Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/748

Այս էջը սրբագրված չէ

տիկային և կերային բույսեր, որոշ հողա– տարածություններում՝ կարտոֆիլ։ Շրջա– նի տնտեսության մեջ կարևոր դեր ունի կաթնամսատու անասնապահությունը։ 1985-ին կար 11 հզ․ խոշոր (4 հզ–ը՝ կով), 40 հզ․ մանր եղջերավոր անասուն։ Գյու– ղատնտեսության մեջ աշխատում են բարձ– րագույն կրթությամբ 84 մասնագետ։ Արդ– յունաբերությունը շրջանում զարգացել է վերջին տասնամյակում։ 5 բնակավայրե– րում կան արդ․ մասնաճյուղեր ։Ալագյա զում և Վարդաբլուրում գործում են «Արագած» բամբակագործվածքային, Ծաղկահովտում և Գեղադիրում՝ Ալ․ Մյասնիկյանի անվ․ տրիկոտաժի արտադրական միավորում– ների մասնաճյուղերը, Ծաղկահովտում՝ կենցաղսպասարկման շրջանային արտա– դրական վարչությունը, հացի գործարան, սննդի ձեռնարկություն, Պետագրոարդի Արագածի շրջանային միավորումը։ Կա միջտնտեսային շինվերանորոգման վար– չություն և շարժական մեքենայացված շարասյուն։ Տրանսպորտը։ Ա․ շ․ երկաթուղի չունի։ Երկաթուղու մոտակա կայարանը Արթիկն է։ Տարածքով են անցնում Երևան–Ապա– րան–Սպիտակ–Կիրովական և Երևան– Ապարան–Արթիկ–Լենինական ավտո– խճուղիները։ խճուղիների ընդհանուր եր– կարությունը 109,5 կմ է, որից 107 կմ–լ՝ կոշտ ծածկով։ Բոլոր բնակավայրերը ավտոճանա– պարհներով կապված են շրջկենտրոնի հետ։ Շրջանում գործում է 12 կապի բա– ժանմունք։ Առողջապահությունը։ Ա․ շ–ում կա 1 շրջանային հիվանդանոց (Ծաղկահովտում, 75 մահ– ճակալով), 17 բուժմանկա– բարձական կայան, Հնա– բերդում և Ալագյազում գործում է գյուղական ււՏ^!1Նլսաոււիա․ յլ– ռողջապահաթյան բնագա– վառում աշխատում է 218 մարդ, այդ թվում՝ 24 բժիշկ, 102 միջին բուժաշխատող։ Կա 2 դեղատուն (Ծաղկա– հովտում և Ալագյազում)։ Մշակույթը։ 1985–86 ուս․ տարում Ա․ շ–ում գոր– ծում էր 22 դպրոց, որից 14-ը՝ միջնակարգ, 8-ը՝ ութամյա։ Գործում են 1 գեղարվեստի, 1 մարզա– կան դպրոց, 13 մսուր–ման– կապարտեզ, 1 պրոֆտեխ․ ուսումնարան։ 1985-ին շրջանում կար 22 մշակույ– թի տուն և ակումբ, 12 ստացիոնար կինո։ Գոր– ծում է Ալագյազի քրդական ժող․ թատրոնը։ Բնակիչնե– րը օգտվում են հեռուստա– տեսային և ռադիոհաղոր– դումներից։ Շրջանը գազի– ֆիկացված է։ 1973-ից լույս է տեսնում <Արւսգւսծ> շըր– ջանային թերթը։ Լ․ Աբրահամյան, Ղ, Մուրադյան Պատկերազարդումը տես 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղ․ XXIII։ ртгШГЗЦЪЬЫЧШЪ, վարչական շրջան ՀՍՍՀ–ում։ Կազմավորվել 1։ 1983-ի մա– յիսի 6-ին՝ Հոկտեմբերյանի և Թալինի շրջաններից առանձնացված տարածքնե– րից։ Արմ–ից սահմանակից է Թուրքիային։ Տարածությունը 453,14 կմ2 է, բն՝․ 14851 մարդ (1985)։ Վարչական կենտրոնը՝ Բաղ– րամյան։ Բնական պայմանները։ Բ․ շ–ի տարած– քը զբաղեցնում է Արարատյան գոգավո– րության hu․-արմ․ մասը։ Մակերևույթը կտրտված է, քարքարոտ՝ կազմված լճա– գետային նստվածքներից ու Արագածից արտավիժած լավաներից։ Ունի հս–արմ–ից հվ–արլ․ ընդհանուր թեքություն, 850 մ միջին բարձրություն։ Կան հրաբխային խարամի, պեմզայի և տուֆի պաշարներ։ Կլիման չոր ցամաքային է՝ չափավոր ցուրտ ձմեռներով, շոգ ու չոր ամառներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 9,4°Շ–ից 12,3°C է։ Տեղումները 250-300 մմ են։ Շրջանի՝ Թուրքիայի հետ ունեցած սահ– մանով են անցնում Ախուրյան և