նաբար տեֆլոն և կել– F անվանումներով։
ՖՏՈՐԱՋՐԱԾԻՆ, HF, ֆաորի քիմ․ միա– ցությունը ջրածնի հետ։ Անգույն, օդում ծխացող, ուժեղ հոտով հեղուկ է։ խտու– թյունը՝ 980 կգ/tl^ (12°C), հալ․ ջերմաստի– ճանը –83,36°C, եռմանը՝ 19,52°C։ Ջրի հետ խառնվում է բոլոր հարաբերություն– ներով՝ առաջացնելով ֆտորաջրածնա– կան թթու։ Օգտագործվում է ֆտորի, ֆտորօրգ․ միացությունների, արհեստա– կան կրիոլիտի արտադրություններում։ Ստացվում է ֆւյուորիտը խիտ ծծմբական թթվի հետ տաքացնելով։ Խիստ թունավոր է , կարող է առաջացնել մաշկի այրվածք– ներ։ Սահմանային թույլատրելի կոնցեն– տրացիան 0,5 Ագ/մ3 է։ Համաշխարհա– յին տարեկան արտադրությունը (առանց ՍՍՀՄ) մոտ 800 հզ․ տ է։
ՖՏՈՐԱՋՐԱԾՆԱԿԱՆ ԹԹՈՒ, ֆտորա– ջրածնի (HF) ջրային լուծույթը։ Համեմա– տաբար թույլ թթու է։ Առաջացնում է ազեոտրոպ խառնուրդ, որը պարունա– կում է 38,26% HF։ Եռման ջերմաստիճա– նը՝ 112j5°C, խտությունը՝ 1138 կգ/ւՐ։ Օքսիդների, հիմքերի, կարբոնատների ենի հետ առաջացնում է ֆտորիդներ։ Օգ– տագործվում է որպես լուծիչ, ապակու կետագծման, մետաղյա ձուլվածքից ավա– զի հեռացման համար, ինչպես նաև մի շարք մետաղների կորզման տեխնոլո– գիայում։ ՖՐԱ ԴՈՆ ԱՐ (Fragonard) ժան Օնորե (1732–1806), ֆրանսիացի նկարիչ։ Սո– վորել է |ժ․ Բ․ Ս․ Շարդենի և Ֆ․ Բուշեի մոտ։ 175․6–61-ին, 1773–74-ին ստեղծա– գործել է Իտալիայում։ Շարունակելով Բուշեի արվեստի ավանդույթները, եր– բեմն տոտք տալով ռոկոկո ոճին, Ֆ․, միա– ժամանակ, հասել է առօրյա (նաև ժող․) կյանքի քնարական տեսարանների, մարդ– կային ինտիմ զգացմունքների, բնության բանաստեղծականության վերարտադըր– ման։ Կուորիտի թարմությամբ ու նուրբ դեկորատիվությամբ, նկարելակերպի թե– թևությամբ, սահուն կոմպոզիցիոն ռիթ– մերով աչքի ընկնող Ֆ–ի ստեղծագործու– թյունները լի են զգայականությամբ, կյանքի հաճույքի պոեզիայով («ճոճքի երջանիկ պատահականությունները», 1766, Ոտլլես հավաքածու, Լոնդոն, «Լո– ղացող կանայք», 1775, Լուվր, Փարիզ), ներթաՓպնցված են պերսոնաժների սե– թևեթ տվայտանքների նկատմամբ հա– զիվ նկւհտելի ծաղրով («Գողունի համ– բույր», էրմիտաժ, Լենինգրադ) կամ հե– րոսների ճակատագրի հանդեպ անկեղծ, որոշ չսոիով սենտիմենտալ համակրան– քով («Աղքատ ընտանիք», Ա․ Ս․ Պուշկինի անվ․ կերպարվեստի թանգարան, Մոսկ– վա)։ Լուսաստվերի նրբին էֆեկտները բնորոշ են նրա բազմաթիվ գծանկարնե– րին և օֆորտներին։ Պատկերազարդումը տես 688-րդ էշից հետո՝ ներդիրում։ ՖՐԱՋ (< հուն, փpaaig – արտահայտու– թյուն), տես Դարձվածք։ ՖՐԱՋ երաժշտության մեջ, 1․ մեղեդոլ, թեմայի համեմատաբար ավար– տուն մասը։ 2․ Երաժշտ․ ձևի մասին տե– սության մեջ ւէոտիվի և նախադասության միջանկյալ կառուցվածքը։ Մովորաբար բաղկացած է 2 մոտիվից և կազմում է նա– խադասության կեսը։ Կարող է լինել նաև մոտիվների չբաժանվող ամբողջական կա– ռուցվածք (տես նաև Պարբերույթ)։
