Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/667

Այս էջը սրբագրված չէ

սաթյան, անտառատնտեսության և ձԱկ– նորսությսա մեջ՝ 13%-ը, աոետրում և սպասարկման մյուս ճյուղերում4 40%–ը։ Բնական աճը Փոքր է (0,5%), մեծ է ար տագաղթը ^հատկապես Շվեդիա)։


V․ Պատմական ակնարկ Հնագիտ․ պեղումների տվյալներով, մարդը Ֆ–ի| տարածքում հայտնվել է մ․ թ․ ա․ VIII հազարամյակում (Ասկոլի միջին քարեդարյան մշակույթ)։ Մ․ թ․ I հազարամյակի կեսին այն բնակեցրել են ֆինլ․ ցեղէէրը․ եմերը և սումիները (սուոմիներո), ավելի ուշ, սաամները, որոնք ապրում էին նախնադարյան համայնական կարգերով, զբաղվում էին որսորդությամբ, ձկնորսությամբ, անաս նապահությամբ, երկրագործությամբ։ Վիկինգների արշավանքները (VIII դ․ վերջ–XI դ․ կես), որոնք անմիջականորեն չշոշափեցին Ֆ–ի տարածքը, աշխուժացրին Բալթիկայի տնտ․ կյանքը, էապես նպաս տեցին ֆինլ․ ցեղերի զարգացմանը, վաղ դասակարգային հասարակարգի առաջաց մանը։ Սույմի, եմի և կորելների ցեղա խմբերի միաձուլումից կազմավորվում էր ֆինլ․ ազգությունը։ XII դ․ կեսին սկսվեց Ֆ–ի նվաճումը շվեդ, ֆեոդալների կողմից, որն ուղեկցվում էր տեղական բնակչու թյան բռնի քրիստոնեացմամբ և հարկա հանությամբ։ 1323-ի Օրեխովեցի (Օրեշեկ) ռուս–շվեդ․ հաշտությամբ ժամանակակից Ֆ–ի տարածքը անցավ Շվեդիային, ուժե ղացավ երկրի ավատականացումը։ Ֆինլ․ գյուղացիությունը, մնալով անհատապես ազատ և պահպանելով հողատիրական իրավունքը, կախման մեջ ընկավ տիրա պետող (հիմնականում շվեդ․) դասակար գից։ Դանիայի, Նորվեգիայի U Շվեդիայի ունիայի Ժամանակաշրջանում (դանիա կան թագավորի գերագույն իշխանո£թյան ներքո, 1397–1523-ին, տես Կաւմարյան ունիա) Ֆ․ օգտվում էր հարաբերականո րեն լայն ներքին ինքնավարությունից։ 1522-ից Ֆ․՝ դանիացիների վերջին հենա րանը (շվեդ, թագավոր Գուսաավ Վազա յի դեմ պայքարում), վերստին ընկավ շվեդների լիակատար տիրապետության տակ։ XVI դ․ շվեդ, թագավորությունը զգա լիորեն ընդարձակեց իր հողային տիրույթ ները Ֆ–ում՝ կաթոլիկ եկեղեցու (կապված Ռեֆորմացիայի հետ) և ֆինլ․ գյուղա ցիության I հաշվին։ Գյուղացիության վի ճակի վատթարացումը հանգեցրեց 1596– 1597-ի խոշոր հակաֆեոդ․ ապստամբու թյանը։ ХШ–XYII դդ․ Ֆ–ում զարգացան ապրանքադրամային հարաբերություն ները, աշխուժացավ արտաքին առևտու րը։ Ֆ–ի տնտեսության վրա ծանր ազդե ցություն ^ւնեցավ Հյուսիսային պաաե– րազւէ 17Q0–2/-ը, Նիշտադտի հաշտու թյամբ (1721) Շվեդիան այլ տարածքների հետ Ռուսաստանին վերադարձրեց Հվ–Արմ․ Կարելիան և Վիբորգը, 1808– 1809-ի ոււս–շվեդ․ պատերազմի հետևան քով Ֆ․ միացվեց Ռուսաստանին։ Ֆ–ի ղեկավարն էր ռուս, կայսրը, որի ներկա յացուցիչի էր Ֆ–ում գեն․-նահանգապետը՝ տեղական կառավարության (1816-ից՝ սե նատ) նախագահը։ Առանց սեյմի համա ձայնության ցարը իրավունք չուներ որևէ օրենք մտցնել կամ փոխել ևն։ Վարչ, ներ քին ինքնավարությունը լրացվեց