Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/615

Այս էջը սրբագրված չէ

րոսապատոԼմ ասքեր՝ ազատագրական կռիվներից ու ժամանակի անցքերից, ձըգ– տելով բարձրացնել ազգ․ ոգին ժող․ զանգ– վածների մեշ։ Ֆ–ի լեզուն մաքուր գրական հայերենն Է՝ համեմված կենդանի լեզվի բաո ու բանով։ Աշուղի թուրք, երգերը մո– ռացվել են։ Ֆ․ Ալեքսանդրապոլի աշուղ– ների վերշին տաղանդավոր ներկայացու– ցիչն Է։ Երկ․ Երգիչ Ֆահրատի ուլբերն ու հառաչ– ները, Ալեքսանդրապոլ, 1908։ Կ․ Դուրգարյան ՖԱ Մ ՎԱՆ ԴՌՆԳ (Pham ․Van Dong) (ծն 1906), վիետնամական քաղ․ և պետ․ գոր– ծիչ։ Ծնվել է գյուղացու ընտանիքում։ Սո– վորել է Հս^նոյի կոլեջում։ Պատանի հա– սակից մասնակցել է հեղափոխ․ պայքա– րին։ 1925-իէւ մտել է Վիետնամի հեղափոխ․ երիտասարդության ընկերության մեշ։ 1930-ից Վիթտնամի կոմունիստական կու– սակցության անդամ։ 1929-ին ֆրանս․ գաղութային իշխանությունների կողմից ձերբակալվել և դատապարտվել է 10-ամյա բանտարկության։ 1936-ին Ֆրանսիայում Ֆամ Վան Դոնգ ժող․ ճակատի կառավարության իշխանու– թյան գլուխ անցնելուց հետո ազատվել է բանտից։ 1941-ին Վիետնամի անկախու– թյան համար պայքարի լիգայի (Վիհա– մին) կազմակերպիչներից էր։ 1941– 1945-ին մասնակցել է Հս․ Վիետնամում հեղափոխ․ բազաների ստեղծմանը։ 1945-ին՝ Վիետնամի ազատագրության Ազգ․ կոմիտեի անդամ, Օգոստոսյան հե– ղափոխությունից (1945) հետո՝ մինիստր ՎԴՀ–ի ժամանակավոր կառավարության կազմում։ 1946–49-ին եղել է կոմկուսի ԿԿ–ի և ՎԴՀ–ի կառավարության հատուկ ներկայացոէցիչը Կենտր․ Վիետնամում։ 1949–55-ի1՝ ՎԴՀ–ի պրեմիեր մինիստրի տեղակալ, միաժամանակ 1954-ի օգոս– տոսից՝ արտաքին գործերի մինիստր։ 1955-ի սեպտեմբերից՝ ՎԴՀ–ի պրեմիեր մինիստր և միաժամանակ (մինչև 1961-ը) արտաքին գործերի մինիստր։ 1976-ի հու– լիսից՝ Վիետնամի Սոցիալիստական Հան– րապետության կառավարության պրեմիեր մինիստր, 1981 –86-ին՝ ՎՍՀ–իՄինիստր– ների խորհրդի նախագահ։ 1951-ից՝ Վիետ– նամի աշխատավորների կուսակցության ԿԿ–ի քաղբյուրոյի, 1976-ից՝ Վիետնամի կոմկուսի ԿԿ–ի քաղբյուրոյի անդամ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղա– փոխության շքանշանով (1986)։ ՖԱԱ՜ ՏՈՒԱՆ (Pham Tuan) (ծն․ 1947), Վիետնամի Սոցիալիստական Հանրապե– տության տիեզերագնաց–օդաչու, Վիետ– նամի Սոցիալիստական Հանրապետու– թյան Զինված ուժերի (1972) և Աշխատան– քի (1980) 1^երոս, Սովետական Միության հերոս (1980), գնդապետ։ Վիետնամի կո– մունիստական կուսակցության անդամ 1968-ից։ 1979-ից Չու․ Ա․ Դագարինի անվ․ տիեզերագնացների պատրաստման կենտ– րոնում անցել է «Ինտերկոսմոս» ծրագրով՝ «Մոյուզ» տիեզերանավով և «Սալյուտ* ուղեծրակայանով թռիչքների ուսուցման դասընթացը։ 1980-ի հուլիսի 23-ին, Վիետ– նամում առաջինը, Վ․ Վ․ Գորբաւոկոյի հետ, որպես հետազոտող տիեզերագնաց, թռիչք է կատարել <Սոյուզ–37> տիեզերա– նավով։ Հուլիսի 24-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6»–«Սոյուգ–36» (տիե– զերագնացներ Լ․ Ի․ Պուկով, Վ․ Վ․ Ռյու– մին) ուղեծրային համալիրին։ Ֆ․ (Վ․ Վ․ Դորբատկոյի հետ) վայրէջք է կատարել հուլիսի 31-ին, «Սոյուզ–36» տիեզերանա– վով։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով։

