Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/625

Այս էջը սրբագրված չէ

սուլյուններ, նորաձևությանը վերաբերող հաղորդումներ, հանելուկներ, այսինքն՝ ո՝չ քաղ․ և ո՝չ էլ պաշտոնական նյութեր։ Ֆ․ խորագրի տակ տպագրվել են նույնիսկ վեպեր (է․ Սյուի «Փարիզի գաղտնիքները», Ա․ Դյումայ[ւ «Երեք հրացանակիրներ»-ը)․ դրանով սկզբնավորվել է «վեպ–ֆելիետո– նը»։ Սոցիալ․ և քաղ․ մոտիվներով ներթա– փանցված Ֆ․ ստեղծվել է Ֆրանս, մեծ հե– ղափոխության շրջանում (Կ․ Դեմուլենի, Լուստալոյէ, ժ․ Մարատի պամֆլետները, հոդվածները)։ Քաղ․ Ֆ–ի ժանրի զարգա– ցումը Արևմուտքում կապված է է․ Բյոռ– նեի, Հ․ Հփւյնեի, Վ․ Ա․ Ռոշֆորի և այլ անունների հետ։ 20-ական թթ․ և 30-ական թթ․ սկզբի սո– վետական Ֆ․ զարգացրել է ռուս, առաջա– վոր ֆելիետոնային գրկ–յան ավանդույթ– ները (6ու․ Օլեշա, Մ․ Բուլգակով, Մ․ Զոշ– չենկո, Ի․ Իլֆ և Ե․ Պետրով և այլք)։ Ցուրօրինակ տարատեսակ է (սկսած 20- ական թթ․) միջազգային քաղ․ թեմանե– րով սովեոական Ֆ․ (Վ․ Մայակովսկի, Դ․ Զասլաւխկի, 6ա․ Դալան)։ Հայ գրողներից Ֆ–ներ են գրել Հ․ Պա– րոնյանը, Ե․ Օտյանը, Դ․ Դեմիրճյանը, Լեռ Կամսարը, Ս․ Վահունին և ուրիշներ։

ՖԵԼԻՆԻ (Fellini) Ֆեդերիկո (ծն․ 20․1․ 1920, Ռիմ[ւնի), իտալացի կինոռեժիսոր, սցենարիաւ, նկարիչ։ Որպես նկարիչ աշ– խատակցե] է պատկերազարդ ամսագրե– րին, ապա իբրն սցենարիստ մասնակցել Ռոսսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք» (1945), «Պայզա» ([946) ֆիլմերի ստեղծմանը։ Ա– ռաջին ինքնուրույն ֆիլմն է «Սպիտակ շեյխը» (1952)։ Ֆ․ համաշխարհային ճանաչ– ման է արժանացել «ճանապարհ» ֆիլմով (1954, սովետ, էկրանին՝«Նրանք թափա– ռում էին ճանապարհներին»), որը տոգոր– ված է խու մարդասիրությամբ, մարդկա– յին Փոխըմբռնման ու հոգու բարության կոչով։ Նայն գաղափարներն է արտահայ– տում նաև «Կաբիրիայի գիշերները» կի– նոնկարը (1956)։ ժամանակակից բուրժ․ հասարակության արատներն են քննա– դատվում ^Քաղցր կյանք» (1959) և «Ութ և կես» (1962, Մոսկվայի 3-րդ միջազգա– յին կինոփառատոնի գլխ․ մրցանակ) ֆիլ– մերում, որոնք հագեցած են դառն հեգ– նանքով I; ճշմարտության տառապագին որոնումներով։ Ֆ–ի ստեղծագործությանը բնորոշ «ֆանտաստիկ ռեալիզմը» փոխա– բերական արտահայտչաեղանակը ցայ– տուն դրսևորվել են նաև «Սատիրիկոն» (1969, ըաո Պետրոնիոսի վեպի), «Նվա– գախմբի փորձը» (1979), «Իսկ նավը լո– ղում է» (1983) ֆիլմերում։ Ֆ․ գեղար– վեստա–փիլ․|, բարոյաքաղ․ պրպտումնե– րի նյութ է դարձրել սեփական կյանքի հու– շերը, անձամբ վերապրածը՝ «Մայրիկի բալաները» (1953), «Հռոմ» (1972), «Ամար– կորդ» (П}74, «Ես հիշում եմ»)։ Նկարա– հանել է նաև «Խաբեբան» (1955), «Դոկտոր Անտոնիոյի գայթակղությունը» (1962), «Ջուլիետււն և ոգիները» (1965),«Ծաղրա– ծուները» (1970, հեռուստաֆիլմ), «Կազա– նովա» (1976), «Կանանց քաղաքը» (1980) ևն։ Ֆ–ի ստեղծագործությունը հակասա– կան է, սոցիալ․ բովանդակության սրու– թյամբ հպնդերձ, ելք չգտնելով բուրժ․ հասարակության բարդություններից, նա Ֆ․ Ֆելինի հաճախ ապավինել է կրոն․, վերացական բարոյա–էթիկական կատեգորիաների։ Նրա արտահայտչալեզուն ցայտուն է, գյուտերով հարուստ, խիստ ինքնատիպ։ Ֆ–ի բազմաթիվ ֆիլմեր արժանացել են միշազգային կինոփառատոների բարձր պարգևների։ Երկ․ Делать фильм, пер․ с итал․, М․, 1984․ Գրկ․ С о л о в ь е в а И․, Кино Италии (1945–1960)․ Очерки, М․, 1961; Ф․ Феллини․ Статьи․ Интервью․ Рецензии․ Воспоминания, [пер․ с итал․, М․» 1968]․ է․ Մանուկյան,

