կայության» (սուբյեկտի անգիտակցական գործունեության) միջոցով ենթադրում է <ոչ–Ես»-ը՝ ճանաչողության օբյեկտը։ Այդ– պիսով հաստատվում են «գիտաուսմուն– քի» առաջին երկու հիմնադրույթները՝ ինքն իրեն որպես թեզիս ենթադրող «Ես»-ը և որպես հակաթեզիս նրան հա կադրված <ոչ–Ես»-ը։ Այս հակաթեզիսը Ֆ․ հաղթահարում է երրորդ հիմնադրույթում, որը հաստպտում է «Ես»-ի և «ոչ–Ես»-ի հա մադրությանը, որովհետև սուբյեկտի և օբյեկտի հակադրումը նա հասկանում է էմպիրիկորեն, այնինչ այս հակադրման բուն պայմանը թաքնված է բացարձակ «Ես»-ի մեշ։ «Գիտաուսմունքի» հետագա վերամշակումներում Ֆ․ հատկապես պըն– դում է uijil դրույթը4 խուսափելու համար այն կարծիքից, թե իբր մարդկային «Ես»-Ա է ստեղծում իրեն շրջապատող էմպիրի կական աշխարհը։ Տեսական փիլ–յան իմաստն այն է, որ մարդկային «Ես»-ը, ինչպես և նրան շրշապատող աշխարհը, բացարձակ (աստվածային) <Ես»-ի արդ յունքներն են։ Ֆ–ի գործնական փիլ–յան (ընդգրկում է բարոյագիտությունը, իրա վունքի ու պետության մասին ուսմունքը և մանկավարժությունը) կենտրոնում ստոիցիզմի ոգով ըմբոնված ազատության գաղափարն է։ Քանի որ աշխարհը են թարկվում է անհրաժեշտության սկզբուն քին, ազատությունը ոչ թե անհրաժեշտ օրենքների շրջանակից դուրս գալու ան իմաստ փորձն է, այլ բարոյական նորմա ներին ինքնակամ նվիրվածությունը։ Ֆ–ի փիլ^յունը մեծապես ազդել է գերմ․ դասական իդեալիզմի (Շելինգ և մասամբ Հեգել) և ռոմանտիզմի վրա։ Մարքսիզմի դասականները Ֆ–ի փիլ–յան քննադատա կան գնահատականի հետ մեկտեղ նշել են նաև նրա պատմ․ դերը։ Երկ․ Samtliche Werke, Bd․ 1–8, В․, 1845– 1846; Werk^, Bd․ 1–6, Lpz․, 1908–12․ Գրկ․ Ойзерман Т․ И․, Философия Фихте, М|, 1962; Гайденко Л․ Л․, Философия Фихте и современность, М․, 1979․ Կ․ Սվասյան
ՖԻԿՈԷՐԻԹՐԻՆՆԵՐ (< հուն, сргжо£ –
շրիմուռ և £pudpog – կարմիր), ֆիկո–
բիլինների խմբի կարմիր պիգմենտներ։
Պարունակվում են կարմիր և կապտակա
նաչ ջրիմուռներում։ Կատարում են լու
սահավաք <անտենա»-ի դեր և ապահո
վում իրենց կլանած արևի էներգիայի փո
խանցումը ֆոտոքիմիապես ակտիվ քլորո
ֆիլ a-ին։
ՖԻԿՈՄԻՑԵՏՆԷՐ (Phycomycetes), ստո
րակարգ սնկերի դաս։ Մովորաբար ունեն
զարգացավ, բազմակորիզ, ոչ բջջային
սնկամարմին։ Հայտնի է շուրջ 800 տե
սակ։ Բազմացումը սեռական է՝ գամետ
ներով և անսեռ սպորներով։ Ըստ սեռա
կան պրոցեսի ձևի Ֆ․ բաժանվում են 2
ենթադասի՝ օոմիցետներ և զի–
գոմիցետներ, որոնք հաճախ ինք
նուրույն դասեր են համարվում։ Մարմնի
և սեռական օրգանների կազմությամբ Ֆ․
հիշեցնում են կանաչ ջրիմուռներին։ Մա–
կայն հնարավոր է, որ այդ նմանությունն
արտաքին է, կոնվերգենցիայի արդյունք,
