Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/684

Այս էջը սրբագրված չէ

տագործում են սննդամթերքի, ծխախոոի, պարֆյումերիայի և քիմ․ շինվածքների փաթեթավորման համար։ ՀՍՄՀ–ում ալյումինե Ֆ․ (մինչև 1500 մս լայնության և 5-–20 Վկս հաստությսն) թողարկվում է Քանաքեոի ալյումինի գոր– ծարանում։ Հիմնական տեսակներն են․ խածատված և կաղապարված, հատիկա– վոր, հարթ, տպադրոշմված, լաքապատ– ված, ներկված, մակաշերտված, պիտա– կավորված և թաղանթապատված Ֆ․։ Գոր– ծարանի արտադրանքը կպզմում է ՍՍՀՄ–ում արտադրվող ալյումինե Ъ-ի 40% ։ Ա․ ԱղասհԱա

ՖՈԼԻԿՈՒԼԻՆ, էստ Ր ոն, C18H22O2, էսարոգենների խմբի մարդու և ողնաշա– րավոր կենդանիների իգական սեռական հորմոն։ Անգույն բյուրեղներ են, հալ․ ջերմաստիճանը՝ 259°C, ջրում վատ են լուծվում, օրգ․ լուծիչներում՝ լավ։ Աւա– ջին անգամ Ֆ․ անջատել են գերմանացի կենսաքիմիկոս Ա․ Բուտենանդը և ամե– րիկացի կենսաքիմիկոս է․ Դոյ լին (1929-ին, հղի կնոջ մեզից)։ Ֆ․ հայտա– բերվել է նաև որոշ բույսերի (կոկոս ան արմավենի, խնձորենի, նռնենի) պտւււղ– ներում։ Նյութափոխանակության ընթսց– քում և քիմ․ ճանապարհով Ֆ․ հեշտու– թյամբ փոխակերպվում է առավել ակտիվ էստրոգենային հորմոնի՝ է ս տ ր ա դ ի ո– լի։ Ստացվում է սինթետիկ ճանապար– հով։ Ֆ․ խթանում է իգական սեռական օր– գանների աճումն ու զարգացումը, երկ– րորդային սեռական հատկանիշների առա– ջացումը, մասնակցում սեռական ցիկլի կարգավորմանը ևն։

ՖՈԼԿԼԵՆԴՅԱՆ (1ՈԱՎԻՆՅԱՆ) ԿՂԲԻ– ՆԵՐ (անգլ․ Falkland Islands, իսպ․ Ijlas Malvinas), արշիպելագ Ատլանտյան օվ– կիանոսի հվ–արմ․ մասում։ Վարչական կենտրոնը՝ Պորտ Ստենլի։ Կազմված է 2 խոշոր՝ Արմ․ Ֆոլկլենդ (Գրան Մալ^ի– նա) ու Արլ․ Ֆոլկլենդ (Սոլեդադ) և սոտ 200 փոքր կղզիներից ու ժայռերից։ Տա– րածութ․ 12 hq․ կմ2 է, բն․՝ 2 հզ․ (1983)։ Ֆ․ կ․ կազմված են մետամորֆային ու նստվածքային ապարներից։ Բարձրութ․ 706 it է։ Ափերը խիստ կտրտված են։ Կլի– ման օվկիանոսային է՝ ուժեղ քամիներ ւվ։ Տարեկան տեղումները 600–700 ՎՎ ւն։ Ֆ․ կ․ բրիտ․ տիրույթ են, վիճարկելի սա– րածք Արգենտինայի և Մեծ Բրիտանիււյի միջև։ Վերջինս հրաժարվում է կատարել ՄԱԿ–ի որոշումը՝ կղզիների ապագաղու– թացման և խաղաղ ճանապարհով Արգեն– տինայի գերիշխանության վերաբերյալ։ 1982-ին, Արգենտինայի հետ ռազմ, ընդ– հարումից հետո, Մեծ Բրիտանիան ուժով վերականգնեց Ֆ․ կ–ի գաղութային ստա– տուսը։ Հայտնագործել է անգլիացի <m- վագնաց Զ․ Դեյվիսը, 1591–92-ին։

