ–ները դասակարգում են ըստ իրենց գլխ․ ֆունկցիաների, օրինակ, կեն– դանիների շարժողական, մարսողական, շնչառական ևն, բույսերի ֆոտոսինթեզի, ներծծման Օ–ներ ևն։ Ֆունկցիայով իրար լրացնող Օ–ները միավորվում են օրգա– նիզմի կենսագործունեությունն ապահո– վող համակարգերում։ Ցուրաքանչյուր Օ․ սովորաբար բաղկացած է ավելի նեղ ֆունկցիաներ կատարող մի քանի հյուս– վածքներից։ О-ների մեծամասնությանը բնորոշ է ֆունկցիաների բազմազանու– թյունը։ 2․ Պարբերական հրատարակություն (թերթ, ամսագիր ևն)։

ՕՐԳԱՆԱԲՈՒԺՈՒԹՅՈՒՆ, Օ ր գ Ш ն UI- թերապիա, բուժման մեթոդ, որի դեպքում օգտագործում են կենդանիների ներզատիչ գեղձերից, ինչպես նաև օր– գաններից ու հյուսվածքներից ստացված պատրաստուկներ։ Տես նաև <,]ուսվածքա– բուժություն։

ՕՐԳԱՆԱԾԻՆ ՆՍՏՎԱԾՔՆԵՐ, կենսա– ծին նստվածքներ, նստվածքներ, որոնք առաջանում են օրգանիզմների կմախքային մասերի կամ կենսագործու– նեության արգասիքների կուտակումնե– րի հաշվին։ Օրինակ, կորալային կրաքար, ջրիմուռային կրաքար, գրելու կավիճ ևն։ ժամանակակից Օ․ ն․ ծածկում են Համաշ– խարհային օվկիանոսի հատակի գրեթե կեսը։ Ծովային և օվկիանոսային Օ․ ն․ ներկայացված են սիլիցիումային և կար– բոնատային նստվածքներով, անվանումը տրվում է ըստ նստվածք առաջացնող օր– գանիզմների տիրապետող խմբի։ Ցամա– քային (լճային, գետային, ճահճային) Օ․ ն․ կազմված են սապրոպելներից, տորֆե– րից, ինչպես նաև լճային դիատոմային տիղմերից, խեցաքարերից։

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԱՊԱԿԻ, օրգ․ պոլիմերների (պոլիակրիլատներ, պոլիստիրոլ, պոլի– կարբոնատներ) հիմքով օպտիկապես թա– փանցիկ նյութերի աեխ․ անվանումը։ Առա– վել տարածված է թերթավոր պոլիմեթիլ– մետակրիլատը։ Սովորական սիլիկատա– յին ապակուց տարբերվում է նվազ խտու– թյամբ ու փխրունությամբ, փափկեցման ցածր ջերմաստիճանով (~140°C) և բարձր առաձգականությամբ։ Ստացվում է նա– խապոլիմերի կամ պոլիմետակրիլատի մո– նոմերային լուծույթի լրապոլիմերմամբ։ Օ․ ա–ու նշանակումից կախված՝ պոլիմեր– ման խառնուրդին նախապես ավելացնում են պլաստիֆիկատորներ, կայունացուցիչ– ներ, ներկանյութեր ևն։ Օ․ ա․ մթնոլոր– տա–, ջրա– և ալկալիակայուն է, լավ դի– մանում է նաև անօրգ․ թթուների ջրային լուծույթներին։ Կիրառվում է որպես կա– ռուցվածքային նյութ ավիա–, մեքենա– և նավաշինության մեջ, ջերմատների, պա– տուհանների, գմբեթների ու շենքերի գեղազարդային ապակեպատման համար։ Օ․ ա–ուց պատրաստում են գործիքներ, բժշկ․ պրոթեզներ, օպտիկական ոսպ– նյակներ, սննդարդյունաբերության մեջ օգտագործվող խողովակներ ևն։ Օ․ ա․ ՍՍՀՄ–ում արտադրվում է տարբեր մակ– նիշներով, արտասահմանում՝ պլեքսիգլաս (ԱՄՆ, ԳՖՀ, Ֆրանսիա), պերսպեքս (Մեծ Բրիտանիա), կլարեքս (ձապոնիա) ևն ան– վանումներով։

