Հին հունական օրդերների տարատեսակները․ Ա․, Գ․ Դորիական U Հոնիական օրդեր– ների փայտաշեն նախաաիպերը, Բ․ էոլական խոյակ (հավանաբար՝ Հոնիականի նախա– տիպը) և նրա փայտե նախատիպը, Դ․ Դորիական օրդեր, Ե․ Հոնիական օրդեր (աջից՝ ավե– լի վաղ՝ փոքրասիական տիպը, ձախից՝ ատտիկական տարբերակը)․ /․ սիմա, 2․ բարձա– կային սալաշարք,3» ատամնաշար կամ դենտիկուլներ, 4․ ֆրիզ, 5․ տրիգլիֆ, 6․ մետոպ, 7․ ֆասցիաներ, 8․ աբակ, 9․ էխինոս, 10․ ակոսաերիզներ, 11․ գալարազարդ կամ վոլյուտա, 12․ կանելյուրներ, 13․ ստիլոբատ րը։ Սակայն այս օրդերի սկզբնական ձևը մարմնավորող էտրուսկյան կառույցնե– րը չեն պահպանվել։ Վիտրուվիոսի նկա– րագրությամբ այն ուներ քարե սյուներ և փայտաշեն արխիտրավ։ Վերածննդի տե– սաբանները հռոմեա–դորիական օրդերի պարզեցրած տարրերի հիման վրա ստեղ– ծել են տոսկանական օրդերի կանոնիկ ձևը, մեկնելով այն որպես ամբողջու– թյամբ քարե կառույց4 առանց ակոսների, խարսխավոր սյուներով և հարթ ֆրիզով։ Բաղադրյալ կամ կոմպոգիտ օրդերը առաջացել է Հին Հռոմի ճարտ–յան զարգացման ուշ ժամանակաշրջանում, կորնթական և հոնիական օրդերային տարրերի միահյուսումից։ Ստեղծված ոճը որոշ չափով անկումային է՝ ձևերի ավե– լորդ բարդությամբ և ծանրաբեռնվածու– թյամբ՝ հատկապես արտահայտված խո– յակով, որը կորնթական խոյակի երկու շարք տերևազարդի և հոնիական անկյու– նադիր գալարազարդերի համադրվածք է։ Բաղադրյալ օրդերը ընդգծված դեկո– րատիվ բնույթի է։ Նրա օրինակները պահպանվել են Կարակալլայի թերթերի և Հռոմի հաղթակամարների կառույցնե– րում։ Դասական 0․ արխիտեկտոնիկա– յով, արտահայտչականությամբ համաշ– խարհային շինարվեստի մեծագույն նվա– ճումներից են։ Դրանք եղել են օրինակը ճարտ․ ձևի և կառուցվածքի կատարյալ միասնության՝ սկզբունք, որին ձգտում է և ժամանակակից ճարտարապետությու– նը։ Լայնորեն կիրառվելով Հին Հռոմի, Վերածննդի, բարոկկոյի, կլասիցիզմի ճարտ–յան մեջ՝ ամենատարբեր գաղա– փարական և գեղագիտական խնդիրների լուծումներում, 0․ մեծ դեր են ունեցել եվրոպական ճարտ–յան զարգացման ըն– թացքում։ XX դ․ տեխնիկայի, շինանյութերի, կառուցվածքային հնարավորությունների պայմաններում դրանք սովորաբար կի– րառվում են դեկորատիվ նպատակով։ Գրկ․ Витрувий, Десять книг об ар– хитектуре, пер․ с [итал․], т․ 1, М․, 1936; Виньола, Правило пяти ордеров ар– хитектуры, пер․ с [итал․], М․, 1939; М и- хайловский И․ Б․, Теория классичес– ких архитектурных форм, 3 изд․, М․, 1944; Маркузон В․ Ф․, Архитектурные ор– дера․ Происхождение ордера, в кн․։ Всеоб– щая история архитектуры, т․ 2, М․, 1973, с․ 33-52․ Ա․ Սէոեփանյան
ՕՐԴԻՆԱՏ (< լատ․ ordinatus – կարգա– վորված, որոշված), կետի դեկարտյան կոորդինատներից մեկը։
ՕՐԴԻՆԱՏՈՐ (< լատ․ ordinator – կար– գի բերող, կարգադրող), բուժկանխարգե– լիչ հիմնարկներում աշխատող բժիշկ, որն անմիջականորեն զբաղվում է բուժկան– խարգելիչ աշխատանքներով՝ բաժան– մունքի վարիչի ղեկավարությամբ։
