Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/717

Այս էջը սրբագրված չէ

կությունն էր հաստատում Ֆ․ Ռ․ դը․ Շա– տոբրիանը (1768–1848)։ Ռեստավրացիա– յի գաղափարախոսների հետ բանավեճի բռնվեցին հեղափոխության պատմակա– նորեն առաջադիմական դերը ճանաչող գրողները (Աննա Լուիզա ժերմենա դը Ստալ, 1766–1817, Բ․ Կոնստան, 1767– 1830, է․ Պ․ Սենանկուր, 1770–1846)։ «Ավազակային վեպի» ժանրով է գրված Շ․ Նոդիեի (1780–1844) «Ժէսն Սբոգէսրը» (1818)։ Պոեզիայի ասպարեզում [Ա․ դը Լամարթինի (1790–1869) «Բանաստեղծա– կան մտորումները» (1820)] ֆրանս․ ռո– մանտիզմը հարստացավ աւեքսանդրյան ոտանավորով ու հանգով։ Ֆրանս, ռոմանտիզմի 2-րդ փուլը կապ– ված է 30–40-ական թթ․ նախահեղէսփոխ․ ու հեղափոխ․ շարժման հետ և ցայտուն կերպով դրսևորվեց Վ․ Հյուգոյի (1802– 1885) ստեղծագործության մեջ։ Անմիջա– կան զգացումի տարերքը, կենսախնդու– թյունը, հեգնանքը, տխրությունը Ա․ դը Մյուսեի (1810–57) քնարերգության հիմ– նական մոտիվներն են։ Հյուգոն, Վինյին, Մյուսսեն, ժորժ Սանդը (1804–76), Ա․ Դյումա–հայրը (1802–70) վեպը վերա– ծեցին քնարական, վիպական ու դրամա– տիկական սկզբունքները զուգորդող «սին– թետիկ» ժանրի։ Սոցիալ․ խնդիրներ Էր առաջադրում Է․ Սյուն (1804–57) «Փա– րիզի գաղտնիքները» (1842–43) և այլ վեպ–ֆելիետոններում։ 1830–40-ական թթ․ հեղափոխ․ վերելքը նպաստեց առաջադիմական ռոմանտիզմի բուռն զարգացմանը, նախադրյալներ ըս– տեղծեց նաև ժամանակակից հասարա– կական հարաբերությունների ռեալիստ, իմաստավորման համար։ Ռեալիզմի գծեր են դրսևորվում Պ․ Լ․ Կուրիեի (1772– 1825) պարսավագրերում, Պ․ ժ․ Բերանժեի (1780–1857), Է․ Մորոյի (1810–38), Օ․ Բարբիեի (1805–82) երգիծական ոտա– նավորներում ու երգերում։ Ռեալիզմը իր բարձրագույն մարմնավորումը գտավ Ստենդալի (1783–1842) և Օ․ դը Բալզակի (1799-1850) վեպերում։ Ստենդէսլն ու Բալզէոկը առաջատար դեր խաղացին XIX դ․ արևմտաեվրոպ․ քննա– դատական ռեալիզմի զարգացման մեջ։ Ռեալիստ, տիպականացման իրենց մե– թոդները մշակելով՝ նրանք հարստացրին համաշխարհային գրկ․։ Նովելի վարպետ էր Պ․ Մերիմեն (1803–70)։ 1848-ի հեղա– փոխ․ հետ կապված քաղէսքաց․ պոեզիա– յի բարձրակետն են Հյուգոյի «Հատուցում» (1853) ժողովածուի բանաստեղծություն– ները։ 1851-ի պետ․ հեղաշրջումից հետո հանրապետականների գաղափարական հակառակորդներն են դառնում գրող բո– նապարտականներ Օ․ Ֆյոյեն (1821–90), Մ․ Դյու Կանը (1822-94), Է․ Աբուն (1828– 1885) և ուրիշներ։ Բուրժ․ ջատագովական գրկ․ Երկրորդ կայսրության ժամանակա– շրջանում ռեալիստ, արվեստի սկզբունք– ներին հակադրում է «ողջախոհության դպրոցը», այդ գրկ–յէսնն են պատկանել դրամատուրգներ Ֆ․ Պոնսարը (1814–67), Է․ Օժիեն (1820–89) և Ա․ Դյումա–որդին (1824–95)։ Գոնկուր եղբայրների (ժյուլ, 1830–70, Էդմոն, 1822–96) ստեղծագոր– ծության հետ է կապված