Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/619

Այս էջը սրբագրված չէ

կես) հնագիա․ մշակույթ։ Տարածված է Մերձբալթիկայից մինչև Վոլգա–Կամա, կենտրոնը՝ Վոլգա–Օկա միջագետքը։ Անվանվել է ըսա Ցարոսլավլի մարզի Դա– նիլովի շրջպնի Ֆաայանովո գյուղի մոա գտնվող դամբարանադաշտի։ Հիմնական հուշարձաններն են սովորաբար բլուր– ների վրա գտնվող հիմնահողային դամ– բարաններն ու տոհմային գերեզմանոց– ները։ Դամբարաններից հայտնաբերվել են զենքեր! (քարե ու պղնձե կացիններ, նիզակների շեղբեր, նետասլաքներ ևն), ոսկրե, քարե, սակավ՝ պղնձե գործիքներ (սեպաձև կացիններ, դանակներ, ասեղ– ներ ևն), զարդեր, բազմաթիվ կավանոթ– ներ ևն։ Ֆ․ մ–ի ցեղերն զբաղվել են հիմ– նականում անասնապահությամբ (խոզ, ոչխար, ձի, խոշոր եղջերավորներ), հա– վանաբար՝ նաև երկրագործությամբ։ Որ– սորդությունը, ձկնորսությունն ու հավաք– չությունը ունեցել են օժանդակ նշանակու– թյուն։ Տոհմավագների դամբարանները տարբերվել են չափերով ու գույքի հա– րըստությամբ։ Գրկ․ Крайнов Д․ А․, Древнейшая ис– тория Bornlo– Окского междуречья․ Фатья- новская культура II тыс․ до н․ э․, М-, 1972․

ՖԱՐԱԲԻ, ալ Ֆարաբի Աբու Նասր իբն Մուհամմադ (870–950), փիլիսոփա, հանրագիտակ մտածող, արլ․ արիստոտե– լականության խոշորագույն ներկայացու– ցիչներից։ Մեկնել է Արիստոտելի և Պլա– տոնի երկերը։ Ստացել է «Երկրորդ ուսու– ցիչ» (այսինքն՝ Արիստոտելից հետո երկ– րորդ) պատվանունը։ Ծնվել է Ֆարաբ քա– ղաքում (էյիրդարյայի ափին)։ Միահյոէսելով արիստոտելականու– թյունն ույ Էմանացիայի (արտազեղման) մասին նեոպլատոնական ուսմունքը և հիմնվելով իսլամի դոգմաների վրա՝ Ֆ․ ստեղծել է փիլ․ կուռ և ինքնուրույն հա– մակարգ։ Ֆ–ի բարոյագիտ․ իդեալը իմա– ցություն ձեռք բերելը և բարոյական կա– տարելության հասնելն Է։ Անձնավորու– թյան ներդաշնակ զարգացման հիմքը ինտելեկտուալ և բարոյական արժեքների միասնությունն Է։ Մարդուն տիեզերքի հետ հարաբերակցելու իր ձգտումը Ֆ․ հիմնավորել է միկրոկոսմոսի (մարդ) և մակրոկոսմոսի (տիեզերք) կառուցված– քային նույնացման միջոցով։ Առաջինը մուսուլմանական աշխարհում Ֆ․ փորձել է փիլ–յան օգնությամբ իմաս– տավորել ֆեոդ, հասարակության քաղ․ և բարոյական վիճակը։ Ֆ–ի հայացքները մեծապես ազդել են Աբու Ալի իբն Սինա– յի, Իբն Բաջէսյի, Իբն Ռուշդի, ինչպես նաև միջնադարյան Արմ․ Եվրոպայի գի– տության և փիլ–յան վրա։ Երկ․ Философские трактаты, Алма-Ата, 1970; Математические трактаты, Алма-Ата, 1972; Сойиально-этические трактаты, Алма- Ата, 1973; Логические трактаты, Алма-Ата, 1975; О разуме и науке, Алма-Ата, 1975․ Гафуров Б․ Г․, К а с ы м ж а- н о в А․ X․, Аль-Фараби в истории культу– ры, М․, 1975; Аль-Фараби․ Научное твор– чество, Сб․ ст․, М․, 1975; Rescher N․, Al-Farabi․ An Annotated Bibliography, Pit– tsburg, 1962․ Դ, Հովհաննիսյան

