Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/726

Այս էջը սրբագրված չէ

1–2, М․, 1973; Актуальные экономические и социальные проблемы Франции, М․, 1982; Александровская О․ А․, Фран– цузская географическая школа конца XX– начала XX века, М․, 1972; Из истории французской науки, сб․ статей, М․, 1960; С э в Л․, Современная французская фило– софия, пер․ с франц․, М․, 1968; Покров– ский А․ И․,Французская буржуазна* по– литическая экономия․ Обновление или кри– зис?, М․, 1961; История французской ли– тературы, т․ 1–4, М․– Л․, 1946–63; Анд– реев Л․ Г․, Современная литература Фран– ции․ 60-е годы, М․, 1977; Анисиков И․ И․, Французская классика со времен Рабле до Р․ Роллана, М․, 1977; О б л о м и е в- с к и й Д․ Д․, Французский классицизм, М․, 1968; Всеобщая история искусств, т․ 1–2 (кн․ 1), 3–6 (кн․ 1), М․, 1960–65; Всеобщая история архитектуры, т․ 4–5, 7, 10–11, М․, 1966–73; Калитина Н․ Н․, Француз– ская пейзажная живопись․ 1870–1970, Л․, 1972; Яворская Н․ В․, Современная французская живопись, М․, 1977; М о ւ а н А․, История декоративно-прикладного ис- ՛ кусства от древнейших времен до на них дней, пер․ с франц․, М․, 1982; Г р у б е i Р․ И․, История музыкальной культуры, т․ 1 – 2, М․–Л․, 1941–59; История западно-евро– пейского театра, т․ 1–3, М․, 1956–63; Бо- я д ж и е в Г․, Театральный Париж сегощя, М․, 1960; Комеди Франсез, сб․ ст․, Л․, 1980; Кузнецов Е․, Цирк, 2 изд․; М․--Л․, 1971; Саду ль Ж․, Всеобщая история кино, пер․ с франц․, т․ 1, 3, 6, М․, 1958--63․

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՐՈՒՐԺՈՒԱ–ԴԵՄՈԿՐԱ"

