Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/714

Այս էջը սրբագրված չէ

մով (1920)։ 20–30-ական թթ․ մէսրքսիզմ– լենինիզմի խորացված ուսումնասիրման շրջանն է։ Փիլ․ հարցերը լուսաբանվում են Մ․ Թորեզի, Վ․ Ռոշեի, ժ․ Դյուկլոյի աշխատություններում՝ 40-ական թթ․ ֆրանս․ մարքսիստները (ժ․ Պռլիտցեր, ժ․ Մոլոմոն, Շ․ էնշլեն) պայքարում են ֆաշիստ, գաղափարախոսության, հետա– դիմական բուրժ․ հակաժող․ քաղաքակա– նության դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հրատարակվում են աշխատություններ՝ ուղղված կրոն, աշ– խարհայացքի (Մ․ Կաշեն), բուրժ․ փիլ–յան դեմ (Ա․ Մուժեն)։ 50–60-ական թթ․ ֆրանս․ կոմունիստները պայքարում են ռևիզիոնիզմի դեմ։ 70–80-ական թթ․ հե– տազոտվում են մարքս–լենինյան ուսմուն– քի մեթոդաբանական և իմացաբանական ընդհանուր պրոբլեմները, պատմ․ մա– տերիալիզմի հարցերը, արդիականու– թյան սոցիոլոգիական և սոցիալ–քաղ․ խնդիրները։ Մշակվում են Կ․ Մարքսի և Վ․ Ի․ Լենինի տեսական ժառանգության պրոբլեմները (Լ․ Ալտյուսեր, Մ․ Գոդե– լիե, Լ․ Սև, ժ․ Ֆրեիլ, ժ․ Կոնիո և ուրիշ– ներ), վերլուծվում են կրոնի հարցերը (Կոնիո, Մ․ Վեռե, Ա․ Կազանովա) ևն։ Մարքսիստական Փիլ–ը ուսումնասիրվում է Փարիզի Նոր համալսարանում, Մ․ Թո– րեզի ինստ–ում, գիտ․ հետազոտություն– ներ են կատարվում Մարքսիզմի ուսում– նասիրման կենտրոնում, պրոպագանդ– վում են կոմունիստական, առաջադիմա– կան մամուլի էջերում («Humanite», «Са- hiers du communisme», «France nouvelle», «La Pensee», «La nouvelle critique»)։ հրատարակվում են փիլ․, սոցիոլոգիական և հոգեբանության բնագավառի բազմա– թիվ հանդեսներ [«Archives de philosop– hic» (1923-ից), «Etudes des philosophi- ques» (1926-ից), «L՝Annee sociologique» (1898-ից), «Journal de psychologie nor- male et pathologique» (1904-ից) ևն]։ Պատմական գիտությունը։ Ֆ–ում պատմ․ գիտությունը սաղմնավորվել է վաղ միջ– նադարում։ Առաջին խոշոր պատմ․ երկե– րը համաշխարհային ժամանակագրու– թյուններն էին (VI–VII դդ․)։ Կարոլինգ– ների ժամանակ (VIII–IX դդ․) ի հայտ են եկել պաշտոն, տարեգրությունները (ան– նւաներ)։ XIII –XV դդ․ ստեղծվել է թա– գավորական տարեգրությունների ժողո– վածու։ XIII դ․ առաջացել է պատմ․ ստեղծա– գործությունների նոր ժանր՝ հուշագրու– թյունը (հիմնականում խաչակրաց ար– շավանքների մասնակիցների հուշերը)։ XV դ․ սկզբնավորվել է Ֆ–ի հումանիստա– կան պատմագրությունը։ XYI դ․ Ռեֆոր– մացիայի և կրոն, պատերազմների շրջա– նում պատմ․ երկերի մեծ մասը աչքի է ընկել սուր քաղ․ ուղղվածությամբ։ XVI դարից Ֆ–ում սկսել են զարգանալ պատմ․ օժանդակ դիսցիպլինները։ XVII դ․ դրվել են բյուզանդագիտության գիտ․ հիմքերը։ XVIII դ․ պատմագիտության մեջ իշխում էին Լուսավորականության գաղավւարնե– րը (Վոլտեր, ժ․ Կոնդորսե, Մոնտեսքյո, Ժ․-Ժ․ Ռուսո)։ Ֆրանս, մեծ հեղափոխու– թյունը խոր ազդեցություն է գործել ֆրանս․ պատմ․ մտքի և պատմագրության վրա։ Ուտոպիական կոմունիզմի գաղափարա– խոսներ Գ․ Բաբյոֆը և բաբյոֆականները պատմության մեջ տեսան դասակարգերի անընդհատ պայքարը։ XIX դ․ 1-ին կեսի պատմ․ մտքի նվաճումն էր սոցիալիստ– ուտոպիստ Ա․ Մեն–Միմոնի պատմավփլ․ աշխարհըմբռնումը։ XIX դ․ 1-ին կեսի ֆրանս․ պատմագրության մեջ իշխում Էր ռոմանտիկ, ուղղությունը։ Ռեակցիոն ռո– մանտիզմի ներկայացուցիչները (ժ․ դը Մեստր, Լ․ Բոնալդ, Ֆ․ Շատոբրիան, ժ․ Միշո և ուր․) Լուսավորականության գաղափարներին հակադրում էին պրովի– դենցիալիզմը (նախախնամությունը), ջա– տագովում միջնադարը։ Բայց առաջա– տար դիրք էին գրավում լիբերալ բուրժ․ պատմաբանները (Օ․ Թիերի, Ֆ․ Գիզո, Ֆ․ Մինիե, Ա․ Թիեր)։ XIX դ․ 30-ական թթ․ ֆրանս․ ռոմանտիզմի մեջ առաջացավ մանրբուրժ․ դեմոկրատական հոսանքը, որի խոշորագույն ներկայացուցիչ Ժ․Միշ– լեն ֆրանս․ պատմության գլխ․ ուժը հա– մարում էր ոչ թե բուրժուազիային, այլ հասարակ ժողովրդին։ XIX դ․ 30–60- ական թթ․ Ֆրանս, մեծ հեղափոխության պատմությունը մանրբուրժ․ սոցիալիզմի դիրքերից ուսումնասիրում էին Ֆ․ Բյու– շեն, Լ․ Բլանը, ուտոպիական կոմունիզմի դիրքերից՝ Է․ Կաբեն, Գ․ Թրիդոնը, ար– մատական–դեմոկրատական՝ ժ․ Ավենելը։ XIX դ․ վերջին –XX դ․ սկզբին բուրժ․ պատմագիտության մեջ տիրապետող Էր պոզիտիվիզմը, որի ներկայացուցիչները համոզված էին պատմության՝ իբրև գի– տության ճանաչողական հնարավորու– թյունների մեջ, մշակեցին սկզբնաղբյուր– ների քննադատական ուսումնասիրության եղանակները, սակայն նրանց գիտ․ և դասակարգային սահմանափակվածու– թյունը ի հայտ էր գալիս սոցիալիզմի ու պատմ․ զարգացման հեղափոխ․ աշխարհ– ըմբռնումների նկատմամբ թշնամության մեջ։ XIX դ․ վերջին պատմ․ գիտության վերակառուցման մեջ մեծ դեր խաղաց Դ․ Մոնոն, որը 1876-ին հիմնադրեց առա– ջին համապատմ․ հանդեսը՝ «Revue Jiis- torique»։ Հին պատմության ուսումնասի– րության գործում աչքի ընկավ ժ․ Ռընանը, նշանակալի զարգացում ապրեց միջնա– դարագիտությունը (Մոնո, Լավիս, ժի– րի, Լանգլուա, Ֆյուստել դը Կուլանժ, Ֆա– նիեշ, Լևասյոր և ուր․), առանձնացավ հատուկ բնագավառ, որն ուսումնասի– րում էր Ֆրանս, մեծ հեղափոխության պատմությունը, առաջատար դերը այս մարզում խաղում էր բուրժուա–հանրԱւպե– տական ուղղությունը (Օլար, Սանյակ)։ 1870–71-ի ֆրանս–պրուս․ պատերազմում Ֆ–ի պարտությունից հետո մեծ ուշադրու– թյուն դարձվեց նապոլեոնյան պատերազմ– ների և Նապոլեոն I-ի արտաքին քաղա– քականության պատմությանը, որի խըն– դիրները ազգայնական դիրքերից ուսում– նասիրում էին առավելապես լիբերալ և պահպանողական պատմաբանները, այս– պես կոչված, ակադեմիականները՝ ֆը– րանս․ ակադեմիայի անդամները (Ա․ Սորել, Ա․ Վանդալ, Ֆ․ Մասոն, Լ․ Մադ– լեն)։ Զգալիորեն աշխուժացավ Եվրոպայի այլ երկրների պատմության ուսումնասի– րությունը (Ռուսէսստանինը՝ Ա․ Ռամբո, Գերմանիայինը՝ Լավիս, Մեծ Բրիտանիէո– յինը՝ Է․ Գալևի ևն)։ XIX դ․ 80-ական