Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/593

Այս էջը սրբագրված չէ

Նիկոմեդիա և Ռուսաստան։ Մեծ եղեռնի նախօրեին Օ․ գ–ում ապրում էր ավելի քան 10 հզ․ հայ։ Նրանց մեծ մասը զոհվել է 1915–18-ին, թուրք, կառավարության կազմակերպած կոտորածների ժամանակ։ Փրկվածները տարագրվել են տարբեր եր– կըրներ։ Օ․ գ–ի հայաբնակ գյուղերը (1915)․ Ալաճաթամ, Բազարսու, Բամպոլքլու, Ւա– ճողլու, խոշկելյուր, Ղաթըր, Ղաթկեր, Ղուշչի, Մուսագըրք, Ցաղլըխ, Չամաշ, Չամպաշի, Չավուշլար, Չոգտամ, Պերշեմ– բե, Պուլթան, Աալլար, Սայաճա, Տեփե, Ուլուբեյ, Քերիզդերե, Օրդու, Ֆոսրունա։ Գրկ․ Աղանյանց Գ․, Դիվան հայոց պատմության, գիրք 13, Թ․, 1915։ Ծ ո ց ի կ– յ ա ն Ս․, Արևմտահայ աշխարհ, Նյու Ցորք, 1947։ И․ Մեչքոնյան

ՕՐԵԳՈՆ (Oregon), նահանգ ԱՄՆ–ում, խաղաղ օվկիանոսի ափին։ Տարածությու– նը 251,2 հզ․ կւէ2 է, բն․՝ 2662 հզ․ (1983)։ Վարչական կենտրոնը՝ Սեյլեմ, տնտ․ խո– շոր կենտրոնը և նավահանգիստը՝ Պորտ– լենդ։ Բնափայտի պաշարներով և մթեր– մամբ երկրում գրավում է 1-ին տեղը։

ՕՐԵՒՈՎՈ, գյուղ Աբխազ․ ԻՍՍՀ Գագրա– յի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հս–արմ․։ Բնակչությունը՝ հայեր, աբխազներ, վրա– ցիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի, ցիտրուսա– յին կուլտուրաների մշակությամբ, այգե– գործությամբ, անասնապահությամբ, մեղ– վաբուծությամբ։ Ունի հայկ․ ութամյա դպրոց, գրադարան, ակումբ, բուժկայան։ Հայերը եկել են Սամսունի շրջակա գյու– ղերից, 1917-ին։

ՕՐԵՒՈՎՈ–ձՈՒԷՎՈ, քաղաք, ՌՍՖՍՀ Մոսկվայի մարզի Օրեխովո–Զուևո շրջանի կննտրոնը։ Գտնվում է Կլյազմա գետի ափին։ Երկաթուղային հանգույց է։ 136 հզ․ բն․ (1985)։ Տեքստիլ արդյունաբերության կենտրոն է։ Զարգացած են նաև մեքենա– շինությունը,․ քիմ․, շինանյութերի արդյու– նաբերությունը։ Ունի մանկավարժ, ինստ․, տեխնիկումներ, ուսումնարաններ, դրա– մատիկական թատրոն, պատմահեղափո– խական թանգարան։ 1970-ին պարգևատըր– վել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով։ Կազմավորվել է Օրեխովո, Զուևո, Նիկոլսկոյե Դուբրովկա բնակա– վայրերի միացումից։ Օ–Զ․ է անվանվել 1917-ին։

ՕՐԵՆԲՈՒՐԳ (1938–57-ը՝ Չկալով), քա– ղաք, ՌՍՖՍՀ Օրենբուրգի մարզի վարչա– կան կենտրոնը։ Գտնվում է Ուրալ գետի ափին։ Երկաթուղային հանգույց է, արդ․ կենտրոն։ 527 հզ․ բն․ (1986)։ Արդյունա– բերության առաջատար ճյուղերն են գա– զարդյունահանումն ու գա զա վերա մշա– կումը («Սոյուզ» գազատարի սկիզբն է), մեքենաշինությունն ու մետաղամշակու– մը։ Օ–ում կա 4 բուհ, 17 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն (այդ թվում՝ տեխնիկումներ), 3 թատրոն, 2 թանգարան։ Հիմնադրվել է 1735-ին, ներկայիս Օրսկ քաղաքի տեղում։ 1740– 1743-ին Ուրալ գետի հոսանքով քաղաքն ընդարձակվել և տեղափոխվել է։

ՕՐԵՆԲՈԻՐԳԻ Ս՚ԱՐձ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1934-ի դեկտ․ 7-ին (1938– 1957-ը՝ Չկալովի մարզ)։ Տարածությունը 124 հզ․ կմ2 է, բն․՝ 2126 հզ․ (1983)։ Բա– ժանված է 35 վարչական շրջանի, ունի 12 քաղաք, 23 քտա։ Վարչական կենտրո– նը՝ Օրենբուրգ։ Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով (1956, 1968)։ Բնությունը։ Օ․ մ․ գտնվում է Հվ․ Ուրա– լի նախալեռներում, տաՓասաանային, մասամբ՝ անտառատափաստանային զո– նաներում։ Մակերևույթը հարթավայրա– յին է, տեղ–տեղ կտրտված։ Մարզի արմ․ մասը զբաղեցնում են Օրենբուրգի տա– Փաստանն ու Օբշչի Սիրթի ուվալները, արլ–ում տարածվում են Գուբեռլինյան լեռները (500–600 մ բարձրություններով), Անդրուրալյան հարթավայրն ու Տուրգա– յան սարավանդի արմ․ ծայրամասը։ Օ․ մ․ հարուստ է գազի, նավթի, աղի, այրվող թերթաքարերի, սև ու գունավոր մետաղ– ների հանքավայրերով։ Կլիման խիստ ցամաքային է, չորային (առավելապես արլ–ում և հվ–արլ–ում)։ Զմեռը ցուրտ ու սակավաձյուն է, երբեմն՝ ձնաբքերով։ Ամառը շոգ է, հաճախակի են խորշակնե– րը։ Հունվարի միջին ջերմաստիճանը –14°Շ–ից (արմ–ում) մինչև – 18°C է (արլ–ում), հուլիսինը՝ 19°Շ–ից (հս–ում) 22°C (հվ–ում)։ Տարեկան տեղումները 300–450 մմ են։ Գլխավոր գետը ուրալն է՝ Աակմարա, Օր, Մեծ Կումակ, Իլեկ վտակներով։ Հս–արմ–ում հոսում են Սա– մարայի, Կամայի, Բելայայի վտակները։ Հվ–արլ–ում կան անհոսք լճեր (Շալկար, Եգա, Կարա ևն)։ Տիրապետում են սևա– հողերը, տարալվացված մուգ շագանակա– գույն, մասամբ աղուտային հողերը։ Ան– տառապատ է տարածքի մոտ 4% –ը։ Մար– զի սահմաններում է Բուզուլուկի թավու– տը։ Կենդանիներից կան աղվես, նապաս– տակ, կրծողներ։