և Ֆ․ ծագել են արքիմիցետ սնկերից։
Երբեմն Ֆ․ և արքիմիցետները միավորում
են մեկՏ ստորակարգ սնկերի դասում։
Ֆ–ի մեծամասնությունը սապրոֆիտ է U
ապրում է ջրում, ավելի բարձր կազմա
կերպվածները հարմարվել են ցամաքա
յին կենսակերպին։ Որոշ Ֆ․ բույսերի,
կենդանիների U մարդու մակաբույծներ
են։
ՖԻԿՈՏԻԱՆԻՆՆԷՐ, ֆիկոցիան–
ն և ր (< հուն․ фгжо£– ջրիմուռ և хиа-
vog – մուգ կապույտ), ֆիկոբիլինների
խմբի կապույտ պիգմենտներ (ֆ ի կ ո–
ցիանին և ալլոֆիկոցիա–
ն ի ն)։ Պարունակվում են կապտականաչ
և կարմիր ջրիմուռներում։ Ալլոֆիկոցիա–
նինը ֆիկոցիանինի և ֆիկոէրիթրինների
կլանած լույսը փոխանցում է քլորոֆիլին։
ՖԻԿՈՒՍ (Ficus), թթազգիների ընտանիքի
բույսերի ցեղ։ Մշտականաչ (հազվադեպ՝
տերևաթափ) ծառեր և թփեր են, երբեմն
մագլցող լիաններ։ Ծառերի բարձրությու
նը մինչև 40 մ է, տրամագիծը4 3–5 մ․ հա
ճախ հիմքի մոտ տախտականման ար
մատներ են առաջացնում։ Շատ տեսակ
ներ իրենց կյանքն սկսում են որպես
էպիֆիտներ, հետո միայն առաջացնում
գետնին հասնող հավելյալ արմատներ,
որոնք վերածվում են հսկայական սա
ղարթը պահող հենասյուների։ Որոշ էպի–
ֆիտ տեսակների օդային արմատները
փաթաթվելով տեր–ծառին սպանում են
նրան (այսպես կոչված խեղդող Ֆ–ներ)։
Տերևները սովորաբար ամբողջաեզր են,
մինչև 60–70 սմ երկարությամբ։ Բույսի
Կաուչուկատու
ֆ ի կ ու ս ի ճյու
ղը պտղաբ այլե
րով․ ա–պտղա
բույլի կտրվածքը
բոլոր մասերը կաթնահյութ են պարունա
կում։ Ծաղիկները փոքր են, մեծ մասամբ
միասեռ, զարգանում են յուրահատուկ,
գնդաձև կամ տանձաձև, գագաթին ճեղք
ունեցող ծաղկաբույլի ներքին մակերևույ
թին։ Փոշոտումը կատարվում է թաղան
թաթևավոր միջատների միջոցով։ Որոշ
տեսակների (թզենի, ժանտաթզենի) պըտ–
ղաբույլերն օգտագործվում են սննդում։
Շատ տեսակների կաթնահյութը կաու
չուկ է պարունակում, որը, սակայն, արդ․
նշանակություն ․չունի։ Հայտնի է Ֆ–ի
ավելի քան 800 տեսակ՝ տարածված արե–
վադարձային և մերձարևադարձային շըր–
ջաններում։ Մենյակներում աճեցվում է կ ա ու չ ու կ ա տ ու Ֆ․ (F․ elastica),
որի կաթնահյութը պարունակում է մինչև
30% կաուչուկ։
ՖԻՆԱԼ (իտալ․ finale, < լատ․ finis –
եզրափակում, վերջ), վերջ, եզրափակում,
ավարտ, օրինակ, մարզական մրցումների
եզրափակիչ հանդիպումները, որոնցում
հայտնի է դառնում հաղթողը։ և ր ա–
ժըշտության մեջ՝ 1․ երաժշտ․
ցիկլային ստեղծագործության [սոնատի,
սյուիտի, կամերային անսամբլի (տես
Անսամբւ 3), կոնցերտի, սիմֆոնիայի ևն]
վերջին՝ եզրավաւկիչ մասը, գրված սովո–
րաբսր արագ տեմպով, ռոնդոյի կամ սո–
նաաււյին ձևով։ XVIII դ․ եղել է գլխավո–
րապէս աշխույժ, ուրախ բնույթի։ 2․ Օպե
րայի բալետի, ինչպես և դրանց յուրա
