ՏՐԱՆՍԻԼՎԱՆԻԱ (Transilvania), պատմ․ մարզ Ռումինիայի հսում։ Տ–ի տարած– Օում մարղուրնա Աուփւաէւ հնագույէւ հեաքեբը հին քարի դարի ժամանակաշրջանից են։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի 2-րդ կեսից Տ–ում բնակվել են գետադակերի թրակիական ցեղեր, որոնք մ․ թ․ ա․ IV– II դդ․ միավորվել են ցեղային միությունների մեջ։ Մ․ թ․ ա․ III դ․ Տ․ ներթավուանցել են կելտերը։ Մ․ թ․ ա․ I դ․ ձևավորվել է դակերի վաղ ստրկատիրական պետություն։ Մ․ թ․ II դ․ սկզբից մինչև 271-ը Տ–ի -տարածքը ենթարկվել է Հռոմին, մտել Հռոմ․ Դակիա պրովինցիայի կազմի մեջ։ III –VI դդ․ Տ–ի տարածքով անցել են գոթերը, հոները, գեպիդները, ավարները։ VI–VII դդ․ Տ–ի տարածքում բնակություն են հաստատել սլավոնները, IX դ․ վերջին առանձնացել է Հռոմանականացված բնակչությունը՝ վլախները (վոլոխներ)։ X դ․ Տ–ում նստակեցության են անցել հունգ․ ցեղերի մի մասը։ XI –XII դդ․ Տ․ անցել է Հունգարիայի թագավորների, հետագայում՝ այդտեղ հաստատված հունգար–սեկեների (սեկլերներ, հունգարների ազգագրական խումբ) և սաքսերի տիրապետության տակ, Տ–ում սկսվել է ֆեոդալականացման ընթացքը։ 1241-ին Տ․ ենթարկվել է մոնղոլների հարձակմանը։ XII դ․–XVI դ․ սկզբին Տ–ում իշխանությունը գտնվել է վոյեվոդների (սովորաբար՝ հունգար խոշոր հողատեր) ձեռքին։ XIII դ․ կեսին առաջացել են քաղաքներ, XIV դ․՝ արհեստավորների կազմակերպություններ։ XV–XVI դդ․ տեղի են ունեցել հակաֆեոդալ․ ելույթներ (գյուղացիական ապստամբություն 1437–38-ին, Դոժա Դյորդի ապստամբությունը 1514-ին)։ XVII դ․ եղել է Հաբսբուրգների և Օսմանյան կայսրության պայքարի առարկա, կարևոր դեր է խաղացել Հաբսբուրգների դեմ հունգ․ թագավորության պայքարում։ Ավստրո–Հունգարիայի միապետության ստեղծումից (1867) հետո Տ․ հունգ․ թագավորության կազմի մեջ էր։ 1881-ին․ ստեղծվել է Տ–ի ռում․ ազգ․ կուսակցությունը, որը պահանջում էր Տ–ի ինքնավարություն և ռումինացիների ազգ․ իրավահավասարություն։ Ավստրո–Հունգարիայի տրոհումից հետո, 1918-ի նոյեմբ․ 18 (դեկտ․ 1)-ին Ալբա Ցուլիայում կայացած ժող․ ժողովը արտահայտվեց Տ․ Ռումինիայի հետ միավորելու օգտին։ 1920-ի Տրիանոնի հաշտության պայմանագրով Տ․ տրվեց Ռումինիային։ 1940-ին Տ–ի հս․ մասը միացվեց Հունգարիային։ 1944-ի հոկտեմբերին սովետական բանակը և ռում․ զորքերը Տ․ ազատագրեցին ֆաշիստ, զորքերից։ Փարիզի հաշտության պայմանագրեր 1947- ով վերականգնվեց ռումինա–հունգ․ սահմանը՝ 1938-ի հունվ․ 1-ի դրությամբ։ Հս․ Տ․ վերադարձվեց Ռումինիային։ Հայերը Տրանսիլվանիայում։ Տ–ի հայկ․ գաղթավայրը հիշատակվում է դեռևս X–XI դդ․։ XIY դ․ հայկ․ համայնքներն ունեցել են եկեղեց․ կազմակերպություններ։ Ղրիմի թուրք, զավթումից (1475) հետդ, տեղի հայերի մի մասը գաղթել է Տ․։ 1497-ին, երբ Լեհաստանի թագավորության Ալբերտը արշավել է Սուչավա, մեծ թվով^ հայեր այնտեղից հեռացել են Տ․։ 1551-ին, խուսափելով Իշխան Շտեֆան Ռարեշի հալածանքներից, Մոլդովայի հայերի մի մասը Նույնպես ապաստանել է Տ–ում։ XVII ղ․ կեսին զգալի թվով հայեր Տ–ից փոխադրվել են Դալիցիա։ 1672-ին հարկային ճնշման և եհ–թուրք․ պատերազմների հետևանքով շուրջ 10 հզ․ հայեր (3 հզ․ ընտանիք) Մոլդովայից գաղթել են Տ․, Աուցաֆի Միքայել Ա և Ապաֆի Մի– քայեչ Բ իշխանների օրոք օգտվել առևտր․ արտոնություններից, նպաստել երկրի բարգավաճմանը։ XVI դ․ վերջին և XVII դ․ I քառորդին Տ–ի ավստ․ իշխողները քանի– ցըս փորձել են բռնությամբ կաթոլիկաց նել տեղի հայերին, սակայն հանդիպել են լուրջ դիմադրության։ XVIII դ․ սկզբին