ՖԵԼԼԱՀՆԵՐ, ֆալլահն եր (արաբ, ֆալլահ – գյուղացի, հողագործ), արաբ, երկրներում հողագործությամբ զբաղվող գյուղական նստակյաց (ի տարբերություն վաչկատուն և կիսավաչկատուն բեդվին– ների) բնակչությունը։

ՖԵԼԱԱՆ Ֆրիդրիխ Ռոբերտ (1798– 1850), էստոն, գրող և բանահավաք, լու– սավորիչ–դեմոկրատ։ 1825-ին ավարտել է Դորպատի (Տարտու) համալսարանի բժշկ․ ֆակ–ը։ Դորպատում աշխատել է բժիշկ և դասավանդել (էստոներեն, դեղա– բանություն) համալսարանում։ 1838-ին Ֆ–ի նախաձեռնությամբ հիմնվել է էստոն, լեզվի, բանահյուսության և պատմության էստոն, գիտ․ ընկերությունը։ Հավաքել է ժող․ հին զրույցներ դյուցազն Կալևի– պոեգի մասին՝ նպատակ ունենալով կազ– մել միասնական էպոս, սակայն չի հասցը– րել իրականացնել մտահղացումը։ Ֆ–ի մահից հետո նրա մտերիմն ու համախոհը՝ Ֆ․ Ռ․ Կրեյցվաչդը, կազմել և հրատարա– կել է «Կալևիպոեգը» (1857–61)։

ՖԵԼՅԱՆՆԵՐ, ֆեյյաններ (feuil- lants), քաղ․ խմբավորում Ֆրանսիայում Ֆրանս, բուրժ․ մեծ հեղաՓոխության ժա– մանակ։ Ֆ․ 4նիստերը գումարել են մի ժամանակ ֆելյանների կուսակրոն միա– բանությանը պատկանած դահլիճում (այս– տեղից էլ նրանց անվանումը, Ֆ–ի ակում– բի լրիվ անվանումը՝ «Ֆելյանների մոտ նիստեր գումարող սահմանադրության բարեկամների ընկերություն»)։ Ֆ–ի ակում– բը ստեղծել են սահմանադրական–միա– պետական բուրժուազիայի և լիբերալ ազն– վականության ներկայացուցիչները, որոնք դուրս են եկել Տակոբինրսն ւսկումբից՝ համաձայն չլինելով թագավորին գահըն– կեց անելու 1791-ի հուլիսի 16-ին նրանց ընդունած որոշման հետ։ Ֆ–ի ղեկավար– ներից էին Մ․ Լաֆայեթը, Ա․ Բարնավը, Ա․ Լամետը, Ա․ Դյուպորը։ 1791-ի հոկ– տեմբերից մինչև միապետության տապա– լումը (1792-ի օգոստ․ 10) Ֆ․ փաստորեն կառավարող կուսակցություն էին Սահմա– նադիր և Օրենսդիր ժողովներում։ Արտա– հայտել են խոշոր բուրժուազիայի շահերը, դեմ էին հանրապետությանը, ձգտում էին 1791-1 ցենզային սահմանադրության շըր– ջանա յներում ամրապնդել սահմանա– դրական միապետությունը։ Միապետու– թյան տապալումից հետո Ֆ–ի ակումբը դադարել է գոյություն ունենալուց, ան– ցել է հակահեղափոխության կողմը։

