Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/692

Այս էջը սրբագրված չէ

էլեկտրոնային բազմապատկիչներում, էլեկտրոնաօպտիկական փոխակերպ [Անե– րում, սուպերօրտիկոններում և այլ հա– ղորդիչ հեռուստատեսային խողովակնե– րում։ Բ․ Կարապետյան

ՖՈՏՈԿԵՆՍԱԲԱՆՈՒԹ8ՈՒՆ « ֆոտո․․․ և կենսաբանություն), կենսաբանության բաժին, ուսումնասիրում է լույսի ււզդե– ցությունը բույսերի* կենդանիների և մար– դու օրգանիզմում ընթացող պրոցեւների վրա։ Ֆ–յան սկիզբը դրվել է XVIII– XIX դդ․, երբ հայտնաբերվել են ֆոտո– սինթեզի, ֆոտոտաքսիսի (տես Տաշսիս– ներ) են երևույթները։ Որպես ինքնու– րույն ուղղություն Ֆ․ ձևավորվել է XX դ․ 2-րդ կեսերին, ճառագայթման քվանտա– յին տեսության զարգացման շնո ւհիվ։ ՍՍՀՄ–ում Ֆ–յան զարգացմանը խք անե– ցին Ա․ Տերենինի և նրա դպրոցի հիմնա– րար հետազոտությունները սպեկտրո– սկոպիայի, ֆոտոքիմիայի բնագավառնե– րում։ Ֆ․ գործնականորեն "կապված է բույսերի և կենդանիների կենսագւրծու– նեության բոլոր պրոցեսների հետ։ Հե– տազոտվող երևույթների ֆունկցիոնալ դերին համապատասխան տարբերում են Ֆ–յան հետևյալ բաժինները, որոնք ուսումնասիրում են․ սինթեզվող կենսբ․ միացություններում արևի էներգիայի կու– տակման հետ կապված էներգետիկ պրո– ցեսները (բույսերի ֆոտոսինթեզ), ւույսի ազդեցությամբ պայմանավորված օրգա– նիզմների ինֆորմացիոն և կարգավորող ռեակցիաները (կենդանիների տեւ ողու– թյունը, ֆոտոտաքսիս, ֆոտոտրոպիզմ ևն), ուլտրամանուշակագույն Ճառագայթ– ների կենսբ․ ազդեցությունը, ճառագայթ– ման ազդեցությունը էվոլյուցիոն պրոցեսի վրա ևն։ Հաճախ Ֆ–յան ուսումնասիրու– թյան օբյեկտների թվին են դասում նաև կենսաչյումինեսցենցումը։ Ֆ–յան ընդհանուր պրոբլեմների ւ են պատկանում կենսբ․ թաղանթներում լույ– սի էներգիայի քվանտների վախակե ւպու– մը քիմ․ կապերի էներգիայի և էլեկտրա– կան պոտենցիալի, ֆոտոկենսբ․ պրոցես– ներում ֆոտոքիմ․ և <մթնային» ֆէոմեն– տային փուլերի զարգացումը ևն։ Ֆոտո– կենսբ․ պրոցեսների իրականացման հա– մար անհրաժեշտ է օրգանիզմում պիգ– մենտների–ֆոտոընկալիչների առէ այու– թյունը, որոնք ընտրողաբար կլսնում են լույսը և տեղակայված են հատուկ բջջային կառուցվածքներում՝ քւուոպը– չաստներում, քր ոմատոֆորներում, մե– լանոֆորներում ևն։ Բույսերի պիգւենտ– ֆոտոընկալիչներից են քլորոֆիլը, նրա ածանցյալները, կարոտինոիդները, որոշ կոֆերմենտներ, կենդանիներինը՝ տե– սողական պիգմենտները, մելանիէները ևն։ Համաձայն ժամանակակից պատկե– րացումների, ֆոտոկենսբ․ պրոցեսների մոլեկուլային մեխանիզմը կարելի է ներ– կայացնել որպես հետևյալ փուլերի հա– ջորդում․ ֆոտոընկալիչներով լույսի քվան– տի կլանում և գրգռված վիճակի առ ււջա– ցում, մոլեկուլի ֆոտոքիմ․ կամ կաւուց– վածքային փոփոխություն, ֆոտոքիմ․ և ֆերմենտային փուլերի կապակցում, որը հանգեցնում է վերջնական ֆիզիոլոգիա– կան արդյունքի։