հայկ․ խոշոր համայնքներ են ունեցել Գեռչա, Եղիսաբեթուպուիս, Տէուրշով, Սեպվիզ քաղաքները։ Համեմատաբար հայկ․ փոքր համայնքներ են եղել նաև Բիստրիցայում (մինչև 1712-ը), Օդորհեյում, Գանտայում, Ալբա Ցուլիայում, Պետելեում, Դուրգեն Սենտ Իվրեում,Սաս Սեբեշում, այլ քաղաքներում ու ավաններում։ Նրանք ունեցել են տեղականք նավարկություն, կառուցել եկեղեցիներ և մամուռներ։ XVIII դ․ Տ–ի հայերի թիվը հասել է շուրջ 15–20 հզ–ի։ Զբաղվել են արհեստներով, անասնաբուծությամբ, առևտրով՝ կարևոր դեր խաղալով երկրի տնտ․ կյանքում։ Տ–ի հայ վաճառականները առևտր․ կապեր են ունեցել Կ․ Պոլսի, Գերմանիայի, Իտալիայի, Դանիայի, Ֆրանսիայի, Անգլիայի հետ։tXVIII դ․ կեսին արտահանել են տարեկան 40 հզ․ խոշոր եղջերավոր անասուն։ Հայ վաճառականներից շատերը գնել են կալվածներ, ստացել ազնվական տիտղոսներ։ Հայ կալվածատերերի կարևոր կենտրոն է դարձել Բանատի Տորոնտալ գավառը։ Տ–ի հայերն աչքի են ընկել նաև արհեստագործության բնագավառում (հռչակված էին կաշեգործները, մուշտակագործները, կոշկակարները, ոսկերիչները ևն)։ Նահանգի տնտ․ կյանքն աշխուժացնելու նպատակով՝ Բանատի իշխանությունները XVIII դ․ կեսից հրավիրել են հայ կաշե գործ վարպետների, և Տիմիշոարայում հիմնվել է կաշեգործ, ձեռնարկություն։ Գեռլան և Ելիսաբեթուպոլիսը 1726-ի և 1733-ի կայսերական հրովարտակներով ստացել են առանձնաշնորհումներ և ներ քին ինքնավարության իրավունք, 1786-ին դասվել ազատ թագավորական քաղաքնե րի շարքը, արտոնվել երկուական պատ գամավորներով ներկայացվելու երկրի ավագաժողովներում։ Տ–ի հայերը երկար ժամանակ պայքարել են ազգ․ ինքնու թյունը կորցնելու վտանգի դեմ։ 1801-ին Գեռլայի հայ վաճառականներին արգել վել է հայերեն վարել ժողովները, 1805-ին Եղիսաբեթուպոլսի քաղաքային վարչությունը զրկվել է հայ․ արձանագրություններ կազմելու իրավունքից, այնուհետև տեղի հայկ․ դպրոցներում դադարեցվել է հայերենի ուսուցումը։ Տ–ի հայերնակ տիվորեն մասնակցել են 1848–49-ի հեղափոխությանը, որին տվել են նշանավոր զորահրամանատարներ [գեն․ էրնե Կիշ, գնդապետ Վիլմոշ Լազար, գեն․ Հովհաննես (Ցանոշ) Ցեց, Դիոնիսիոս Լուկաչ]։ Հեղափոխության նշանավոր գործիչներից է եղել Իշտվան Գորովեն։ XIX դ․ կեսից նախկին նշանակությունը կորցրել է Եղիսաբեթուպոլիսը։ XX դ սկզբին հա/ե– րը ցրված էին Տ–ի շուրջ 200 բնակավայ րերում, որը հայկ․ կենտրոնների տնտ․ կյանքի թուլացման և հարևան քաղաքների վերելքի արդյունք էր։ Տ–ի հայաշատ կենտրոններում ձևավորվել է նաև հայ մտավորականների (բժիշկներ, իրավաբաններ, հոգևորականներ ևն) խավը։ Հայ գրչության կարևոր կենտրոններ են եղել Վաշարհեյը (Տըրգու Մուրեշ), Ջուրջովը, Եղիսաբեթուպոլիսը, Գեռլան, Բրաշովը, Կլուժը։ XVIII դ․ թարգմ․ հարուստ* գրականություն են ստեղծել Թեոդորոս Մեդիաշցին, Բարսեղ Լասլոֆյանը, Վարդան Ագոնցը։ Տ–ի հայ գաղթավայրերի պատմությամբ են զբաղվել Սիմեոն Թորոսյանը, Խ․ Լուկաչին, Ի>․ Սոնգոտյանը, Ավետիք Լուկաչը, Դյուլա Մերզան, Գ․ Գովրիկյանը, Վ․ Ըստկարյանը, Ավետիք Ֆկիքսը, Դ․ Կորբուչին, Ե․ Հովհաննիսյանը և ուրիշներ։ Տ–ի հայերի մշակութային կյանքում նշանակալից է եղել <Արմենիա> հայագիտ․ ամսագրի դերը։ Հայտնի գրող, բառարանագիր, մանկավարժ և հասարակական գործիչ էր Զ․ Կապրուշյանը։ Նշանավոր մտավորականներ, պետ․ և հասարակական գործիչներ են տվել հայկ․ Լուկաչ և Կարաչոնի գերդաստանները։ Հայտնի թատերագիրներ էին Լ․ Գորովեն և Գ․ Չիկին (Չիքիյան,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 12.djvu/80
Այս էջը սրբագրված է