ՏՐԱԿՏԱՏ (< լատ․ tractatus-քննար կում), 1․ քննախոսություն, որևէ առանձին հարցի կամ խնդրի, հատուկ թեմայի նվիրված գիտական երկ։ 2․ Դ ա շնագիր, միջազգային պայմանագրի, համաձայնագրի տեսակ։
ՏՐԱԿՏՈՐ (անգլ․ tractor, < լատ․ trahe- re-քաշել, ձգել), ինքնագնաց (թրթուրավոր կամ անվավոր) մեքենա, կատա րում է գյուղատնտ․, ճանապարհաշինարարական, հողային, փոխադրական և այլ աշխատանքներ՝ կցովի, կախովի կամ կիսակախովի, ինչպես նաև ստացիոնար մեքենաների հետ ագրեգատավորված։ Շոգեմեքենաներով առաջին անվավոր Տ–ները երևան են եկել 1830-ին, Մեծ Բրիտանիայում և Ֆրանսիայում։ 1888–ին ռուս մեխանիկ Ֆ․ Բլինովը պատրաստել և փոր ձարկել է թրթուրավոր Տ․։ 1893–95-ին ռուս գյուտարար 6ա․ Մամինը ստեղծել է ներքին այրման շարժիչով ինքնագնաց սայլակ։ Ներքին այրման շարժիչներով առաջին անվավոր Տ–ները արտադրվել են ԱՄՆ–ում, 1901-ին, թրթուրավորները4 1912-ին։ Ավելի ուշ թրթուրավոր ընթաց քով Տ–ներ են սկսել արտադրել նաև Գեր– մանիայում և այլ երկրներում։ ՍՍՀՄ–ում առաջին Տ–ներն արտադրվել են 1923-ին («Ֆորդզոն–Պուտիլովեց)։ Զանգվածային արտադրությունն սկսվել է 1930-ից։ Ըստ նշանակման Տ–ները լինում են գյուղատնտ․ և արդ․։ Համապատասխան մեքենաներով ագրեգատավորված ընդ հանուր նշանակման գյուղատնտ․ Տ–ները կատարում են վար, կուլտիվացում, ցանք, բերքահավաք ևն։ Առավել հզոր (ծանր դասի) գյուղատնտ․ Տ–ներն՝ օգտագործ վում են խոպան հողերի իղացման, հո ղաբարելավման ծանր աշխատանքների համար։ Տ–ների թեթև դասը՝ շարահերկը, հիմնականում օգտագործում են կախովի մեքենաների հետ ագրեգատավորված և կատարում շարահերկ կուլտուրաների խնամքի և բերքահավաքի (եգիպտացորեն, շաքարի ճակնդեղ, բամբակ են) աշխատանքներ։ Տ–ների մեխանիզմներից և սարքավորումներից են՝ ուժային տեղակայանքը, բաղկացած է շարժիչից և վերջինիս աշխատանքն ապահովող հարմարանքներից (օգտագործվում են ներքին այրման շարժիչներ, հիմնականում՝ քառատակտ դիզելներ), և ուժայինփոխանցումը․ բաղկացած է միացման կցորդիչից, փոխանցումների տուփից, կենտր․ և վերջնային փոխանցումներից։ Գյուղատնտ. Տ–ների մեխանիկական փոխանցման լուր փերը լինում են 6, 8 և 15, արդյունաբերականներինը՝ 3–6 աստիճանի։ Պտտող մոմենտը կենտրոնական փոխանց ման միջոցով հաղորդվում է թրթուրավոր Տ–ների տանող անիվներին։ Անվավոր Տ–ում օգտագործվում է դիֆերենցիալ մեխանիզմ։ Վերջնային փոխանցումները գտնվում են տանող անիվների մոտ և ծառայում են փոխհաղորդակի ընդհանուր փոխանցման թիվը մեծացնելու համար։ Առավել ցածր արագություն ստանալու համար Տ․ հանդերձվում է լրացուցիչ փոխանցումներով՝ ընթացքի դանդաղարարներով։ Անվավոր Տ–ի ընթացքային համակարգը բաղկացած է կախոցներից, կամրջակներից և անիվներից։ Անցունակությունը բարձրացնելու Նպատակով կիրառվում է կիսաթրթուրային ընթացք։ Թրթուրավոր Տ–ի ընթացքային համակարգը բաղկացած է կախոցից, թրթուրավոր շղթաներից, տանող անիվներից, հենարանային գլանվակներից, ուղղորդ անիվներից և պահող հոլովակներից։ Տ–ի կառավարման մեխանիզմը բաղկացած է ղեկային կառավարման համակարգից և արգելակներից։ Անվավոր Տ–ի շարժման ուղղության փոփոխու թյունը կատարվում է առջևի, իսկ որոշ դեպքերում՝ բոլոր չորս անիվներով, թրթուրավոր Տ–ինը՝ կցորդիչների և արգելակների միջոցով, աջ կամ ձախ թրթուրի տանող անիվների պտտման հաճախականությունը փոփոխելով։ Տ–ները գնահատվում են ըստ շահագործական ցուցանիշների, տեխնիկատնտեսական (բնութագրվում է ագրեգատի արտադրողականությամբ, քարշային բնութագրով, մետաղատարողությամբ, սպասարկման աշխատատարությամբ են), տեխնիկական (Տ–ի կայունությունը, կառավարման հեշտությունը, անձնակազմի աշխատանքի հարմարավետությունը, խցիկի ստուգիչ սարքերի առկայությունը) և ագրոտեխնիկական (հողի վրա ընթացքային մասի տեսակարար ճնշումը, ընթացքի սահունությունը, առաջադրված ուղղությանը ճշտորեն հետևելու կարողությունը)։ ՍՍՀՄ–ում արտադրվող Տ–ների մոդելների թիվը և դրանց ցուցանիշները որոշված են տիպաժով։ Տիպաժում ընդ գրկված Տ–ները կազմում են առանձին դասեր, որոնք բնութագրվում են դասակարգման միանման պարամետրերով։ ՍՍՀՄ–ում որպես դասակարգման հիմնական պարամետր ընդունված է Տ–ի քարշ ուժը։ I տիպաժը առաջարկվել է 1923-ին, U Այգեբանջարանոցային տրակտոր, 2․ ՄՏԶ–80, 3․ ԴՏ–75 Մ, 4․ Տ․ –150 Կ, 5․ Կ–701, 6․ Տ–150 (բոլորը՝ ՍՍՀՄ), 7․ «Ֆիաւո» (Իտալիա), 8․ «Զետոր* (Ֆրանսիա), 9․ «Բոլգար» (ԲԺՀ), 10․ «Կեյս» (ԱՄՆ), //․ «Մասսի–ֆերգյուսոն» (Մեծ Բրիտանիա, Կանադա), 12․ «Վոլվո» (Շվեդիա)