ՖՍՏԱՆՍ (Fajans) Կազիմիր (1887– 1975), ամերիկյան ֆիզ՜քիմիկոս, ՍՍՀՄ ԴԱ արտասահմանյան թղթ․ անդամ (1924-ից)։ Ծնվել է Լեհաստանում, 1936-ից ապրել է ԱՄՆ–ում։ Ավարտել է (1907) Լայպցիգի համալսարանը, կատարելա– գործվել Հայդելբերգի և Մանչեստրի հա– մալսարաններում։ Դասավանդել է Կարլս– րուեի բարձրագույն տեխն․ դպրոցում (1911 – 17), Մյունխենի (1917–35), Մի– չիգանի (1936–57) համալսարանների պրոֆեսոր։ Դիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ռադիոքի– միայի, լուծույթների տեսության և ադ– սորբման հարցերին։ Հայտնաբերել է մի շարք ռադիոակտիվ իզոտոպներ, ձևա– կերպել (Ֆ․ Սոդդքւի հետ միաժամանակ) ւոեղւսշարժւէաև կանոնը և ռադիոակտիվ տարրերի համատեղ նստեցման՝ Ֆ ա– յ ա ն ս ի–պ ա ն և տ ի կանոնը։

ՖԱՅՅՈՒՄ, 1․ էլ Ֆայյում, Մեդի– նեա էլ Ֆայյում, քաղաք Եգիպտո– սում, էլ Ֆայյում օազիսում, Ֆայյում մու– հաֆազի վարչական կենտրոնը։ 167 հզ․ բն․ (1976)։ Ունի երկաթուղային կայարան։ Կան տեքստիլ, սննդի, կաշվի արդյունա– բերության ձեռնարկություններ։ Դյուղա– տնտ․ շրշանի կենտրոն է։ 2․ Օազիս Եգիպտոսում, Լիբիական անապատի արլ–ում։ Դտնվում է տեկտո– նական իջվածքում, ծովի մակարդակից 43 մ ցածր։ Կենտրոնում Բիրկետ Կարուն աղի լիճն է։ Բնակչությունն զբաղվում է բամբակենու, հացահատիկի, ընդավոր– ների, փյունիկյան արմավենու մշակու– թյամբ և արհեստներով։ Կան պալեոլիթի և նեոլիթի կեցավայրեր։ 1887-ին Ֆ․ օազիսում հայտնաբերվել են հոգեհանգստյան գեղանկարչական դի– մանկարներ, այսպես կոչված՝ Ֆ ա յ– յումյան դիմանկարներ։ Դը– րանք ստեղծվել են Հին Եգիպտոսում, ւէոմանկարչության տեխնիկայով, տախ– տակի վրա, որն ապա դրվել է մումիային փաթաթված բինտերի մեշ, դեմքի տեղում։ Վաղ շրշանի Ֆայյումյան դիմանկարների մի մասը նկարվել են կտավի վրա։