ՏԱԿԱՆ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ 1848, աա՝ պա լել է բուրժ․ (Հուլիսյան) միապետու– թյունը (1830–48) և ստեղծել Երկրորդ հանրապետությանը (1848–52)։ Հեղա– փոխությունը բուրժուազիայի ներսում և բուրժուազիայի ու պրոլետարիատի միջև եղած հակասությունների հետևանք էր։ Փետրվ․ 22-ին սկսված շարժումը 2Հ–ին վերածվեց՝ ժող․ ապստամբության, որը տապալեց միապետությունը, ստեղծեց բուրժ․ ժամանակավոր կառավարություն։ Փետրվ․ 25-ին Ֆրանսիան հռչակվեց հան– րապետություն։ Հեղափոխ ու թյան առաջին՝ «փետրվարյան» շ ր շ ա ն ւււ մ (փետրվ․ 24–մայիսի 4), ժող․ զանգվսծ– ների ճնշման տակ, կառավարությունն իրականացրեց մի շարք վերափոխումներ, մարտի 2-ին հրապարակվեց դեկրետ բան– վորական օրը 1 ժամով կրճատելու մսաին (11-ից՝ 10 ժամ Փարիզում, 12-ից՝ 11 մամ նահանգներում), մարտի 4-ին՝ դեկրետ համընդհանուր ընտրական իրավունքի մասին (տղամարդկանց համար)։ Հ և ղ ա փ ո խ ու թյան երկրորդ շրջանում (1848-ի մայիսի I– 1849-ի մայիսի 28) հեղափոխության վճռական իրադարձությունը 1848-ի հու– նիսյան ապստամբությունն Էր։ Բուրժո ա– զիան, վախենալով Փարիզի բանվորնէ րի ապստամբությունից, անցավ հակահեղա– փոխության կողմը։ Հիմնադիր ժողւվը (ստեղծվել էր 1848-ի ապրիլին) 184 i-ի նոյեմբ․ 4-ին ընդունեց Երկրորդ հանւ ա– պետության սահմանադրությունը, որը զի– ջում էր նշանակում միապետականնելին և հաստատում էր հանրապետության պրե– զիդենտի ուժեղ իշխանությունը։ 184* –ի դեկտ․ 10-ի պրեզիդենտական ընտրււ– թյուններում հաղթանակ տարավ բոււ ժ․ միապետական շրջանների դրածո Լուի Նապոլեոն Բոնապարտը (տես Նապոչեոն III)։ 1849-ի մայիսի 13-ին օրենսդիր ժողո– վի ընտրությունները նշանավորվեցին բուրժ․ հանրապետականների լիակատար պարտությամբ։ ժողովում մեծամասնու– թյուն կազմեց միապետական, հակահե– ղափոխ․ «կարգի կուսակցությունդ։ Հեղափոխ ու թյան երրորդ, սահմանադրական հանրա– պետության և օրենսդիր ժո– ղովի ժամանակաշրջան ու մ (1849-ի մայիսի 28–1851-ի դեկտ․ 21) հակահեղափոխությունը՝ հանձինս «կարգի կուսակցության», ավարտեց Փե– տըրվարյան հեղափոխության նվաճում– ները վերացնելու ընթացքը (մասնավո– րապես համընդհանուր ընտրական իրա– վունքի վերացումը, 1850-ի մայիսի 31) և ուղի հարթեց միապետության վերական– գնման համար։ 1851-ի դեկտ․ 2-ին բռնա– պարտականների կատարած հեղաշըրջ– ման հետևանքով Ֆրանսիայում հաստատ– վեց ռազմաոստիկանական վարչակարգ, իսկ 1852-ի դեկտ․ 2-ին հռչակվեց Երկրորդ կայսրությունը։ Հեղափոխության հիմնա– կան շարժիչ ուժը պրուետարիատն էր, որը, սակայն, դեռևս չուներ դասակար– գային ինքնագիտակցություն, չկար հե– ղափոխ․ կուսակցություն, որն ընդունակ լիներ միավորել ՛և ղեկավարել նրան։