ՖԱՐՍԴ (Մ․ Ֆարադեյի անունով), Էլեկ– տրաունակության միավորը Միավորների միշազգային համակարգում և գործնական միավորների համակարգում (ՄԿՎԱ)։ Նը– շանակվում է ֆ (միջազգային նշանակու– մը՝ F)։ 1 ֆ կոնդենսատորի այն ունակու– թյունն է, որի դեպքում 1 կուչոն լիցքը կոնդենսատորի շրջադիրների վրա ստեղ– ծում է 1 վոչւո պոտենցիալների տարբե– րություն։ 1 «£>=9 • 1011 սմ (ՍԴՎ սիմետրիկ համակարգի և ՍԴՎէ համակարգի միա– վոր)=10՜9 ՍԳՎՄ միավոր։ Գործնակա– նում հաճախ օգտագործում են միկրո– ֆարադ (մկֆ% jj․F), 1 մկֆ= 10~՜6 ֆ, և պիկոֆարադ (ւցֆ, pF), 1 ս/ֆ= 10՜12 ֆ միավորները։- ՖԱՐՍ,ԴԱՉԱՓ, անմիջական հաշվանքով սարք՝ էլեկտրաունակությունը չափելու համար։ Տարբերում են էլեկտրադինամի– կական և էլեկտրամագնիսական (նկ․) էլեկտրա– մագնիսա– կան ֆ ա ր ա– դ ա չ ա փ ի ․ սխեմա․ U–Փո– փոխական լարման աղբյուր, և Կշ–անշարժ կո– ճեր, Fi և F2–ֆե– ռոմագնիսական միջուկներ, С|ц|–նմու շային կոնդենսատոր, Cx–չաՓվող ունա– կություն Ֆ–եր, որոնցում որպես չափիչ մեխանիզմ օգտագործվում է ւոգոմեւորը։ Չափումնե– րի սխալանքը 1–4% է։

ՖԱՐԱԴԵՅ (Faraday) Մայքլ (1791 – 1867), անգլիացի ֆիզիկոս և քիմիկոս, էլեկտրա– մագնիսական դաշտի մասին ուսմունքի հիմնադիր։ Լոնդոնի թագավորական ըն– կերության անդամ (1824)։ Ծնվել է դարբ– նի ընտանիքում։ Սովորել է տարրական դպրոցում, այնուհետև զբաղվել ինքնա– կրթությամբ։ 1813-ին դարձել է Հ․ ԴԱիի ասիստենտը Լոնդոնի թագավորական ինստ–ում, 1825-ից՝ նույն ինստ–ի լաբորա– տորիայի դիրեկտոր, 1833–62-ին՝ քի– միայի ամբիոնի պրոֆեսոր։ Աշխատանք– ները նվիրված են էլեկտրականությանը, մագնիսականությանը, մագնիսաօպտի–4 կային, էլեկտրաքիմիային։ 1821-ին առա– ջինն է հայտնաբերել մագնիսի պտույտը հոսանքակիր հաղորդիչի շուրջը և հակա– ռակը՝ հոսանքակիր հաղորդիչի պտույտը մագնիսի շուրջը։ Հետագա տասը տարինե– րի ընթացքում Ֆ․ փորձել է «մագնիսակա– նությունը փոխակերպել էլեկտրականու– թյան»։ Նրա հետազոտությունները հա– ջողությամբ ավարտվել են 1831-ին՝ էչեկ– ւորամագնիսական ինդուկցիայի հայտնա– գործությամբ, որից հետո նա շարունակել է այդ երևույթի մանրամասն ուսումնասի– րումը, արտածել օրենքները, հետազոտել ինքնինդուկցիայի երևույթը, հայտնագոր– ծել (1835) շղթայի միացման և անջատման ժամանակ առաջացող էքստրահոսանք– ները և պարզել դրանց ուղղությունը։ Ֆ․ նոր գաղափարներ է առաջ քաշել հոսան– քի և մագնիսականության բնույթի, տար– բեր միջավայրերում հաղորդականության մեխանիզմի մասին ևն։ Ապացուցել է էլեկտրականության տարբեր տեսակնե– րի («կենդանական», «մագնիսական», շը– Մ․ Ֆարադեյ Փում]ւց առաջացող) նույնությունը։ Հե– տազոտել է էլեկտրոլիզի երևույթը, հայտ– նագործել դրա օրենքները (1833–34, տես Ֆարադեյի օրենքներ)։ 1840-ին, էներ– գիայի պահպանման օրենքի հայտնա– դործումից էլ առաջ, նա արտահայտել է բնության «ուժերի» (էներգիայի տարբեր տեաււկների) միասնության և փոխադարձ փոխակերպումների գաղափարը։ Նա մու– ծել է ուժագծերի պատկերացումը՝ ըն– դունելով դրանց ֆիզիկ, գոյությունը։ էլեկ– տրական և մագնիսական դաշտերի վե– րաբւրյալ Ֆ–ի գաղափարները մեծ ազ– դեցություն են ունեցել ողջ ֆիզիկայի զարգացման վրա։ 1832-ին Ֆ․ այն միտքն է արտահայտել, թե էլեկտրամագնիսա– կան փոխազդեցությունների տարածումը վերջավոր արագությամբ տեղի ունեցող ալիքային պրոցես է։ 1845-ին, հետազոտե– լով տարբեր նյութերի մագնիսական հատ– կությունները, հայտնագործել է ւցարա– մագնիսականության և դիամագնիսակա– նության երևույթները։ Նույն թվականին հայտնաբերել է լույսի բևեռացման հար– թության պտույտը մագնիսական դաշ– տում (Ֆարադեյի երևույթ), երևույթ, որը հետագայում դարձել է լույսի էլեկտրա– մագնիսական տեսության (Զ․ Մաքսվել) ապացույցը։ Ֆ–ի հայտնագործությունները լայն ճա– նաչում են գտել գիտական աշխարհում։ Նրա գաղափարները աոաջինը մաթ․ լեզ– վի է Փոխադրել Ջ․ Մաքսվելը։ Ֆ–ի մեծ ավանդը գիտության զարգացման գործում բարձր են գնահատել Ֆ․ էնգելսը, Ա․ Գ․ Մտոլետովը և ուրիշներ։ Ֆ–ի անունով են կոչվել մի շարք օրենքներ, երևույթներ, ֆիզիկ, մեծությունների միավորներ (ֆա– րաո, Ֆարադեյի թիվ, Ֆարադեյի գչան ևն)[ Եղել է Պետերբուրգի ԳԱ անդամ (1830)։ Երկ․ Մոմի պատմությունը, Ե․, 1984։ Экс– периментальные исследования по электри– честву, т․ 1–3, [М․], 1947–59․ Գոկ․ Кудрявцев П․ С․, Фарадей, M․J 1969․

ՖԱՐԱԴԵՅԻ ԳԼԱՆ (Մ․ Ֆարադեյի անու– նով), սնամեջ բաժականման հաղորդիչ։ Ֆարադեյը փորձով ցույց է տվել, որ այդ– պիսի հաղորդիչի ներսում էլեկտրական դաշտը բացակայում է՝ անկախ հաղոր– դիչի լիցքից և արտաքին էլեկտրական դաշտից։ Ֆ․ գ–ի ներսում տեղավորված չափիչ սարքերը պաշտպանված են ար– տաքին էլեկտրական և մագնիսական (եթե գլանը երկաթյա է) դաշտերի ազդե– ցությունից։ Եթե Ֆ․ գ–ի ներքին մակերե– վույթի վրա ինչ–որ կերպ էլեկտրական լիցքեր են հայտնվում, ապա դրանք անց– նում են գլանի արտաքին մակերևույթ, լիցքերի մեծությունը կարելի է չափել՝