Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/727

Այս էջը սրբագրված չէ

1000 տարի գոյատևած միապետությունը, խոշոր բուրժուազիայի և նրա կուսակ– ցության՝ ֆելյանների իշխանությունը, նոր թափ հաղորդեց հեղափոխության զարգացմանը։ Հեղափյոխության երկրորդ փուլին յ(1792-ի օգոստ․ 10– 1 7 9 3-ի հ ու ն ի ս ի 2) բնորոշ էր յա– կոբինյան–մրնտանյարների (տես Լեռ) և ժիրոնդիստների միջև սուր պայքարը։ Առևտրաարդ․ և հողատիրական բուր– ժուազիան ներկայացնող ժիրոնդիստնե– րը, ձգտում էին կասեցնել հեղափոխու– թյան հետագա զարգացումը։ Յակոբին– յանները (ղեկավարներ՝ Մ․ Ռոբեսպիեռ, ժ․ Մարատ, ժ․ Դանտոն, Լ․ Սեն–ժյուստ), որոնք ներկպյացնում էին բուրժուազիայի միջին և սէոորին խավերը, գյուղացիու– թյանն ու փյլեբեյությանը և որոնց պա– հանջները դեռևս չէին բավարարվել, ձգտում էին խորացնել հեղափոխությու– նը։ Կոնվենաի առաջին նիստը միաձայն որոշում ընդունեց թագավորական իշխա– նությունը վերացնելու մասին (1792-ի սեպտ․ 21) Ֆրանսիայում հաստատվեց հանրապետություն։ Կոնվենտի որոշմամբ 1793-ի հունվ․ 21-ին Լյուդովիկոս XVI մահապատժի ենթարկվեց։ 1792-ի սեպտ․ 20-ին և նոյեմբ․ 6-ին հեղափոխ․ զորքե– րը պարտության մատնեցին ինտերվենտ– ներին, իսկ նոյեմբ․ 14-ին մտան Բրյու– սել։ Պատերազմը սրեց դասակարգային պայքարը։ Քաղաքային պլեբեյության շահերն էին արտահայտում <կատաղինե– րը> (առաջնորդներ ժ․ Վառչե, ժ․ Ռու)։ Ցակոբինյանները դաշնակցեցին «կա– տաղիների» հետ։ 1793-ի մայիսի 31–հու– նիսի 2-ին տեղի ունեցած ժող․ նոր ապստամբության հետևանքով հակահե– ղափոխ․ ուժի վերածված ժիրոնդիստները վտարվեցին Կոնվենտից։ Իշխանությունն անցավ յակոբինյաններին։ Հեղափոխ ու թյան երրորդ փուլը (1 7 9 3-ի հունիսի 2– 1 7 9 4-ի հ ու լ ի ս ի 27/28) Ֆ․ մ․ հ–յան գագաթնակետն էր՝ յակոբինյան հեդա– փոխ–դեմոկրատ․ , դիկտատուրայի ժամա– նակաշրջանը (տես Յակոբինյան դիկտա– տուրա)։ Ագրարային օրենսդրությամբ (1793-ի հունի ս–հուլիս) գյուղացիներին հանձնվեցին համայնական և վտարանդի– ների հողերը, վերացվեցին ֆեոդալ, ի– րավունքն ու արտոնությունները։ 1793-ի հունիսի 24-ին Կոնվենտը 1791-ի ցեն– զային սահմանադրությունը փոխարինեց նոր, առավեք դեմոկրատ․ Սահմանադրու– թյամբ, սակայն հանրապետության ծանր վիճակը յակոբինյաններին հարկադրեց հետաձգել սահմանադրության գործա– դրությունը և այն փոխարինել հեղափոխ– դեմոկրատ․ դիկտատուրայով։ Լիիրավ իշխանությունը գտնվում էլւ Կոնվենտի, Հասարակական փրկության կոմիտեի ինչպես նաև Հասարակական անվտանգու– թյան կոմիտեի ձեռքին, որոնք հենվում էին հեղափոխ․ ժող․ զանգվածների կազ– մակերպությունների վրա։ ժողովրդի պա– հանջով Կոնվենտը 1793-ի օգոստ․ 23-ին ընդունեց պատմ․ դեկրետ՝ հանրապետու– թյան տարածքից թշնամիներին վտարելու համար ֆրանս․ ազգը մոբիլիզացնելու վերաբերյաւ։ Պլեբեյության ճնշման տակ Կոնվենտը դեկրետ ընդունեց (1793-ի սեպտ․29) նաև համընդհանուր մաքսիմում մտցնելու