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՄԵԾ ՀԵՂԱՓՈԽՈՒ–

ԹՅՈՒՆ, բուրժուադեմոկրատ․ հեղափո– խություն Ֆրանսիայում, 1789–94-ին, որը վճռական հարված հասցրեց ֆեոդ, բա– ցարձակ միապետական կարգին և ուղի հարթեց կապիտալիզմի զարգացման հա– մար։ Հեղափոխությունը արտահայտում էր հին՝ ֆեոդալ, արտադր․ հարաբերու– թյունների ու ֆեոդալիզմի ընդերքում ա– ռաջացած նոր՝ արտադրության կապիտ․ եղանակի միջև հասունացած բախումը։ Հակաֆեոդալ․ պայքարը ղեկավարում էր այդ Ժամանակ առաջադեմ և հեղաՓոխ․ դասակարգը՝ բուրժուազիան։ 1788–89-ին երկրում ստեղծվեց հեղափոխ․ իրադրու– թյուն։ Մի շարք շրջաններում բռնկված գյուղացիական ապստամբությունները զուգակցվում էին քաղաքային բնակչու– թյան ելույթներով։ Միապետությունը հար– կադրված էր զիջումների գնալ․ 1789-ի մայիսի 5-ին Վերսալում գումարվեցին Գէխավոր շւոաւոների նիստերը (դրանք չէին հրավիրվել 1614-ից ի վեր)։ 1789-ի հունիսի 17-ին երրորդ դասի դեպուտատ– ների ժողովը իրեն հռչակեց Ազգ․ ժողով, հուլիսի 9-ին՝ Մահմանադիր ժողով։ Ար– քունիքը բացահայտորեն նախապատ– րաստվում էր ցրելու Մահմանադիր ժո– ղովը, որը և առիթ հանդիսացավ հուլիսի 13–14-ին համաժող․ ապստամբության համար։ Հեղափոխ ու թյան առաջին Փուլ (1 7 8 9-ի հուլիսի 14– 1 7 9 2-ի օ գ ո ս տ․ 10)։ Հուլիսի 14-ին ապստամբած ժողովուրդը գրավեց Բաս– ւոիւի ամրոցը՝ ֆրանս․ բացարձակ միա– պետության խորհրդանիշը։ Բաստիլի գրավումը հեղափոխության սկիզբն էր։ Քաղաքներում վերացվում էին իշխանու– թյան հին մարմինները և ստեղծվում նոր,, բուրժ․ քաղաքային մարմիններ։ Փարի– Բաստիլի առումը։ ժ․ Ֆ, ժանինեի օֆորտը զում և գավառական քաղաքներում բուր– ժուազիան ստեղծում էր իր զինված ուժը՝ Ազգային գվարդիան։ 1789-ի օգոստ․ 26-ին ընդունվեց Մարդու և քաղաքացու իրավունքների դեկչարացիան։ Տիրապե– ւոող դիրք ունենալով Սահմանադիր ժո– ղովում, քաղաքային մարմիններում, Ազգ․ գվարդիայում, խոշոր բուրժուազիան և նրա կուսակցությունը՝ սահմանադրական– ները (ղեկավարներն էին Օ․ Միրաբոն, Մ․ Լաֆայեթը և ուրիշներ), դարձան երկ– րի տիրապետող ուժը։ խոշոր բուրժուա– զիան, ձգտելով ամրապնդել իր քաղ․ տիրապետությունը և ժող․ զանգվածնե– րին հեռացնել քաղ․ կյանքին մասնակ– ցելուց, ընդունեց (1789-ի վերջին) գույքա– յին ընտրական ցենզ մտցնելու և քաղա– քացիներին «ակտիվների» ու «պասսիվ– ների» բաժանելու վերաբերյալ դեկրետ– ները (այդ դեկրետները մտան 1791-ի սահմանադրության մեջ)։ խոշոր բուր– ժուազիայի շահերից էր բխում նաև գոր– ծադուլներն ու բանվ․ միություններն ար– գելող հակաբանվ․ առաջին օրենքը՝ Լը Շաւցեւիեի օրենքը։ խոշոր բուրժուազիա– յի հակադեմոկրաա․ քաղաքականությունը առաջ բերեց ժող․ լայն զանգվածների դըժ– գոհությունը։ Աստիճանաբար երրորդ դասը պառակտվում էր, խոշոր բուրժուա– զիան պահպանողական ուժից վերածվում էր հակահեղափոխ․ ուժի, իսկ Օակոբին– յան ակումբից անջատված սահմանադրա– կանները ստեղծեցին Ֆեչյանների ակում– բը։ Հեղափոխ․ Ֆրանսիայի դեմ սկսեց ձևավորվել եվրոպ․ ֆեոդալ, միապետու– թյունների և Մեծ Բրիտանիայի բուրժուա– ազնվականական շրջանակների հակահե– ղափոխ․ դաշինքը։ 1792-ի ապրիլի 20-ին Ֆրանսիան պատերազմ հայտարարեց Ավստրիային։ Նույն թվին Ֆրանսիայի դեմ պատերազմի մեջ մտան Պրուսիան և Սարդինիայի թագավորությունը, 1793-ին՝ Մեծ Բրիտանիան, Նիդերլանդները, Իս– պանիան, Նեապոլիտ․ թագավորությու– նը, գերմ․ պետությունները ևն։ Հեղա– փոխ․ հայրենիքը պաշտպանելու համար կարճ ժամանակում ստեղծվեցին կամա– վորների զորամիավորումներ (տես Ֆե– դերաաներ)։ Միևնույն ժամանակ ժողէ զայրույթն ուղղվեց ինտերվենտների գաղտնի դաշնակիցների՝ թագավորի և նրա համախոհների դեմ։ 1792-ի օգոստ․ 10-ին Փարիզում բռնկեց ժող․ հուժկու ապստամբություն, որը տապալեց շուրջ