Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/728

Այս էջը սրբագրված չէ

Գրկ․ Национальные библиотеки мира․ Справочник, М-, 1972, с․ 247–51; Ден- нри Э․, Национальная библиотека в Па– риже, «Библиотековедение и библиография за рубежом», 1972, в․ 40, с․ 3–14․

ՖՐԱՆՍԻԱՑԻ ԱՇՒԱՏԱՆՔԻ ՀԱ /ԸՆԴ–

ՀԱՆՈՒՐ ԿՈՆՖԵԴԵՐԱՑԻԱ (ՖԱՀԿ, Con– federation generale du travail), Ֆբս նսիա– յի ազգ․ արհմիութենական կենսրոնը։ Ստեղծվել է 1895-ին։ Ստեղծման պահից ՖԱՀԿ կանգնել է դասակարգային պայ– քարի դիրքերում՝ կապիտալիզմի ոչըն– չացումը հայտարարելով իր վերջէական նպատակը։ ՍակայնtXXtդ․ ււկզբին ՖԱՀԿ–ում գերակշռություն է ձեռք բերել անարխո–սինդիկալիստական հուանքի ազդեցությունը։ Առաջին համաշխ ււրհա– յին պատերազմից (1914–18) հետո Պ․ Սե– մարի և Գ․ Սոնմուսոյի ղեկավարությամբ ՖԱՀԿ–ում ձևավորվել է հեղափոխ թևը։ 1921-ին ՖԱՀԿ–ի ռեֆորմիստ, ղե յավա– րությունը Լ․ ժուոյի գլխավորությամբ ՖԱՀԿ պառակտելու գործունեություն ծա– վալեց։ ՖԱՀԿ–ից հեռացվել են հեղււփոխ․ արհմիությունները, որոնք 1922-ին հիմ– նել են Աշխատանքի միացյալ համընդհա– նուր կոնֆեդերացիան։ 1936-ին հակա– ֆաշիստ․ հզոր շարժման, Ֆրանս} այում ժող․ ճակատի ստեղծման պայմանն ւրում, ՖԱՀԿ–ի շարքային անդամները կարողա– ցան Թուլուզում գումարել միավոր! չ հա– մագումար։ Սիասնական ՖԱՏԿ հաջողու– թյամբ պայքարեց ժող․ ճակատի ծւ ագրի իրականացման համար։ 1939-ին ռեֆոր– միստ․ թևը նորից պառակտեց ՖԱՏԿ։ Դերմանաֆաշիստ․ օկուպացիայի (1940– 1944) տարիներին ՖԱ^ՀԿ գործել է ընդ– հատակում։ 1944-ին միասնական &ԱՏԿ պաշտոնապես վերականգնվել է։ եԱՀԿ Արհմիությունների համաշխարհային ֆե– դերացիայի (1945) ստեղծման նախաձեռ– նողներից էր։ 1947-ին ռեֆորմիաւները նորից սլառաԱաեցին ՖԱ4Կ և 1948-ին հիմնեցին պառակտողական արհմեենա– րոն՝ «ՖԱՏԿ–Ֆորս ուվրիեր»-ը։ ՖԱ^տԿ հանդես է գալիս հանուն բանվոր դասա– կարգի միասնության, խաղաղության, դեմոկրատ․ ազատությունների։ Ունի 1,9 մլն անդամ (1985)։ ՖԱՏԿ–ի ղեկւսվար մարմիններն են․ համագումարը (գումար– վում է 2 տարին մեկ), Ազգ․ կոնֆեւ^երալ կոմիտեն, Վարչական հանձնաժողովը և Բյուրոն։ Կենտր․ տպագիր օրգաններն են՝ «Վի ուվրիեր» («La vie Ouvriere») U «Պյո– պըլ» (<Le Peuple»)։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ (L’lnstitut de France), Ֆրանսիայի պաշտոն, գլխ․ գիտ․ հաստատությունը։ Սիավորում է գիտու– թյան, գրականության ու արվեստի նշա– նավոր գործիչներին և նպատակ ունի նպաստել գիտությունների և արվեստնե– րի զարգացմանը։ համախմբում է 5 ակա– դեմիա՝ ֆրանսիական, արձանագրու– թյունների և գեղեցիկ բանահյուսության, գիտությունների, արվեստների, բարոյա– քաղ․ գիտությունների։ Ցուրաքանչյուր ակադեմիա ունի ինքնուրույն գործունեու– թյան իր ոլորտը, կանոնադրությունը, դրամական միջոցները, ընտրում է պրե– զիդենտ և գիտ․ քարտուղար։ Սի ակա– դեմիայի անդամը կարող է ընտրվել ետև մյուս ակադեմիաներում։ Ֆ․ ի․ ղեկււվա– րում են նախագահությունը, պրեզիդեն– տը և անդամները (ընտրվում են ամեն տարի)։ Ինստ–ի անդամներ են եղել Ա․ Ամպերը, Դ․ Արագոն, Վոլտերը, Վ․ Հյուգոն, Բ․ Հյույգենսը, Պիեռ Կյուրին, Մարիա Ակլո– դովսկայա–Կյուրին, Իրեն և Ֆրեդերիկ Ժոլիո–Կյուրիներ^, ժ․ Լագրանժը, Պ․ Լանժեվենը, Պ․ Լապլասը, Ա․ Պուանկա– րեն, Ա․ Ֆրանսը և ուրիշներ։ Աովետա– կան գիտնականներից ակադեմիայի կազ– մում են Վ․ Ա․ Համբարձումյանը, Ի․ Մ․ Վինոգրադովը, Ա․ Ն․ Կոլմոգորովը, Մ․ Ա․ Լավրենտևը,․ Լ․ Ի․ Սեդովը, Դ․ Վ․ Սկոբելցինը, Ս․ Լ․ Սոբոլևը։ Ֆ․ ի․ ունի հողային սեփականություն, մասնաշեն– քեր՝ Ֆրանսիայում և արտասահմանում, հարուստ գրադարան, թանգարաններ։

ՖՐԱՆՍԻԱՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒ–

ՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՖԿԿ, Le Parti Commu- niste Francais), հիմնադրվել է 1920-ի դեկտեմբերին, երբ Տուրի համագումա– րում Ֆրանսիայի սոցիալիստ, կուսակցու– թյունը (ՍՖԻՕ) պառակտվեց և նրա հեղա– փոխ․ մեծամասնությունը որոշեց միանալ Կոմունիստական ինտերնացիոնալին։ ՖԿԿ նոր տիպի կուսակցություն դառնա– լու գործում մեծ դեր խաղացին Վ․ Ի․ Լենինի խորհուրդները, Կոմինտերնի հանձնարարականները, բոլշևիկների կու– սակցության վւորձը։ Օպորտունիստների և աղանդավորականների դեմ պայքարում ՖԿԿ ամրապնդեց մասսաների հետ իր կապերը, ձերբազատվեց ս–դ․, ինչպես նաև անարխոսինդիկալիստական մնա– ցուկներից։ 1924–30-ին ՖԿԿ գլխ․ քար տուղարն էր Պ․ Սեմարը, 1930-ից՝ Մ․ Թո* րեզը։ 30-ական թթ․ Գերմանիայում ֆաշիստ, դիկտատուրայի հաստատումից (1933) և ֆաշիզմի ու պատերազմի վտանգի ուժե– ղացումից հետո, ՖԿԿ եղավ ժող․ ճակատի կազմակերպիչը։ Երկրորդ համաշխարհային պատերազ– մի (1939–45) և ֆաշիստ․ Գերմանիայի կողմից Ֆրանսիայի օկուպացիայի ժամա– նակ ՖԿԿ (արգելվել էր ֆրանս․ ռեակ– ցիոն կառավարության կողմից, 1939-ի սեպտ․ 26-ին) անցավ խոր ընդհատակ և հանդես եկավ Դիմադրության շարժման գլխ․ կազմակերպիչ։ ՖԿԿ–ի գործուն մաս– նակցությամբ 1943-ի մայիսին ստեղծվեց Դիմադրության ազգ․ խորհուրդ, որը միա– վորում էր Ֆրանսիայի բոլոր հայրենասի– րական ուժերը։ 1943-ից ամբողջ երկրում կոմունիստները պատրաստում էին ազգ․ զինված ապստամբություն։ Նրանք վճռա– կան դեր խաղացին 1944-ի Փարիզի ապըս– տամբության ժամանակ։ Դերմանաֆա– շիստ․ զավթիչների դեմ պայքարում ՖԿԿ կորցրեց 75 հզ․ մարդ։ 1944–47-ին ՖԿԿ ներկայացուցիչները մտան կառավարության մեջ։ Պառլամեն– տական ընտրություններում ՖԿԿ ստացավ ավելի քան 5 մլն ձայն (ընտրողների 20– 25%-ը)։ Կոմունիստները, սոցիալիստնե– րի հետ համատեղ, 1944–47-ին անցկաց– րին կարևոր առաջադիմական ակտեր՝ 1946-ի դեմոկրատ, սահմանադրությունը, բանկերի, արդյունաբերության առանձին ճյուղերի ևնի մասնակի ազգայնացումը, սոցիալ․ օրենսդրությունը։ 1947-ի դեմո– կրատ․ լագերի պառակտման, Ֆրանսիա– յի ներքին գործերին ԱՄՆ–ի կառավարող շրջանների միջամտության հետևանքով, կոմունիստները դուրս եկան կառավարու– թյունից։ 40-ական թթ․ վերջին –50-ական թթ․ սկզբին, սկսված <սառը աաաերազմի> պայմաններում, ՖԿԿ պայքարում էր հա– նուն խաղաղության պահպա Աման և ամ– րապնդման։ ՝ Ֆրանսիայում հինգերորդ հանրապե» տությունը հաստատվելուց (1958) հետո ՖԿԿ մեծ դեր խաղաց հետադիմական ուժերին հակահարված տալու և դեմո– կրատ․ ազատությունները պէսշտպանելու ուղղությամբ մասսաներին համախմբելու գործում։ Կոմունիստները գլխավորեցին Ալժիրում Ֆրանսիայի գաղութային պատե– րազմին (1954–62) վերջ տալհւ մասսայա– կան շարժումը։ 1962-ի պառլամենտական ընտրություններում կոմունիստները և սո– ցիալիստները հանդես եկան համատեղ, որի շնորհիվ Ազգ․ ժողովում մեծացավ նրանց դեպուտատների թիվը։ 1966-ին ՖԿԿ–ի և Դեմոկրատական ու սոցիալիստ, ձախ ուժերի ֆեդերացիայի (ստեղծվել էր 1965-ին) միջև կնքված համաձայնագիրը նպաստեց ձախ կուսակցությո նների զգա– լի հաղթանակին 1967-ի պառլամենտա– կան ընտրություններում (ՖԿԿ ստացավ 73 տեղ)։ ՖԿԿ XXII համագումարում (1976) ըն– դունված «Ինչ են ցանկանում կոմունիստ– ները Ֆրանսիայի համար» փաստաթղթում մշակված է Ֆրանսիայում սոցիալիզմ կա– ռուցելու ծրագիր։ 1981-ի պրեզիդենտա– կան ընտրություններում ՖԿԿ հանդես եկավ առաջադիմական փոփոխություննե– րի առավել հետևողական և արմատական ծրագրով։ Պրեզիդենտական ընտրություն– ներում հաղթեցին ձախ ուժերը։ Նրանց թեկնածու Ֆ․ Միտերանն ստացավ 51,76% ձայն (նրա օգտին քվեարկկց 15,7 մլն ընտրող)։ 1981-ի հունիսին կայացան ար– տահերթ պառլամենտական ընտրություն– ներ։ Ազգ․ ժողովում տեղերի բացարձակ մեծամասնություն նվաճեց Ֆրանսիայի սոցիալիստ, կուսակցությունը։ ՖԿԿ–ից ընտրվեց 44 դեպուտատ։ Կառավարու– թյան կազմում չորս տեղ հատկացվեց կո– մունիստներին։ Առաջին իսկ թրերից կա–% ռավարությունը բարձրացրեք նվազա– գույն աշխատավարձը, կենսաթոշակները և նպաստները։ Գործազրկությունը կըր– ճատելու նպատակով պետ․ սեկտորում ստեղծվեց լրացուցիչ 40 հզ․ աշխատատեղ։ 1984-ի հուլիսին կառավարությունը վե– րակազմվեց։ ՖԿԿ չմասնակցեց կառավա– րությանը։ Ներկայումս ՖԿԿ հանդես է գալիս գործազրկության դեմ վճռական պայքարի, տնտեսության դինեւմիկ զար– գացման, արդարացի հարկադրման պա– հանջով։ ՖԿԿ պատվիրակությունները մասնակցել են Կոմունիստական և բանվ․ կուսակցությունների միջազգային խոր– հրդակցություններին (1957, I960, 1969, Մոսկվա) և հավանություն տվել նրանցում ընդունված փաստաթղթերին։ ՖԿԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքներով։ Բարձրա– գույն մարմինը համագումարն է, որն ընտ– րում է Կենտկոմ և նրա կազմից՝ քաղբյու– րո ու քարտուղարություն։ Կուսակցության