ՕՐԴՅԱՆ էդուարդ Համբարձումի [ծն․ 30․11․1938, գ․ Այգեձոր (ՀՍՍՀ Շամշա– դինի շրջանում)], հայ սովետական տըն– տեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1981), պրոֆե– սոր (1984)։ ՍՄԿԿ անդամ 1967-ից։ 1961-ին ավարտել է Երևանի համալսարանի տըն– տեսագիտ․ ֆակուլտետը։ 1964–70-ին՝ ՀՍՍՀ ԴԱ տնտեսագիտության ինստիտու– տի գիտաշխատող, 1970-ից՝ ՍՍՀՍ պետ– պլանի պլանավորման և նորմատիվների ԴՀԻ–ի հայկ․ մասնաճյուղի սեկտորի, 1979-ից՝ բաժնի վարիչ։ Դիտ․ աշխատու– թյունները վերաբերում են արտադրան– քի որակի բարելավման, գիտատեխ․ առա– ջադիմության, արտադրության, աշխա– տանքի և արտադրանքի որակի կառավար– ման պրոբլեմների գիտ․ մշակման և գործ– նական կիրառման հարցերին։ Մշակել է արտադրանքի որակի կառավարման հան– րապետ․ համակարգը, որը ներդրվել է ՀՍՍՀ Ժող․ տնտեսության մեջ։ Երկ․ Արտադրանքի որակը և նրա բարելավ– ման հիմնական գործոնները, Ե․, 1968։ Ար– տադրանքի որակի կառավարման պրոբլեմ– ները, Ե․, 1977։ Управление качеством про– дукции։ Вопросы организации (региональ– ный аспект), М․, 1984․
ՕՐԴՏԱՆ Միքայել Բախշիի (ծն․ 27․9․ 1928, Դորիս), հայ սովետական քիմիկոս, քիմ․ գիտ․ դ–ր (1968), պրոֆ․ (1970)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ Ավարտել է Երևա– նի համալսարանի քիմ․ ֆակ–ը (1953)։ Աշխատել է ՀՍՍՀ ԴԱ օրգ․ քիմիայի և հայքիմնախագիծ (1959–68, Երևան) ինստ–ներում։ 1969-ից Երևանի բժշկ․ ինստ–ի օրգ․ և ֆիզկոլոիդ քիմիայի (1980-ից՝ դեղագործական, թունաբանա– կան, օրգ․ և ֆիզկոլոիդ քիմիայի) ամբիո– նի վարիչն է։ Կազմակերպել (1976) և ղեկավարում է ամբիոնի ճյուղային լաբո– րատորիան։ Հիմնական աշխատանքները նվիրված են պենտենների հիդրոկոնդենս– ման, ածխաջրածինների կարբալկօքսիլ– ման ռեակցիաների հետազոտմանը։ Մշա– կել է ճյուղավորված կարբոնաթթուների ստացման բարձր ճնշումներ չպահանջող եղանակ։ Առաջարկել է սինթետիկ կաու– չուկի թավւոններից (սպիրտի և պոլիվի– նիլացետատի արտադրության թափոն– ներից) քացախաթթվի և մեթանոլի ստաց– ման եղանակներ (1960-ին ներդրվել է Սևերո–Դոնեցկի քիմ․ կոմբինատում՝ տարեկան 50 հզ․ տոննա)։ Զբաղվում է կենսաբանորեն ակտիվ պորֆիրինների սինթեզով և ուսումնասիրությամբ։ Աշ– խատակիցների հետ սինթեզել է արյան ճնշումը և պսակաձև անոթների դիմա– դրողականությունն իջեցնող և հակա– ջղաձգային հատկություններ ունեցող նյու– թեր։
ՕՐԴՈՎԻԿԻ ԺԱՄԱՆԱԿԱՇՐՋԱՆ (համա– կարգ, Փուլ), օ ր դ ո վ ի կ, էցաւեոզոյան դարաշրջանի երկրորդ փուլը։ Հւսջորդում է քեմբրիի ժամանակաշրջանին և նախոր– դում սիչուրի ժամանակաշրջանին։ Ընդ– գրկում է մ․ թ․ ա․ 500–440 մլն տարի ժա– մանակահատվածը։ Սահմանել է անգլ․ երկրաբան Ռ․ Մուրչիսոնը՝ 1835-ին։ Ան– վանումն առաջարկել է անգլ․ ․ երկրաբան Չ․ Լապուորթը (1879), ըստ Օւելսի տա– րածքում բնակված հին ցեղի՝ օրդովիկ– ների։ Որպես ինքնուրույն ժամանակա–