ւոագա զարգացումն ընթացել է այն զավ– թած թուրք–պարսկ․ տերությունների սո– ցիալ–տնտ․ և քաղ․ կարգերի շրջանակնե րում։ Արլ, Հայաստանը Ռուսաստանին միացվելուց հետո, XIX դ․ 40–50-ական թթ․ այնտէղ խորացել է ֆեոդ, հարաբե րությունների ճգնաժամը, աշխուժացել են քաղաքային կյանքը, արհեստներն ու աոետուրը, աստիճանաբար զարգացել են բուրժ․ հարաբերությունները։ Երկրամա սի սոցիա –տնտ․, մասնավորապես՝ կա պիտալիզմի զարգացմանը նպաստել է այնտեղ անցկացված ռեֆորմը (տես Գյու ղացիական ռեֆորւէ Հայաստանում 1870)։ Հայաստանում Ֆ–ի մնացուկները վերջնա կանապես վերացվել են սովետական կար գերի հասաատմամբ։ Գրկ․ Մսրքս Կ․, Կապիտալիստական արտադրությանը նախորդող ձեերը, Ե․, 1941։ Նույնի, Կապիտալ, հ․ 1–3, Ե․, 1933–49։ Մարքս Կ․ եէնգելս Ֆ․, Կոմունիստա կան կուսսկցության մանիֆեստը, Ե․, 1973։ Էնգելս Ֆ․, Ընտանիքի, մասնավոր սեփա կանության և պետության ծագումը, Ե․, 1965։ Լենին Վ․ Ի․, Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստա ււում, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 3։ Ն ու յ ն ի, Ի՝նչ են «ժողովրդի բարեկամները» U ինչպե՞ս են նրանք մարտնչում սոցիալ– դեմոկրատների դեմ, նույն տեղում, հ․ 1։ Ն ու յ ն ի, Պետության մասին, նույն տեղում, հ․ 39։ Ն ու յ ն ի, ճորտատիրական տնտեսու թյունը գյուղում, նույն տեղում, հ․ 25։ Մ ա– ն ա ն դ յ ս ն Հ․, Ֆեոդալիզմը հին Հայաս տանում, Եւկ․, հ․ 4, Ե․, 1981։ Պ ո դ ո ս յ ա ն Ս․Պ․, Գյուղացիների ճորտացումը և գյուղա ցիական շարժումները Հայաստանում JX– XIII դդ․, Է?․, 1956։ P ա բ ա յ ա ն Լ․ Հ․, ՝՝Հա յաստանի ֆեոդալիզմի դարաշրջանի պատ մության ուսումնասիրությունը սովետահայ պատմագրւսթյան մեջ, Ե․, 1970։ Джава- хишвиЛи И․, Государственный строй древней Грузии и Армении, СПБ, 1905; А д о н ц Н․, Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908; Петрушевский И․ П․, Очерки по истории феодальных отношений в Азербайджане и Армении в XVI–нач․ XIX вв․, JTT․, 1949; Е р е м я н С․ Т․, Опыт периодизации истории Армении эпохи фео дализма, «ВИ», № 7, 1951; История СССР с древнейших времен до наших дней, т․ 1–6, М․, 1966)–68; Новосельцев А․ П․, Пашут 6 В․ Т․, Че ре пнин Л․ В․, Пути развития феодализма (Закавказье, Средняя Азия, Русь, Прибалтика), М․, 1972
ՖԵՈԴՈՐՈՎ Ալեքսեյ Ֆեոդորովիչ (ծն․
1901), սովետական պետ․ և կուսակցական
գործիչ, պարտիզանական շարժման կազ
մակերպիչներից Հայրենական մեծ պա
տերազմի (1941–45-ի) ժամանակ, Սովե
տական Միության կրկնակի հերոս (18․5․
1942 և 4․1․1944), գեներէսլ–մայոր (1943)։
ՍՄԿԿ անդամ 1927-ից։ Կարմիր բանակում
ծառայել է 1920-ից։ 1938-ից՝ ՈԻԿ(բ)Կ
Չեռնիգովի մարզկոմի առաջին քարտու
ղար։ 1{յ41-ի սեպտեմբերից՝ ՈԻԿ(բ)Կ