թթ․ ֆրանս․ պատմագրության մեջ սաղմնա– վորվել է մարքսիստական ուղղությունը (Պ․ Լավարգ), որի ազդեցությամբ զարգա– ցել է սոցիալիստ, պատմագրությունը (ժ․ ժորես, ժ․ Ռենար, Պ․ Լուի և ուր․)։ Մարքսիզմի ազդեցությունն ուժեղացավ 1917-ին Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստ, հեղափոխությունից և 1920-ին Ֆ–ի կոմկուսի ստեղծումից հետո։ Ֆ–ի կոմկուսի գործիչներ Մ․ Թորեզը, Մ․ Կա– շենը, ժ․ Դյուկլոն մեծ նշանակություն էին տալիս պատմության ուսումնասիր– մանը, իրենց աշխատություններում փոր– ձում իմաստավորել ֆրանս․ ժողովրդի հեղափոխ․ ավանդույթները։ 1930-ական թթ․ ձևավորվեց պրոֆեսիոնալ մարքսիստ պատմաբանների առաջին սերունդը (ժ․ Բրյուա, Օ․ Կորնյու, Ա․ Մոբուլ և ուր․)։ Նկատվեցին զգալի փոփոխություններ նաև ֆրանս․ բուրժ․ պատմագրության մեջ։ Ի հայտ եկան դպրոցներ, որոնք Փորձեցին մոդեռնացնել բուրժ․ պատմ․ գիտությունը՝ փնտրելով պատմ․ հետա– զոտության նոր ուղիներ։ Նրանց վրա մեծ ազդեցություն ունեցան Է․ Դյուրկհեյմի ֆրանս․ սոցիոլոգիական դպրոցի գաղա– փարները, Ա․ Բերի «կուլտուր–պատմ․ սինթեզի» տեսությունը են։ XX դ․ 30-ական թթ․ կազմավորվեց, այսպես կոչված, «Ան– նալների» դպրոցը (հանդեսի անունով)։ Առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմների միջև ընկած ժամանա– կաշրջանում մեծ թվով պատմաբանների հետաքրքրում էին առաջին համաշխար– հային պատերազմի (1914–18) պատմու– թյան և նախապատրաստման խնդիրները։ Բուրժ․ պատմաբանները (Պ․ Ռենուվեն և ուր․) հիմնականում արդարացնում Էին Ֆ–ի արտաքին քաղաքականությունը։ Ուսումնասիրության առարկա դարձավ 1871-ի Փարիզի կոմունայի պատմությունը (ժ․ Լարոնզ, ժ․ Բուրժեն և ուր․)։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆրանս․ բուրժ․ պատմագրությունը Էա– կանորեն վերակառուցվել Է, ի տարբե– րություն արևմտագերմ․ և անգլո–սաքսո– նական պատմ․ գիտության, ֆրանս․ պատ– մագիտության մեջ զգալի տարածում չգը– տան նեոկանւռական գաղափարները։ 1950–60-ական թթ․ առավել ազդեցիկ հոսանք էր «Աննալների» դպրոցը (Ֆ․ Բրո– դել), որին հատուկ էր քաղ․ ցնցումների, նախ և առաջ հեղափոխությունների, դե– րի նվազեցումը պատմության զարգաց– ման մեջ։ Խնդիրների թվում մեծ տեղ զբա– ղեցրեց հասարակության նյութական կյանքի պատմությունը (ժ․ Դյուբի, Պ․ Գու– բեր, Պ․ դը Սեն ժակոբ, Ռ․ Բերել, Պ․ Շոն– յու)։ Նշանակալի զարգացում ունեցավ պատմ․ ժողովրդագրությունը (Մ․ Ռենար, Ա․ Արմանգո), սկսեց արագ զարգանալ սոցիալ–պատմ․ հոգեբանության ուսում– նասիրությունը, աճեց հետաքրքրությունը Ռուսաստանի և սլավոն․ երկրների (Ռ․ Պորտալ), ինչպես նաև աշխարհի և նրա առանձին խոշոր շրջանների պատմու– թյան նկատմամբ։ Ֆրանս, պատմաբան– ների աշխատությունները բովանդակում են արժեքավոր նյութեր, հետաքրքիր մաս– նավոր եզրակացություններ, որոնք, սա– կայն, չեն կարող փոխարինել պատմ․ պրո– ցեսի ամբողջական մոնիստական տեսու–