Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/710

Սխալ առաջացավ էջը սրբագրելիս

Լ ի ո ն ի․ արդ․ շրշան է, որը արդ․ արտադրանքի ծավալով երկրորդ տեղն է գրավում Փարիզի և Արմ․ շրջաններից հետո։ Արդյունաբերության հիմնական ճյուղերն են հիդրոէներգետիկան, հատուկ պողպատների արտադրությունը, ալյու– մինի ձուլումը, մեքենաշինությունը, օրգ․ սինթեզի, տեքստիլ, սննդի, կաշվի–կոշի– կի արդյունաբերությունը, սպորտային գույքի արտադրությունը։ Հանքային աղ– բյուրների բազայի վրա կան առողջարան– ներ (Վիշի, էվիան), Ալպերում՝ ալպինիզմ U տուրիզմ։ Գլխ․ քաղաքներն են Լիոնը, Աենտ էտիենը, Գրենոբլը, Կլերմոն Ֆե– ռանը։ Արևմտյան, զարգացած անասնա– պահությամբ արդ․–ագրարային շրջան է։ Կա այգեգործություն, խաղողագործու– թյուն, երկաթի հանքանյութի և ուրանի արդյունահանություն։ Ամենախոշոր կենտ– րոնը Նանտն է։ Հ ա ր ա վ–ա ր և մ տ յ ա ն․ արդ․–ագ– րարային շրջան է, զբաղեցնում է Աքվի– տանյան դաշտավայրը, նրան հարող Պի– րենեյների լանջերը և Կենտր․ զանգվածի հվ–արմ․ մասը։ Արդյունահանվում է նավթ և բնական գազ։ Կա փայտանյութի մթե– րում, ավիահրթիոային, ալյումինի, քիմ․, սննդի արդյունաբերություն, խաղողա– գործություն։ Դլխ․ արդ․ կենտրոններն են Բորդոն և Թուլուզը։ Միջերկրածովյան․ արդ․–ագ– րարային և կուրորտային շրջան է։ Կա ինտենսիվ բարձր ապրանքատու գյուղա– տնտեսություն, զարգացած սննդհամի արդյունաբերություն։ Շրջանի տնտեսու– թյան մեջ առաջատար դեր ունեն առող– ջարանները (ֆրանս․ Ռիվիերա՝ Նիցցա և Կանն կենտրոններով) և Մարսելի նա– վահանգստաարդ–կոմպլեքսը՝ քիմ․, մե– տալուրգիական, ավիացիոն նավանորոգ– ման արդյունաբերությամբ։