Արաքս գետերը։ Տիրապետում է կիսաանապատա– յին և լեռնատափաստանային լանդշաֆ– տը։ Տարածված են սակավազոր և միջին հզորության, կավավազային Ա կրային հո– ղերը, չորասեր ու աղասեր բույսերը։ Կեն– դանիներից հանդիպում են աղվես, գայլ, կրծողներ։ Շատ են թռչուններն ու սողուն– ները։ Բնակչությունը։ Բնակչության միջին խտությունը 1 կմ2 վրա 32 մարդ է։ Շըր– ջանն ունի 16 բնակավայր, 6 գյուղական, 1 ավանային սովետ։ Բ․ շ–ի բնակավայ– րերն են՝ Արգինա, Արնադաշտ, Արտամետ, Բագարան, Բաղրամյան, Դալարիկ, Եր– վանդաշատ, Լեռնագոգ, Կողբավան, Հու– շակերտ, Մյասնիկյան, Շենիկ, Վանանդ, Տալվորիկ, Քարակերտ, Օրջոնիկիձե։ Պատմական ակնարկ։ Բ․ շ–ի ներկա տա– րածքը հնում մտել է Մեծ Հայքի Այրա– րատ նահանգի Արագածուոն գավառի, Արլ․ Հայաստանը Ռուսաստանին միանա– լուց հետո՝ Երևանի նահանգի էջմիած– նի գավառի, Հայաստանում սովետական կարգեր հաստատվելուց հետո՝ էջմիածնի գավառի մեջ։ Մինչև 1983-ը կազմել է Հոկ– տեմբերյանի և Թալինի շրջանների մասը։ Բ․ շ–ի կուս․ կազմակերպությունը կազ– մակերպվել է 1983-ին։ Մինչև 1986-ը տե– ղի է ունեցել Բ․ շ–ի կուս․ կազմակերպու– թյան 2 կոնֆերանս։ 1986-ին շրջանում եղել է 50 սկզբնական կուս․, 57 կոմերի– տական կազմակերպություն, որոնք միա– վորում էին 941 կոմունիստի և 3037 կո– մերիտականի։ Տնտեսությունը։ Բ․ շ․ զարգացող արդ– յունաբերությամբ ու գյուղատնտեսու– թյամբ շրջան է։ ժող․ տնտեսության հա– մախառն արտադրանքի 72,3%–ը տալիս է արդյունաբերությունը, 27,7%–ը՝ գյու– ղատնտեսությունը ։ Արդյունաբերության առաջատար ճյուղերն են սննդի և շինա– նյութերի արդյունաբերությունը։ Լեռնա– գոգում գործում են խոզաբուծական Mi 1, 2 և տոհմային վերարտադրության հա– մալիրները, Դալարիկում՝ թեթև լցանյու– թերի արտադրական միավորումը, երկաթ– բետոնե կոնստրուկցիաների և համակըց– ված կերերի, Քարակերտում՝ պահածո– ների, պանրի գործարանները։ 1985-ին շրջանում աշխատում էին 4472 բանվոր ու ծառայող։ Շրջանի գյուղատնտ․ համա– խառն արտադրանքի 62% –ը տալիս է անասնապահությունը, որտեղ գերակշռում է խոզաբուծության արտադրանքը։ 1985-ին շրշանում կար 3 կոլեկտիվ, II պետ․ տնտեսություն; Գյուղատնտեսու– թյան համար պիտանի հողատարածությու– նը 19566 հա է, որից վարելահող՝ 6348 հա, խոտհարք՝ 75 հա, արոտավայր՝ 10092 հա, բազմամյա տնկարկ՝ 2613 հա (խաղողի այգի՝ 1498 հա, պտղատու այգի՝ 1115 հա), անտառներ՝ 151 հա, պտղատնկարան՝ 19 հա։ Մշակում են հացահատիկ, կերային (հիմնականում առվույտ) և բանջարաբոս– տանային կուլտուրաներ։ Ոռոգումը կա– տարվում է Ախուրյանի ջրամբարից սկիզբ առնող Թալինի ջրանցքով, Հոկտեմբեր– յանի և Թալինի ջրհան կայաններով։ 1985-ին շրջանում կար 1410 խոշոր, 3600 մանր եղջերավոր անասուն, 60000 խոզ։ Բ․ շ–ի տարածքով է անցնում Երևան– Լենինական երկաթուղու 19 կմ հատվածը։ Ավտոճանապարհների երկարությունը 105,3 կմ է, որից կոշտ ծածկով՝ 86,2 կմ։ 7 բնակավայրում կա կապի բաժանմունք։ Առողջապահությունը։ Շրջանում գոր– ծում է 1 գյուղական տեղամասային հի– վանդանոց (Երվանդաշատ), 5 տեղամա– սային բժշկ․ ամբուլատորիա, 4 բուժման– կաբարձական կայան, 2 բուժական առող– ջապահական կայան, 1 սանիտարահա– կահամաճարակային, 1 շտապ օգնության կայան, 2 դեղատուն։ Շրջանում աշխատում են 21 բժիշկ, 98 միջին բուժաշխատող։