նատուրալիզմի ծնունդը ֆրանս․ գրկ–յան մեջ։ Գ․ Ֆլո– բերն (1821–80) իր վեպերում մերկացրել է բուրժ․ բարոյականությունը, բարքերը, գիտությունը, քաղ․ կյանքը։ Բանաստեղծ Շ․ Բոդլերը (1821–67) ցավով է գրում արվեստի ու արվեստագետի ճակատագրի մասին։ 1860–70-ական թթ․ աեխն․ ու գիտ․ առաջադիմության պայմաններում զար– գանում է արկածային, գիտաֆանտաստիկ գրկ․ [ժյուլ Վեոնի (1828–1905) վեպերը]։ 1870–71-ի ֆրանս–պրուս․ պատերազ– մի ժամանակ առաջացած հայրենասիրա– կան ժող․ շարժումը և 1871-ի Փարիզյան կոմունան նոր դարաշրջան բացեցին գրկ–յան զարգացման մեջ։ Շատ գրողներ իրենց կյանքն ու ստեղծագործությունը կապեցին պրոլետարիատի իդեալների և հեղափոխ․ պայքարի հետ․ է․ Պոտիե (1816-87), Լուիզա Միշել (1830-1905), Ժ․ Բ․ Կլեման (1836–1903), է․ Վերմերշ (1845–78), է․ Շատլեն (1829–1902), Կ․ Հյուգո (1851 – 1907), Ա․ Ռեմբո (1854– 1891), Ժ․ Վալես (1832–85)։ է․ Զոլան (1840–1902) «Ռուգոն Մակար– ները» (1871–93) շարքում տվեց կապիտա– լիզմը իմպերիալիզմի վերաճելու դարա– շրջանում հասարակության սոցիալ–հո– գեբան․ ուսումնասիրությունը («ժերմի– նալ», 1885), բարձրացող սոցիալիզմի մեջ տեսավ ապագայի սոցիալական սաղմը («Աշխատանք», 1901, վեպ)։ Գի դը Մոպա– սանի (1850–93) ստեղծագործությունը խստորեն մերժում է բուրժ․ ճղճիմություն– ները («Կյանք», 1883, վեպ), Երրորդ հանրապետության քաղ․ անսկզբունքայ– նությունը («Միրելի բարեկամ», 1885, վեպ), ձեռնարկուԱւկան իրարանցումը («Մոնտ–Օրիոլ», 1886, վեպ) և գաղութա– տիր․ արկածախնդրությունները։ Մոպա– սանի նովելները ներկայացնում են XIX դ․ վերջին քառորդի Ֆրանսիայի բարքերի ու կենցաղի ընդարձակ շրջապատկերը։ Ռեալիստ, տիպականացման ու պատկեր– ման միջոցների բազմազանությունն է բնորոշ Ա․ Դոդեի (1840–97) «ՏԱւրԱւսկոն– ցի Տարտէսրենի արտասովոր արկածնե– րը» (1872–90) եոերգությանը։ XIX դ․ վերջի պոեզիայում առավել ազ– դեցիկ ուղղությունը սիմվոԼիզմս Էր․ Ա․ Մալարմե (1842–98),Պ․Վեռլեն (1844– 1896), Ա․ Ռեմբո (1854–1891), Պ․ Ֆոր (1872–1960)։ Ռեալիստ, գրկ, XIX–XX դդ․ սահմանա– գծում զարգացել է իմպեր․ հետադիմական գրկ–յան դեմ (Շ․ ՄորԱւս, 1868–1952, Պ․ Ադան, 1862–1920) և նրա ամենաբնո– րոշ դրսևորումներից մեկի՝ գաղութային վեպի (Պ․ Լուռի, 1850–1923, Կ․ Ֆարեր, 1876–1957) դեմ մղված պայքարում, դեկադենտ, ու ավանգարդիստ․ հոսանք– ների հետ բանավեճում։ Այդ ժամանակա– շրջանի ֆրանս․ գրկ–յան գեղարվեստ, առաջընթացը խարսխվում էր ռեալիստ, արվեստի՝ սոցիալիստ․ գաղաՓարներ յու– րացրած դասականների՝ Ա․ Ֆրանսի (1844–19^4), Ռ․ Ռոլանի (1866–1944), ժ․ ․Ռենարի (1864–1910), Շ․ Լ․ Ֆիլիպի (1874–1909) ստեղծագործության վրա։ Հերոսական մոտիվներ էին հնչում նեո– ոոմանտիկ Է․ Ռոստանի (1868–1918) ստեղծագործության մեջ («Սիրանո դը Բերժըրակ», 1898, կատակերգություն)։ Իրականությունից