VIII. Ջինված ուժերը

Զինված ուժերը բաղկացած են ցամաքային զորքերից, ոազմաօդային, ռազմածովային ուժերից և զինվորական ոստիկանությունից (շուրջ 570 հզ․ մարդ, 1979)։ Գերագույն գլխ․ հրամանատարը պրեզիդենտն է, անմիջական ղեկավարու– թյունն իրականացնում է պաշտպանու– թյան մինիստրը՝ զինված ուժերի շտաբի, զինված ուժերի զորատեսակների շտաբ– ների և տեսչությունների միջոցով։ Զին– ված ուժերը համալրվում են ազգ․ պար– տույթի օրենքի հիման վրա և վարձով։ Զորակոչվում են 18-ը լրացրած տղամար– դիկ, զինծառայության ժամկետը 12 ամիս է։ Ցամաքային զորքերը (շուրջ 324 հզ․ մարդ) կազմված են 8 զրահատանկային, 5 հետևակային, 1 օդադեսանտային և 1 ալպիական հետևակային դիվիզիաներից, օպերատիվ տակտիկական հրթիռների (մրջուկային լիցքով) 5, զենիթային կա– ռավարվող հրթիռների (ԶԿՀ) 5 գնդից ևն։ ՌՕՈԻ (100 հզ–ից ավելի մարդ, 470-ից ավել մարտական ինքնաթիռ) կազմված են 4 հրամանատարություններից՝ ստրա– տեգիական, տակտիկական, ՀՕՊ–ի և տրանսպորտային։ Ստրատեգիական ավիացիոն հրամանատարության կազ– մում կա 6 էսկադրիլիա (36 միջին ռմբա– կոծիչ), բալիստիկ հրթիռների արձակ– ման 18 կայանք են։ Տակտիկական ավիա– ցիան ունի 20 էսկադրիլիա (կործանիչ– ռմբակոծիչների և հետախուզական, ըն– դամենը 300 ինքնաթիռ), ՀՕՊ–ը՝ 14 էս– կադրիլիս! (կործանիչ–որսիչներ և կա– պի ինքնաթիռներ, ավելի քան 160), տրանսպորտայինը՝ 11 էսկադրիլիա (300-ից ավելի ինքնաթիռ և ուղղաթիռ)։ ՌԾՈԻ (շուրջ 69 հզ․ մարդ, 200-ից ավելի մարտանավեր և շուրջ 200 օժանդակ նա– վեր) կազմված են նավատորմից, ծովա– յին ավիացիայից և ծովային հետևակից։ Նավատորմի հիմնական մասն են կազ– մում 5 ատոմային սուզանավեր, 2 բազ– մանպատակային ավիակիր (յուրաքան– չյուրի վրա մինչև 40 ինքնաթիռ և ուղղա– թիռ), 1 հածանավ–ուղղաթիոակիր, 1 հա– ծանավ՝ կառավարվող հրթիռային զեն– քով, 20 ականակիր ևն։ Ծովային ավիա– ցիան ունի ավելի քան 120 մարտական ինքնաթիռ և շուրջ 120 ուղղաթիռ, ավիա– կրային ավիացիան՝ միջուկային լիցքով ռումբեր, ծովային հետևակը՝ 1 գումար– տակ (500 մարդ)։ Զինվ․ ոստիկանությու– ևը հաշվվում է ավելի քան 76 հզ․ մարդ։ Ֆ․ Հյուսիս–Ատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) անդամ է, սակայն 1966-ից չի մասնակցում նրա ռազմ, կազմակերպությանը։

IX. Բժշկասանիտարական վիճակը և առողջապահությունը

1981-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 14,9, ընդհանուր մահացությունը՝ 10,3, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 9,7։ Կյանքի միջին տևողությունը (1980)՝ տղամարդկանցը 70,8 տարի է, կանանցը՝ 79,1։ Առավել տարածված են սիրտ–անոթային հիվանդությունները, չարորակ նորագոյացությունները, տրավմատիզմը։ Աոցիալ․ լուրջ պրոբլեմ են հոգեկան և վեներական հիվանդությունները, ալկոհոլամոլությունը։ 1977-ին հիվանդանոցային հիմնարկներում մահճակալների թիվը եղել է 644,1 հզ․ (1000 բնակչին՝ 13,3 մահճակալ), որից 450 հզ–ը՝ պետ․ հիմնարկներում։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպում հիմնականում մասնավոր պրակտիկայով զբաղվող բժիշկները։ Հասարակական հիվանդանոցներում գործում են պոլիկլինիկային բաժանմունքներ։ 1977-ին աշխատում էին ավելի քան 91,4 հզ․ բժիշկ (580 բնակչին՝ 1 բժիշկ), որից 50,5 հզ․ զբաղվում էր մասնավոր պրակտիկայով, 27,7 հզ․ ատամնաբույժ, 33,5 հզ․ դեղագործ, 152,6 հզ․ բուժքույր, 8,9 հզ․ մանկաբարձ։ Բժիշկներ են պատրաստում համալսարանների 33 բժշկ․ ֆակուլտետները, ատամնաբույժներ՝ 16, մանկաբարձներ՝ 49 ուս․ հաստատությունները։