ՖՈԼԿԼՈՐ (անգլ․ folklore, բառացի՝ ժող․ իմաստություն), միջազգային գիտ․ տեր– մինաբանության մեջ ընդունված ժււղ․ ստեղծագործության անվանումը (տես Ստեղծագործություն ժողովրդական, dn- ղովրդական բանահյուսություն)։

ՖՈԼԿՆԵՐ (Faulkner) Ուիլյամ (25 9․ 1897–6․7․1962), ամերիկացի գրող։ Առո– ջին համաշխարհային պատերազմի ժս– մանակ (1914–18) ծառայել է կանադս– կան ավիացիայում։ Այնուհետև մեկ տաւի Ու․ Ֆոլկներ Վ․ Ա․ Ֆոկ Մ․ Մ․ Ֆոկին ՆtՖոյերբախ սովորել է համալսարանում։ Գրական աս– պարեզ է մտել ֆրանս․ սիմվոլիստների ազդեցությամբ գրված «Մարմարե այծա– մարդը»– (1924) բանաստեղծությունների գրքով։ Ֆ–ի «Զինվորական պարգև» (1926) առաջին վեպը գրված է «կորուսյալ սերըն– դի» արձակի ոգով, «Մժեղներ» (1927) վեպը վկայում է Օ․ Հաքսլիի ազդեցու– թյունը։ «Սարտորիս» (1929) վեպով սկըս– վել է Ցոկնապատոֆի (մտացածին Հա– րավային շրջանի) մասին վիպաշարը։ «Աղմուկ և ցասում» (1929) վեպում խորաց– րել ու զարգացրել է «Սարտորիս»-ում երևան եկած ֆերմերական Հարավի նա– հապետական ավանդույթների դատա– պարտ վածության, հասարակական հա– րաբերությունների քայքայման ու ապա– մարդկայնացման թեման։ Նշանակալի են նաև «Մահվան մահճում» (1930), «Սրբա– վայր» (1931), «Լույս օգոստոսին» (1932), «Աբիսողոմ, Աբիսողոմ» (1936) վեպերը։ Հարավի կապիտ․ գիշատչական հարա– բերությունների առաջացումն ու երբեմ– նի նահապետական հարաբերություննե– րի քայքայումն են պատկերված «Գյուղա– կը» (1940), «Քաղաքը» (1957), «Առանձ– նատունը» (1959) եռերգությունում։ Ֆ–ի վերջին երկերից հայտնի են «Աճյունը պղծողը» (1948) յուրօրինակ դեդեկտիվ վեպը, «Ռեքվիեմ առ միանձնուհին» (1951) Այիես–վեպը և հակապատերազմական «Առակ»-ը (1954)։ Ֆ–ի նախասիրած ժանրն է եղել պատմվածքը՝ «Այդ տասներեքը» (1931), «Իջիր, Մովսես» (1942) և այլ ժող–ներ։ Լինելով խորապես ազգ․ գրող, կենսա– կանորեն կապված ամեր․ Հարավի ճակա– տագրի, նրա անցյալի ու ներկայի, նրա դիցաբանության, մշակույթի, լեզվի ու կենցաղի հետ՝ Ֆ․ միաժամանակ XX դ․ համաշխարհային գրկ–յան դասական է։ Նոբելյան մրցանակ (1949)։ Երկ․ Լրիվ շրջադարձ, Ե․, 1965։ Собр․ рас– сказов, М․, 1977․ Գրկ․ Уильям Фолкнер։ Биобиблиографи- ческий указатель, М-, 1979․ Ա․ Գւսսս/ւսրյան

