Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/701

Այս էջը սրբագրված չէ

Ա․ Ֆրանս 1890, վեպ, հայ․ հրտ․ 1910)։ Ֆ–ի փիլ․ հայացքները առավել լրիվ արտահայտված են «էպիկուրի պարտեզը» (1894, հայ․ հրտ․ 1898) աֆորիզմների ժողովածուում։ Բուրժ․ իրականության ժխտումը Ֆ–ի եր կերում ^Արտահայտվում է սկեպտիկ հեգ նանքով («Թագուհի Պեղոքի խորտկարա նը», 1^92, «Պարոն ժերոմ Կուանյարի դատողությունները», 1893)։ «Բալթազար» (1889), ^Սադափե տուփը» (1892), «Սուրբ Կլարայի ջրհորը» (1895), «Կլիո» (1900) նովելների ժողովածուներում Ֆ․ սրա միտ U հետաքրքիր զրուցակից է, փայ լուն ոճաբան ու ոճավորող։ 90-ական թթ․ վերջին, կապված ռեակցիայի ուժե ղացման հետ, որի արտահայտություն ներից էր «Դրեյֆուսի գործը», Ֆ․ գրել է «ժամանակակից պատմություն» խիստ համարձակ երգիծական քառերգությու– նը («ճանապարհամերձ ծլիիների տակ», 1897, «Մանեկեն ուռենուց», 1897, «Մե– ղեսիկե մատանին», 1899, «Պարոն Բեր– ժըրեն Փարիզում», 1901), որտեղ վա վերագրական ճշգրտությամբ վերարտա դրել է XIX դ․ Ֆրանսիայի քաղ․ կյանքը։ «Կրենքըբիլ, Պյուտուա, Ռիքե և շատ այլ օգտակար պատմվածքներ» (1904, հայ․ հրտ․ 1959) ժողովածուի պատմվածքների մեծ մասին բնորոշ է սոցիալ․ թեման։ XX դ․ սկզբին Ֆ․ մտերմացել է սոցիա լիստների հետ (ժ․ ժորեսի), 1904-ին «Ցումասիտե» թերթում տպագրել «Մպի– տակ քարի վրա» (առանձին հրտ․ 1905) սոցիալ․ փիլ․ վեպը, որի հիմնական գա ղափարը սոցիալիզմի4 որպես գալիքի օրինաչափ և միակ դրական իդեալի, հաս տատումն է։ Ֆ–ի հրապարակախոսական գործունեու թյան բարձրակետը կապված է 1905– 1907-ի ռուս, հեղափոխության հետ։ Նրա 1898–1906-ի հրապարակախոսական գոր ծերը մասամբ զետեղված են «Մոցիալա– կան համոզմունքներ» (1902), «Դեպի լա վագույն ժամանակները» (1906) ժող–նե– րում։ Հեղափոխության պարտությունը ծանր հարված էր Ֆ–ի համար, նրա մոտ ծայր առան հակասություններ ու կասկած ներ, իքորացավ բուրժ․ հասարակության դեմ ուղղված քննադատությունը («Պինգ վինների կղզին», 1908, «Հրեշտակների ապստամբությունը», 1914)։ «Աստվածները ծարավի են» (1912, հայ․ հրտ․ 1925) պատմ․ վեպում ցույց է տվել ժողովրդի վեհությու նը, յակոբինյանների անձնուրացությունը, միաժամանակ հաստատել է հեղափոխու թյան պարտության հոռետեսական գաղա փարը։ Նրա հրապարակախոսական և հասարակական գործունեության նոր վե րելքը կապված է Հոկտեմբերյան սոցիա լիստական մեծ հեղափոխության (1917) հետ, որը վերադարձրեց Ֆ–ի հավատը հեղափոխության և սոցիալիզմի նկատ մամբ։ Նա դարձավ երիտասարդ սովե տական հանրապետության բարեկամնե րից nt պաշտպաններից և «Կլարտե» հակաիմպեր․ առաջադեմ գործիչների միավորման մանիֆեստի ու դեկլարացիա ների հեղինակներից մեկը։ 1920-ին Ֆ․ լիովին համերաշխ է եղել նոր հիմնված ֆրանս․ կոմկուսի հետ։ Կյանքի վերջին տարիներին ավարտել է իր մանկության և պատանեկության հուշերի շարքը՝ «Փոք րիկ Պիեռը» (1919), «Ծաղկող կյանքը» (1922)․ ավելի վաղ գրել է «Բարեկամիս գիրքը» (1885), «Պիեռ Նոզիեր» (1899) գործերը, միաժամանակ աշխատել «Երկ խոսություններ վարդի տակ» (1917–24, հրտ․ 1925) փիլ․ գրքի վրա։ Ֆ․ եղել է հայ ժողովրդի աննկուն պաշտ պանը։ Նա լայնորեն շփվել է հայ մտավո րականության հետ, տեսել աշխարհով մեկ սփռված հայության վիճակը, քաղ․ ու հաս․ ներքին հակասությունները, կոչել միասնության։ Դրել է բազմաթիվ հոդված ներ, ուղերձներ, կազմակերպել հավաք ներ՝ ի պաշտպանություն հայերի։ Ֆ․ անձամբ ծանոթ է եղել Ա․ Չոպան յա նին , նրան օգնել կազմակերպելու հայ ժող․ պատմությանը, մշակույթին նվիր ված հավաքույթներ։ Նա մինչև իր կյան քի վերջը մնացել է հայ ժողովրդի բարե կամը, ողջունել նրա վերածնունդը։ Նո– բելյան մրցանակ (1921)։ Երկ․ CEuvres completes illustrees, v․ 1–25, P․, 1925–35․ Երեք դար ու կես հնտո։ Ծնընդ– յան տոնի ֆանտազիա, Ալեքսանդրապոլ, 1912։ Կարմիր շուշան, Ե․, 1946։ Սպիտակ քարի վրա։ Աստվածները ծարավի են։ Հրեշտակների ապստամբությունը, Ե․, 1959։ Սիլվեստր Բոն– նարի ոճիրը, Ե․, 1967։ Ա․ Գւսացաբրսն