ՖՐԱՒՏ (հոլ․ vracht, գերմ․ Fracht), տրանսպորտային միջոցի տիրոջը փո– խադրումների համար տրվող վարձա– վճար։ Կիրառվում է գլխավորապես ծո– վային, ինչպես նաև գետային, օդային ու ավտոմոբիլային փոխադրումների ժամա– նակ։ Սովետական կազմակերպությունների փոխհարաբերություններում Ֆ․ հաշվարկ– վում է համապատասխան սակագներով, որոնց հաստատման կարգը սահմանում է ՍՍՀՄ Մինիստրների խորհուրդը։
ՖՐԱԿԱՍՏՈՐՈ (Fracastoro) Ջիրոլամո (1478–1553), Վերածննդի դարաշրջանի իտալացի գիտնական, բժիշկ, աստղագետ, բանաստեղծ։ 1530-ին հրատարակվել է Ֆ–ի գիտադիդակտիկ պոեմը «Սիֆիլիս կամ Ֆրանսիական հիվանդություն» (այստե– ղից՝ սիֆիւիս հիվանդության անվանումը)։ «Հպման, հպավարակիչ հիվանդություն– ների և դրանց բուժման մասին» հիմնա– կան աշխատությունում (1546) շարադըր– ված է վարակիչ հիվանդությունների, դը– րանց տարածման և բուժման մասին ուս– մունքը։ Ֆ․ առաջինն է առաջարկել «ին– ֆեկցիա» տերմինը։ Նկարագրել է ծաղիկ, կարմրուկ, ժանտախտ, կատաղություն, բծավոր տիֆ և այլ հիվանդությունները։ Ֆ–ի աշխատանքները հիմք հանդիսացան վարակիչ հիվանդությունների կլինիկա– յի և համաճարակագիտության համար։ Երկ․ О контагии, контагиозных болезнях и лечении, кн․ 1–3, М-, 1954; О сифилисе, М․, 1956․
ՖՐԱԿՑԻԱ (լատ․ fractio – ջարդոտում, մասնատում), 1․ (հնացած), արհմիութե– նական, համքարական շահերով միավոր– ված մարդկանց խումբ։ 2․ Քաղ․ կուսակ– ցության ներսում առանձնացած խմբավո– րում, որը հանդես է գալիս կուսակցության հիմնական սկզբունքային դրույթներին հակասող ծրագրով, ունի իր կազմակեր– պական կենտրոնը և պայքարում է կու– սակցության դեմ։ 3․ Կուսակցական Ֆ–նե– րը կամ կոմունիստական Ֆ–ները սովե– տական, պետ․ և հասարակական կազմա– կերպություններում միավորում են կո– մունիստների խմբերի, 1934-ից անվանվել են կուսակցական խԱբեր։ 4․ Քաղ․ կու– սակցության անդամների կազմակերպ– ված խումբ պառլամենտում, տեղական ինքնավարության մարմիններում, հասա– րակական կազմակերպություններում։
ՖՐԱԿՑԻՈՆ ԹՈՐՈՒՄ՛, տես Թորում՝․ «ՖՐԱՄ» (նորվեգ․ Fram, բառացի՝ առաջ), նորվեգ․ բևեռային արշավախմբային նավ։ Կառուցվել է Ֆ․ Նանսենի պատվերով, 1892-ին։ Ջրատարողությունը՝ 402 տ։ 1893–96-ին դրեյֆել է Արկտիկայում՝ Նորսիբիրական կղզիներից դեպի Շպից– բերգենի հս․, սկզբում (մինչև 1895-ը) Նանսենի, այնուհետև Օ․ Սվերդրուպի ղեկավարությամբ։ 1898–1902-ին Սվեր– դրուպը «Ֆ․»-ով կատարել է նավարկու– թյուն Կանադական արշիպելագի հս․ մա– սում, 1910–12-ին Ռ․ ԱւԼունդսենը «Ֆ․»-ով նավարկել է դեպի Անտարկտիդա։ «Ֆ․» տեղակայված է Օսլոյի թանգարան–տա– ղավարում։