տնտե սականով․ Ֆ․ իր մաքսատունն ուներ Ռու սաստանի և արևմտաեվրոպ․ երկրների հետ առևտրում, 1860–78-ին ստացավ իր դրամական համակարգը ևն։ Այդ յուրօրի նակ դրությունը թելադրված էր ինքնա– կալության քաղ․ և ստրատեգ, նկատա ռումներով, որը ձգտում էր «իր կողմը գրավել ֆինլանդացիներին, որոնք Շվե դիայի թագավորի (նախկին) հպատակ ներն էին․․․» (Լենին Վ․ Ի․, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 5, էջ 447), մի շարք զի ջումներով կանխել հնարավոր ընդդիմա դիր ելույթները։ XIX դ․ 60-ական թթ․ սկսվեց Ֆ–ի տնտ․ վերելքը։ Ֆ–ում վերջ նականապես հաղթեցին կապիտ․ հարա բերությունները, ձևավորվեց ֆինլ․ ազ գը։ Աճում էր ֆինլ․ բուրժուազիայի քաղ․ ազդեցությունը։ 1859–61-ի՝ հեղափոխ․ իրադրությունը Ռուսաստանում և 1860– 1870-ական թթ․ բարենորոգչական շար ժումը բուն Ֆ–ում, ինչպես նաև Ռու սաստանի միջազգային դրության բար դացումը Ղրիմի պատերազմ /853–56-ից հետո, ցարական կառավարությանը հար– կադրեցին ընդլայնել Ֆ–ի ինքնավար իրա վունքները։ 1863-ին առաջին անգամ (1809-ից հետո) հրավիրվեց ֆինլ․ սեյմը, շվեդերենի հետ պետ․ լեզու ճանաչվեց ֆիններենը։ 1860–65-ին անցկացվեց դրամական ռեֆորմ․ Ֆ․ ստացավ իր վալ յուտան։ Բայց արդեն XIX դ․ վերջին ցա րիզմը նորից հարձակում սկսեց Ֆ–ի իրա վունքների վրա։ 1899-ի մանիֆեստով սահմանվում էր, որ ռուս, իշխանություն ները առանց ֆինլ․ սեյմի համաձայնու թյան կարող էին հրապարակել Ֆ–ի հա մար պարտադիր օրենքներ։ Ուժեղացավ գրաքննչական, վարչ․, ոստիկանական ճնշումը։ 1901-ին վերացվեցին ինքնու րույն զինվ․ միավորումները։ XX դ․ սկըզ– բին Ֆ․ է թափանցում և իր ազդեցությունը ընդլայնում գերմ․ կապիտալը։ Կապիտա լիզմի զարգացումը հանգեցրեց դասա կարգային տեղաշարժերի ֆինլ․ հասարա կական կառուցվածքում, ավելացավ հո ղազուրկ գյուղացիության թիվը (1900-ին՝ ամբողջ գյուղ, բնակչության 48%), որոնք համալրում էին պրոլետարիատի շարքե րը, 29 հզ․ խոշոր, գլխավորապես կուլա կային, տնտեսություններ տնօրինում էին ցանքատարածությունների 1/2-ից ավելին։ Բնակչության արտագնացությունը, հիմ նականում ԱՄՆ, 1896–1910-ին կազմեց ավելի քան 190 հզ․ մարդ։ 1905–07-ի ռուս, հեղափոխության ազ դեցությամբ, Ֆ–ում ծավալվեց հեղափոխ․ շարժում, տեղի ունեցան ռուս, պրոլետա– րիատի հետ համերաշխության միտինգ ներ, ցույցեր, մանիֆեստացիաներ, ստեղծվեց Կարմիր գվարդիա։ Ցարը ստիպված էր հաստատել սեյմի ընդունած նոր սահմանադրությունը, որը նախատե սում էր ստեղծել պառլամենտ՝ ընտրված ընդհանուր հավասար իրավունքի հիման վրա։ Հեղավւոխ․ շարժումը գլխավորում էր Ֆ–ի ս․-դ․ կուսակցությունը (ՖՍԴԿ), որի ներսում 1905-ին ձևավորվեց ձախ թևը (0․ Կուուսինեն, 6ու․ Միրոլա և ուրիշներ)։ Հեղափոխ, ելույթների գագաթնակետը եղավ ռուս, զինվորների և նավաստիների 1906-ի Մվեաբորգի ապստամբությունը, որը պաշտպանեց ֆինլ․ պրոլետարիատը։ Առաջւն համաշխարհային պատերազմի տարիներին բանվորների աճող հեղաՓոխ․ տրամադրությունների արտահայտու թյուն! I էր 1916-ի պառլամենտական ընտ րություններում ս․-դ․ կուսակցության հաղ– թանսկը (103 տեղ 200-ից)։ Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ նե– ղափւ խությունը ազգ․ անկախություն բե րեց 4>-ի ժողովրդին։ 1917-ի դեկտ․ 6-ին Ֆ–ի ււյառլամենտը հոչակեց ֆինլ․ պետու թյան անկախությունը։ Սովետական կա ռավարությունը 1917-ի դեկտ․ 31-ին, լե նինյան ազգ․ քաղաքականության համա ձայն, ճանաչեց Ֆ–ի պետ․ անկախությու նը։ Հոկտեմբերյան հեղափոխությունը մեծապես ազդեց Ֆ–ում հեղափոխ․ շարժ ման զարգացման վրա։ Բայց ՖՄԴԿ չօգտ վեց կրկրում ստեղծված հեղափոխ․ իրա դրությունից։ 1917-ի նոյեմբերին պառլա մենտը հաստատեց բուրժ․ սենատի կազմը Պ․ Սվինհուվուդի գլխավորությամբ, որը ձեռնսմուխ եղավ հեղափոխ․ շարժման ճնշմւ|սնը։ Ստեղծվեց սպիտակ գվարդիա (տես Շյուցկոր), որի գլխ․ հրամանատար նշանակվեց նախկին ցար․ գեն․ Կ․ Մաներ– հայմը։ 1918-ի հունվ․ 28-ին Ֆ–ում սկսվեց բանվ․ հեղաֆոխություն, որը շուտով հաղ թանակեց երկրի հվ–ում, կազմվեց հեղա– Փոխ կառավարություն։ 1918-ի մարտի 1-ին ՌՍՖՍՀ–ի և Ֆինլ․ սոցիալիստ, բանվ․ հանրապետության միջև կնքվեց բարե կամության պայմանագիր։ Մակայն 1918;-ի մայիսին բանվ․ հեղափոխությունը ճնշվեց գերմ!․ զորքերի օգնությամբ, երկրում հաս տատվեց հետադիմական վարչակարգ։ 1918+ի օգոստոսին հիմնված Ֆ–ի կոմկու սակցությունն անցավ ընդհատակ։ Ֆ–ում հաստատվեց միապետություն, և 1918-ի հոկտ․ 9-ին թագավոր կարգվեց գերմ․ թա գաժառանգ Ֆրիդրիխ Կարլ Հեսսենցին։ Գերմ․ հեղափոխությունից (1918) և առա ջին համաշխարհային պատերազմում Գեր մանիայի կրած պարտությունից հետո Ֆ․ հոչս կվեց (1919-ի հուլիսի 17-ին) հանրա պետություն։ 1918–20-ին Ֆ․ պաշտպա նում էր սովետական պետության դեմ ուղղված օտարերկրյա ինտերվենցիայի ծրագրերը, չնայած ինքը չէր մասնակցում դրսդւց։ 1920-ի հոկտ․ 14-ին Ֆ–ի և Սովե տական Ռուսաստանի միջև կնքվեց հաշ տության պայմանագիր։ Դիվանագիտա կան հարաբերությունները հաստատվե ցին 1920-ի դեկտեմբերին։ Այդուհանդերձ, հետագա տարիներին Ֆ–ի արտաքին քա ղաքականության մեջ գերակշռում էր հա կասովետական միտումը։ Ներքին կա ցությունը Ֆ–ում չէր կայունանում․ 1919– 193C –ին փոխվեց 14 կառավարություն։ 192Տ–30-ին Ֆ–ում աշխուժացան ֆաշիստ, տարրերը, արձակվեցին արհմիություն ները, պառլամենտը։ 1932-ին Ֆ․ ՍՄՀՄ–ի հետ կնքեց չհարձակման պայմանագիր, սակայն 1939-ի նոյեմբ․ 30-ին Ֆ–ի կառա վարող շրջանները Անգլիայի, Ֆրանսիա յի, ԱՄՆ–ի, ինչպես նաև ֆաշիստ․ Գերմա նիայի հրահրմամբ սանձազերծեցին սո– վեսոս–ֆինւանդական պաւոերազմ 1939– 1940-y որն ավարտվեց Ֆ–ի պարտու թյամբ։ 1940-ի մարտի 12-ին կնքված սո– վեսյա–ֆինլ․ հաշտության պայմանագրի պայմաններից մեկով Ֆ․ պարտավորվում էր չմասնակցել ՍՄՀՄ–ին հակոտնյա դա