ՖՐԱՆՍ ՊՐԵՍ գործ ա կ ա լ ու թ յ ու ն (Agence France-Presse), աշխարհի խո– շորագույն ինֆորմացիոն գործակալու թյուններից։ Ինքնավար առևտր․ ձեռնար կություն։ Հիմնվել է 1944-ին, հաջորդել է Ֆրանս․ Հավաս ինֆորմացիոն գործակա լությանը։ Գտնվում է Փարիզում։ Ունի ավելի քան 2 հզ․ աշխատող, այդ թվում՝ 700 թղթակից։ Ինֆորմացիա է տրամա դրում աշխարհի 155 երկրի՝ ֆրանս․, անգլ․, իսպ․, պորտ․, գերմ․, արաբ․։ Մա մուլի գործակալությունների Եվրոպ․ միու թյան անդամ Է։


ՖՐԱՆՍԱՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ՄԻՈՒ

ԹՅՈՒՆ (L՝association pour le developpe- ment Culturel et Artistique des jeuns d’ori- gine Armenienne de France, JAF–ԺԱՖ), երիտասարդական կազմակերպություն։ Հիմնադրել են ֆրանս․ Դիմադրության շարժման հայ նախկին մարտիկները, 1945-ի աշնանը։ Կենտր․ վարչությունը Փարիզում Է, մասնաճյուղեր ունի Մարսե– լում, էիոնում, Վալանսում և Ֆրանսիա յի հայաշատ մյուս քաղաքներում։ Միու թյան նպատակն է ֆրանսահայերին և ֆրանսիացիներին ծանոթացնել հայ բազ մադարյան պատմությանն ու մշակույթին, Սովետական Հայաստանի տնտ․ ու մշա կութային նվաճումներին, ամրապնդել ֆրանս–սովետական, այդ թվում և ֆրանս– հայկ․, բարեկամությունը, պայքարել հա նուն խաղաղության և դեմոկրատիայի։ ԺԱՖ–ը սերտորեն համագործակցում Է ֆր սնսահայ մշակութային միության հետ, կազմակերպում հայ արվեստի և մշակույ թի երիտասարդական փառատոներ, ցու ցահանդեսներ, դասախոսություններ և այ միջոցառումներ։ ԺԱՖ–ը 1947-ից Դե մոկրատական երիտասարդության համաշ խարհային ֆեդերացիայի անդամ է, 1919-ից մասնակցում է խաղաղության կողմնակիցների շարժմանը։ Միությունը հրատարակում է (1951-ից) իր ամսա թերթը4՝ «Նոտրը Վուա» («Notre Voix»), ու՚ւի գեղարվեստական երկու խումբ՝ «Արաքս» պարախումբը (ստեղծվել է 1957-ին) և «Սասուն» նվագախումբը (ըս– տեղծվել է 1962-ին)։ ԺԱՖ–ը սերտ կապեր է պահպանում Սփյուռքահայության հետ մշւսկութային կապի, Հայաստանի երի տասարդական կազմակերպությունների կւմիտեների հետ։ Ն․ Մկրաչյան