Չեռնիգովի, 1943-ի մարտից՝ նաև Վոլինի
ընդհատակյա մարզկոմների առաջին
քարտուղար, միաժամանակ՝ Չեռնիգով–
Վոլինյան պարտիզանական միավորման
հրամանատար, որը գործել է Օւկրաինա–
յում, Բետռուսիայում, ՌՍՖՍՀ Բրյանսկի և Օրյոլի (մարզերում (ջոկատներում կռվել
են շատ հայ մարտիկներ)։ 1944–49-ին՝
Ֆ․ ՈԻԿ(ի)Կ Խերսոնի, 1950-ից՝ Իզմայիլի,
1952-ից ժիտոմիրի մարզկոմների առա
ջին քարտուղարն Էր։ 1957–79-ին՝ ՈԻՍՍՀ
սոցիալ․ ապահովության մինիստր։ Ուկ
րաինայի Կոմկուսի ԿԿ անդամ 1938-ից։
ՍՍՀՄ I–X գումարումների Գերագույն
սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 6; Հոկտեմբերյան հեղափոխու
թյան, Սուվորովի, Բոգդան իյմելնիցկու,
Հայրենական պատերազմի I աստիճանի
շքանշաններով։
Գրել է «Ընդհատակյա մարզկոմը գոր
ծում Է» (գիրք 1–2, 1949), «Վերշին ձմե
ռը» (1965) գրքերը։
ՖԵՈԴՈՐՈՎ Եվգրէսֆ Ստեպանովիչ
(1853–1919), Ժամանակակից կառուցված
քային բյուրեղագիտության հիմնադիրնե
րից, պետրոգրաֆ, հանքաբան և երկրա
բան։ Ռուսաստանի ԳԱ ակադեմիկոս
(1919)։ Ֆ․ 1885-ից աշխատել է Երկրա
բանական կոմիտեում։ 1885–90-ին ավար
տել է մի շարք հետազոտություններ բյու
րեղների համաչափության U կառուցված
քի վերաբերյալ, որոնք ամփոփվել են
«Ֆիգուրների (ձևերի) կանոնավոր համա
կարգերի համաչափությունը» դասական
աշխատության (1890) մեշ։ Ֆ․ 1891-ին
հայտնագործեց ունիվերսալ օպտիկական
սեղան (ֆեոդորովյան սեղան), որը հնա
րավորություն ընձեռեց մանրադիտակի
տակ դիտել բյուրեղը տարբեր ուղղու
թյուններով և չափել նրա օպտիկական
հաստատունները։ Հետազոտման Ֆ–ի մը–
շակած այդ մեթոդը հայտնի է որպես
Ֆեոդորովյան մեթոդ։ 1944-ին
ՍՍՀՄ ԳԱ սահմանել է Ե․ Ս․ Ֆեոդորովի
անվ․ մրցանակ։
ՖԵՈԴՈՐՈՎ Իվան, Իվան Ֆեոդո–
րով Մոսկվիտին (մոտ 1510–
1583), գրատպության հիմնադիրը Ռուսաս
տանում և Ուկրաինայում։ 1563-ի ապրիլի
19-ից մինչև 1564-ի մարտի 1-ը տպագրիչ
Պյոտր Մստիսլավեցի հետ ^տպագրել է «Առաքյալը», որը ռուս, առաշին թվագըր–
ված տպագիր գիրքն Է՝ առատ զարդա
նկարված; Ֆ․ ստեղծել է այսպես կոչված
հին տպագիր ոճը։ 1565-ին Ֆ․ ևՄստիսլա–
վեցը Մոսկվայում տպագրել են «ժամա
գիրք» (երկու I հրատարակություն)։
1566-ին, խուսափելով եկեղեց․ հետապըն–
դումներից, նրանք հեռացել են ռուս, պե
տությունից և հաստատվել Լիտվայում։
Զաբլուդովոյում հիմնադրած նոր տպարա
նում 1569-ին տպագրել են «Ուսուցանող
ավետարան», 1570-ին՝ «Աաղմոսագիրք»՝
«ժամագրքով»։ Այնուհետև Ֆ․ տեղափոխ
վել է Լվով, որտեղ 1574-ին տպագրել է «Առաքյալ»-ի նոր հրատարակությունը՝ իր
վերջաբանով։ Նույն թվականին հրէստա–
րակել է «Այբբենարան»՝ ռուս, առաշին
տպագիր դասագիրքը։ Չորրորդ տպարա
նը Ֆ․ հիմնադրել է Օստրոգում, որտեղ
1578-ին հրատարակել է այբբենարան,
1580-ին՝ «Նոր կտակարանը»՝ «Մաղմոսա–
գրքով» / և այբբենական–առարկայական