ՖՈՏՈՄԵՏՐԻԱ (ֆոտո․․․ և ․․․ մետրիա), տես Լուսաչափություն։ ՖՈՏՈ ՄԻՋՈՒԿ ԱՏԻՆ ՌԵԱԿՑԻԱՆԵՐ, ֆո– տոնի ազդեցությամբ ընթացող միջուկա– յին ռեակցիաներ։ Ֆոտոնի փոխազդեցու– թյունը միջուկի հետ կախված է նրա Էներ– գիայից․ երբ ֆոտոնի Էներգիան փոքր է և ալիքի երկարությունը միջուկի չափերի կարգի Է, Փոխազդեցությունը տեղի է ունե– նում ամբողջ միջուկի հետ։ Այդպիսի փո– խազդեցությունը կոլեկտիվ Է, քանի որ ֆոտոնի դիպոլային կւանման հետևան– քով միջուկում նեյտրոնները տատան– վում են պրոտոնների շուրջը կամ՝ հա– կառակը։ 10–40 Մէվ Էներգիաների տի– րույթում ֆոտոնի փոխազդեցության լրիվ կտրվածք–Էներգիա կախումն արտահայ– տող գծագրում (տես նկ․) դիտվում է մեծ Ֆոտոնների և ածխածնի (12C) միշուկների փոխազդեցության լրիվ կտրվածքի (օ՚լրիվ) կախումը էներգիայից (Еу) մաքսիմում, որը կոչվում է «հսկա ռեզո– նանսի» մաքսիմում։ էներգիաների այդ տիրույթում ընթանում են հիմնականում (у, ո) և (у, p) ռեակցիաներ։ Մինչև 150 Մէվ էներգիան ֆոտոնները փոխազդում են միջուկում եղած նեյտրոն–պրոաոնա– յին զույգերի (քվազիդեյարոններ) հետ, որի հետևանքով միջուկից առաքվում են մեկից ավելի նուկլոններ, դեյտրոններ։ Ավելի մեծ էներգիաների դեպքում ֆո– տոնների ազդեցությամբ ընթանում են ֆոտոճեղքման ռեակցիաներ՝ միջուկից անջատվում են մի շարք նուկլոններ, a- մասնիկներ, դեյտրոններ և այլ բեկոր– ներ։ Բացի այդ, կարող են ընթանալ նաև ֆոտոբաժանման ռեակցիաներ, որոնց շե– մային էներգիան կախված է միջուկի զանգվածային թվից։ Մեզոնների ծնման շեմային էներգիայից մեծ էներգիաների դեպքում ֆոտոճեղքման հետ միասին տեղի է ունենում ֆոտոծնում մասնիկնե– րի, որով և պայմանավորված է գծագրի երկրորդ լայն մաքսիմումը։ Ա․ Դանագոււյան