ՖԱՅՍԱԼ I, Ֆ և J U Ш լ (1883-1933), Սիրիայի (1920-ին) և Իրաքի (1921–33-ին) թագավոր։ Հաշիմյանների դինաստիայից։ Առաշին համաշխարհային պատերազմի (1914–18) ժամանակ ամիրա Ֆ․ գլխավո– րել է արաբ, ապստամբների հս․ բանակը, որը 1918-ին թուրքերից ազատագրել է Սիրիայի և Անդրհորդանանի տարածքը։ 1918– 20-ին Ֆ․ գլխավորել է Սիրիայի արաբ, վարչությունը, 1920-ի մարտին հըո– չակվել Սիրիայի թագավոր։ Սիրիայի ֆրանււ․ օկուպացիայից հետո, 1920-ի հու– լիսի վերջին, վտարվել է երկրից։ 1921-ի օգոսս ոսին անգլ․ գաղութային իշխանու– թյունների աջակցությամբ հռչակվել է իրաքԱ թագավոր։ Հենվելով ֆեոդալակալ– վածա յփրական շրջանակների վրա՝ վարել է հետադիմական քաղաքականություն։ ՖԱՅՍ ԱԼ II, Ֆ և J Ա Ш լ (1935–1958), Իրաքի թագավոր 1939-ից։ Հաշիմյանների դինաստիայից։ Մինչև չափահաս դառնա– լը (1953) երկիրը կառավարել է խնամա– կալ Աբդուլ Իլլահը։ Ֆ․ II գտնվել է Աբ– դուլ Իլլահի և հետադեմ պետ․ գործիչ Մա– իդ Նւււրիի անգլիամետ հետադեմ խմբա– վորման ազդեցության տակ։ Մպանվել է 1958-ի իրաքյան հեղափոխության ժամա– նակ։

ՖԱՆԱԳՈՐԻՅՍԿՈՅԵ, գյուղ ՌՍՖՍՀ Կրաս– նոդարի երկրամասի Բելորեչենսկի շրջա– նում։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ։ Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, բանջարաբոստանային կուլ– տուրաների մշակությամբ, այգեգործու– թյամբ, անտառատնտեսությամբ։ Ունի տարրական դպրոց, ակումբ–կինո, բուժ– կայան։ Հիմնադրել են Սամսունի շրջակա գյուղերից եկած հայերը, 1869-ին։

ՖԱՆԱՐձՅԱՆ Բարդուղիմեոս Արտեմի [(20․8)․1․9․1898, Ախալցխա –9․4․1976, Երևան)], հայ սովետական ռենտգենաբան, ՀՍՍՀ ռենտգենառադիո–ուռուցքաբանա– կան ծառայության հիմնադիրը, ՀՍՍՀ ԴԱ ակադեմիկոս (1956), ՍՍՀՄ ԲԴԱ թղթա– կից անդամ (1960), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1940)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարփել է Բաքվի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1924)։ 1936-ից՝ Երևանի բժշկ․ ինստ–ի ռենտգենաբանության ամ– բիոնի վարիչ։ 1946-ից՝ իր նախաձեռնու– թյամբ կազմակերպված ՀՍՍՀ առողջա– պահության մինիստրության ռենտգենա– բանության և ուռուցքաբանության (1977-ից՝ Բ․ Ա․Ֆանարջյանի անվ․) ԴՀԻ–ի դիրեկտոր։ ՀՍՍՀ ԴԱ նախագահության անդամ, կենսբ․ (1956–59), բժշկ․ (1960– 1963) գիտությունների բաժանմունքների ակադեմիկոս–քարտուղար։ Դիտական աշ– խատանքները վերաբերում են ստամոքսի (քաղցկեղ, խոց, բորբոքումներ), բարակ և հաստ աղիքների, սրտի, թոքերի (քաղց– կեղ, տուբերկուլոզ, թոքամզաբորբ, աթե– լեկտազ, սիլիկոզ), ոսկրային համակար– գի հիվանդությունների ոենտգենախտա– բանությանը, իոնացնող ճառագայթների կենսբԼ ազդեցության և չարորակ ուռուցք– ների բուժման հարցերին։ Բացահայտել է ռենտգենյան ախտորոշմամբ 12-մատնյա աղիքի խոցի դիրքը որոշելու՝ «Բ․ Ա․ Ֆա– նարջյանի օրինաչափությունը»։ Ֆ–ի նա– խաձեռնությամբ կազմակերպվել են նաև հանրապետական ուռուցքաբանական դիսպանսերը, ռադիոկենսաբանության բաժանմունքը, սրտաբանության ԴՀԻ–ն։ Եղել է «էքսպերիմենտալ և կլինիկական բժշկության հանդեսի» խմբագիրը, ռենտ– գենաբանների, ոադիոլոգների և ուռուց– քաբանների գիտ․ ընկերության, ինչպես նաև համամիութենական մի շարք գիտ․ ըն–