ՖՈԼՔՍՎԱԴԵՆՎԵՐԿ» (Volkswagenwerk), տես Մոնուցուիա կաւցիւոաւիսաական։ ՖՈԿ Վլադիմիր Ալեքսանդրովիչ (1898– 1974), սովետական ֆիզիկոս, ՍՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1939), սոցիալիստական աշխատանքի հերոս (1968)։ Ավարտել է Պետրոգրադի համալսարանը (1922) և աշ– խատանքի անցել նույն համալսարանում (1932-ից՝ պրոֆեսոր)։ 1919–23-ին և 1928–41-ին աշխատել է Օպտիկայի պետ․ ինստ–ում, 1924–36-ին՝ Լենինգրադի ֆի– զիկատեխփնստ–ում, 1934–41-ին և 1944– 1953-ին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզիկայի ինստ–ում, 1954–64–ին՝ ՍՍՀՄ ԳԱ ֆիզին, պրոբ– լեմների ինստ–ում։ Աշխատանքները վերա– բերում են քվանտային մեխանիկային, քվանտային էլեկտրադինամիկային, դաշ– տի քվանտային տեսությանը, բազմաէլեկ– տրոն համակարգերի տեսությանը, ձգո– ղության տեսությանը, ռադիոֆիզիկային, մաթ․ ֆիզիկային, ֆիզիկայի փիլ․ և մեթո– դաբանական հարցերին։ Մեխանիկային վերաբերող հետազոտությունների ամե– նակարևոր արդյունքը առաձգականու– թյան տեսության հարթ խնդրի լուծումն էր՝ Ֆրեդհոլմի ինտեգրալ հավասարում– ների օգնությամբ։ 1926-ին ընդհանրաց– րել է քվանտային մեխանիկայի ալիքա– յին հավասարումը մագնիսական դաշտի համար, առաջինը ապացուցել նրա գրա– դիենտային ինվարիանտությունը և ստա– ցել ռելյատիվիստական սկալյար հավա– սարում (տես Քչեյնի–Գորդոնի–Ֆոկի հավասարում)։ 1930-ին մշակել է, այսպես կոչված, ինքնահամաձայնեցված դաշտի մեթոդը (կոչվում է նաև Հարտրի–Ֆոկի մեթոդ)։ Դաշտի քվանտային տեսության համար էական նշանակություն են ունե– ցել երկրորդային քվանտացմանււ և քվան– տային էլեկտրադինամիկային նվիրված աշխատանքները։ 1934-ին մշակել է ֆունկ– ցիոնալների մեթոդը փոփոխական թվով համակարգերի տեսության հավար։ Ար– տածել է մարմինների համակարգի շարժ– ման մոտավոր հավասարումնէյրը էյն– շտեյնի ձգողության տեսության շրջանակ– ներում ։ Կատարել է ռադիոալիքկերի տա– րածման տեսությանը վերաբերող մի շարք հիմնարար հետազոտ ույթյուններ (ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1946)։ ւ[ենինյան մրցանակ (I960)։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով։

ՖՈԿԻՆ Միխայիլ Միխայլովիչ (11(23)․4․ 1880, Պետերբուրգ–22․8․1942, Նյու Ցորք], բալետի ռուս արտիստ, բալետ– մայստեր, մանկավարժ։ 1898-ին էսվարտել է Պետերբուրգի թատերական ուսումնա– րանը (Ն․ Գ․ Լեգատի դասարանը)։ Եղել է․ Մարիինյան թատրոնի մենապարող։ 1918-ից ապրել և աշխատել է արտասահ– մանում (1921-ից՝ ԱՄՆ–ում)։ Ստեղծել է պարարվեստի միասնական լեզվով լուծ– ված անկրկնելի ներկայացումներ, դիմել պարային ֆոլկլորին և հարակից ար– վեստներին։ Որպես պարող Ֆ․ տիրա– պեւոել է կատարման վեհ նրբաժեդ շար– ժումների, թեթև բարձր թռիչքի (կա– տարել է դասական խաղացանկի դերա– պարեր)։ Ֆ–ի բեմադրություններից են