ՖՈՏՈՆ (у) [< հուն, фшс; (фсотое)–■ լույս], տարրական մասնիկ, էլեկտրա– մագնիսական ճառագայթման (նեղ իմաս– տով՝ լույսի) քվանտ, էլեկտրամագնիսա– կան Փոխազդեցության կրող։ Ֆ–ի հան– գըստի զանգվածը4 mY=0 (Փորձնական տվյալներից հետևում է, որ mY<4*10՜21 me, որտեղme-ն էլեկտրոնի զանգվածն է), ուստի նրա արագությունը հավասար է լույսի արագությանը։ Ֆ–ի սպինը հավա– սար է 1-ի (Պլանկի հաստատունի՝ Й-ի միավորներով), հետևաբար այն բոզե– մասնիկ է և ենթարկվում է Բովե–Էյնշտեյ– նի վիճակագրությանը։ Ֆ․ չունի էլեկտրա– կան լիցք, մագնիսական մոմենտ և, որ– պես իսկորեն չեզոք մասնիկ, ոէնի C=–1 լիցքային զույգություն։ Ֆ–ի Էներգիան՝ E=lTco, իմպուլսը՝ p=frco/c (co-ն Էլեկտրա– մագնիսական ալիքի հաճախականու– թյունն Է, c-ն՝ լույսի արագությունը)։ 100 կէվ–ից մեծ Էներգիա ունեցող Ֆ–ները հաճախ կոչվում են գամմա–քվանտներ։ Ֆ․, բացի Էլեկտրամագնիսական փոխազ– դեցությունից, մասնակցում է նաև գրա– վիտացիոն փոխազդեցության^։ Ֆ–ի մասին պատկերացումը ծագել է քվանտային տեսության և հարաբերակա– նության տեսության զարգացման ընթաց– քում։ «Ֆ․> տերմինը մուծել է ամերիկացի ֆիզիկաքիմիկոս Գ․ Ն․ Լյուիսը (G․ N․ Lewis, 1875-1946), 1929-ին։ Մ․ Պլանկի, Ա․ Էյնշտհյնի, Ա․ Քոմփթոնի աշխատանք– ների շնորհիվ հաստատվել է Ֆ–ի մսանի– կային–քվանտային բնույթը։ Ֆ–ների, էլեկտրոնների և պոզիտրոնների փոխ– ազդեցությունները հետևողականորեն նկարագրող արդի տեսությունը՝ քվան– տային էչեկտրադինամիկան, հնարավո– րություն է տվել բացատրելու Ֆ–ների հետ կապված բոլոր երևույթները, մասնավո– րապես, ֆոտոէֆեկտը, Քոմփթոնի էֆեկ– տը, զույգի առաջացումը։ Ֆ–ների հիմ– նական աղբյուրը լույսի աղբյուրն է։ Գամ– մա–քվանտների աղբյուրներ են ռադիո– ակտիվ իզոտոպները, ինչպես նաև արա– գացված էլեկտրոններով ռմբարկվող թի– րախները։ Գրկ․ Эйнштейн А․, О развитии на– ших взглядов на сущность и структуру из– лучения, Собр․ науч․ трудов, т․ 3, М․, 1966․

ՖՈՏՈՆԱՅԻՆ ՇԱՐԺԻՉ, վարկածային հրթիռային շարժիչ, որի քարշուժն ստեղծ– վում է ֆոտոնների հոսքով։ Դիտվում Լ որպես միջաստղային թռիչքներ իրա– կանացնելու միջոց;

ՖՈՏՈՊԵՐԻՈԴԻձՄ « ֆոտո․․․ և հուն․ яерСобо£–պարբերություն, շրջհւպտույտ), լուսապարբերականություն, օրգանիզմի ռեակցիան օրվա ընթացքում լույս և մութ (օր և գիշեր) ժամանակա– շրջանների հարաբերությանը։ Բույ– սերի Ֆ․ օրվա լույս և մութ շրջանների ազդեցությամբ վեգետատիվ աճից ծաղկ– մանն անցնելու ունակությունն է։ «Ֆ> տերմինն առաջարկել են ամերիկացի գիտնականներ Վ․ Գարները և Դ․ Ալլար– դը (1920), որոնք և հայտնաբերել են այդ երևույթը։ Ըստ ֆոտոպերիոդիկ ռեակցիայի բնույ– թի բույսերը բաժանվում են 3 հիմնական խմբի․ 1․ երկարօրյա բույսեր, ծաղկում են 16 և ավելի ժամ լուսավորու– թյան պայմաններում, աճում են միջին և հս․ լայնություններում (ցորեն, տարեկան, գարի, վարսակ, մանանեխ, կարտոֆիլ, վուշ, շաքարի ճակնդեղ ևն), 2․ կ ա ր ճ– օրյա բույսեր, զարգանում են 12 ժամից պակաս լուսավորության պայման– ներում․ աճում են հվ․ լայնություններում (եգիպտացորեն, կորեկ, սոյա, կանեփ, բամբակենի, ծխախոտի շատ սորտեր, բոլոր դդմազգիները ևն), 3․ օրվա տևողության հանդեպ չեզոք բ ու յ–