ՖՐԱՆՍԱՀԱՅ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒ

ԹՅՈՒՆ (Union Culturelle Frangaise des Aimeniens de France), հասարակական, մշակութային կազմակերպություն։ Ստեղծ– վէ լ է 1949-ին, Փարիզում։ Ֆ․ մ․ մ․ կազմա կերպում է միջոցառումներ նվիրված հայ մշակույթի և գրականության նշանավոր գործիչներին, հայ ժողովրդի պատմու– թ ան նշանակալից իրադարձություննե րին, ցուցահանդեսներ, հայ մշակույթի 0]ւեր, կինոփառատոներ, Սովետական Հայաստանի գեղարվեստական կոլեկ տիվների ու մենակատարների հյուրախա ղեր Ֆրանսիայում (վերջին տարիներին նաև եվրոպ․ այլ երկրներում՝ Անգլիա, Բելգիա, ԴՖՀ) ևն։ Մասնակցում է խա ղաղության պաշտպանության շարժմանը։ Ֆ|․ մ․ մ–յան կենար, վարչությունը գտնը– վում է Փարիզում, մասնաճյուղեր ունի Մարսելում, Լիոնում և դրանց շրջակայ քում գտնվող շուրջ 20 քաղաք–արբանյակ– ներում։ Երկու տարին մեկ գումարվում է միության համագումարը, որը նրա գերա գույն մարմինն է։ Միության նախագահ ներ են եղել քարտեզագետ Զ․ |սանզատ– յանը, պրոֆ․ Հ․ Մվաճյանը, լրագրող Ա․ Ալիքսանյանը և ուրիշներ, 1985-ից՝ Մ․ Թաթիկյանը և Ա․ Պերպերյանը։ Սովե– տա–ֆրանս․ բարեկամության ամրապընդ– մանը նպաստելու և հիմնադրման 25-ամ– յէսկի կապակցությամբ 1974-ին պարգե– տստրվել է ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության պատվոգրով։ Ռ․ Սահակյան


«ՖՐԱՆՍԱՀԱՅ ՏԱՐԵԳԻՐՔ», լույս է տե սել 1926–27-ին, Փարիզում։ Հարուստ նյութ է պարունակում անցյալի հայ– ֆրանս․ կապերի (թարգմանված <Ռեյու ղեզ էթյուդ արմենիեն> հանդեսից), ֆրան սահայ գաղթօջախի կազմավորման վե րաբերյալ։ Արժեքավոր են Մեծ եղեռնից սրկված և Ֆրանսիայում ապաստանած հայերի մասին հոդվածները, վիճակա գրական տվյալները հայերի թվական կազ– է՚ի, նրանց բնակավայրերի տեղաբաշխ ման, աշխատանքի ու զբաղմունքի, տնտ․ դրության, հայ որբերի ճակատագրի վե րաբերյալ։ Տեղեկություններ է հաղորդել նաև ֆրանսահայերի հոգևոր–մշակութա– յին կյանքի, ազգային–հայրենակցական միությունների գործունեության, կրթա– կան–մարզական առօրյայի մասին։ Ծա նոթացրել է Ֆրանսիայում գործող իրա