ՖԵԼՈԳԵՆ (< հուն․ (peXXog – խցան և ․․․գեն), խցանային կամբիում, բույսերի երկրորդային գոյացնող հյուս– վածք, բաղկացած է վակուոլային, բա– րակ պատերով պարենքիմային բջիջ– ներիդ ։ Բաժանվելով տանգենցիալ (օր– գանի մակերևույթին զուգահեռ) միջնորմ– ներու՝ Ֆ–ի բջիջները դեպի դուրս առա– ջացնում են խցանի, իսկ ներս՝ ֆկոդերմի բջիջներ։ Ֆ․ և նրա ածանցյալներն առա– ջացնում են ւկերիդերմը։ Ընձյուղներում Ֆ․ կուտակվում է էպիդերմիսում (ուռենի, խնձորենի), ենթաէպիդերմային շերտում (հացէնի, թանթրվենի), առաջնային կե– ղևում (հաղարջ, կվենի), կենտրոնական գլանւււմ (խաղող), փշատերև և երկշաքիլ բույա ւրի արմատներում՝ փոխադրող հյուսվածքների շուրջ դասավորված պե– րիցիկլում։ Ծառերի կեղևի առաջացումը պայմանավորված է Ֆ–ի խորը տեղադրու– թյամբ և ներքին պերիդերմի զարգաց– մամբ։ ՖԵԼՈ ԴԵՐՍ՛ (< հուն․ cpeXXog – խցան և бёрди – մաշկ), բույսերի պերիդերւէի ներք]ւն շերտը, որն առաջանում է ֆեչո– գենի բջիջների կիսման հետևանքով։ Ֆ–ի բջիջկերն իրենց ձևով հիշեցնում են ֆե– ւոգենի բջիջներին, իսկ թաղանթների կազմությամբ և պարունակությամբ նը– ման են առաջնային կեղևի պարենքիմա– յին բջիջներին կամ լուբային պարենքի– մին, սակայն դրանցից տարբերվում են ճառագայթաձև դասավորությամբ։ Որոշ բույսերի (օրինակ, սոճու) արմատներում Ֆ․ վեր է ածվում պահեստվող հյուսվածքի։

ՖԵԼՏԵՆ Ցուրի Մատվեևիչ (1730 կամ 1732-^-1801), ռուս ճարտարապետ։ 1754-ից աշխատել է Վ․Վ․Ռասարեոիի մոտ (1760-ից նրա գլխ․ օգնականներից նաև Ձմեռային պալատը կառուցելիս)։ Պետերբուրգի Գե– ղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր (177;-ից, 1789–94-ին՝ դիրեկտոր)։ Փա– րիզի ճարտարապետության թագավորա– կան ակադեմիայի թղթ․ անդամ (1783-ից)։ Կառույցներից են՝ նախկին Ալեքսանդր– յան ինստ․ (1765–75), Եկատերինայի (176*;–71) և Աննայի (1775–79) եկեղե– ցիները, Հին էրմիտաժը (1771–87), Պե– տերգոֆի Մեծ պալատի ինտերիերների (1770-ական թթ․, այդ թվում՝ Գահադահ– լիճը ւ վերափոխումը։ Նախագծել է Նևա– յի առափնյակները (1760-ական թթ․) և Ամաային այգու վանդակորմը (ճարտ․ Պ․ և Եգորովի հետ, 1771–84, երկուսն էլ՝ Պետ յրբուրգում)։

ՖԵՍԻՆԻՋԱՑԻԱ (ֆրանս․ feminisation, < լшտ․femina – կին, էգ), կ ա ն ա ց ի ա– ց ու մ, ի գ ա կ ա ն ա ց ու մ, արական սեռի անհատների օրգանիզմում իգական երկրորդային սեռական հատկանիշների ի հայա գալը։ Նկատվում է արու ձկների, երկ1ենցաղների, թռչունների, կաթնա– սուն կենդանիների և մարդու մոտ։ Փոր– ձառական ճանապարհով Ֆ․ կարելի է առաջացնել ամորձատած արուներին ձը– վարան Փոխպատվաստելով կամ իգական