X. Լուսավորությունը

ժամանակակից Ֆ–ի տարածքի առաջին դպրոցները հիմնվել են Դափայում, հռոմ․ տիրապետության շրջանում։ Ուսուցումը՝ հռոմ–ի նմանակությամբ։ Քրիստոնեության տարածումից հետո (VI–VII դդ․) ստեղծվել են վանական և հոգևոր դպրոցներ, ավելի ուշ՝ սակավաթիվ ծխական ուսումնարաններ։ XII դ․ քաղաքներում երևան են եկել ոչ հոգևոր վճարովի դպրոցներ։ XIII դ․ սկզբին Փարիզում հիմնվել է ֆրանս․ առաջին համալսարանը (տես Սորբոն), XIII –XIV դդ․ ստեղծվել են Թուլուզի, Ավինյոնի, Մոնպելյեյի, Ռեյմսի, Օռլեանի և այլ քաղաքների համալսարանները, որոնք արևմտաեվրոպ․ գիտության ու մշակույթի նշանավոր կենտրոններ էին։ Համալսարաններին կից գործող կուեժները տվել են միջնակարգ կրթություն, XV դ․ բացվել են համալսարան– ներից անկախ կոլեժներ։ Ֆրանս, մեծ հեղափոխությունը ոչնչաց– րեց կրթության ֆեոդ, համակարգը և հռչակեց համընդհանուր կրթական իրա– վունք։ Ստեղծվեց եկեղեցուց անջատ տար– րական և միջնակարգ (այսպես կոչված, կենտր․) պետ․ դպրոցների ցանց։ Հեղա– փոխության շրջանում փակված կրոն, սխոլաստիկ համալսարաններին Փոխա– րինեցին մասնագիտացված բուհերը (Պոլի– տեխ․ դպրոց, Բարձրագույն նորմալ դըպ– րոց ևն)։ Նապոլեոն I-ը մասնակիորեն վերականգնեց եկեղեցու դիրքերը լուսա– վորության բնագավառում։ Ռեստավրա– ցիայի շրջանում (1814–15, 1815–30) էլ ավելի ուժեղացավ հետադեմ հոգևորա– կանության ազդեցությունը կրթության ասպարեզում։ Փարիզի կոմունան առաջնահերթ խըն– դիր է համարել դպրոցի արմատական, հեղափոխ․ վերակառուցումը, միջոցառում– ներ մշակել համընդհանուր կրթության իրականացման համար։ Կրթության զար– գացման գործում կարևոր պէստմ․ նշանա– կություն են ունեցել XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ընդունված օրենքները, որոնք նախատեսում էին կանանց միջ– նակարգ կրթություն (1880), անվճար (1881) ուսուցում տարրական դպրոցում, 6–13 տարեկան երկսեռ երեխաների պարտադիր ուսուցում (1882), պետ․ դըպ– րոցների ուս․ ծրագրերից կրոնի վերացում (1882) ևն։ 1902-ին սահմանվել է միջնա– կարգ դպրոցի’ նոր կառուցվածք, որով ռեալական և դասական բաժանմունքներն ավարտողներին տրվել են կրթությունը շարունակելու ձևականորեն հավասար իրավունքներ։ 1930-ական թթ․ դեմոկրատ, ուժերի ջանքերով պետ․ միջնակարգ դըպ– քւոցներում մտցվել է անվճար ուսուցում։ ժող․ ճակատի կառավարությունը 1936-ին պարտադիր կրթություն է սահմանել 6–14 տարեկանների համար։ 1950-ական թթ․ վերջից Հինգերորդ հանրապետության իշխանությունները գիտության, տեխնիկայի ու արտադրու– թյան օբյեկտիվ պահանջներին համա– պատասխան, սովորողների դասակար– գային ընտրության կարգն ամրապնդե– լու, կրթական համակարգում տիրող դա– սակարգերի և սոցիալ․ խմբերի արտոնու– թյունները պահպանելու նպատակով բազ– մաթիվ ռեֆորմներ են անցկացրել։ Առա– ջադեմ ուժերը, Ֆ–ի կոմկուսի գլխավորու– թյամբ, ներկայացնում են լուսավորու– թյան համակարգի արմատական դեմո– կրատ․ վերափոխման նախագծեր (Լան– Ժըվեն–Վալլոնի պլան, 1947, «Կրթության դեմոկրատական ռեֆորմի մասին ՖԿԿ–ի առաջարկությունները», 1967–70) և պայ– քարում դրանց իրականացման համար։ Լուսավորության ժամանակակից պետ․ համակարգը Ֆ–ում խիստ կենտրոնացված Է։ Ուս․ հաստատությունների կառուց– վածքն ու անելիքները, ուս․ պլաններն