քանչյուր գործողության եզրաՓակիչ տե–
սարս նը։
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ, իրավական
նորմերի համակցություն, որը կարգավո
րում է պետության ֆինանս, գործունեու
թյուն [1 ներառող հասարակական հարաբե
րությունները։ ՍՍՏՄ–ում և սոցիալիստ,
մյուս երկրներում իրավունքի ինքնուրույն
ճյուղ Է, անջատվել է պետ․ իրավունքից
և վսյրչ․ իրավունքից, կառուցված է այդ
ճյուղ ւրի հիմնական սկզբունքների և ընդ
հանուր դրույթների հիման վրա։ Ֆ․ ի․
կարգավորում է պետության կողմից դրա
մական միջոցների պլանային կուտակ
ման, բաշխման և օգտագործման հարա
բերությունները, այսինքն՝ առավելապես
կազմակերպական–ֆինանս․ հարաբերու
թյունները։ Իրավունքի առանձին սուբ
յեկտների պայմանագրային հարաբերու
թյունների վրա հիմնված ֆինանս, հարա
բերությունները կարգավորվում են քաղա
քացիական իրավունքով։
Գբկ․ Советское финансовое право, М-»
1982․ Գ, Սոէքիասյան
ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՒՍ՚ԲԵՐ, ֆինանսական
կաւցիւոաւի տիրապետության կազմակեր
պական հիմնական ձևը, մասնավոր կա
պիտ, մոնոպոլացման բարձրագույն աս
տիճանը։ Կազմավորվել են մոնոպոլիստ,
կապիտալիզմի Փուլում և իրենցից ներ
կայացնում են միահյուսված կամ սեր
տաճած վարկաֆինանս․ (բանկային,
ապահովագր․) և արդ․, առևտրային,*
տրանսպորտային մոնոպոլիաների ամ
բողջությունը։ ժամանակակից պետ ․-մո
նոպոլիստ․ կապիտալիզմի պայմաննե
րում Ֆ․ խ․ կոչվում են նաև ֆինանս․-մո
նոպոլիստ, կամ ֆինանս․-արդ․ խմբեր։
Մեկ կամ մի քանի փոխ կապված տնտեսա
պես հզոր մոնոպոլիաները կազմում են
այն միջուկը, որի շուրջը համախմբվում
են մյուս ընկերությունները։
Ֆինանս––մոնոպոլիստ․ խմբի շրջանակ
ների մեջ բանկային և արդ․ մոնոպո
լիաների միահյուսումն իրագործվում է բաժնետիրական կապիտալին փոխա
դարձորեն մասնակցելու, անձնական
ունիյսյի, վարկավորման տարբեր ժամ
կետներով ֆինանս, կապերի են ձևերով։
ժամանակակից պայմաններում Ֆ, խ․
կորցնում են ճյուղային մասնագիտացու
մը։ Միաժամանակ պահպանվում են ճյու
ղային խիստ մասնագիտացված Ֆ․ խ․,
որոնք տիպական են Անգլիային, Ֆրան
սիային, Բելգիային և այլ երկրների։ Իմ–
պերպլիզմի դարաշրջանի սկզբին գերա
զանցապես իշխում էին ընտանեկան Ֆ․
խ․, այժմ դրանց կողքին երևան են եկել
ֆինանս․–մոնոպոլիստ, խմբեր։ Լայն զար
գացում է ստացել Ֆ․ խ–ի միջազգայնաց
ման պրոցեսը։ Զարգացած կապիտ․ եր–
կըրն|երի տնտ․ինտեգրացումն առաջացրեց
ֆինփնս․ կապիտալի մոնոպոլիստ, խըմ–
բավորման նոր տիպ՝ բազմազգ արդ․ ըն
կերություններ, միջազգային բանկային
միավորումներ։ Արդի Փուլում ուժեղացել
է Ֆ․ hi-ի միահյուսումը բուրժ․ պետության
հետ)