մասին։ Ցակոբինյան հեղա– փոխ․ կառավարությունը, ժողովրդին մո– բիլիզացնելով ներքին և արտաքին հա– կահեղափոխության դեմ պայքարի, հա՝ մարձակորեն օգտագործելով ժողովրդի ստեղծագործական նախաձեռնությունը և գիտության նվաճումները հանրապետու– թյան մեծաքանակ բանակը հանդերձա– վորելու և զինելու համար, ժողովրդի ցածր խավերից առաջ քաշելով տաղան– դավոր զորավարներ և համարձակորեն կիրառելով ռազմ․ գործողությունների նոր տակտիկա, արդեն 1793-ի հոկտեմ– բերին կարողացավ բեկում մտցնել ռազմ, գործողությունների մեջ։ 1794-ի հունիսի 26-ին հանրապետական զորքերը վճռա– կան պարտության մատնեցին ինտեր– վենտներին։ Մեկ տարում Ցակոբինյան դիկտատու– րան լուծեց բուրժ․ հեղափոխության հիմն, խնդիրները։ Սակայն բուն Ցակոբինյան դիկտատուրայի մեջ և յակոբինյան դաշինքում (որը միավորել էր տարբեր դասակարգերի) կային ներքին խոր հա– կասություններ։ ՝՛տեղափոխ․ կառավա– րությունը ղեկավարող ռոբեսպիեռական– ների խմբավորումը 1794-ի մարտ– ապ– րիլին ջախջախեց ձախ յակոբինյաննե– րին (էբերականներին), որոնք ձգտուս էին հեղափոխության առավել խորացմա– նը և դանտոնականներին (ներկայաց– նում էին հեղափոխության ժամանակ հա– րըստացած նոր բուրժուազիային և ձըգ– տում էին թուլացնել հեղափոխ․ դիկտա– տուրան)։ 1794-ի մարտին ընդունված, այսպես կոչված, վանտոզյան դեկրետնե– րը չկենսագործվեցին Ցակոբինյան դիկ– տատուրայի մարմիններում գտնվող խո– շոր սեփականատերերի դիմադրության հետևանքով։ Ցակոբինյան դիկտատու– րայից սկսեցին հեռանալ պլեբեյական տարրերը և գյուղական չքավորությունը, որոնց մի շարք պահանջներ չէին բավա– րարվել։ Միևնույն ժամանակ բուրժուա– զիայի մեծ ^մասը, չուզենալով այլևս հաշտվել դիկտատուրայի հետ, անցնում էր հակահեղափոխոէթյան կողմը և իր հետ տանում հարուստ, և միջին գյուղա– ցիությանը։ Տերմիդորյան հեղաշրջում 1794-ը տապալեց Ցակոբինյան դիկտա– տուրան և հեղափոխությունն ավարտվեց։ Ֆ․ մ․ հ․ ունեցել է պատմ․ մեծ նշանակու– թյուն։ Իր բնույթով լինելով ժող․, բուր– ժուադեմոկրատ/ հեղափոխություն, այն առավել վճռական և հիմնավոր Էր, քան մինչ այդ եղածները, վերջ տվեց ֆեոդալ, բացարձակ միապետական կարգին և դրանով իսկ նպաստեց այդ ժամանակա– շրջանի համար առաջադիմական կապիտ․ հարաբերությունների զարգացմանը։ Տե– ղափոխությունը հիմք դրեց ֆրանս․ ժո– ղովրդի հեղափոխ–դեմոկրատ․ ավան– դույթներին, մեծ ազդեցություն ունեցավ ոչ միայն Ֆրանսիայի, այլև Եվրոպայի մյուս երկրների հետագա պատմության վրա։ Գրկ․ Մարքս Կ․ք է ն գ ն լ ս Ֆ․, Սուրբ ընտանիք կամ Քննադատական քննադատու– թյան քննադատություն, Ե․, 1967։ Լենին Վ․ Ի․, Պատերազմ և հեղափոխություն, Երկ․ լիակՄ ․ ժող․, հ․ 32։ Նույնի, ժողովրդի թշնամիների մասին, նույն տեղում։ Маркс К․, Борьба якобинцев с жирондистами, Маркс К․ и Энгельс Ф․, Соч․, т․ 3, М․ –J[․, 1929; Манфред А․, Великая французская буржуазная революция XVIII века․ 1789- 1794, М․, 1956․

ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ

ՕՐԵՆՍԳԻՐՔ, Նապոլեոնի օրենսգիրք, Ֆրանսիայի քաղաքա– ցիական իրավունքի գործող կոդիֆիկա– ցիա, որն իր մեջ ներառում է նաև ընտա– նեկա՚ւ, դատավարական, մասամբ՝ աշ– խատսնքային իրավունքի նորմեր։ Կազմ– վել է 1804-ին՝ Նաւցոչեոն I-ի անմիջական մասնակցությամբ։ Ֆ․ ք․ օ․ ազդել է բուրժ․ մի շարք երկրների քաղաքացիական իրա՝ վունքի զարգացման վրա։ Ֆ․ էնգելսն այդ օրենսգիրքը անվանել է բուրժ․ հա– սարակարգի դասական հավաք օրինաց։ Ֆ․ ք․ օ․ ամրապնդել է բուրժ․ մասնավոր սեփականության իրավունքը, այն հըռ– չակել սրբազան ու անձեռնմխելի։ Օրենս–

ԳԻՐՔԸ բացահայտորեն նահանջել է բուր– ժուազիայի հռչակած ձևական հավասա– րությունից։ Ֆ․ ք․ օ․ ժամանակի ընթաց– քում զգալի փոփոխությունների է ենթարկ– վել։ գ․ Ղարախան յան,

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱձԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆ, Ազգային գրադարան (Biblio- tl^que nationale) Փ ա ր ի զ ու մ, աշ– խարհի հնագույն և խոշորագույն գրադա– րաններից։ Հիմնադրվել է 1480-ին որպես Թագավորական գրադարան, 1795-ին Կոն– վենտի կողմից հռչակվել է Ազգ․ գրադա– րան։ 1977-ին ուներ 8 մլն գիրք, 155 հզ․ ձեռագիր (որից՝ ավելի քան 300-ը հայե– րեն), ավելի քան 6 մլն փորագրություն– ներ և փորագրանկարներ, 500 հզ․ անուն պարբերական հրատարակություն, 800 հզ․ քարտեզ, 450 հզ․ մեդալ ու դրամ են։ Ֆ, ա․ գ–հ բաժիններն են․ տպագիր հրատա– րակությունների (հազվագյուտ գրքերի մասնաճյուղով), նոր ստացվող գրքերի, պարբերական հրատարակությունների (Վերսալի մասնաճյուղով), քարտեզա– գրության, փ որա գր ութ յ անների ն․ փորա– գրանկարների (ամենահինը աշխարհում), ձեռագրերի, երաժշտ․ դրամագիտության, Արսենալի գրադարանը, վարչատեխ․, մի– ջազգային գրքափոխանակության և կենտր․ աբոնեմենտի։ Գրադարանից կա– րող են օգտվել բարձրագույն կրթությամբ կամ գիտ․ հիմնարկների ղեկավարներից միջնորդություն ունեցող անձինք։ 1909-ին Փ․ ա․ գ–ից օգտվել է Վ․ Ի․ Լենինը։ 1897-ից գրադարանը հրատարակում է «Ազգային գրադարանի տպագիր գրքերի հիմնական գրացուցակ։ Հեղինակային շարք» (հրա– տարակվել է ավելի քան 200- հատոր)։ 1960-ից լույս է տեսնում «Տպագիր գրքերի հիմնական գրացուցակ։ Հեղինակներ, կո– լեկտիվ հեղինակներ, անստորագիր» (խմբավորված թողարկումով)։ Փ․ ա․ գ․ ազգ․ մատենագիտ․ ինֆորմացիայի կենտ– րոնն է, մասնակցում է «Ֆրանսիայի մա– տենագիտություն» և «Ֆրանսիական մա– մուլի ցուցակ» հրատարակություններին։ Սորբււնի գրադարանի հետ պատրաստում է Ֆրանսիայի խոշորագույն համալսարան– ների 45 գրադարանների ֆրանս․ և օտար պար[ երական հրատարակությունների ամփոփիչ ցանկ։