ցուցիչ՝ «Գիրք պիտոյիցը», 1580–81-ին՝
առաջիս լրիվ սլավոն․ Աստվածաշունչը
(այսպևս կոչված Օստրոգյան աստվածա
շունչը) ևն։ Ֆ․ բազմաշնորհ վարպետ Էր․
ձուլել է թնդանոթներ, հայտնագործել է բազմափող հրասանդը։ 1909-ին Մոսկվա–
յում բացվել է Ֆ–ի հուշարձանը (քանդա
կագործ՝ Ս․ Մ․ Վոլնոփփն)։
Գրկ․ Зернова А․ С․* Начало книгопе
чатания в Москве и на Украине, М․, 1947․
ՖԵՈԴՈՐՈՎ Սերգեյ Պետրովիչ (1869–
1936) г սովետական վիրաբույժ, ՌՍՖՍՀ
գիտ․ վաստ․ գործիչ (1928)։ ուրոչոգիայի
հիմնադիրը ՍՍՀՄ–ում։ Հիմնել է (1907) և
ղեկավարել Ռուսսատանյան ուրոլոգիա
կան ընկերությունը։ Աշխատանքները վե
րաբերում են միզօրգանների և լեղուղինե
րի վիրաբուժության խնդիրներին։ Առա
ջարկ ել է ախտորոշման յուրօրինակ մե
թոդներ։ Առաշարկել է գլխուղեղի, վեգե–
տատ ւվ և ծայրամասային նյարդային հա
մակարգերի, աղիքների և լեղուղիների,,
երիկսմների և միզատար ուղիների վի–
րահատությունների նոր եղանակներ և
ձևավտխումներ, ստեղծել է գանգահատ–
ման աւտուկ գործիքներ, գլխուղեղի կարծ
րենու արյունահոսությունը դադարեցնող
սեղմիչներ, աղեդիտակ (ռեկտոսկոպ) ևն։
Ռուս սստանում առաջինն է ստացել հա–
կափ սրոէսցման շիճուկ։ «Նովի խիրուրգի–
չեսկի արխիվ» («Новый хирургический
архив») ամսագրի հիմնադիրն է (1921)
և աւաւջին խմբագիրը։ Պարգևատրվել է Լենինի շքանշանով (1933)։
ՖԵՈԿՏԻՍՏՈՎ Կոնստանտին Պետրովիչ
(ծն․ 1926), ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու,
Մովէ տական Միության հերոս (1964)։
Տեխ․ գիտ․ դ–ր (1967), պրոֆեսոր (1969),
Հայրենական մեծ պատերազմի (1941 –
1945) մասնակից։ Ավարտել է Մոսկվայի
Ն․ է․ Բաումանի անվ․ բարձրագույն տեխ․
ուսումնարանը (1949)։ Տիեզերագնացնե
րի ջււկատումէ 1964-ից։ 1964-ի հոկտ․ 12–
13-իե, Վ․ Մ․ Կոմարովի և P․ Р․ Եգորովի
Կ․ Պ․ Ֆեոկտիստով
հեա, որպես գիտաշխատող, տիեզերք է թռե|լ «Վոսխոդ» բազմատեղանոց տիեզե
րադավով։ Տիեզերքում մնացել է մեկ օր,
որի ընթացքում Երկրի շուրջը կատարել է 16 պտույտ։ Աստղագնացության միջազգ․
ակէւդեմիայի թղթակից անդամ։ Վիետ–
նաւի Սոցիալիստական Հանրապետու
թյան աշխատանքի հերոս։ Լենինյան և
ՍՍՀՄ պետ․ մրցանակներ։ Պարգևատըր–
վել է Լենինի շքանշանով։ Ֆ–ի անունով է կոչվում Լուսնի չերևացող կողմի խառնա
րաններից մեկը։
ՖԵՈՖԱՆ ԳՐԵԿ (մոտ 1340–1405-ից հե տո), նկարիչ։ Ստեղծագործել է Բյուզան դիայով և Ռուսիայում։ Որմնանկարների, սրբապատկերների, մանրանկարների հե ղի! ակ է։ Որմնանկարել է Կոստանդնու– պոյսի, Գալատայի (Ղալաթիա), Քաղկե դոնի, Կաֆայի (Թեոդոսիա) եկեղեցինե– րու X, Ռուսիայում՝ Նովգորոդի Փրկչի եկե ղեցում (1378), Մոսկվայի ԿրեմլոււՐ Սի– մեոն Չյոռնիի հետ՝ Աստվածածնի ծննդյան եկեղեցում (1395), Հրեշտակապետաց (Ար– խաեգելսկի) տաճարում (1399), Անդրեյ Ռուբլյովի և Պրոխոր Գորոդեցցու հետ՝