սիմվոլիստական կտրվածության դեմ ուղղված բանակռվում 1906-ին առաջացավ ունանիմիզմը՝ դա– սակարգերի համերաշխության նկատմամբ իր պատրանքային հավատով, ժ․ Դյուա– մել (1884–1966), Շ․ Վիլդրակ (1882– 1971) և Ժ․ Ռոմեն (1885–1972)։ Մոդեռ– նիստ․ ու ռեալիստ, միտումների բարդ միահյուսումով է հատկանշված Մ․ Պրուս։ տի (1871 –1922) ստեղծագործությունը– «Դարավերջի» մոդեռնիստ, որոնումնե– րին տուրք տվեց Գ․ Ապոլիները (1880– 1918)։ 1914–18-ի 1-ին համաշխ․ պատերազ– մը և Հոկտեմբերյան սոցիալիստ, մեծ հե– ղափոխությունը Ռուսաստանում նոր Փուլ եղան ֆրանս․ գրկ–յան զարգացման մեջ։ Ֆրանս, գրկ–յան մեջ սոցիալիստ, ռեա– լիզմի հիմնադիր Ա․ Բարբյուսի (1873– 1935) «Կրակ» (1916) և «Պարզություն» (1919) վեպերն արտացոլեցին ֆրանս․ ժողովրդի հեղափոխ․ գիտակցության աճը։ Ռոլանը հանգեց հեղափոխ․ հումանիզմի («Հմայված հոգին», 1922–23, վեպ–Էպո– պեա)։ XX դ․ 20–30-ական թթ․ գրկ–յան մեջ աչքի ընկնող տեղ են գրավում բա– րոյախոս Ալենը (1868–1951), Պ․ Վալերին (1871 – 1945)։ Ավանգարդիստ․ ուղղու– թյունը ներկայացնում էին Ի․ Սանդրարը (1887– 1961), Պ․ Ռեվերդին (1889-1960), կուբոֆուտուրիստ ժ․ * Կոկտոն (1889– 1963), դադաիստ (տես Դադաիզմ) Տ․ Տցա– րան (1896–1963) և սյուրռեալիստներ (տես Սյուրռեաւիզւէ) Ա․ Բրետոնը (1896– 1966), Պ․ ԷԱՈԼարը (1895 – 1952), Լ․ Արա– գոնը (1897–1982), Ֆ․ Սուպոն (ծն․ 1897), Ա․ Արտոն (1896–1948)՝ «Դաժանության թատրոն» (1935) ավանգարդիստ․ մանի– ֆեստի հեղինակը։ Քննադատական ռեալիզմի դիրքերի ամ– րապնդումը ցայտուն կերպով արտահայտ– ված է Ռ․ Մարտեն դյու Գարի (1881 – 1958), Ֆ․ Մորիակի (1885 – 1970) և Դյուա– մելի ստեղծագործության մեջ։ 20-30- ական թթ․ քննադատ, ռեալիզմի հունով է զարգացել Վիլդրակի, Ռ․ Դորժելեսի (1886–1973), Ա․ Մորուայի (1885–1967), Մ․ Արլանի (ծն․ 1899), ժ․ Բեռնանոսի (1888–1948) և ուրիշների ստեղծագործա– կան աշխատանքը։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մի (1939–45) տարիներին ծնունդ է առ– նում հակաֆաշիստ, դիմադրության գրկ․՝ էլյուար, Արագոն, է․ Գիլվիկ (ծն․ 1907), Մադլեն Ռիֆո (ծն․ 1923), Վերկոր (ծն․ 1902), Ռ․ Դեսնոս (1900–45), Ժ․ Պրևեր (1900-77), Ժ․ Կեյրոլ (ծն․ 1911), Լ․ Մա– սոն (1915–69), Ա․ Միշո (ծն․ 1899), Ռ․ Կե– նո (ծն․ 1903), ժ․ Օդիբերտի (1899-1965), Ֆ․ Պոնժ (ծն․ 1899), Ռ․ Շար (ծն․ 1907)։ Ողբերգական 1940-ից մինչև Փարիզի ազատագրումն (1944) ընկած ճանապարհն է պատկերված ժ․ Ռ․ Բլոկի (1884–1947) հրապարակախոսության և Լ․ Մուսինակի (1890–1964) օրագրության մեջ, ժ․ Ֆրևի– լի (1898–1971) և Պ․ Կուրտադի (1915– 1963) երգիծական ու սոցիալ–հոգեբանա– կան նովելներում, ժ․ Լաֆիտի (1910) «Ողջերը պայքարում են» (1947) վիպա– կում։ «Գնդակահարվածների նամակնե– րը» (1946) գիրքը մարտնչող կոմունիստ–^ ների հերոսությունը վկայող փաստա–