ՖՐԱՅԲՈՒՐԴՅԱՆ ԴՊՐՈՑ, Բ ա դ և ն– յա՚ւ դպրոց, տես Նեոկանւոականու– թյոււ։ ՖՐԱՆ ԳԱՆ ՈՑ (1978-ից՝ Ամբերդ), գյուղ ՀՍՍՀ էջմիածնի շրջանում, Քասաղ գե– տի աջ ափին, շրջկենտրոնից 5 կմ հս․։ Կոլանտեսությունն զբաղվում է այգեգոր– ծությամբ, պտղաբուծությամբ, բանջարա– բուծությամբ, անասնապահությամբ, հա– ցահ ոտիկի U կերային կուլտուրաների մշակությամբ։ Գյուղը գազիֆիկացված է, Ֆրանգանոց ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղ– սպասարկման տաղավար, կինո, մսուր– մանկապարտեգ, բուժկայան։ Գյուղից հվ–արմ․ պահպանվել են եկեղեցու ավե– րաէներ (XYII դ․), գերեզմանոց (XVII – XIX դդ․)։
ՖՐԱՆԳՈՒԼՅԱՆ Ռոզալիա Վարդանի (18․ 9․H25, Դիլիջան–26․3․1986, Երևան), հայ սովետական կինոռեժիսոր։ ՀՍՍՀ արվես– տի վաստ․ գործիչ (1967)։ ՍՄԿԿ անդամ 1953-ից։ 1950-ին ավարտել է Մոսկվայի Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստ–ի սցենարական ֆակ–ը։ 1950-ից որ– պես ռեժիսոր աշխատել է«Հայֆիլմ» կինո– ստուդիայում, 1955–82-ին՝ Վավերագրա– կան ֆիլմերի ստուդիայում։ Նկարահանել է մոտ 200 կինոհանդես, 60 վավերագրա– կան ֆիլմ։ Լավագույններից են՝ «ճանա– պարհ երանգների միջով» (1962), «Բարե– կամների մեղեդիները» (1965), «Հռիփսի– մե Սիմոնյան», «Հայրենաբաղձ սրտեր», «Հսնդիպում վաղորդյան աստղի հետ» (ե– րեքն էլ՝ 1967), «Երգում են աշխարհի հա– յերը» (1968), «Արամ Խաչատրյան» (1981), «Հւյյաստանը թատրոնների երկիր է», (19$3)։ Ֆ–ի կինոնկարների մեծ մասը ցու– ցադրվել են համամիութենական կինո– փառատոներին և արժանացել դիպլոմնե– րի ու պատվոգրերի։
ՖՐԱՆԿ Գլեբ Միխայլովիչ (1904–1976), սովետական կենսաֆիզիկոս, ՄԱՀՄ ԳԱ ակադեմիկոս(1966-ից), ԲԳԱ թղթակից ան– դաւք (1945)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ի․ Մ․ Ֆրսնկի եղբայրը։ Ավարտել է Ղրիմի հա– մալսարանը (1925)։ Ֆ–ի գործուն մասնակ– ցությամբ են ստեղծվել ՍՍՀՄ ԲԳԱ կեն– սաֆիզիկայի (1948) և ՍՍՀՄ ԳԱ կենսա– ֆիզիկայի ինստ–ները (1952), որոնց դի– րեկտորն է եղել համապատասխանաբար 19^,8–51-ին և 1957-ից։ Հիմնական աշ– խատանքները վերաբերում են ուլտրա– մանուշակագույն ճառագայթման կենսբ․ ազդեցությանը, մկանային կծկման և նրււրդային դրդման կենսաֆիզիկային։ Մասնակցել է սովետական առաջին էլեկ– տլոնային մանրադիտակի ստեղծմանը։ Եղել է ՑՈԻՆԵՍԿՕ–ին կից կենդանի բջջի