ՕՐԳԱՆԱԿԱՆ ԹԹՈՒՆԵՐ? կ Ш ր բ ո ն UI- թթ ՈԼ ն և ր, օրգ․ միացությունների դաս, որոնց մոլեկուլները պարունակում են կարբօքսիլային խումբ՝ –C ։ Կախ– OH ված կարբօքսիլային խմբի հետ միացած ռադիկալի բնույթից՝ տարբերում են․ ալի– ֆատիկ կամ ճարպային (հագեցած և չհագեցած), ալիցիկլիկ, արոմատիկ և հե– տերոցիկլիկ Օ․ թ․։ Ըստ մոլեկուլում կար– բօքսիլային խմբերի թվի Օ․ թ․ լինում են միա–, երկ–, եռ– և բազմահիմն։ Միահիմն հագեցած ճարպաթթուների հոմուոգիա– կան շարքի առաջին անդամներն են մըրջ՜ նաթթուն, քացախաթթուն, պրոպիոնա– թթուն (СН3–СН2–СООН), կարագա– թթուն, բարձրագույն անդամները՝ ւցաԼմի– աինաթթուն, սաեարինաթթուն, չհագե– ցած՝ ակրիչաթթուն, օչեինաթթուն ևն։ Երկ– հիմն հագեցած Օ․ թ․ են․ թրթնջկաթթուն, մալոնաթթուն (НООС–СН2–СООН), սաթաթթուն, ադիպինաթթուն (НООС– – (СН2)2–СООН) ևն, չհագեցած՝ մա– լեինաթթուն ու ֆումարաթթուն (НООС– –СН=СН–СООН), արոմատիկ՝ բեն՜ զոյական թթուն, ֆթաչաթթուն ևն։ Օ․ թ–ի մոլեկուլներում այլ ֆունկցիոնալ խմբեր մտցնելիս, օրինակ, –ОН,–NH2, >C=0 ևն, ստացվում են համապատասխանաբար օքսիթթուներ, ամինաթթուներ, կետո– թթուներ ևն։ Օ․ թ․, սովորաբար, զգալիո– րեն թույլ են անօրգ․ թթուներից, նրանց դիսոցման հաստատունը՝ K= 1,4 • 10~5-ք– – 1 • 10~4։ Երկհիմն թթուները համեմատա– բար ուժեղ են միահիմններից, չհագեցած– ներն ու արոմատիկները՝ հագեցածներից։ Օ․ թ․ հեղուկ (ցածրակարգ ճարպաթթու– ներ) կամ պինդ (բարձրակարգ ճարպա– թթուներ և արոմատիկ թթուներ) նյութեր են։ Հագեցած թթուների շարքի առաջին անդամները ջրում լավ են լուծվում, մի– ջին անդամները (С4–Сю), ինչպես նաև արոմաւռիկ թթուները՝ սահմանափակ, բարձրագույն անդամները չեն լուծվում, լավ լուծվում են սպիրտում, եթերում, բենզոլում ևն։ Օ․ թ․ ունեն համեմատա– բար բարձր եռման կետ, որը բացատրվում է ջրածնական կապերով պայմանավորված ասոցմամբ։ Մետաղների, հիմնային օք– սիդների և հիմքերի հետ փոխազդելիս Օ․ թ․ առաջացնում են աղեր, ֆոս– ֆորի հալոգենիդների, թիոնիլ– և սուլ– ֆուրիլ քլորիդների հետ՝ հալոգեն ան– հիդրիդներ՝ RCOC1, ջուր խլող միջոցների հետ տաքացնելիս՝ անհիդրիդ՝ (RC0)20, անօրգ․ թթուների ներկայությամբ սպիրտ– ների հետ փոխազդելիս՝ էսթերներ՝ RCOOR՝, ամոնիումային աղերի չոր թոր– մամբ ստացվում է ամիդ՝ RCONH2։ Բազ– մաթիվ Օ․ թ․ պարունակվում են բնական մթերքներում (բուս, պտուղներ, եթերա– յին և բուս, յուղեր, ճարպեր, մոմեր ևն), որոնցից էլ դրանք անջատվում են։ Օ․ թ–ի ստացման սինթետիկ եղանակներից են․ նիտրիլների և թթուների այլ ածանց– յալների հիդրոլիզը, ածխաջրածինների, սպիրտների, ալդեհիդների, կետոնների օքսիդացումը ևն։ Օ․ թ․ մեծ դեր են խա– ղում կենսական պրոցեսներում, լայնորեն